Մարգարյան Նաիրա (07.02.2018)
Շնորհակալ եմ շատ արձագանքելու համար:Այո մատաղ սերունդը պետք է գիտակցաբար մոտենա ու հասկանա մոտալուտ վտանգը...
Տաքացման արդյունքում հարյուրավոր մարդիկ կտուժեն սովից,ջրի պակասությունից...
Ջ.Գրիգորյան (07.02.2018)
Հարգելի Գրիգորյան շատ ճիշտ եք երեխաները դ պ ր ո ց ու մ սիրում են մեր Երկիր մոլորակը ,տեղեկություններ բազմապիսի,ուսուցիչների շնորհիվ նուրբ են վերաբերվում բնության նկատմամբ,հոգատար,,,չգիտես ինչու դպրոցն ավարտելուն պես նույն սաները դառնում են եսասեր,անտարբեր բնության նկատմամբ...
Ջ.Գրիգորյան (07.02.2018)
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Նիկոլաս Ստեռնի հաշվետվությունը ցույց է տալիս ,որ ջերմոցային գազերի արտանետումները ժամանակակից կլիմայի վրա արդեն ունեն էական ազդեցություն,դրանք կպահպանվեն մթնոլորտում` բարձրացնելով ամբողջ մոլորակի միջին ջերմաստիճանը:Ստեռնը եզրակացնում է,որ եթե արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցներ չձեռնարկվեն,ապա 2035թ.գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա մոտ 2 C-ով:
Շնորհակալություն հարգելի Նարինե,ոչ միայն հետաքրքիր այլ նաև անհրաժեշտ և վտանգավոր...
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա աստիճանաբար,սակայն ամռանը շոգ օրերը կշատանան,ինչը կարող է չափազանց վտանգավոր լինել:Ջերմային ալիքների հետևանքով կավելանան սրտանոթային,շնչառական ուղիների հետ կապված և այլ հիվանդություններ...
Հարգելի Արևիկ,մեր ընդհանուր <<տունը>>կարող ենք փրկել բոլորս միասին:Էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը ներկա ժամանակներում գոյապահպանման պահանջ է ՝ուղղված <<բնություն-մարդ >> փոխհարաբերությունների կարգավորմանը՝մարդկային բնապահպան գործունեության միջոցով:Դր շնորհիվ պահպանվում և ապահովվում է մարդկության հետագա գոյությունը:
Վերջին խմբագրող՝ Անահիտ Չոմարյան: 07.02.2018, 20:11:
Հարգելի Անահիտ միանգամայն ճիշտ եք,,,,Ամենացավալին այն է ,որ մենք ուսուցիչներս դպրոցականներին ստիպում ենք գնահատել բնությունը,սիրել ու պահպանել այն ....Ավարտելուն պես դպրոցից դուրս մոռանում են ուսուցչի բազմահազար խրատները ու գործում դաժանաբար...
1992թ.հունիսին Ռիոյում կլիմայի փոփոխության վերաբերյալ վեհաժողովում ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցիան ստորագրողների թվում էր Հայաստանի Հանրապետությունը:ՀՀ Ազգային ժողովի կողմից Կոնվեցիան վավերացվեց 1993թ.մայիսին,իսկ 1997թ.վավերացվեց նաև Կիոտոյի արձանագրությունը:Կիոտոյի արձանագրությունը խոստանում է զարգացած երկրներում ջերմոցային գազերը կրճատել նոր դարի առաջին տասնամյակում:Դա կլինի շատ մեծ հաջողություն,եթե հնարավոր լինի արգելակել և փոխել արդյունաբերական աշխարհի աճող արտանետումների 200-ամյա բացասական միտումը և արագացնել գլոբալ տնտեսության անցումը կլիմայի համար նպաստավոր ուղու վրա:Ցավոք մինչ օրս հզոր արդյունաբերություն և կլիմայական փոփոխության վրա մեծ ազդեցություն ունեցող որոշ երկրներ չեն վավերացրել այդ արձանագրությունը:
Էլեոնորա Հովհաննիսյան (04.03.2018)
Ջերմաստիճանի բարձրացումը Հայաստանում կբերի մինչև 30 տոկոս հողի խոնավության նվազեցմանը,հացազգիների ,բանջարանոցային և մրգատու մշակաբույսերի արդյունավետության կտրուկ նվազեցմանը ,մինչև 10 տոկոս արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատմանը,ինչպես նաև մոտ 30 տոկսով անասունների գլխաքանակի և անասնապահության մթերատվության կրճատմանը:
Էլեոնորա Հովհաննիսյան (04.03.2018)
Արևիկ Աբովյան (04.03.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ