Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից

  1. #51
    Մասնակից Jerry-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2011
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Մի անգամ Դյուման ճաշի էր հրավիրված Փարիզի հայտնի բժիշկներից մեկի մոտ: Բժիշկը Դյումային խնդրեց արձագանքների գրքում մի բան գրել: Դյուման համաձայնեց և գրեց. «Այն բանից հետո, ինչ բժիշկ Գիստալը սկսեց բուժել ընտանիքներ, անհրաժեշտ է վերացնել հիվանդանոցները»: Բժիշկը բացականչեց. «Դուք ինձ քծնում եք!»: Այդ ժամանակ Դյուման ավարտեց իր գրածը. <<...և շատացնել գերեզմանատները>>

    http://gerforum.com
    Նորաբաց հայատառ Forum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (27.07.2017), Սահակյան Սահականուշ (30.09.2012), Թերեզա (13.10.2012)

  3. #52
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Հետաքրքիր մի դեպք Կոմիտասի կյանքից

    Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաեւ Կոմիտասը` ճեմարականների սիրելի հայր սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է հայր սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
    - Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված եւ արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
    - Հա'յր սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.09.2014), marine8 (27.07.2017), Սարգսյան Ծովինար (25.06.2017), Աստղիկ Մարկոսյան (23.06.2017), Գայանե Սիմոնյան (22.06.2017), Լիլիթ (18.07.2017), Մարինե Խաչատրյան (23.06.2017)

  5. #53
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Հասցե
    Լոռու մարզ գ. Մարգահովիտ
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Բլեզ Պասկալ: Երբեք չմոռացվող անուն:Ամեն մի պատանի , հրաժեշտ տալով դպրոցին , շատ ու շատ լավ բաների թվում իր հետ տանում և նաև Պասկալի օրենքը: Պասկալի գաղափարախոսության ու փիլիսոփայական մտքի գլուխգործոցը նրա անավարտ երկն է`"խորհրդածություններ բոլոր ժամանակների համար"...
    Պասկալը սկսեց մաթեմատիկայից: Նա մտցնում է սահմանում .ճշտության ու ապացույցների տեսակետից չկա ոչինչ վեր մաթեմատիկայից: Մաթեմատիկական մեթոդը և մաթեմատիկական մտածողությունը պետք է դառնան չափանիշ բոլոր գիտությունների համար: Բնությունը անսահման է տարածության ու ժամանակի մեջ, բայց մեր գիտելիքներն, այնուամենայնիվ ,աճում են: Եվ քանի որ գիտելիքների ծավալը անսահման է,անսահման պետք լինի ինքը՝ ճանաչելիությունը ու հասկանալու պրոցեսը:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (23.06.2017), marine8 (27.07.2017), Սարգսյան Ծովինար (22.06.2017), Աստղիկ Մարկոսյան (23.06.2017), Գայանե Սիմոնյան (22.06.2017), Իրինա Մարգարյան (23.06.2017), Լիլիթ (05.07.2017)

  7. #54
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Ավ․ Իսահակյանը երբեք անտարբեր չի եղել գեղեցիկ կանանց նկատմամբ։
    Մի օր տխուր հայացքով մտնում է <<Վերնատուն>>։ Հովհ․ Թումանյանը, տեսնելով նրան, հարցնում է․
    -Ո՞րն է տխրությանդ պատճառը։
    իսահակյանը պատասխանում է․
    -Փողոցում գեղեցիկ աղջիկ տեսա։
    Թումանյանն էլ․
    -Է գեղեցիկ աղջիկ տեսար, փոխանակ ուրախ լինես, տխրում ե՞ս։
    -Տխրում եմ, որ իմը չէ,- պատասխանում է Իսահակյանը։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.06.2017), Գայանե Սիմոնյան (09.07.2017), Լիլիթ (05.07.2017), Մարինե Խաչատրյան (23.06.2017), Parandzem (23.06.2017)

  9. #55
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Բաղրամյանը հիշում է. «Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին: Զորավարը/Անդրանիկ Օզանյան/ խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց».

    «Կոռնետ Վանո, քո երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել: Սա մեր հայրենիքն է, ինչ կարեւր է, թե ովքեր եբ ղեկավարում: Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով: Գնա, կարգի բեր քո էսկադրոնը»:

    Զորավարի այս ապտակը ինձ մարշալ դարձրեց, տարիներ անց խոստովանել է ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.06.2017), marine8 (27.07.2017), Սարգսյան Ծովինար (09.07.2017), Գայանե Սիմոնյան (09.07.2017), Իրինա Մարգարյան (24.06.2017), Լիլիթ (05.07.2017), Մարինե Խաչատրյան (23.06.2017)

  11. #56
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Ավետիք Իսահակյանը պատմում էր.
    - Մի երեկո բախտ ունեցա Խրիմյան Հայրիկի մոտ լինելու եւ համբուրելու նրա աջը։
    - Վեհափա՛ռ Հայրիկ,- ասացի ես, մեծ բախտավորություն եմ զգում , որ ինձ վիճակվել է բերել Ղեւոնդ Ալիշանի կարոտագին ողջույնները։
    - Ա՜հ , շատ շնորհակալ եմ ։Դու Վենետիկու՞մ էիր, ինչպե՞ս է հայր Ղեւոնդը։
    - Լավ է , վեհափա՛ռ հայրապետ, այս գարնանը Վենետիկում էի եւ պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ նահապետի մոտ։Նա հիվանդոտ է ու թույլ...
    - Ափսո՜ս , ափսո՜ս , - խոսքս ընդհատեց Հայրիկը,- մենք հասակակիցների ենք, ես շատ եմ սիրում նրան։Նա անուշ գրիչ ունի։ Նա շատ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բաներ է ներշնչել։Ահա ուրիշ ի՞նչ էր անում։
    - Նա ինքն էլ էր ասում, որ Հայրիկը միայն հարյուր օր է մեծ իրենից, եւ ասում էր ,թե բերկրանքով է լսում՝ իմանալով , որ Հայրիկը ձի է նստում եւ ժողովրդին այցի է գնում։
    - Միշտ նախանձում էի Ձեզ Վեհափառ, ասում էր ."Հայրիկն ուրիշ է , նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի ներքո է քնում , hայոց դաշտերի ծաղկանց հովն է շնչում, Արաքսի սառնորակ ջուրը խմում։Դա մեծ բախտավորություն է"...

    - Այստեղ Հայրիկը ուրախ եւ սրտանց ծիծաղեց։
    - Ես վաղը եւեթ կկարգադրեմ , որ նրա համար Մասիսի հողից , Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն եւ փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ։
    Ինչպես հետո իմացա, Հայրիկը Ղեւոնդ Ալիշանին ուղարկել էր իր խոստացածից, բայց մինչեւ հասնելը , դժբախտաբար , սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել(1901թ. նոյեմբեր)։
    Վերջին խմբագրող՝ Թեհմինե Սահակյան: 30.06.2017, 00:42:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (27.07.2017), Լիլիթ (18.07.2017)

  13. #57
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (09.07.2017), marine8 (27.07.2017), Սարգսյան Ծովինար (09.07.2017), Գայանե Սիմոնյան (09.07.2017)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •