Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Սովորողի բանավոր խոսքի զարգացման ուղիները

  1. #1
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    3

    Սովորողի բանավոր խոսքի զարգացման ուղիները

    Անկախ դասավանդած առարկայից՝ ուսուցիչների համար առաջին խնդիրը աշակերտի բանավոր խոսքի հղկումն ու զարգացումն է, որի համար մենք՝, ուսուցիչներս կատարում ենք բազմակողմանի, տարաբնույթ, հետևողական և չափազանց լուրջ աշխատանք:
    Հարգելի կոլեգաներ , առաջարկում եմ կիսվել , կատարել փորձի փոխանակում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի ՌուՍաՆա,Ձեր թեման շատ հետաքրքիր է և կարևոր:Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է: Կարևորագույն խնդիր է երեխային իր խոսքի նկատմամբ վստահություն ներշնչելը, նրան անկաշկանդ խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալը:Ուսուցիչը աշակերտի համար անընդհատ ապահովվում է շփման ու հաղորդակցման համար ազատ ու բնական պայմաններ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դիանա Աղասարյան (13.02.2018), ՌուՍաՆա (13.02.2018), Նունե Մարգարյան (13.02.2018)

  5. #3
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    3
    Կիսում եմ Ձեր կարծիքը, հարգելի՛ Աննա: Ուսուցիչը երեխայի խոսքը հղկում է նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս իր առօրյայից որևէ դեպք է պատմում

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    3
    Իսկ ի՞նչ բնույթի աշխատանքներ եք կատարում աշակերտների խոսքը մշակելու ուղղությամբ:Կխնդրեի կիսվել Ձեր փորձով:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    226
    Հեղինակության աստիճան
    1
    Կարծում եմ մեր շփման և աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր աշակերտի խոսքը լսելով և նկատելով սխալներ մենք պետք է անպայման ուղղենք նրան:Իսկ մասնագիտորեն դիտելով այն երևույթը թե ինչպես են շարադրում իրենց միտքը սովորողները ,եթե ոչ դասագրքի բառերով են ներկայացնում դասի թեման ,ապա կարելի է ասել ,որ բավականին վատ է,ինչը սակավ բառապաշարի հետևանք է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անահիտ Չոմարյան (14.02.2018), ՌուՍաՆա (13.02.2018)

  11. #6
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    3
    Շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու համար, հարգելի՛ Նունե, միանշանակ իրավացի եք, գրագետ բանավոր խոսք ձևավորելու հիմքում ընկած է աշակերտի բառապաշարի հարստացումը:

  12. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    226
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու համար, հարգելի՛ Նունե, միանշանակ իրավացի եք, գրագետ բանավոր խոսք ձևավորելու հիմքում ընկած է աշակերտի բառապաշարի հարստացումը:
    Այդ գործոնը զարգացնելու ,իրագործելու առաջնային պայմանն է շատ կարդալը, ինչը պակասում է մեր աշակերտների առօրյայում:

  13. #8
    Ավագ մասնակից Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ բնույթի աշխատանքներ եք կատարում աշակերտների խոսքը մշակելու ուղղությամբ:Կխնդրեի կիսվել Ձեր փորձով:
    Հարգելի Ռուսանա

    Երեխաները սիրում են սոցիալական դերեր ստանձնել,ուստի հաճախ ,մանավանդ խոսք և հաղորդակցոոթյուն դասաժամին, կազմակերպում եմ իրավիճակային բանավեճեր,երկխոսություններ:Կամ կազմում եմ փոքրիկ տեքստեր,սխալ կամ ոչ գրագետ բառերի կիրառությամբ,իրենք պիտի կարդան ,գտնեն սխալները,վերածեն այն գեղեցիկ,մաքուր հայերենի և կարդան կամ պատմեն այն:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (14.02.2018), Angela Ma8garyan (14.02.2018), Anna Melqumyan (14.02.2018), Անահիտ Չոմարյան (14.02.2018), Էմմա Խաչատրյան (16.02.2018), ՌուՍաՆա (14.02.2018)

  15. #9
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    3
    Շնորհակալություն թեման քննարկելու համար, հարգելի Թագուհի, իրոք, երեխաներն ակտիվանում են նմանատիպ աշխատանքներ կատարելիս, և նրանց մեջ ավելանում է ցանկությունը՝ հնարավորիս գրագետ խոսք դրսևորելու :

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #10
    Մոդերատոր Անահիտ Չոմարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    209
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ բնույթի աշխատանքներ եք կատարում աշակերտների խոսքը մշակելու ուղղությամբ:Կխնդրեի կիսվել Ձեր փորձով:
    Հարգելի Ռւսաննա,ուզում եմ խոսել ուսուցչի կողմից տրվող հարցերին աշակերտների տված պատասխանների մասին:Ինձ համար սա ցանկացած դասի շատ կարևոր պահ է:Շատ անգամ երեխաները հարցի պատասխանը սկսում են <<որովհետև>>-ով:Ես ամեն անգամ պնդում եմ ,որ տան հարցին ամբողջական պատասխան:Սա ամենօրյա աշխատանքի մի փոքրիկ մաս է ,որը զարգացնում է երեխայի բառապաշարը՝ ձևավորելով կապակցված խոսք:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (14.02.2018), Angela Ma8garyan (14.02.2018), Anna Melqumyan (14.02.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (14.02.2018), ՌուՍաՆա (14.02.2018), Մարգարյան Նաիրա (14.02.2018)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •