+ Կատարել գրառում
Էջ 1 34-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անգլերենը ֆիլմի միջոցով

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1493

    Անգլերենը ֆիլմի միջոցով

    Անգլերեն լեզու սովորելու և ուսուցանելու արդիական և արդյունավետ մեթոդներից մեկը անգլերեն լեզվով ֆիլմեր դիտելն է: Քանի որ աշակերտները անգլերեն լեզվով միջավայրում չեն ապրում,ֆիլմը հնարավորություն է տալիս ստեղծել բնական լեզվական միջավայր և շփման համար անհրաժեշտ պայմաններ: Յուրաքանչյուր ֆիլմ անգլերեն լեզվի բառապաշարի և արտահայտությունների բառարան է: Այն նպաստում է աշակերտի անգլերեն բառի արտասանության ճիշտ առոգանությանը, բարելավում է բանավոր խոսքի զարգացումը: Ֆիլմի միջոցով անգլերեն լեզվի ուսուցանելու հիմնական նպատակը աշակերտների մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, անգլերեն լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումն է, ինչպես նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության բարելավումը:

    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկմանը:
    Վերջին խմբագրող՝ manush: 06.03.2018, 18:08:

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    36
    Հարգելի՛ Հռիփսինե, թեման արդիական է, աշակերտները օտար լեզուն լսելով են սովորում: Դասաժամերին և առօրյայում հաճախակի ֆիլմեր դիտելով՝ կսովորեն բառերի ճիշտ արտասանությունը և հեշտությամբ կյուրացնեն առարկան: Ուստի առաջարկում եմ հաճախակի կազմակերպել ֆիլմերի դիտում, իհարկե՝ ուսուցողական ֆիլմեր:

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1493
    Մեջբերում Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Հռիփսինե, թեման արդիական է, աշակերտները օտար լեզուն լսելով են սովորում: Դասաժամերին և առօրյայում հաճախակի ֆիլմեր դիտելով՝ կսովորեն բառերի ճիշտ արտասանությունը և հեշտությամբ կյուրացնեն առարկան: Ուստի առաջարկում եմ հաճախակի կազմակերպել ֆիլմերի դիտում, իհարկե՝ ուսուցողական ֆիլմեր:
    Հարգելի՛ Գոհար Խաչատրյան, ես Ձեզ հետ համամիտ եմ, անշուշտ ֆիլմերը պետք է լինեն ուսուցանող: Նման ֆիլմերը խթանում են աշակերտի միտքը, նպաստում են տեսողական, լսողական կարողությունների զարգացմանը և ապահովում են աշակերտի ու ուսուցչի միջև համագործակցությանը:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 29.01.2018, 23:27:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    216
    Հեղինակության աստիճան
    294
    Մեջբերում Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլերեն լեզու սովորելու և ուսուցանելու արդիական և արդյունավետ մեթոդներից մեկը անգլերեն լեզվով ֆիլմեր դիտելն է:Քանի որ աշակերտները անգլերեն լեզվով միջավայրում չեն ապրում,ֆիլմը հնարավորություն է տալիս ստեղծել բնական լեզվական միջավայր և շփման համար անհրաժեշտ պայմաններ:Յուրաքանչյուր ֆիլմ անգլերեն լեզվի բառապաշարի և արտահայտությունների բառարան է:Այն նպաստում է աշակերտի անգլերեն բառի արտասանության ճիշտ առոգանությանը, բարելավում է բանավոր խոսքի զարգացումը:Ֆիլմի միջոցով անգլերեն լեզվի ուսուցանելու հիմնական նպատակը աշակերտների մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, անգլերեն լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումն է, ինչպես նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության բարելավումը:
    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկմանը:
    Հարգելի Hripsime Margaryan, ողջունում եմ ձեր մուտքը:Շատ հետաքրքիր թեմա եք քննարկում: Ցանկացած օտար լեզու սովորելու հիմքում ընկած է 4 կարևոր բաժին՝ կարդալու, գրելու, խոսելու և բանավոր խոսքի յուրացման հմտություն:Կարծում եմ շատ արդյունավետ կլինի բանավոր խոսքը զարգացնել ֆիլմերի միջոցով:Ֆիլմը դիտելիս աշակերտը գրի կառնի բոլոր անծանոթ բառերն ու արտահայտությունները և կյուրացնի :Եվ հետևաբար կզարգանա խոսակցական կարողությունները:

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    36
    Մեջբերում Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Գոհար Խաչատրյան, ես Ձեզ հետ համամիտ եմ, անշուշտ ֆիլմերը պետք է լինեն ուսուցանող: Նման ֆիլմերը խթանւմ են աշակերտի միտքը, նպաստւմ են տեսողական, լսողական կարողությունների զարգացմանը և ապահովում են աշակերտի ու ուսուցչի միջև համագործակցությանը:
    Շատ կարևոր է ֆիլմեր դիտելիս բացատրել և մեկնաբանել, եթե հարկավոր է նաև թարգմանել: Այսպես ուսուցիչը դառնում է համագործակցող, աշակերտները սկսում են ուսուցչի մեջ ընկեր տեսնել և վստահել, այսպիսով դասը դառնում է հաճելի, դաստիրակող, ուսուցանող:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    597
    Հարգելի Hripsime Margaryan , լեզու սովորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիլմ դիտելն է: Ֆիլմեր դիտելով՝ կարելի է զարգացնել տվյալ լեզվի լսողական կարողությունները և նշանակալիորեն ավելացնել բառապաշարը:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 29.01.2018, 23:22:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1493
    Հարգելի՛ Անժելա Միքայելյան, դուք ճիշտ նկատեցիք, որ անգլերեն ֆիլմի միջոցով աշակերտները կարող են հարստացնել անգլերեն լեզվի բառապաշարը: Շատ բառերի նշանակությունը աշակերտները կհասկանան հենց կոնտեքստից, իրավիճակից, կմտապահեն, թե որ դեպքերում է գործածվում տվյալ բառը կամ արտահայտությունը: Աշակերտները պետք է նաև ունենան բառարաններ որպեսզի գրեն նոր բառերը և սովորեն:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 29.01.2018, 23:42:

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Հարգելի գործընկեր, նախ ողջունում եմ Ձեր մուտքը ֆորումի հրաշալի ուսուցչանոց: Օտար լեզվի ուսուցման հիմքում է ընկած անմիջական , առանց ավելորդ բարդույթների այն ուսանելը:Եվ միանգամայն ճիշտ եք, դիտումները և ունկնդրումները խթան են հանդիսանում օտարալեզու բառերի յուրացման և արտաբերման գործընթացում:Տարրական դասարաններում շատ թեմաներ՝ '' Parts of human body '', '' Fruits and vegetables '', '' Colours '' , ''Meals '' և այլն, պարզապես անհրաժեշտ է տեսադասի միջոցով անկացնել:

    https://www.youtube.com/watch?v=5wit1MJ6Ohk

    https://www.youtube.com/watch?v=BGa3AqeqRy0

    https://www.youtube.com/watch?v=4oNOA3HnGG4

    https://www.youtube.com/watch?v=lakPxqiHvJE
    Վերջին խմբագրող՝ Դիանա Աղասարյան: 29.01.2018, 23:50:

  16. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Հարգելիներս, առաջարկում եմ աշակերտներին հանձնարարել դիտել նախ այս տեսանյութը՝ Learn English Through Story -Jane Eyre - beginner level
    հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Kl0Jdd006Hc:
    Այնուհետև կարող են դիտել ֆիլմը՝ Jane Eyre, հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Mv0snnk0kio:

    Կարծում եմ նման հերթականության դեպքում սովորողներն ավելի լավ կհասկանան ֆիլմը:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 30.01.2018, 19:15:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  18. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Հարությունյան Մարի
    Հյուր
    Հարգելի Հռիփսիմե համամիտ եմ Ձեզ հետ, կարծում եմ, որ այդ ֆիլմերը աշակերտները հետաքրքրությամբ կդիտեն ոչ միայն դասարանում, այլ նաև տանը: Բարձր դասարաններում տանը հանձնարարված ֆիլմերը դիտումից հետո պետք է քննարկել և պարզել , որքանով են նրանք հասկացել միտքը:

+ Կատարել գրառում
Էջ 1 34-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •