Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Կլիմայական փոփոխության հետևանքները Հայաստանում...

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402

    Հաճելի Կլիմայական փոփոխության հետևանքները Հայաստանում...

    Մինչև 2100թ. Հայաստանում ամռան միջին ջերմաստիճանը կհասնի 19.7C:Ջերմաստիճանի բարձրացումը բերում է տաք հոսանքների ներթափանցման,որն էլ իր հերթին կնպաստի տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացմանը:Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի վնասատու միջատների և դրանց միջոցով տարածվող տարբեր տեսակի համաճարակների տարածմանը`մալարիա,աղիքային հիվանդություններ,ժանտախտ:
    Գիտնականների ուսումնասիրությունների շնորհիվ ստացվել են հավաստի ապացույցներ այն մասին,որ վերջին 50 տարիներին դիտվող կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության արդյունք են:

    Հարգելի գործընկերներ բոլոր մանկավարժներիս նպատակը մեկն է ` կրթել, դաստիարակել ,ուսանել և սովորեցնել սիրել մեր Երկիր մոլորակը:Ակտիվ քննարկելու դեպքում կգտնենք բազմաթիվ լուծումներ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (03.02.2018), Արաքսյա Թևոսյան (09.03.2018), Էմմա Խաչատրյան (03.02.2018), Մարգարյան Նաիրա (07.02.2018), Ջ.Գրիգորյան (06.02.2018)

  3. #2
    Ավագ մասնակից g- narine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2012
    Հասցե
    Լոռու մարզ, ք. Վանաձոր
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    571
    Հետաքրքիր,արդիական թեմա է ,հարգելի Արևիկ Աբովյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    Արևիկ ջան բնապահպանական խնդիրերի պարզաբանման հետ կապված հարցերը մշտապես պիտի գտնվեն բոլորիս ուշադրության կենտրոնում, պիտի ամենօրյա քննարկման թեմա հանդիսանա:

  6. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Ջերմաստիճանի բարձրացումն իր բացասական ազդեցությունը կունենա ասֆալտապատ ճանապարհների վրա:Բարձր ջերմաստիճանը կարող է նաև դեֆորմացնել հին ճանապարհները,վնասել կամուրջների մետաղյա մասերը և նույնիսկ առաջացնել ջերմային դեֆորմացում:Բոլոր դեպքերում երթևեկության արագության,ինչպես նաև գիշերային ժամերին ծանրաբեռնված փոխադրումների սահմանափակման կարիք կլինի:Այսպիսի սահմանափակումների կարիք կունենան և ճանապարհային և երկաթուղային փոխադրումները,ինչպես նաև տնտեսական կորստի պատճառ կհանդիսանան:Հավանական է ,որ բարձր ջերմաստիճանը կազդի օդային փոխադրամիջոցների մակերևույթի ենթակառուցվածքի վրա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Հարգելի Հովհաննիսյան շատ շնորհակալ եմ արձագանքելու համար...Այո ',համամիտ եմ ,ամենօրյա քննարկման թեմա է...
    Ջերմաստիճանի բարձրացումը Հայաստանում կբերի 30 տոկոս հողի խոնավության նվազեցմանը,հացազգիների ,բանջարանոցային և մրգատու մշակաբույսերի արդյունավետության կտրուկ նվազեցմանը,մինչև 10 տոկոս արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատմանը,ինչպես նաև մոտ 30 տոկոսով անասունների գլխաքանակի և անասնապահության մթերատվության կրճատմանը:

  9. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Հարգելի Նարինե շնորհակալ եմ արձագանքելու համար...Այո իսկապես արդիական է ,քանի որ առաջանում եմ բազմաթիվ հիմախնդիրներ:
    Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կնվազեն նաև ջրային ռեսուրսները:Ըստ վերլուծական տվյալների`ՀՀ տարածքով հոսող գետերի հունը կնվազի մինչև 10 տոկոս,իսկ գոլորշիացման հետևանքով կնվազի Սևանա լճի մակերեսը...

  10. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Վերջին 11 տարիները ամենատաք տարիներն են:Ծովի մակարդակը 20-րդ դարի ընթացքում բարձրացել է 17սմ-ով:Սպասվում է առաջիկա 100 տարիների ընթացքում ջերմաստիճանի աճ 1.8-4C:
    Ըստ Ստեռնի տված գնահատումների,եթե ոչինչ չձեռնարկվի,ապա ամեն տարի մենք կունենանք գլոբալ տարեկան համախառն ներքին արդյունքի 5%-ի չափով կորուստ:Այն կազդի ջրային ռեսուրսների,սննդամթերքի,առողջության,շրջակա միջավայրի և այլ բնագավառների:
    Հարգելի մանկավարժներ գրագետ սերունդը մեր ապագան է ...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #8
    Ավագ մասնակից Anahit Meliqyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.01.2018
    Հասցե
    ք․Աբովյան
    Գրառումներ
    309
    Հեղինակության աստիճան
    202
    Հարգելի Արևիկ, բավականին արդի խնդիր եք դրել քննարկման։ Հտկապես վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում ակնհայտ կլիմայական փոփոխությունների։

  13. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Հարգելի Նարինե շատ շնորհակալ եմ արձագանքելու համար:Այո արդիական թեմա է և բոլորիս մեծ հիմնախնդիրներից է :Մենք ենք կրթում,դաստիարակում ,բացատրում մեր երկրի երեխաներին և իմ կարծիքով էլ համատեղ ջանքերով պետք է լուծումներ ,միջոցներ փնտրենք,,,խնդրում եմ առաջարկեք լուծումներ, գտնենք տարբերակներ և քննարկենք ակտիվ

  14. #10
    Մոդերատոր Անահիտ Չոմարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    249
    Հեղինակության աստիճան
    81
    Մեջբերում Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև 2100թ. Հայաստանում ամռան միջին ջերմաստիճանը կհասնի 19.7C:Ջերմաստիճանի բարձրացումը բերում է տաք հոսանքների ներթափանցման,որն էլ իր հերթին կնպաստի տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացմանը:Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի վնասատու միջատների և դրանց միջոցով տարածվող տարբեր տեսակի համաճարակների տարածմանը`մալարիա,աղիքային հիվանդություններ,ժանտախտ:
    Գիտնականների ուսումնասիրությունների շնորհիվ ստացվել են հավաստի ապացույցներ այն մասին,որ վերջին 50 տարիներին դիտվող կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության արդյունք են:

    Հարգելի գործընկերներ բոլոր մանկավարժներիս նպատակը մեկն է ` կրթել, դաստիարակել ,ուսանել և սովորեցնել սիրել մեր Երկիր մոլորակը:Ակտիվ քննարկելու դեպքում կգտնենք բազմաթիվ լուծումներ:
    Հարգելի Արևիկ,միանգամայն համաձայն եմ ձեզ հետ,պետք է անենք ամեն ինչ ,որ մատաղ սերունդը սիրի,պահպանի իրեն շրջապատող աշխարհը:Բայց որպեսզի սիրի այն ,նախ պիտի ճանաչի:Տարրական դասարաններում այս թեմայի շրջանակներում երեխաները գիտելիքներ են ստանում հիմնականում ԵՇԱ առարկայի դասերին:Բացի զուտ գիտելիքներ տալը,տարվում է աշխատանք ,որ երեխաների մոտ ձևավորվի հոգատար վերաբերմունք բնության հանդեպ,չէ որ վերջինս այդչամ շռայլ է մեր նկատմամբ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •