Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Կլիմայական փոփոխության հետևանքները Հայաստանում...

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    5
    Հարգելի Էլեոնորա այո', յուրաքնչյուրիս պարտավորությունն է մատաղ սերնդին զինենք բնապահպանական գիտելիքներով...Լինենք զգոն և համարձակ`փորձելով կանխել ցանկացած հակաբնապահպանական գործողություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2018
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգեկի Արևիկ կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների վրա, այլև նպաստում է բնակչության շրջանում նոր հիվանդությունների ի հայտ գալուն և դրանց արագ տարածմանը, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ մահվան:

  4. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    5
    Հարգելի Մարգարիտա պատմության ընթացքում կլիմայական փոփոխությունները ձևափոխել են բուսական և կենդանական աշխարհը,ինչպես նաև մարդկության գոյության պայմանները:Այն ապահովում է ոչ միայն մարդկության և բուսականության գոյությունը,այլ նաև ազդում է մարդու կենսագործունեության վրա,հատկապես `տնտեսության և արդյունաբերության բնագավառում:

  5. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    10
    Մեջբերում Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էլեոնորա այո', յուրաքնչյուրիս պարտավորությունն է մատաղ սերնդին զինենք բնապահպանական գիտելիքներով...Լինենք զգոն և համարձակ`փորձելով կանխել ցանկացած հակաբնապահպանական գործողություն:
    Հարգելի Արևիկ շատ արդիակն թեմա եք քննարկում, իսկապես մենք պետք է մատաղ սերնդի մոտ ձևավորենք բնապահպանակն դաստիարակություն։ Բնապահպանական գիտելիքներով զինում ենք ոչ միայն դասաժամերին, այլ կազմակերպում ենք էքսկուրսիաներ և բնապահպանակն միջոցառումներ։ Օրինակ ես իմ էջում տեղադրել են միջոցառման սցենար, որին կարող եք ծանոթանալ․․․․․

  6. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    5
    Շնորհակալություն հարգելի Արաքսյա թեմային անրադառնալու համար:Այո',շատ կարևոր դեր ունեն նաև էքսկուրսիաները,երբ հանկարծ հայտնվում ենք բնության գրկում`կտրտված ոչնչացված ծառեր,աղբակույտեր զանազան,անմաքուր օդ...հիասթափությունը խորն է լինում...բայց դաստիարակչական...
    Հարգելի գործընկեր անպայման կծանոթանամ քո էջին տեղադրված սցենարին և ինչու ոչ կկազմակերպեմ բնապահպանական միջոցառում,,,

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    5
    Արեգակի դերը
    1941թ. խորվաթ օդերևութաբան Միլուտին Միլանկովիչը ենթադրեց,որ Արեգակի շուրջը Երկրի պտույտի փոփոխությունները հանգեցնում են Երկրի կլիմայի երկարատև փոփոխությունների:Իր տեսությունն ապացուցելու համար նա երկար տարիներ հաշվարկում էր ,թե անցած 650000 տարում Արեգակից որքան ճառագայթում է հասել տարբեր աշխարհագրական լայնություններ:

  9. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև 2100թ. Հայաստանում ամռան միջին ջերմաստիճանը կհասնի 19.7C:Ջերմաստիճանի բարձրացումը բերում է տաք հոսանքների ներթափանցման,որն էլ իր հերթին կնպաստի տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացմանը:Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի վնասատու միջատների և դրանց միջոցով տարածվող տարբեր տեսակի համաճարակների տարածմանը`մալարիա,աղիքային հիվանդություններ,ժանտախտ:
    Գիտնականների ուսումնասիրությունների շնորհիվ ստացվել են հավաստի ապացույցներ այն մասին,որ վերջին 50 տարիներին դիտվող կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության արդյունք են:

    Հարգելի գործընկերներ բոլոր մանկավարժներիս նպատակը մեկն է ` կրթել, դաստիարակել ,ուսանել և սովորեցնել սիրել մեր Երկիր մոլորակը:Ակտիվ քննարկելու դեպքում կգտնենք բազմաթիվ լուծումներ:
    Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով:
    Ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության և կանխատեսման հարցերը ՀՀ տարածքում, գնահատվեցին օդի ջերմաստիճանի անոմալիաները, կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները, մթնոլորտային տեղումների կանխատեսվող փոփոխությունները, վտանգավոր երևույթների փոփոխության հարցերը, բնական էկոհամակարգերի, 43 ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության խոցելիությունը, քննարկվեց կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ռազմավարությունը, կազմվեց ջերմոցային գազերի ազգային կադաստր և շատ այլ կարևոր հիմնահարցեր:
    Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%, ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի, ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ:
    Միաժամանակ նշվում է, որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում: Իսկ ՀՀ հյուսիսարևելքում, Արարատյան դաշտում, Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում: Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանում, Ապարան-Հրազդանում, Շիրակում, Արարատյան դաշտում, Հարավային Սյունիքում 2100թ. պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:
    Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտայինօրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:
    1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում աճել:
    Հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանում 2100 թ. Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.7ՕC-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով: Այդ հետևանքները կարող են էապես ազդել կլիմայից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա:
    Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետևյալ հետևանքների.
    Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր՝ ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունեն ատափաստանային գոտու ընդլայնում 4%-ով և դրա բարձրացումը դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորինսահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով:
    Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման անապատացման պրոցեսների արագացում:
    Սպասվում է գետերի տարեկան հոսքինվազում 15% և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%:
    Կլիմայիկան խատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից և տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավապահովվածության նվազում` 7-13%-ով և հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:
    Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվովկ կրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, պտղատումշակաբույսերինը՝ 5-8%-ով:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •