Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: ՈՒսուցման ժամանակակից մեթոդները

  1. #11
    Մասնակից avagyan.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2018
    Հասցե
    ք․Աբովյան,3-րդ մկր․շրջ․17/53
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    28
    Մեջբերում Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե , դարձնելով դասապրոցեսը աշակերտակենտրոն , նպաստում ենք սովորողի բազմակողմանի ազատությունների զարգացմանը, ինչպիսիք են ազատորեն միտք արտահայտելը, մտածելը , անկաշկանդ խմբում գործելը , որոնք նպաստում են ուսուցման գործընթածին:Աշակերտը նաև կարողանում է ընկերոջ իմացածը յուրացնել և մասնակցել քննարկումներին:
    Հարգելի Նունե,իսկապես խմբային աշխատանքները շատ են օգնում դասապրոցեսի ընթացքում՝ նպաստելով երեխայի ինքնահաստատմանը։ Հատկապես այն դեպքում,երբ ընդունվում են բոլոր հնարավոր կարծիքները, քննարկվում են հենց աշակերտի կողմից, և գալիս են հանգում ճիշտ պատասխանին։ Շնորհակալություն։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Ստեփանյան Նելլի (07.05.2018)

  3. #12
    Մոդերատոր Քնարիկ Հ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    194
    Հեղինակության աստիճան
    61
    Ուսուցման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս աշակերտին ինքնուրույն ուսումնական գործունեություն ծավալել, նյութը յուրացնել `մասնակցելով որոշակի գործընթացի։ Աշակերտը ձեռք է բերում համագործակցային կարողություններ։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Ստեփանյան Նելլի (07.05.2018)

  5. #13
    Մոդերատոր E. Khachatryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2018
    Հասցե
    Կոտայքի մ., ք.Աբովյան Երիտասարդական 14շ/22բն.
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    200
    Ողջույն, հարգելի Մարինե,
    Մեջբերում E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկավարժի սովորողի ուսուցման նպատակներին ուղղված և որոշակիորեն կարգավորված գործունեությունը կոչվում է ուսուցման մեթոդ:
    (գլ.2,Արնաուդյան Ա., Գյուլբուդաղյան ա., Խաչատրյան Ս., Խրիմյան Ս, Պետրոսյան Մ.,/Մսանագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար/-Եր:Կրթության ազգային ինստիտուտի հրատ.,2004-180էջ) :
    Մեթոդի ճիշտ ընտրությունը նպաստում է սովորողի գիտելիքների հեշտ ընկալմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը: Ժամանակակից մեթոդներն ու տեխնիկան, ինտերակտիվ մեթոդներն ու եղանակներն ու ձևերը նպաստում են կրթական որակների բարելավմանը: Մենք ունեցել ենք բաց դաս ժամանակակից Ծառ մեթոդով, որը բավականին արդյունավետ էր:
    https://lib.armedu.am/resource/24283

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), avagyan.s (07.05.2018), Ստեփանյան Նելլի (07.05.2018)

  7. #14
    Մոդերատոր E. Khachatryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2018
    Հասցե
    Կոտայքի մ., ք.Աբովյան Երիտասարդական 14շ/22բն.
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    200
    ԵՍ իմ թեմայի 8,9-րդ էջերում խոսել եմ մեթոդների մասին,ըստ մանկավարժության ճյուղերն ու նպատակները:
    Մեթոդներն այսօր բազմազան են, ժամանակակից մեթոդներն հնարավորություն են տալիս ընկալել և յուրացնել թեման ...
    https://forum.armedu.am/showthread.p...BA%D5%A8/page8

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Ստեփանյան Նելլի (07.05.2018)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    525
    Ուսուցման մեթոդը ուսուցման գործընթացում ուսուցչի և սովորողների միջև փոխազդեցությունն արտացոլող մոտեցումների և հնարների համախումբ է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.05.2018), Միքայելյան Կարինե (10.05.2018)

  11. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2018
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    9
    Հարգելի Քնարիկ,ես կներկայացնեմ մի մեթոդ՝<<հնգյակ>>,որը կիրառվում է,երբ հարկ է լինում թեմայի,նյութի վերաբերյալ տեղեկությունը ամփոփել,բարդ մտքերը,զգացմունքները,պատկերացումները մի քանի բառով արտահայտել։Սա կարևոր հմտություն է։
    Հնգյակը հինգ տողից է բաղկացած,բանաստեղծություն է, որի ստեղծման համար անհրաժեշտ է տեղեկությունը և ուսումնական նյութերը համադրել և արտահայտել դիպուկ արտահայտություններով,որոնք ներկայացնում են կամ թեմայի նկարագրություն, կամ թեմայի մասին դատողություն։
    Նպատակահարմար է նախ անհատական աշխատանք կատարել,ապա՝ զույգերով,այսինքն՝ երկու հնգյակից ընտրություն կատարելով՝ կազմել մեկ ընդհանուրը։
    Ցուցումներ հնգյակ գրելու վերաբերյալ․
    ․Առաջին տողը մեկ բառ է,որ նկարագրում է հասկացություն։
    ․Երկրորդ տողը նկարագրում է հասկացությունը երկու բառով՝ածականով։
    ․Երրորդ տողը բաղկացած է երեք բառից,որոնք արտահայտում են հասկացությունը երեք բայով։
    ․Չորրորդ տողը չորս բառով կապակցություն է,որը ցույց է տալիս հասկացության նկատմամբ զգացմունք կամ վերաբերմունք։
    ․Հինգերորդ տողը մի հոմանիշ բառ է,որ այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը։
    Սկզբում թեմա առաջարկել հնգյակի համար։Յուրաքանչյուր աշակերտ պետք է տրված թեմայով գրի իր հնգյակը։Հետո աշխատեն զույգերով,որպեսզի երկու հնգյակից ընտրություն կատարելով՝ կազմեն մեկ ընդհանուրը։Այս ընթացքում աշակերտները հնարավորություն են ստանում շարունակել իրենց դատողություններն ու թեմայի քննադատական հետազոտությունը։
    Հնգյակները գերազանց միջոց են բարդ տեղեկությունը համառոտելու,աշակերտի ընկալումը ստուգելու և ստեղծագործաբար արտահայտվելու կարողությունը զարգացնելու համար։
    Հնգյակները հասկացությունների և տեղեկությունների կշռադատման, համադրման և ամփոփման արագ և արդյունավետ միջոց են։
    Օրինակ՝ գոյական
    առարկայական,վերացական
    հոլովվող,թվարկվող,կիրառվող
    գոյության,զարգացման շարժիչ ուժ
    էություն

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    341
    Հեղինակության աստիճան
    197
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցման ժամանականից մեթոդները զուգակցվելով ուսուցման ավանդական մեթոդների հետ տալիս են ցանկալի արդյունք:
    Համամիտ եմ Ձեզ հետ: Որ մի քիչ էլ խորանանք, ուսուցման ժամանակակից մեթոդների 80-90%-ը հիմնված է ուսուցման ավանդական ձևերի վրա:Տարբերությունն այն է, որ խորհրդային տարիներին այս մեթոդները, կիրառվելով հանդերձ, անուններ չունեին, իսկ այսօր դրանց անուններ են տրվել:Արդյոք նախկինում չե՞ն կիրառվել մտագրոհ, Վենի դիագրամ, T-աձև, M-աձև աղյուսակներ, քարտեզագրում, բանալի բառերով շարադրանք(այս շարքը երկար կարելի է թվարկել) և այլ մեթոդներ և հնարներ: Դե իհարկե կիրառվել են, պարզապես անանուն:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •