+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Մաթեմատիկական մտածողության զարգացումը տարրական դասարաններում

  1. #1
    Ավագ մասնակից Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2

    Մաթեմատիկական մտածողության զարգացումը տարրական դասարաններում

    Ոչ ստանդարտ խնդիրներ ասելով հասկանում ենք որոնողական,հետաքրքրաշարժ,կոմբինատորական և այլ խնդիրներ,որոնց լուծման համար մաթեմատիկայի տարրական դասընթացում ընդհանուր կանոններ չեն մշակվել,դրանց լուծման եղանակներն երեխաներին հայտնի չեն:Այս խնդիրների բովանդակությունը երեխաներին չեն հուշում,թե ուսուցված նյութերից ինչը պետք է օգտագործել տվյալ խնդիրը լուծելու համար:Նման խնդիրները զարգացնում են երեխայի մտածողությունը,տրամաբանությունը և կենտրոնացնում են ուշադրությունը:Հայտնի է,որ աշակերտները սկսում են մտածել,դատողություններ կատարել,եթե նրանք զգում և ձգտում են դժվարություններն հաղթահարելու անհրաժեշտություն:
    Վերջին խմբագրող՝ Անի Ղարիբյան: 22.02.2018, 21:06:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Գրառումներ
    99
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ստանդարտ խնդիրներ ասելով հասկանում ենք որոնողական,հետաքրքրաշարժ,կոմբինատորական և այլ խնդիրներ,որոնց լուծման համար մաթեմատիկայի տարրական դասընթացում ընդհանուր կանոններ չեն մշակվել,դրանց լուծման եղանակներն երեխաներին հայտնի չեն:Այս խնդիրների բովանդակությունը երեխաներին չեն հուշում,թե ուսուցված նյութերից ինչը պետք է օգտագործել տվյալ խնդիրը լուծելու համար:Նման խնդիրները զարգացնում են երեխայի մտածողությունը,տրամաբանությունը և կենտրոնացնում են ուշադրությունը:Հայտնի է,որ աշակերտները սկսում են մտածել,դատողություններ կատարել,եթե նրանք զգում և ձգտում են դժվարություններն հաղթահարելու անհրաժեշտություն:
    Հարգելի Թագուհի, շատ կարևոր թեմա եք քննարկում,նման ոչ ստանդարտ խնդիրները երեխաների մոտ հետաքրքրություն են առաջացնում և ստիպում են լուծումներ փնտրել: Դրանց մեջ կան նաև խնդիրներ, որոնք նախատեսված են բանավոր լուծման համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Մարինա,ինչպես ասում էր ԲԼՈՆՍԿԻՆ ՝ << Մարդը սկսում է մտածել այնտեղ,որտեղ սովորությունը կամ նախկին գիտելիքը անբավարար են գտնվում>>:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (03.02.2018), Անահիտ Չոմարյան (03.02.2018), Գայանե Սիմոնյան (10.02.2018), Դիանա Աղասարյան (10.02.2018), ՌուՍաՆա (12.02.2018), Մարինա76 (07.02.2018), Tamara Zakaryan (17.02.2018)

  7. #4
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ստանդարտ խնդիրներ ասելով հասկանում ենք որոնողական,հետաքրքրաշարժ,կոմբինատորական և այլ խնդիրներ,որոնց լուծման համար մաթեմատիկայի տարրական դասընթացում ընդհանուր կանոններ չեն մշակվել,դրանց լուծման եղանակներն երեխաներին հայտնի չեն:Այս խնդիրների բովանդակությունը երեխաներին չեն հուշում,թե ուսուցված նյութերից ինչը պետք է օգտագործել տվյալ խնդիրը լուծելու համար:Նման խնդիրները զարգացնում են երեխայի մտածողությունը,տրամաբանությունը և կենտրոնացնում են ուշադրությունը:Հայտնի է,որ աշակերտները սկսում են մտածել,դատողություններ կատարել,եթե նրանք զգում և ձգտում են դժվարություններն հաղթահարելու անհրաժեշտություն:
    Հարգելի՛ Լ. Թագուհի, շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք առաջարկում: Ոչ ստանդարտ խնդիրները նպաստում են սովորողի մաթեմատիկական ընդունակությունների և հետազոտական կարողությունների ,ինչպես նաև տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացմանը: Այսպիսի խնդիրները սովորողների մոտ ձևավորում են հետևյալ կարևոր հատկանիշները՝ ուշադրություն, դիտողականություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն:
    Ոչ ստանդարտ խնդիրները լուծելիս դժվարություններն հաղթահարելու նպատակով կարելի է դրանք տրոհել, ձևափոխել ավելի պարզ խնդիրների,որոնց լուծումն աշակերտները հեշտությամբ կարող են յուրացնել : Որոշ դեպքերում կիրառել այնպիսի մեթոդ , որին պայմանականորեն անվանում են « ենթադրությունների մեթոդ»: Կարելի է քննարկել նաև ոչ ստանդարտ-տրամաբանական խնդիրներ, որոնց լուծման ալգորիթմները կազմեն աշակերտները (թեկուզ ուսուցչի օգնությամբ):
    Մաթեմատիկայի տարրական դասընթացում մենք հանդիպում ենք նաև զուտ կոմբինատորական խնդիրների,որոնց ճիշտ լուծման համար դասվարը պետք է տիրապետի որոշ տեսական նյութի. տեղափոխություններ, կարգավորություններ,զուգորդություններ

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Անի,շնորհակալ եմ գրառման համար:Ոչ ստանդարտ խնդիրների լուծումը մարզում է երեխայի միտքը,զարգացնում նրա երևակայությունը և տրամաբանական մտածողությունը:Նման խնդիրների լուծման համար երեխան դիմում է մտավոր գործունեության այնպիսի տեսակների,ինչպիսին են վերլուծումն ու համադրումը,տվյալների միջև եղած կախվածությունների հայտնաբերումը,գլխավոր և երկրորդական տվյալների առանձնացումը:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Anahit Meliqyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.01.2018
    Հասցե
    ք․Աբովյան
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    2
    Դասավանդման մեթոդների ճիշտ ընտրության դեպքում մաթեմատիկայի դասաժամն անսպառ հնարավորություն է ընձեռում զարգացնելու սովորողի մտածողությունը, մաթեմատիկական հետաքրքրությունները: Ուսուցչի խնդիրն է դրանց տալ որոշակի ուղղություն՝ ձևավորելով սովորողիճանաչողական հետաքրքրությունը և ցույց
    տալով գիտելիքների կարևորությունը: Իսկ այդ նպատակին հասնելու ձևերն ու հնարները բազմազան են՝ հանելուկ-խնդիրները, տրամաբանական, հետաքրքրաշարժ, կռահունակություն պահանջող և խաղային առաջադրանքները, գլուխկոտրուկները, ռեբուսները, օրինաչափությունները, մաթեմատիկական խաչբառերը, դիդակտիկ և ստեղծագործական բնույթի խաղերը և այլն:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ստանդարտ խնդիրներ ասելով հասկանում ենք որոնողական,հետաքրքրաշարժ,կոմբինատորական և այլ խնդիրներ,որոնց լուծման համար մաթեմատիկայի տարրական դասընթացում ընդհանուր կանոններ չեն մշակվել,դրանց լուծման եղանակներն երեխաներին հայտնի չեն:Այս խնդիրների բովանդակությունը երեխաներին չեն հուշում,թե ուսուցված նյութերից ինչը պետք է օգտագործել տվյալ խնդիրը լուծելու համար:Նման խնդիրները զարգացնում են երեխայի մտածողությունը,տրամաբանությունը և կենտրոնացնում են ուշադրությունը:Հայտնի է,որ աշակերտները սկսում են մտածել,դատողություններ կատարել,եթե նրանք զգում և ձգտում են դժվարություններն հաղթահարելու անհրաժեշտություն:
    Հարգելի Թագուհի,իրոք,մեզ համար կարևոր թեմա եք առաջարկել քննարկման...Պետք է նշեմ,որ երեխաները մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ են փորձում լուծել այդ խնդիրները:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    1
    Առաջարկում եմ ոչ ստանդարտ մաթեմատիկայի ինտեգրված բաց դասի օրինակ https://lib.armedu.am/profile/10948/..._created/desc:
    Վերջին խմբագրող՝ Էլեոնորա Հովհաննիսյան: 05.02.2018, 20:44:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    1
    Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունեն խնդիրները:Միանգամայն հիմնավորված է այն տեսակետը,որ փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է առավել մեծ ու դժվար և ոչ ստանդարտ խնդիրների լուծմանը:Դրանք ամենից առաջ բազմաբնույթ են դարձնում աշակերտների աշխատանքները:Խնդրի շուրջ մտածելու գործընթացը հարստացնում է աշակերտների ակտիվ բառապաշարը, ընդգծում ուսուցման կիրառական ուղղվածությունը և դառնում նոր գիտելիքների հաղորդման վստահելի միջոց:Դա ունի դաստիարակչական կարևոր արժեք և կատարում է մտածողությունը զարգացնող միջոցի դեր:Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Էլեոնորա, շատ հետաքրքիր դաս էր:Նման խնդիրներն այնքանով են գրավում ,որ հստակ ,կոնկրետ լուծման եղանակներ,կոնկրոտ գիտելիքներ չեն պահանջում իրենցից:Նրանք կարող են անսպառ լուծման եղանակներ առաջարկել,դրանով իսկ մրցակցությունն էլ է մեծ լինում:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •