+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 43 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Թրաֆիքինգ՝ մարդկանց շահագործում, թեմայի ուսուցման առավել արդյունավետ միջոցները հասարա

  1. #41
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1

    Մարդկանց շահագործման շարժիչ ուժը՝ պահանջարկը:

    Ակնհայտ է, որ մարդկանց առևտուրը, ստրկատիրական ուժը և մարդկանց օրգանների անօրինական վաճառքը գոյություն չէր ունենա, եթե չլիներ պահանջարկ։ Քանի որ պահանջարկը հանդիսանում է մարդկանց առևտրի հիմնական պատճառը, դուրս է գալիս բոլոր օրինական և թույլատրելի սահմաններից, այդ պահանջարկը հիմնականում բավարարվում է հանցավոր կազմակերպությունների կողմից։ Միևնույն ժամանակ դրանով զբաղվում են անձինք, որոնք ունեն իշխանություն և ռեսուրսներ մարդկային առևտրով զբաղվելու համար։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lilit Sahakyan (18.02.2018)

  3. #42
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1

    Ստրկական ուժի «գործատուները»

    Շուկայական տնտեսության պայմաններում գործատուների համար շատ կարևոր է աշխատուժի հաշվին կրճատել իրենց ծախսերը։ Էժան աշխատուժ են համարվում փախստականները և անօրինական միգրանտները, որոնք համաձայն են աշխատել այնպիսի ցածր աշխատավարձով, որով չէին աշխատի տեղացի բնակիչները։ Երբեմն մարդկանց ստիպում են աշխատել առանց վճարի՝ խաբեության կամ ահաբեկության ճանապարհով։ Շատ ձեռնարկություններ չեն ապահովում աշխատողների առողջության ապահովագրումը, ամենամյա արձակուրդը և լիարժեք չեն վճարում հարկերը։ Արևմտյան Եվրոպայի երկրներից ոչ մի քաղաքացի չէր համաձայնի աշխատել այդպիսի պայմաններում, այդ պատճառով պետք է գտնել փախստականներ և անօրինական միգրանտներ աղքատ երկրներից։ Բարձրացել է նաև տնային պայմաններում աշխատող օտարերկրյա կանանց պահանջարկը։ Այդ աշխատանքները իրականացնելու համար ներգրավում են կանանց, իսկ տղամարդկանց ուղարկում են շինարարական աշխատանքների։
    Որոշ երկրներում գոյություն ունի մանկական աշխատուժի շուկա։ Շատ տարածված է երեխաների շահագործումը բամբակի արտադրության մեջ, տնային աշխատանքներում, ինչպես նաև երեխաները կարող են հանդես գալ մուրացիկների և հանցագործների օգնականների դերում։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lilit Sahakyan (18.02.2018)

  5. #43
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1

    Մարդկանց առևտրի զոհերի օգնությունը և նրանց պաշտպանությունը

    Պետությունները պարտավոր են քննարկել օրենսդրական կամ այլ պատշաճ այնպիսի միջոցների ընդունման հնարավորությունը, որոնք մարդկանց առևտրի զոհերին թույլ կտան, պատշաճ դեպքերում, իր տարածքում մնալ ժամանակավոր կամ մշտական հիմունքներով։
    Ավելին, պետությունները պետք է քննարկեն մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնման ապահովման միջոցների իրագործման հնարավորությունը և, մասնավորապես, այնպիսի միջոցներ, որոնք նախատեսում են տրամադրել.
    ա) պատշաճ կացարան,
    բ) խորհրդատվական օգնություն և տեղեկություն, հատկապես նրանց իրավաբանական իրավունքների վերաբերյալ, այնպիսի լեզվով, որը հասկանալի է մարդկանց առևտրի զոհերին,
    գ) բժշկական, հոգեբանական և նյութական օգնություն և
    դ) հնարավորություններ աշխատանքի տեղավորման, կրթության և մասնագիտական պատրաստման բնագավառներում։
    Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել՝
    – մարդկանց առևտրի զոհերի անձնական կյանքի և անհատականության պաշտպանությունը,
    – տեղեկությունը համապատասխան դատական և վարչական քննության վերաբերյալ,
    – քրեական դատավարությունում իրավաբանական օգնությունը,
    – մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական անվտանգությունը,
    – մարդկանց առևտրի զոհերին պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու հնարավորության մատչելիությունը։

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •