+ Կատարել գրառում
Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Թրաֆիքինգ՝ մարդկանց շահագործում, թեմայի ուսուցման առավել արդյունավետ միջոցները հասարա

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    5
    Սիրելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ԹՐԱՖԻՔԻՆԳ բառով սովորողների կազմած մի աշխատանք, որտեղ նրանք և՝ դրական, և՝ բացասական տեսանկյունից են նայել հարցին:
    Թ --- թաքցնել, թրաֆիքյոր
    Ր(Ռ)-- ռիսկ, ռասիզմ
    Ա--- առևանգել, աղտ, անպատժելություն
    Ֆ--- ֆիզիկական ճնշում
    Ի--- իրավունք, իշխանության չարաշահում
    Ք--- քրեական հանցանք
    Ի--- իրացախախտում, իրազեկում, իրավագիտակցություն
    Ն--- նողկալի արարք, նախանձ
    Գ--- գայթակղություն, գաղտիություն
    Ապա յուրաքանչյուր միտք մեկնաբանվել ու վերլուծվել է:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    5

    Տեղեկատվական անկյուն


  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    367
    Հեղինակության աստիճան
    11
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ԹՐԱՖԻՔԻՆԳ բառով սովորողների կազմած մի աշխատանք, որտեղ նրանք և՝ դրական, և՝ բացասական տեսանկյունից են նայել հարցին:
    Թ --- թաքցնել, թրաֆիքյոր
    Ր(Ռ)-- ռիսկ, ռասիզմ
    Ա--- առևանգել, աղտ, անպատժելություն
    Ֆ--- ֆիզիկական ճնշում
    Ի--- իրավունք, իշխանության չարաշահում
    Ք--- քրեական հանցանք
    Ի--- իրացախախտում, իրազեկում, իրավագիտակցություն
    Ն--- նողկալի արարք, նախանձ
    Գ--- գայթակղություն, գաղտիություն
    Ապա յուրաքանչյուր միտք մեկնաբանվել ու վերլուծվել է:
    Կարծում եմ՝ շատ հետաքրքիր դաս եղած կլինի: Շնորհակալություն տեղեկատվությամբ հարուստ նյութերի համար:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,303
    Հեղինակության աստիճան
    129
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար, այդ թվում նաև Հայաստանի Հարնապետության համար: Ուստի դեռ դպրոցական տարիքից մարդկային այս չարիքի մասին իրազեկելը, կարխարգելելը հասարակագիտության առարկայի բովանդակային խնդիրներց մեկն է:
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ միասին ուսումնասիրել, քննարկել, վերլուծել այն խնդիրները, որոնք առաջանում են այս թեմայի ուսուցման ընթացքում: Միասին ավելի հեշտ կգտնենք այն արդյունավետ ճանապարհները, որոնց միջոցով թեմայի ուսուցումն ու յուրացումն ավելի արդյունավետ կլինի: Շնորհակալություն
    Հարգելի՛ Լիլիթ արդիական թեմա եք ընտրել։
    Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես«շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը,
    փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը`ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ
    հարկադրանքի այլ ձևերով,առևանգմամբ,խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ
    կապված գերակա դիրքի չարաշահմամբ,կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող
    անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու
    միջոցով»:
    Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
    Երեխաների թրաֆիքինգ
    http://antitrafficking.am/child-trafficking/
    Թրաֆիքինգ (մարդկանց շահագործում)․Ուսումնաօժանդակ ձեռնարկ ավագ դպրոցում սովորողների համար:
    https://drive.google.com/file/d/0B9U...vRm9zOUdn/view
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 13.02.2018, 22:00:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար, այդ թվում նաև Հայաստանի Հարնապետության համար: Ուստի դեռ դպրոցական տարիքից մարդկային այս չարիքի մասին իրազեկելը, կարխարգելելը հասարակագիտության առարկայի բովանդակային խնդիրներց մեկն է:
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ միասին ուսումնասիրել, քննարկել, վերլուծել այն խնդիրները, որոնք առաջանում են այս թեմայի ուսուցման ընթացքում: Միասին ավելի հեշտ կգտնենք այն արդյունավետ ճանապարհները, որոնց միջոցով թեմայի ուսուցումն ու յուրացումն ավելի արդյունավետ կլինի: Շնորհակալություն
    Հարգելի Լիլիթ,շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում:Այո,մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների, երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    9
    Թրաֆիքինգի պատճառները

    1. ծայրահեղ աղքատություն (հատկապես կանանց շրջանում)
    2. քաղաքական, սոցիալական, տնտեսական կայունության պակաս
    3. արդյունավետ և իրատեսական հեռանկարների բացակայություն
    4. ռազմական կոնֆլիկտների առկայություն
    5. ընտանեկան բռնություններ,
    6. գենդերային անհավասարություն,
    7. տեղեկատվության և կրթության անհասանելիություն,

    Հաճախ զարգացող երկրների տնտեսական վիճակը վատանում է հեղաշրջումների, քաղաքացիական պատերազմների, արտաքին թշնամիների հետ պատերազմի արդյունքում, որոնք տևում են տասնամյակներ։ Հեռանկարի բացակայությունը, դժվարին պայմաններն ու աղքատությունը բարձրացնում են մարդավաճառության հավանականությունը։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,303
    Հեղինակության աստիճան
    129
    Թրաֆիքինգի տեսակները`

    ․Սեռական շահագործում
    ․Հարկադիր աշխատանք
    ․Ստրկություն կամ ստրկության նմանվող վիճակ
    ․Օրգանների փոխպատվաստում
    ․երեխաների օգտագործում զինված կոնֆլիկտներում (զինվոր-երեխաներ)
    Վերջին խմբագրող՝ manush: 16.02.2018, 11:38:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար, այդ թվում նաև Հայաստանի Հարնապետության համար: Ուստի դեռ դպրոցական տարիքից մարդկային այս չարիքի մասին իրազեկելը, կարխարգելելը հասարակագիտության առարկայի բովանդակային խնդիրներց մեկն է:
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ միասին ուսումնասիրել, քննարկել, վերլուծել այն խնդիրները, որոնք առաջանում են այս թեմայի ուսուցման ընթացքում: Միասին ավելի հեշտ կգտնենք այն արդյունավետ ճանապարհները, որոնց միջոցով թեմայի ուսուցումն ու յուրացումն ավելի արդյունավետ կլինի: Շնորհակալություն
    Հարգելի Լիլիթ,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում: Ի թիվս այլ հիմնախնդիրների, գլոբալացման դարաշրջանում ահագնացող է դառնում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հիմնախնդիրը։Ցավոք,գլոբալացումն իր հետ բերում է կազմակերպված հանցավորության աճ, քանի որ երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապերի սերտացումը հանցավոր խմբերն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    69
    Մեջբերում Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ եմ ներկայացնում Թրաֆիքինգի դասի մի օրինակ
    Դասի պլան
    Դպրոց՝ ՀՀ, Լոռու մարզ, ՎանաձորիԱկսել Բակունցի թիվ 7 հիմնական
    Ուսուցիչ` Լիլիթ Մինասյան
    Դասարանը` 8-րդ
    Ամիս, ամսաթիվ՝
    Տևողությունը՝ 90 րոպե
    Առարկան՝ հասարակագիտություն
    Դասի թեման՝ թրաֆիքինգ՝ մարդկան շահագործում
    Դսաի տեսակը՝ համակցված
    Օգտագործվող մեթոդներ՝ մտագրոհ, բառախաղ, իմացական աղյուսակ, դեպքի ուսումնասիրություն, խմբային աշխատանք, դերախաղ:
    Գնահատման մեթոդներ՝ ինքնագնահատում, ուսուցանող գնահատում:
    Նպատակը՝
    • Ակադեմիական նպատակները` Սահմանի և բացատրի թրաֆիքինգ երևույթը: Թվի և նկարագրի թրաֆիքինգի ձևերը: Իմանա և թվի թրաֆիքինգի առաջացման պատճառները և դրան նպաստող գործոնները: Իմանա օրենսդրական պատժելիության մասին:
    • Հմտությունների զարգացման նպատակներ՝ մեկնաբանի թրաֆիքինգի առաջացման պատճառները: Վերլուծի հասարակության , պետության և զոհերի վրա թրաֆիքինգի հետևանքները: Ձեռք բերի կարողություններ և հմտություններ անծանոթ իրավիճակում իրեն կառավարելու համար: Որոշի իր դերը թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում:
    Անհրաժեշտ պարագաներ՝ պլակատներ, սլայդներ, գրականություն, իրազեկման անկյուն:
    Դասի ընթացքը՝ Կարճ 5 րոպեանոց նախաբան, դասի նպատակների, կիրառվող մեթոդների, վերջնարդյունքի մասին: Սովորողների համար դասանյութը կազմված է ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞ համակարգով: Թրաֆիքինգ բառով մտագրոհ, բառախաղի իրականացում, թրաֆիքինգի պատճառների և նպաստող գործոնների գծապատկերի վերլուծություն:
    Խմբային աշխատանք – գրական ստեղծագործությունների վերլուծություն, հետևություն: Թրաֆիքինգի ձևերը սլայդի միջոցով ուսումնասիրում, ամրապնդումը՝ տեսաֆիլմերի միջոցով:
    Թրաֆիքինգի օրենսդրական պատժելիությունը: Սլայդի միջոցով վերլուծություն: Զոհերը, պաշտպանությունը և հետևանքները վերլուծել խմբային աշխատանքով:
    Թրաֆիքինգի կանխարգելումը բինգո աղյուսակի միջոցով:
    Հետադարձ կապ ուսուցանող թեստի միջոցով:

    Թրաֆիքինգի բինգո հարցաթերթիկ
    1. Հնարավոր է արդյո՞ք ի սպառ վերացնել թրաֆիքինգը
    2. Թրաֆիքինգի դրսևորման մեկ օրինակ
    3. Թրաֆիքինգի մեկ պատճառ
    4. Թրաֆիքինգի մեկ հետևանք
    5. Թրաֆիքինգի դրական մեկ կողմ
    6. Թրաֆիքինգի ամենատարածված մարզը
    7. Ինչպե՞ս կվարվեք, եթե ենթարկվեք թրաֆիքինգի
    8. Ինչպե՞ս կվարվեք, եթե ձեզ առաջարկեն հանդես գալ որպես թրաֆիքյոր
    9. Թրաֆիքինգի մեկ օրինակ
    10. Թրաֆիքինգ տարածողները
    11. Թրաֆիքինգի դեմ պայքարող անհատ կամ կառույց
    12. Թրաֆիքինգի կանխարգելման միջոց
    Սովորողները պետք է լրացնեն այս թերթիկ- հարցաշարը

    Ուսուցանող թեստ

    1. ………… Մարդկանց շահագործումը անվանում են նաև թրաֆիքինգ:
    2. ………… Թրաֆիքինգը անլեգալ ստրկություն է:
    3. ………… Մարդկանց առևտրի զոհերն իրենք են մեղավոր, քանի որ չափազաննց միամիտ են:
    4. ……….. Մարդկանց առևտուրը չի սպառնում զգոն մարդկանց:
    5. ……….Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն ձեր մոտ:
    6. ……… Մարդ առևտրի զոհերը գյուղական վայրերից են , կամ էլ հանդիսանում են այլ ազգի ներկայացուցիչներ:
    7. ……… Աշխատանքային պայմանագիր կնքելիս պետք է նախօրոք ծանոթանալ նրա բովանդակությանը:
    8. ……….. Արտասահման մեկնելիս անհրաժեշտ է իմանալ հայկական դեսպանատների հասցեներն ու հեռախոսահամարները:
    9. ………. Արդի ժամանակաշրջանում կարելի է արագ, հեշտ և մեծ գումար վաստակել:
    10. ……….Բարձրագույն կրթությամբ մարդիկ չեն դառնում մարդկանց առ
    Հարգելի Լիլիթ, շնորհակալություն այսքան կարևոր թեմաներից մեկին անդրադառնալու համար: Ես նույնպես 8-րդ դասարանի դասղեկ եմ և թեման անպայման կներառեմ իմ դասղեկական ժամին:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    69
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիլիթ արդիական թեմա եք ընտրել։
    Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես«շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը,
    փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը`ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ
    հարկադրանքի այլ ձևերով,առևանգմամբ,խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ
    կապված գերակա դիրքի չարաշահմամբ,կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող
    անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու
    միջոցով»:
    Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
    Երեխաների թրաֆիքինգ
    http://antitrafficking.am/child-trafficking/
    Թրաֆիքինգ (մարդկանց շահագործում)․Ուսումնաօժանդակ ձեռնարկ ավագ դպրոցում սովորողների համար:
    https://drive.google.com/file/d/0B9U...vRm9zOUdn/view
    Հարգելի Էմմա, շնորհակալություն նյութերի և Ձեր կողմից տրամադրված մասնագիտական խորհուրդների համար:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •