+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Գերմանիան տնտեսական բարձր աճ արձանագրած և բնապահպանական բարձր կուլտուրա ունեցող երկիր

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20

    Գերմանիան տնտեսական բարձր աճ արձանագրած և բնապահպանական բարձր կուլտուրա ունեցող երկիր

    Աշխարհագրության դասավանդման առանձնահատկությունները ։
    Միջառարկայական կապերի անհրաժեշտությունը

    Կրթական համակարգում ընդգծված գիտությունների հիմունքների ուսուցումը հետապնդում է մեկ նպատակ՝ ապահովել սերնդի ընդհանուր և բազմակողմանի զարգացում։ Աշխարհագրության դասավանդումը դպրոցում առաջին հերթին նպատակ ունի աշակերտներին սովորեցնել աշխարհագրություն գիտության հիմունքները, որոնք հետագայում կնպաստեն բազմաթիվ հարցերում կողմնորոշվելուն։ Այն աշակերտնեիրի մոտ ձևավորում է աշխարհայացք, արժևորմաան համակարգ, հայրենասիրություն,ապագայի նկատմամբ որոշակի կանխատեսումներ կատարելու ունակություններ։ Դպրոցական աշխարհագրության դասընթացը հնարավորություն է տալիս ընդարձակել աշակերտների մտահորիզոնը, քանի որ ուսուցման ընթացքում նրանք ծանոթանում են Երկիր մոլորակի բնության, բնակչության, տնտեսության, դրանց տարածքային տարբերությունների, զարգացման օրինաչափությունների հետ, ինչպես նաև բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտման հետ։
    Աշխարհագրությունը, լինելով տարածական գիտություն,աշակերտների մոտ ձևավորում է տարածական մտածողոթյուն, աշակերտները երևույթները պատկերացնում են տարածության մեջ։ Աշխարհագրական պատկերացումները տարածական են, այսինքն՝ օբյեկները,երևույթները տարածության մեջ են փոխկապակցված կապերով։ Պատկերացումների ձևավորմանը նպաստում են քարտեզները, առանց որոնց աշխարհագրության դասերը հնարավոր չէ պատկերացնել։
    Աշխարհագրության բարդ կառուցվածքը թելադրում է միջգիտական կապերի բազմազանություն և բարդություն։ Այս հարցի շուրջ կա բավական պատկերավոր մի բնորոշում, որ գիտությունը նման է մի արևածաղկի, որ թերթերը առանձին գիտություններն են ու որոնք միանում են վարսանդում, որտեղ էլ գտնվում է աշխարհագրությունը։ Ապա անհարժեշտ է աշխարհագրության դասավանդման ժամանակ պահպանել միջառարկայական կապը։ Ստորև ներկայացնում եմ դասի պլան և սահիկահանդես,որտեղ ապահովվում են միջառարկայական կապերը, աշխարհագրություն կապը՝ համաշխարհային պատմության,մաթեմատիկայի,հայոց լեզվի և ՏՏ-ի հետ։ Սահիկաշարում ներկայացնում եմ Գերմանիայի <<տնտեսական հրաշքի>> մոդելը, որը 20-րդ դարի 60-ական թվականներից շատ երկրներում դարձան տնտեսական ծրագրված բարեփոխումների հիմքը։
    Դասի օրինակը՝ 8-րդ դասարանի աշխարհգրությունից է <<Գերմանիա ,աշխարհագրական դիրքը,բնական պայմանները և ռեսուրսները, տնտեսությունը>> ։
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Թևոսյան: 07.05.2018, 23:56:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20
    Օրվա դասի պլան
    Դասարան՝ 8-րդ
    Առարկան՝ աշխարհագրություն
    Ուսուցիչ՝ Արաքսյա Թևոսյան
    Դասի թեման՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսությունը
    Դասի նպատակները՝
    ա․ ակադեմիական -Իմանալ Գերմանիայի տարածքը,պետական կարգը,մայրաքաղաքը,աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, բնական պայմանները և ռեսուրսները, բնակչության թիվը, շարժը, կազմը, տեղաբաշխումը, ազգային բնավորության գծերը , տնտեսության գլխավոր ճյուղերը, զարգացման նախադրյալները, տեղը համաշխարհային տնտեսության մեջ։
    բ․սոցիալական - Կարողանալ քարտեզի վրա ցույց տալ Գերմանիայի սահմանակից երկրները,խոշոր քաղաքները, բնական ռեսուրսների հանքավայրերը, գետերը,աշխար-հագրական դիրքը։ Վերլուծել և գնահատել ժողովրդագրական իրավիճակը։ Տնտեսական հրաշքի պատճառները։
    Անհրաժեշտ պարագաներ և ցուցադրական նյութեր՝
    դասագիրք,ուրվագծային քարտեզ,աշխարհի քաղաքական քարտեզ, համակրգիչ,սահիկահանդես։
    Դասավանդման պրոցեսում կիրառվող մեթոդները՝
    Մտագրոհ,խմբավորում, տերմինների բառարան, զրույց,ՏՏ-ի կիրառում։

    Դասի ընթացքը
    Խթանման փուլի նկարագրությունը և տևողությունը՝ աշակերտների հաշվառում,խմբերի բաժանում՝ 3 խումբ՝ յուրաքանչյուրում 6 աշակերտ(բաժանումը պետք է կատարել այնպիսի սկզբունքով ,որ խմբերում ընդգրկվեն հավասար կարողություններ ունեցող աշակերտներ),խմբերին տալ անվանումներ՝հիմք ընդունելով Գերմանիայի դրոշի գույները՝Սև,Կարմիր, Ոսկեգույն։
    Այդ փուլն անցկացվում է <<մտագրոհ>>,<<տերմինների բառարան >> մեթոդներով։ Ուսուցիչը գրատախտակին գծում է աղյուսակ՝բաղկացած 3 մասից․
    Առաջին սյունյակում պետք է լրացնեն դասանյութի թվերը- 357հազ քառ․կմ, 81,9մլն մարդ, 16, 1990թ․, -0,2%, 230մարդ/քառ․կմ, 90% և այլն։
    Երկրորդում՝ հատուկ անունները- ԳԴՀ, Բեռլին, Բավարական Ալպեր, Էլբա, Հռենոս, Մայն, Բալթիկ ծով, Ռուր, Համբուրգ և այլն։
    Երորդում՝ տերմիններ և արտահայտություններ՝<< Եվրոպայի սիրտ>> ,<<ավանգարդային եռյակ>>,<<ազգային բնավորության գիծ>>,<<մարշեր>>,<<տնտեսական հրաշք>> և այլն։
    Այդ ընթացքում ուսուցիչը հետևում է, որ աշակերտները սխալ թույլ չտան ,բացթողումները լրացվում են։Հետո խմբերին հանձնարարվում են առաջադրանքները։ Առաջին խումբը աշխատում է թվերի,երկրորդը՝ հատուկ անունների,երրորդը՝ տերմինների և արտահայտությունների հետԱյդ փուլին տրվում է 10 րոպե)
    Իմաստի ընկալման փուլի նկարագրություն և տևողությունը՝
    Խմբերի ավագները ներկայացնում են իրենց աշխատանքները` մասնակից դարձնելով խմբի մնացած անդամներին։ Եթե խումբը ունի բացթողումներ,լրացումներ կարող են անել մյուս խմբերի աշակերտները ։ Ամբողջ ընթացքում աշակերտները պետք է կարողանան օգտվել քարտեզից։Աշխատանքները ներկայացնելուց հետո ուսուցիչը յուրաքանչյուր խմբին տալիս է առաջադրանքներ խնդիրների տեսքով։
    Առաջին խումբ - Հաշվարկով հիմնավորել Գերմանիայի բնակչության միջին խտությունը։
    Երկրորդ խումբ - Որքա՞ն կլինի Գերմանիայի բնակչության թիվը մեկ տարի հետո։
    Երրորդ խումբ - Հաշվարկով հիմնավորել Գերմանիայի քաղաքաբնակների բացարձակ թիվը ։
    (Այդ փուլին տրվում է 20 րոպե)։

    Կշռադատման և գնահատման փուլի նկարագրությունը և տևողությունը՝
    Սահիկաշարի ցուցադրում,որի ընթացքում ուսուցիչը կապ է ստեղծում հին և նոր նյութի միջև։ Յուրաքանչյուր սահիկ բացատրվում է ուսուցչի կողմից, իրենց ձեռք բերած գիտելիքներով մասնակցում են նաև աշակերտները։
    Այնուհետև գնահատվում են և՛ խմբերի աշխատանքները , և՛ առանձին աշակերտներ։
    (Այդ փուլին տրվում է 15 րոպե)։

    Տնային հանձնարարություն՝
    Դաս՝17 էջ՝60-63, պատմել:
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Թևոսյան: 04.05.2018, 22:18:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20
    Ցուցադրական նյութ - սահիկաշար

    https://lib.armedu.am/resource/21539
    Վերջին խմբագրող՝ manush: 04.05.2018, 13:07:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    22
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հայտնի է 1990 թվականին ԳԺՀ-ն ու ԳԴՀ-ն միավորվեցին և ԳԺՀ-ն դադարեց գոյություն ունենալ:Աշխարհի քարտեզի վրա նորից ի հայտ եկավ միասնական Գերմանիան: Ինձ հետաքրքրում է, արդյոք այսօր նախկին ԳԺՀ-ի տարածքը, այսինքն՝ խորհրդային գոտին տնտեսապես զարգացած է նույնքան, որքան արևմտյան Գերմանիան:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    մասնագետ Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհագրության դասավանդման առանձնահատկությունները ։
    Միջառարկայական կապերի անհարաժեշտությունը

    Կրթական համակարգում ընդգծված գիտությունների հիմունքների ուսուցումը հետապնդում է մեկ նպատակ՝ ապահովել սերնդի ընդհանուր և բազմակողմանի զարգացում։ Աշխարհագրության դասավանդումը դպրոցում առաջին հերթին նպատակ ունի աշակերտներին սովորեցնել աշխարհագրություն գիտության հիմունքները, որոնք հետագայում կնպաստեն բազմաթիվ հարցերում կողմնորոշվելուն։ Այն աշակերտնեիրի մոտ ձևավորում է աշխարհայացք, արժևորմաան համակարգ, հայրենասիրություն,ապագայի նկատմամբ որոշակի կանխատեսումներ կատարելու ունակություններ։ Դպրոցական աշխարհագրության դասընթացը հնարավորություն է տալիս ընդարձակել աշակերտների մտահորիզոնը, քանի որ ուսուցման ընթացքում նրանք ծանոթանում են Երկիր մոլորակի բնության, բնակչության, տնտեսության, դրանց տարածքայյին տարբերությունների, զարգացման օրինաչափությունների և այլնի հետ։
    Աշխարհագրությունը, լինելով տարածական գիտություն,աշակերտների մոտ ձևավորում է տարածական մտածողոթյուն, աշակերտները երևույթները պատկերացնում են տարածության մեջ։ Աշխարհագրական պատկերացումները տարածական են, այսինքն՝ օբյեկները,երևույթները տարածության մեջ են փոխկապակցված կապերով։Պատկերացումների ձևավորմանը նպաստում են քարտեզները, առանց որոնց աշխարհագրության դասերը հնարավոր չէ պատկերացնել։
    Աշխարհագրության բարդ կառուցվածքը թելադրում է միջգիտական կապերի բազմազանություն և բարդություն։ Այս հարցի շուրջ կա բավական պատկերավոր մի բնորոշում, որ գիտությունը նման է մի արևածաղկի, որ թերթերը առանձին գիտություններն են ու որոնք միանում են վարսանդում, որտեղ էլ գտնվում է աշխարհագրությունը։ Ապա անհարժեշտ է աշխարհագրության դասավանդման ժամանակ պահպանել միջառարկայական կապը։ Ստորև ներկայացնում եմ դասի պլան և սահիկահանդես,որտեղ ապահովվում են միջառարկայական կապերը, աշխարհագրություն կապը՝ համաշխարհային պատմության,մաթեմատիկայի,հայոց լեզվի և ՏՏ-ի հետ։
    Դասի օրինակը՝ 8-րդ դասարանի աշխարհգրությունից է <<Գերմանիա ,աշխարհագրական դիրքը,բնական պայմանները և ռեսուրսները, տնտեսությունը>> ։
    Հարգելի Արաքսյա, նախ ողջունում եմ ձեր մուտքը ֆորում և ուզում եմ նշել, որ աշխարհագրությունն այն առարկան է , որի կապը այլ գիտությունների ակնհայտ է : Աշխարհագրությունն ապահովում է կենսական անհրաժեշտության գիտելիքներ և կարողություններ, ուստի կարևոր է , որ այն մատուցվի առավել մատչելի բոլորի համար:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20
    Մեջբերում Արփինե Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հայտնի է 1990 թվականին ԳԺՀ-ն ու ԳԴՀ-ն միավորվեցին և ԳԺՀ-ն դադարեց գոյություն ունենալ:Աշխարհի քարտեզի վրա նորից ի հայտ եկավ միասնական Գերմանիան: Ինձ հետաքրքրում է, արդյոք այսօր նախկին ԳԺՀ-ի տարածքը, այսինքն՝ խորհրդային գոտին տնտեսապես զարգացած է նույնքան, որքան արևմտյան Գերմանիան:
    Գերմանիայի տնտեսության տարածքային կառուցվածքում առանձնացվում է հինգ ինքնօրինակ շրջան․ Հռենոս-Վեստֆալյան,Հյուսիսային, Հարավ-արևմտյան, Հարավ-արևելյան, Արևելյան։ Արևելյան շրջանը համապատասխանում է նախկին ԳԴՀ-ի տարածքին՝ Մեքլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա, Բրանդենբուրգ, Սաքսոնիա-Անհալտ, Թյուրինգիա, Սաքսոնիա, Բեռլին երկրներն ընդգրկելով։
    Չնայած ԳԴՀ-ը նախկին սոցիալիստական երկրների շարքում տնտեսապես ամենաբարձր մակարդակն ուներ, սակայն Միացյալ Գերմանիայի կազմում այդ շրջանի զարգացումն ամենաթույլ է։ Զարգացած են մեքենաշինությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Ներկայումս իրականացվում է այս շրջանի տնտեսության վերակառուցումը համագերմանական մակարդակով։ Խոշոր կենտրոններն են Բեռլինը, Լայպցիգը, Դրեզդենը, Էրֆուտը։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20
    Մեջբերում Angela Ma8garyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արաքսյա, նախ ողջունում եմ ձեր մուտքը ֆորում և ուզում եմ նշել, որ աշխարհագրությունն այն առարկան է , որի կապը այլ գիտությունների ակնհայտ է : Աշխարհագրությունն ապահովում է կենսական անհրաժեշտության գիտելիքներ և կարողություններ, ուստի կարևոր է , որ այն մատուցվի առավել մատչելի բոլորի համար:
    Շնորհակալություն թեմային արձագնքելու համար։
    <<Աշխարհագրություն>> դասընթացը հանրակրթության մեջ առանձնահատուկ դեր ունի,որը մարդկության <<ընդհանուր տան>>՝ Երկիր մոլորակի վերաբերյալ ձևավորում է համակարգված ամբողջական գիտելիքներ։ Աշխարհագրության ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է դասավանդման ավանդական մեթոդների և ուսուցման արդի մոտեցումների մասնագիտորեն ճիշտ համադրմամբ, ինչը ուսուցման գործընթացում կապահովի սովորողների կողմից ՏՀՏ-ի ավելի արդյունավետ օգտագործումը՝ նպաստելով հմտությունների և կարողությունների ձևավորմանը։Ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս բարելավել և արդիականացնել աշխարհագրության ուսուցման գործընթացը։ https://lib.armedu.am/resource/21539 տեղադրված այս տեսադասի օգտագործումը հնարավորություն է տալիս դասապրոցեսում խնայել ժամանակը, պահպանել աշակերտների կարգապահությունը, ակտիվացնել նրանց, առաջացնել հետաքրքրություն առարկայի նկատմամբ, նպաստում աշակերտ-ուսուցիչ փոխհամագործակցությանը,ինչպես նաև բարձրացնում ուսումնական գործընթացի արդիականությունը և արդյունավետությունը։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    11
    Մեջբերում Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրվա դասի պլան
    Դասարան՝ 8-րդ
    Առարկան՝ աշխարհագրություն
    Ուսուցիչ՝ Արաքսյա Թևոսյան
    Դասի թեման՝ Գրմանիայի Դաշնային Հանրապետությա ն տնտեսությունը
    Դասի նպատակները՝
    ա․ ակադեմիական -Իմանալ Գերմանիայի տարածքը,պետական կարգը,մայրաքաղաքը,աշ-խարհագրական դիրքի առանձնահատկությունները, բնական պայմանները և ռեսուրսները, բնակչության թիվը, շարժը, կազմը, տեղաբաշխումը, ազգային բնավորության գծերը , տնտեսության գլխավոր ճյուղերը, զարգացման նախադրյալները, տեղը համաշխարհային տնտեսության մեջ։
    բ․սոցիալական - Կարողանալ քարտեզի վրա ցույց տալ Գերմանիայի սահմանակից երկրները,խոշոր քաղաքները, բնական ռեսուրսների հանքավայրերը, գետերը,աշխար-հագրական դիրքը։Վերլուծել և գնահատել ժողովրդագրական իրավիճակը։Տնտեսական հրաշքի պատճառները։
    Անհրաժեշտ պարագաներ և ցուցադրական նյութեր՝
    դասագիրք,ուրվագծային քարտեզ,աշխարհի քաղաքական քարտեզ, համակրգիչ,սահիկահանդես։
    Դասավանդման պրոցեսում կիրառվող մեթոդները՝
    Մտագրոհ,խմբավորում, տերմինների բառարան, զրույց,ՏՏ-ի կիրառում։

    Դասի ընթացքը
    Խթանման փուլի նկարագրությունը և տևողությունը՝ աշակերտների հաշվառում,խմբերի բաժանում՝ 3խումբ՝ յուրաքանչյուրում 6 աշակերտ(բաժանումը պետք է կատարել այնպիսի սկզբունքով ,որ խմբերում ընդգրկվեն հավասար կարողություններ ունեցող աշակերտներ),խմբերին տալ անվանումներ՝հիմք ընդունելով Գերմանիայի դրոշի գույները՝Սև,Կարմիր, Ոսկեգույն։
    Այդ փուլն անցկացվում է <<մտագրոհ>>,<<տերմինների բառարան >> մեթոդներով։Ուսու-ցիչը գրատախտակին գծում է աղյուսակ՝բաղկացած 3 մասից․
    Առաջին սյունյակում պետք է լրացնեն դասանյութի թվերը- 357հազ կմ2, 81,9մլն մարդ, 16, 1990թ․, -0,2%, 230մարդ/կմ2, 90% և այլն։
    Երկրորդում՝ հատուկ անունները- ԳԴՀ, Բեռլին, Բավարական Ալպեր, Էլբա, Հռենոս,Մայն,Բալթիկ ծով,Ռուր, Համբուրգ և այլն։
    Երորդում՝ տերմիններ և արտահայտություններ՝<< Եվրոպայի սիրտ>> ,<<ավանգարդային եռյակ>>,<<ազգային բնավորության գիծ>>,<<մարշեր>>,<<տնտեսական հրաշք>> և այլն։
    Այդ ընթացքում ուսուցիչը հետևում է, որ աշակերտները սխալ թույլ չտան ,բացթողումները լրացվում են։Հետո խմբերին հանձնարարվում են առաջադրանքները։Առաջին խումբը աշխատում է թվերի,երկրորդը՝հատուկ անունների,երրորդը՝ տերմինների և արտահայտությունների հետԱյդ փուլին տրվում է 10 րոպե)
    Իմաստի ընկալման փուլի նկարագրություն և տևողությունը՝
    Խմբերի ավագները ներկայացնում են իրենց աշխատանքները` մասնակից դարձնելով խմբի մնացած անդամներին։Եթե խումբը ունի բացթողումներ,լրացումներ կարող են անել մյուս խմբերի աշակերտները ։ Ամբողջ ընթացքում աշակերտները պետք է կարողանան օգտվել քարտեզից։Աշ-խատանքները ներկայացնելուց հետո ուսուցիչը յուրաքանչյուր խմբնի տալիս է առաջադրանքներ խնդիրների տեսքով։
    Առաջին խումբ - Հաշվարկով հիմնավորել Գերմանիայի բնակչության միջին խտությունը։
    Երկրորդ խումբ - Որքա՞ն կլինի Գերմանիայի բնակչության թիվը մեկ տարի հետո։
    Երրորդ խումբ - Հաշվարկով հիմնավորել Գերմանիայի քաղաքաբնակների բացարձակ թիվը ։
    (Այդ փուլին տրվում է 20 րոպե)։

    Կշռադատման և գնահատման փուլի նկարագրությունը և տևողությունը՝
    Սահիկահանդեսի ցուցադրում,որի ընթացքում ուսուցիչը կապ է ստեղծում հին և նոր նյութի միջև։Յուրաքանչյուր սահիկ բացատրվում է ուսուցչի կողմից, իրենց ձեռք բերած գիտելիքներով մասնակցում են նաև աշակերտները։
    Այնուհետև գնահատվում են և՛ խմբերի աշխատանքները , և՛ առանձին աշակերտներ։
    (Այդ փուլին տրվում է 15 րոպե)։

    Տնային հանձնարարություն՝
    Դաս՝17 էջ՝60-63, պատմել:
    Հարգելի , Արաքսյա Թևոսյա'ն , շատ հետաքրքիր և բովանդակալից նյութ եք տեղադրել :
    Խոսելով Գերմանիայի տնտեսական հրաշքի մասին , Դուք մատնանշել եք Գերմանիայի զարգացման արդյունավետությունը կարճ ժամանակահատվածում , իսկ այդ <<տնտեսական հրաշքի >> մոդելը հնարավոր է կիրառել ցանկացած ասիական երկրում , ինչու չէ նաև Հայաստանում :

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    մասնագետ Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն թեմային արձագնքելու համար։
    <<Աշխարհագրություն>> դասընթացը հանրակրթության մեջ առանձնահատուկ դեր ունի,որը մարդկության <<ընդհանուր տան>>՝ Երկիր մոլորակի վերաբերյալ ձևավորում է համակարգված ամբողջական գիտելիքներ։ Աշխարհագրության ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է դասավանդման ավանդական մեթոդների և ուսուցման արդի մոտեցումների մասնագիտորեն ճիշտ համադրմամբ, ինչը ուսուցման գործընթացում կապահովի սովորողների կողմից ՏՀՏ-ի ավելի արդյունավետ օգտագործումը՝ նպաստելով հմտությունների և կարողությունների ձևավորմանը։Ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս բարելավել և արդիականացնել աշխարհագրության ուսուցման գործընթացը։ https://lib.armedu.am/resource/21539 տեղադրված այս տեսադասի օգտագործումը հնարավորություն է տալիս դասապրոցեսում խնայել ժամանակը, պահպանել աշակերտների կարգապահությունը, ակտիվացնել նրանց, առաջացնել հետաքրքրություն առարկայի նկատմամբ, նպաստում աշակերտ-ուսուցիչ փոխհամագործակցությանը,ինչպես նաև բարձրացնում ուսումնական գործընթացի արդիականությունը և արդյունավետությունը։
    ,
    Հարգելի Արաքսյա, իհարկե ՏՀՏ-ի կիրառումը շատ առավելություններ ունի և բարձրացնում է ուսուցման որակը, սակայն ինձ հետաքրքիր է << տերմիններ բառարան >> մեթոդը, որը դուք նշել եք դասի պլանի մեջ: Մի փոքր կմանրամասնեք?:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    20
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի , Արաքսյա Թևոսյա'ն , շատ հետաքրքիր և բովանդակալից նյութ եք տեղադրել :
    Խոսելով Գերմանիայի տնտեսական հրաշքի մասին , Դուք մատնանշել եք Գերմանիայի զարգացման արդյունավետությունը կարճ ժամանակահատվածում , իսկ այդ <<տնտեսական հրաշքի >> մոդելը հնարավոր է կիրառել ցանկացած ասիական երկրում , ինչու չէ նաև Հայաստանում :
    Շնորհակալություն հարգելի կոլեգա թեմային արձագանքելու համար։
    Նոր արդյունաբերական երկրներում (Հարավային Կորեա, Սինգապուր, Մալազիա, Թաիլանդ, Ֆրլիպիններ և այլն) տնտեսության բարձր տեմպերով զարգացման նախադեպը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ավերված Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների վերականգնումն է և գրեթե երեք տասնամյակում այնպիսի տնտեսական աճի արձանագրումը, որի արդյունքում այդ երկրները տնտեսական զարգացման մակարդակով աշխարհում զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։
    Տնտեսական բարեփոխումների մոդելների մշակման և ներդրման այն ուղիները, որոնք իրականացվեցին Գերմանիայում և Ճապոնիայում, 20-րդ դարի 60-ական թվականներից Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում դարձան տնտեսական ծրագրված բարեփոխումների հիմքը։
    Իհարկե յուրաքանչյուր երկիր տնտեսական ծրագրված բարեփոխումներ իրականացնելիս անպայման հաշվի է առնում իր երկրի բնառեսուրսային հնարավորությունները, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները,աշխատանքային ռեսուրսների քանակը և որակը։
    ՀՀ-ի տնտեսության զարգացման համար այդ բարեփոխումները իրականացվում են նորագույն ճյուղերի զարգացման ուղղությամբ։ Այդ ճյուղերի զարգացումն այն գլխավոր միջոցն է, որը կարող է նպաստել երկրի ամբողջ տնտեսության հզորացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործմանը․ արտահանման ծավալների կտրուկ աճին և այդ ամենի շնորհիվ՝ բնակչության բարեկեցությն բարձացմանը։
    Վերջին խմբագրող՝ Արաքսյա Թևոսյան: 15.02.2018, 01:32:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •