Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ֆորումում հաղորդակցման կարգը. նորմեր, կանոններ, էթիկա

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121

    Ֆորումում հաղորդակցման կարգը. նորմեր, կանոններ, էթիկա

    Հարգելի ֆորումցիներ,
    «Կրթության և Գիտության, թե՞ Ընդունելության քննությունների նախարարություն» մի քանի գրառումներ, որոնք բուն թեմայից շեղում էին, տեղափոխել եմ այստեղ:

    Այս թեմայում առաջարկում եմ քննարկել ֆորումներում հաղորդակցման նորմերը, կանոնները, էթիկան, ընդունված սկզբունքները, ոճը և այլ նման հարցեր: Կարծում եմ, որ նաև այս թեմայի գրառումները կնպաստեն նորաստեղծ «Հայկական կրթական միջավայր»-ի նոր, երկամսյա ֆորումի ոճի ձևավորման վրա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.07.2010, 14:40:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arabo (19.07.2010)

  3. #2
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121

    Ֆորումում հաղորդակցման կարգը. նորմեր, կանոններ, էթիկա

    Մեջբերում sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    1) Մեր դասագրքերի որակի ու թերությունների մասին մի քանի հատոր գիրք կարելի է գրել, իսկ ֆորումում այդ մասին ի՞նչ է գրված: Ավելի լավ չէ՞ր լռել:
    2) Վերջերս են ավարտվել միասնական քննությունները, իսկ ի՞նչ կարծիքներ կան այդ քննությունների մասին: Նորից նույն խղճուկ վիճակն է:
    Ես լիովին համաձայն եմ, որ չեղավ բուռն քննարկում, որ չհնչեցին անհրաժեշտ քննադատությունները: Բայց Ձեր գրառումից իմ մոտ անմիջապես հասունանում է հարցը. ինչու՞ չեմ տեսնում Ձեր գրառումները դասագրքերի որակի ու թերությունների մասին, ինչու՞ չեմ լսում Ձեր համապարփակ գնահատականը միասնական քննությունների վերաբերյալ: Մի՞թե որևէ ֆորում մտնելով ոչ թե ինքներս պետք է գնահատականներ հնչեցնենք այս կամ այն հարցի վերաբերյալ, այլ դժգոհենք, որ ուրիշները չեն հնչեցրել: Եղեք այդ գնահատականները հնչեցնողներից մեկը, եղեք առաջամարտիկը ու Ձեր հետևից բանակ տարեք:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avagyan.s (24.04.2018), monteris (05.02.2011), Մանոն (13.07.2010)

  5. #3
    Ավագ մասնակից sokrat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    10
    Ես խնդրել էի իմ մասին չխոսել:
    Բայց եթե որոշել եք խոսել, ապա ճիշտ կլիներ ուրիշ մի բան գրեիք: Դուք գրում եք, որ “լավ կլիներ համապարփակ գնահատական տայի”: Ինձ թվում է ավելի համապարփակ գնահատական մեր դասագրքերի որակին, քան այն, որ դրանց “սխալների մասին մի քանի հատոր գիրք կարելի է գրել” դժվար թե հնարավոր լինի:
    Թեմայի վերնագիրն էլ, կարծում եմ, հենց համապարփակ գնահատական է մեր նախարարությանը, ոչ միայն ընդունելության քննությունների առումով:
    Բացի այդ, 1. և 2. կետեր լինելով հարցեր, նաև որոշակի գնահատականներ են:
    Այ եթե ասեիք, որ լավ կլիներ, որ ես մանրամասնեմ այդ ամենը, ես Ձեզ կհասկանայի:
    Եթե ես տեսնեմ, որ ֆորումի մասնակիցները տրամադրված են ավելի լուրջ քննարկումների, ես շատ ավելի հանգամանալի կգրեմ այդ մասին և էլի շատ բաների մասին: Առայժ 20-ից ավելի “դիտողներից” միայն Դուք եք արձագանքել: Դուք էլ, չգիտեմ ինչու, փորձում եք արդարացնել ֆորումում տիրող վիճակը, վիճակ, որի համար Դուք մեղավոր չեք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Greggreg7 (13.07.2010)

  7. #4
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես տեսնեմ, որ ֆորումի մասնակիցները տրամադրված են ավելի լուրջ քննարկումների, ես շատ ավելի հանգամանալի կգրեմ այդ մասին և էլի շատ բաների մասին: Առայժ 20-ից ավելի “դիտողներից” միայն Դուք եք արձագանքել: Դուք էլ, չգիտեմ ինչու, փորձում եք արդարացնել ֆորումում տիրող վիճակը, վիճակ, որի համար Դուք մեղավոր չեք:
    Ես պարզապես կարծում եմ (ու իմ ոչ փոքր փորձն էլ այդ է ցույց տալիս), որ եթե ամեն մի մտնողը լուրջ կարծիքներ գրելու ու բուն քննարկում կատարելու փոխարեն փնովում է մյուսների նման բան չկատարումը, ապա այդպես էլ շարունակում են մնալ դիտողներ, ոչ թե մասնակիցներ: Ես Ձեր գրառումն ընդամենը առիթ դարձրի այս մասին բարձրաձայնելու համար: Վերջին օրերին արդեն երկրորդ թեման է, որը հենց այդ կոնտեքստով է սկսվում «ինչու՞ չեք քննարկում»: Է՛ բա քննարկեք: Ֆորումներում քննարկումը կազմակերպվում է, եթե դրանցում հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են քննարկել, այլ ոչ թե միայն սպասել ուրիշների քննարկումներին:

    Ու գրառումս անձնավորված չէ, հենց Ձեզ չէ ուղղված, ես ինքս էլ դժգոհ եմ պասիվությունից ու ուժերիս ներածին չափ փորձում եմ նպաստել ակտիվացմանը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. #5
    Ավագ մասնակից sokrat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    10
    Chuk, հարգելիս, Դուք շեղում եք թեման: Նորից ստացվում է ԱԼՄ-ի տարբերակ:
    Եթե ուզում եք, որ թեման ծավալվի և լուրջ քննարկվի կամ լռեք, կամ հայտնեք Ձեր կարծիք նշված հարցերի վերաբերյալ:
    Իսկ թե Ձեր փորձը Ձեզ ինչ է հուշում, դժվար թե շատերին հետաքրքրի, առավել ևս, որ 30 տարեկան էլ չկաք:

  9. #6
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, հարգելիս, Դուք շեղում եք թեման: Նորից ստացվում է ԱԼՄ-ի տարբերակ:
    Եթե ուզում եք, որ թեման ծավալվի և լուրջ քննարկվի կամ լռեք, կամ հայտնեք Ձեր կարծիք նշված հարցերի վերաբերյալ:
    Իսկ թե Ձեր փորձը Ձեզ ինչ է հուշում, դժվար թե շատերին հետաքրքրի, առավել ևս, որ 30 տարեկան էլ չկաք:
    Կարծում եմ, որ վերջնականում այս գրառումները կամ կջնջվեն, կամ կառանձնացվեն առանձին թեմայում, որտեղ կքննարկվի ֆորումներում հաղորդակցման կարգի մասին հարցեր: Խնդիրն այն է, որ թեման շեղում է հենց Ձեր գրառման մեծ մասը, որտեղ դուք քննարկման նյութ բարձրացնելուն զուգահեռ հնչեցնում եք այդ նյութին չառնչվող ու թեմային չվերաբերվող գնահատականներ (ինչպիսին է «ԱԼՄ-ատիպ» պիտակը), հնչեցնում եք մեղադրանքներ (նորից նյութին չառնչվող) և այլն: Նման սկզբով թեմաներում որպես կանոն առաջարկվող նյութի մասին քննարկում չի ծավալվում: Ու այո՛, դա ինձ հուշում է իմ փորձը, ու թեև ես 30 տարեկան չկամ, բայց ֆորումային քննարկումների փորձ թերևս շատ ավելին ունեմ, քան դուք, որ չգիտեմ թե քանի տարեկան եք, բայց հենց Ձեր առաջնորդողից պարզ է, որ չունեք
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. #7
    Ադմինիստրատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Իմ գրառումը ամենևին վերևում ծավալված երկխոսությանը չի վերաբերում։ Օգտվելով առիթից, որ բացվել է այսպիսի թեմա, ցանկանում եմ ներկայացնել մի դիտարկում։

    Չեմ սիրում «խաբեությունը ու կեղծավորությունը», կամ տվյալ պարագայում՝ այն մարդկանց, որոնք վախենում են իրենց սեփական կարծիքը հայտնելուց ու դրա համար դիմում են վիրտուալ աշխարհի ընձեռած «հնարավորություններին» և ուրիշ անունների ներքո հայտնում իրենց «արդեն իսկ արժեք չներկայացնող» կարծիքը։
    Հարգելի բարեկամ, եթե վախենում ես կարծիքդ հայտնել, ուրեմն կամ այնքան էլ համամիտ չես ինքդ քեզ հետ, կամ էլ ուրիշների կարծիքները ավելի կարևոր են քեզ համար։
    Կոչ եմ անում. պինդ մնալ ու չխուսափել սեփական կարծիքը հայտնելուց։

    Նաև ուզում եմ խնդրել ֆորումի ղեկավարությանը, որպեսզի ներառեն այս կետը ֆորումի կանոնների մեջ և արգելեն մի քանի անուներով հանդես գալու փաստը, քանզի գիտեմ որ նման դեպքերը հնարավոր է տեխնիկապես պարզել։
    Վերջին խմբագրող՝ Arabo: 19.07.2010, 16:29:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (02.07.2011), Chuk (19.07.2010), manush (20.07.2010), Իրինա (19.07.2010)

  12. #8
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Arabo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև ուզում եմ խնդրել ֆորումի ղեկավարությանը, որպեսզի ներառեն այս կետը ֆորումի կանոնների մեջ և արգելեն մի քանի անուներով հանդես գալու փաստը, քանզի գիտեմ որ նման դեպքերը հնարավոր է տեխնիկապես պարզել։
    Առիթից օգտվելով խոսեմ «ֆորումի կանոնների» մասին:
    Ֆորումի ստեղծման առաջին օրվանից մտածում ենք կանոններ ներառելու մասին, ու այդպես էլ չենք ներառում: Անձամբ իմ համար բոլորովին դժվար չի հենց հիմա կանոնների խումբ մշակելն, առավել ևս եթե հաշվի առնենք akumb.am ֆորումի իմ փորձը, որը հայտնի է իր ծավալուն ու համապարփակ կանոնադրությամբ, մշակվել է իմ կողմից: Բայց «Հայկական կրթական միջավայր» ֆորումն, ըստ իս, առանձնանում է մնացած բոլոր ֆորումներից, ենթադրվում է (և առայժմ այդպես էլ կա), որ այս ֆորումից օգտվողների մի զգալի հատված լինելու են ուսուցիչներ, տնօրեններ, կրթական ոլորտի այլ մասնագետներ, ի տարբերություն մյուս ֆորումների, որոնց հիմնական օգտվողները երիտասարդներ են՝ ամենատարբեր մասնագիտության:

    Ու անընդհատ ձգձգել եմ կանոններ մշակելու մասը, մտածելով, որ ավելի լավ կլինի, որ այս ֆորումի կանոնները մշակվեն հենց ֆորումցիների կողմից: Դա պետք է լիներ հիմնված ոչ միայն ֆորումում մինչև հիմա ստեղծված ընդհանուր ոճի վրա, ոճ, որը քննարկման բոլոր մասնակիցներն են ստեղծել, այլև հենց կանոնների մասին քննարկումների: Հետևաբար ակնկալում եմ, որ այս թեմայում նաև կքննարկվեն ֆորումի ապագա կանոնները, միասին կստեղծենք այն:

    Ինչու՞ ոչ, կարող ենք քննարկել և Արաբոյի առաջ քաշած հարցը (ֆորումում իսկապես կան մեկից ավելի մականվամբ հանդես եկողներ), պե՞տք է թույլատրել, թե՞ ոչ, իսկ գուցե արժի անանուն հանդես գալու հարթա՞կ ստեղծել:
    Որևէ կոնկրետ հարցի մասին քննարկումը ծավալուն դառնալու դեպքում այդ քննարկումը կառանձնացնենք առանձին թեմայով:

    Բարի քննարկում եմ ցանկանում ամենքիս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.07.2010, 16:42:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (19.07.2010), manush (20.07.2010)

  14. #9
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Մեջբերում Arabo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև ուզում եմ խնդրել ֆորումի ղեկավարությանը, որպեսզի ներառեն այս կետը ֆորումի կանոնների մեջ և արգելեն մի քանի անուներով հանդես գալու փաստը, քանզի գիտեմ որ նման դեպքերը հնարավոր է տեխնիկապես պարզել։
    Արաբո ջան, շնորհակալություն քո տեսակետը ազնիվ ներկայացնելու և առաջարկություն անելու համար։
    Չնայած, որ ֆորումի ադմինիստրատորի համար տեխնիկապես հնարավոր է պարզել այս և այլ շատ հանգամանքներ, համաձայն չեմ, որ պետք է արգելվեն նույն մասնակցի մի քանի գրանցումները։
    Եթե նման մոտեցումը «անհրաժեշտ է» անկեղծ «չլղոզված» տեսակետ արտահայտելու, թեմայի զարգացման ու նոր ուղիների հայտնաբերման համար, կամ մասնագետը թեկուզ ներքին վեճ ու անհամաձայնություն ունի, ... ինչ կա որ, թող ինքն իր հետ զրուցի, կամ ինքն իրեն աջակցի ու «թիկունք» լինի իր բանավեճն առաջ տանելու համար։
    Համաձայնվիր, որ կան իրավիճակներ, կան կոչումներ (օրինակ՝ ուսուցիչ) ու դերեր, որոնք ինչ–որ ձևով սահմանափակում կամ կաշկանդում են մարդուն։
    Ես դեմ եմ նման մասնակիցներին հեռացնելու պահանջից։
    Խնդրում եմ բոլորին, որ արձագանքեն։ Եկեք ազատ արտահայտենք մեր տեսակետն այս առաջարկի վերաբերյալ և կայացնենք ճիշտ որոշում։
    Վերջին խմբագրող՝ manush: 19.07.2010, 17:04:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (19.07.2010), Chuk (19.07.2010), Իրինա (19.07.2010)

  16. #10
    Ավագ մասնակից Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    133
    Իմ կարծիքով այս ֆորումը պիտի տարբերվի մյուս ֆորումներից: Ինչու՞ ենք մեզ թաքցնում, պետք է ծանոթանալ իրար հետ, կիսվել մտահոգություններով: Եթե կրթական ֆորում է , ուրեմն այստեղ գրանցված յուրաքանչյուր ոք կապ ունի կրթական համակարգի հետ և ցանկություն ունի այն բարելավելու:Ի՞նչ մականունների մասին պիտի լինի խոսքը:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (02.07.2011), manush (19.07.2010), Ռուզանկա (19.07.2010)

Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •