Heghin-ի խոսքերից
I-IV դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագդասարաններում ուսուցանվում է ավտոգործը` աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ:Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների
երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:Հատուկ դասասենյակի և հրապարակի սարքավորման գործում անհրաժեշտ օգնություն կարող են ցույց տալ ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, ճանապարհային ոստիկանությունը, հայ ավտոմոտոսիրողների և այլ հասարակական կազմակերպություններ:Ուսուցման և արտադասարանական աշխատանքի ընթացքում նպատակահարմար է ցուցադրել կարճամետրաժ կինոֆիլմեր, էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, հեծանվորդների անվտանգ երթևեկության մրցումներ և այլն: Պարապմունքները կարելի է անցկացնել նաև ավտոպարկերում և անհրաժեշտ
նյութատեխնիկական բազա ունեցող տնտեսություններում:Յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով անհրաժեշտ է ստուգել, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին: Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը:
Էջանիշներ