+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 79 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԽԱՂԵՐ

  1. #71
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    632
    Հեղինակության աստիճան
    408
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Նաիրա հետաքրքիր և ուսուցանող թեմա եք քննարկում։
    Խաղ «Ժպտացող արև»
    Նպատակը․ օգնում է զարգացնելու երեխաների պատկերացումներն իրենց ես-ի մասին։
    Անհրաժեշտ նյութեր․ թուղթ, գունավոր մատիտներ։
    Ուղեցույց․ խաղավարը երեխաներին փոխանցում է հետևյալ մտքերը․ «Ես-ը կազմված է
    մեր պատկերացումներից։
    Այդ պատկերացումների մեջ մտնում են մեր անունը,արտաքինը,բնավորության գծերը,
    հետաքրքրություններն ու նախասիրությունները,ինչպես նաև ներընտանեկան ու սոցիալական
    մեր դերերը»։ Այնուհետև մասնակիցներին առաջարկում է արև նկարել, արևի շրջանի կենտրոնում
    գրել իրենց անունը, իսկ յուրաքանչյուր շողի վրա՝ իրենց բնութագրող բառեր։ Ի դեպ,մի քանի շող
    կարող է նաև չլրացվել։

    Այս խաղը հնարավորություն է տալիս մասնակիցներին պատկերացում ունենալու իրենց ես-ի
    նշանակության ու դերի մասին։ Ըստ էության,յուրաքանչյուրի ես-ը բաղկացած է իր բնավորությունից,
    սովորություններից, հմտություններից և այլն։Արևի՝ դեռ չլրացված շողերը խորհրդանշում են,որ երեխաները,
    բնականաբար,լիովին ձևավորված չեն․ նրանք կյանքի ընթացքում նոր հմտություններով ու ձեռքբերումներով
    կարող են լրացնել արևի բաց մնացած շողերը։ Այս խաղը երեխաներին օգնում է հասկանալու,որ իրենցից
    յուրաքանչյուրը կյանքում կարող է լինել արևի պես ջերմացնող ու լուսավոր։

    Հարգելիՙ էմմա, ժպտացող արևդ, իսկապես, կժպտա երեխաներին:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,468
    Հեղինակության աստիճան
    450
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ էմմա, ժպտացող արևդ, իսկապես, կժպտա երեխաներին:
    Շնորհակալություն հարգելի՛ Նորա դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք։
    Արևը թող ժպտա ամենքին,ջերմություն պարգևի,և ոչ ոք երբեք չտխրի։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 21.05.2018, 13:05:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    745
    Հեղինակության աստիճան
    342
    Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
    33125674_2021757041487153_6246348969262186496_n.jpg

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    836
    Հեղինակության աստիճան
    544
    Մեջբերում Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՝Մարգարյան Նաիրա,առաջարկում եմ այսպիսի խաղ
    33125674_2021757041487153_6246348969262186496_n.jpg

    Շնորհակալություն, հարգելի՛ Գոհար: Այս աշխատանքն ուրախություն և ոգևորություն կպարգևի երեխաներին, երբ նրանք կփորձեն ամբողջացնել իրենց ընկերների կամ սիրելի մարդկանց նկարները:Հետաքրքիր և յուրատեսակ աշխատանք եք ներկայացրել:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    836
    Հեղինակության աստիճան
    544
    Ստեղծագործական խաղեր երեխաների համար

    Ստեղծագործական խաղերը միաժամանակ և՛ ստեղծագործական և՛ ուսուցողական գործընթացներ են: Երեխաները սովորում են, բացահայտում են զանազան նյութեր, զանազան գործիքներ, սովորում են աշխատել այդ ամենի հետ, սովորում են իրենց փորձն արտահայտել ստեղծագործության մեջ:Ստեղծագործական աշխարհը մեծ բացահայտումների դաշտ է երեխաների համար: Եվ ամենակարևորը, երեխայի համար ստեղծագործական գործընթացում կարևոր է ոչ թե արդյունքը ,այլ գործընթացը: Հենց գործընթացը երեխայի համար ունի զարգացնող, ճանաչողական և խաղային նշանակություն:


    Ստեղծագործական խաղերի մի քանի պարզ տարբերակներ

    Յուղամատիտով և բուսական յուղով նկարչություն

    Յուղամատիտները երևի թե ամենահարմար ստեղծագործական նյութն են երեխաների համար: Դրանք փափուկ են և անվնաս:Դրանցով նաև հեշտ է նկարել: Յուղամատիտով և բուսական յուղով նկարչության համար հարկավոր են՝

    թուղթ,
    յուղամատիտ,
    բուսական յուղ,
    բամբակե փայտիկներ

    Նկարչության ընթացքը.

    Առաջարկել երեխային նկարել յուղամատիտներով:
    Այնուհետև բամբակե փայտիկների օգնությամբ բուսական յուղը քսում են պատկերների վրա:
    Բուսական յուղի ազդեցությամբ յուղամատիտներով նկարված պատկերները ստանում են ավելի փայլուն տեսք, կարծես ներկով նկարված լինեն:



    Յուղամատիտով և ջրաներկով նկարչություն

    Այս նկարչության համար հարկավոր են՝

    թուղթ,
    յուղամատիտ,
    ջրաներկ

    Սկզբում արվում է յուղամատիտով նկարը:Ավարտին նկարի վրա ջրաներկ է արվում: Դա ապահովում է նկարի հետաքրքիր մակերևույթը:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #76
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2018
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ հետաքրքրի մտահաղացում է, անպայման կօգտագործեմ:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #77
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    836
    Հեղինակության աստիճան
    544
    Մեջբերում Աննա Պողոսյան Ե.-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքրի մտահաղացում է, անպայման կօգտագործեմ:
    ՈՒրախ եմ, հարգելի՛ Աննա, որ գրառումը Ձեզ հետաքրքրեց և այն կարող է Ձեր համար օգտակար լինել :Շնորհակալություն:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    836
    Հեղինակության աստիճան
    544
    ԽԱՂԵՐ ԱՎԱԶՈՎ



    Բարև, ավազ

    Երեխաները սկզբում ձեռքի մատներով, ապա ամբողջ ափով, ձեռքի հակառակ մասով հպվում են ավազին՝ այդ կերպ բարևելով ավազին: Հետոո բռունցքով ավազ են վերցնում, ամուր սեղմում և կամաց լցնում մյուս ձեռքի վրա: Նույնը կրկնում են նաև մյուս ձեռքով:

    Ծանոթություն ավազի հետ

    Ավազը ձեռքերի մեջ շփելով՝ երեխաները պատմեւմ են, թե ինչպիսին է ավազը՝ թաց-չոր, փափուկ-կոշտ, տաք-սառը:

    Ձեռքերի հետքերը

    Երեխաները սիրում են ավազի վրա թողնել իրենց ձեռքերի և ոտքերի հետքերը: Կարելի նաև քարերով զարդարել հետքերը, դրանց տալ տրամադրություն, հետո խոսել երեխաների տրամադրության մասին, քննարկել զգացողությունները:

    Նկարչություն ավազի վրա

    Երեխաները մատների օգնությամբ ավազի վրա նկարում են տարբեր պատկերներ՝ արև, տուն, ծառ, քառակուսի, շրջան: Կարելի է նաև մյուս երեխաներին խնդրել գուշակել, թե ինչ է նկարել իրենց ընկերը:

    Ճկուն մատիկներ

    Մատիկներն ավազի վրա քայլում, վազում, ցատկում, պարում են: Ընթացքում կարելի է կազմել երկխոսություններ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    836
    Հեղինակության աստիճան
    544
    ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽԱՂ

    photo_234836_9e2b4dcbb.jpg




    PanARMENIAN.Net - Հայաստանյան Pic Pen LLC ստարտափը հատուկ փոքրիկների համար մշակել է մոբայլ հավելված, որը, կրելով կրթական բնույթ, թույլ է տալիս դեռ փոքր տարիքից երեխայի մոտ զարգացնել ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև՝ հնարավորություն՝ ինքնուրույն ներքաշվելու խաղային պրոցեսի մեջ ու ազդելու դրա վրա։ Pic Pen Coloring Book հավելվածը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է, իսկ ավելի հստակ՝ ինտերակտիվ գունազարդման գիրք՝ ամենափոքր նկարիչների համար։
    Ստարտափի համահիմնադիրներից Շահեն Քոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ այլ ծրագրերից հայկական Pic Pen Coloring Book -ը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և պրոֆեսիոնալ մշակված ու էմոցիոնալ նկարներով: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում առկա են 24 նկարներ և 120 գույներ: Հեղինակների հավաստմամբ՝ հետագայում թեմատիկ աշխարհները անընդհատ կատարելագործվելու են, հայտնվելու են նորերը, քանի որ հավելվածի կատարելագործման աշխատանքները շարունակական են լինելու:
    Կարևորագույն խնդիրը՝ ստիպել մանուկներին՝ գործի դնել իրենց երևակայությունը, քանի որ հենց զարգացած երևակայության առկայությունն է ձևավորում հետաքրքրասեր մարդուն։ Սա միակ մանկական հավելվածն է գունազարդման համար միանգամից չորս գործիքներով՝ մատիտ, ֆլոմաստեր, վրձին և լցվող զարդանախշեր։ Երեխաները կարող են նկարել, կամ գունազարդել մատերով, կամ հատուկ գրիչով այնպես, ինչպես նրանք դա անում են թղթե գունազարդման ալբոմներում, ինչը ոչ միայն նրանց հաճույք է պատճառում, այլև արթնացնում է իրենց ներսի նկարչին։
    Pic Pen Coloring Book-ի առավելություններից է նաև գունազարդման գործընթացի հեշտությունը՝ շնորհիվ այն հանգամանքի, որ գույները, ըստ ներկման դաշտերի, չեն խառնվում իրար։ Դա հավելվածի օգտագործումն առավել հաճելի ու հետաքրքիր է դարձնում երեխաների համար: Հավելվածի հեղինակները ոգեշնչվել են սեփական երեխաների համար հետաքրքիր ու օգտակար խաղ ստեղծելու գաղափարով, ինչի արդյունքում էլ ծնվել է Pic Pen Coloring Book-ը: Հեղինակների խոսքով՝ խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, սակայն փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ այն հետաքրքրում է նաև մինչև 10 տարեկան երեխաներին:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (11.06.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Էմմա Խաչատրյան (23.06.2018)

+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 171
    Վերջինը: 23.06.2018, 14:54
  2. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Կերպարվեստ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 22.06.2018, 02:15
  3. Հանրային քննարկում. ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.12.2016, 08:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •