+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Խաղ-ճանապարհորդությունները , որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

  1. #51
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաս-ճանապարհորդության մի տեսակ է երևակայական ճանապարհորդությունը /վիրտուալ էքսկուրսիա/: Այս դասի յուրօրինակ ձև է, երբ երեխաները տեղափոխվում կամ տեղաշարժվում են տարածության և ժամանակի մեջ առանց դասարանից դուրս գալու: Անչափ կարևոր է նախօրոք որոշել անցնելիք երթուղին, կանգառները, կազմել հանդիպող մարդկանց հետ երկխոսության սցենարներ, նախապատրաստել հարցեր, որոնց պատասխանները կուզենային իմանալ դասի ավարտին և այլն:
    2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում մի հրաշալի դաս կա՝ Արմեն Շեկոյանի <<Փակ աչքերով>> ստեղծագործությունը, որը մի հրաշալի հնարավորություն ընձեռեց կատարել յուրատեսակ ճանապարհորդություն՝ հետևելով կռունկների վերադարձի երթուղուն և միայնակ մնացած կռունկի հորդորին.
    <<Կռունկ ընկերներ,
    Դուք այդ ինչ եք ինձ ասում,
    Իմ սիրելի քաղաքն է,
    Աչքերս փակ եմ հասնում>>:
    Նախօրոք պատրաստված տեղեկություններ կար, թե Հայստանում որտեղ են հանգրվանում կռունկները և որտեղից են գալիս:
    Քարտեզի վրա նշվեց նրանց անցնելիք ճանապարհը և սկսեցինք նախապատրաստվել մեր դաս-ճանապարհորդությանը: /Դասարանը բաժանվում է 5 խմբի/
    Փորձը ցույց է տալիս, որ ուսուցման գործընթացում խաղի օգտագործումը բավականին լուրջ գործ է: Մեթոդապես ճիշտ կազմակերպված խաղը նախապատրաստական շրջանում շատ ժամանակ է պահանջում: Միաժամանակ հարկավոր է, որ աշակերտները ակտիվություն ցուցաբերեն ոչ միայն անմիջականորեն խաղի ընթացքում, այլև ստեղծագործական որոնումների շրջանում: Վերջին հաշվով խաղը պետք է նպատակաուղղված լինի ուսումնական գործընթացում ուսուցչի և աշակերտների լիարժեք համագործակցության զարգացմանը, ինչպես նաև զարկ տա աշակերտների հետաքրքրությունների շրջանակի մեծացմանը:
    Երթուղին անցնում է. Պարսկաստան-Նախիջևան-Արարատ-Արտաշատ-Երևան
    Յուրաքանչյուր խումբ հանձնարարություն ստացավ տեղեկություն հավաքել կոնկրետ բնակավայրի, նրա բնակլիմայական պայմանների և այնտեղ ապրող մարդկանց կենցաղի վերաբերյալ:
    Խմբի անդամները իրենց պետք է ներկայացնեին որպես տվյալ բնակավայրի բնակիչներ՝ այն է օգտագործել նրանց բարբառին հստակ բառեր և արտահայտություններ, կենցաղին և կյանքին բնորոշ դրվագներ ներկայացնել:

    Ամփոփելով ասեմ, որ դաս-ճանապարհորդությունը անցավ շատ հետաքրքիր և արդյունքը սպասվածից ավելին էր: Ելնելով սեփական փորձից մեկ անգամ ևս համոզվեցի , որ դաս-ճանապարհորդությունները արդյունավետ են:
    Բավականին հետաքրքիր դաս- ճանապարհորդության նմուշօրինակ եք ներկայացրել, հարգելի՛ Զարուհի: Նմանատիպ դասերն ավելի արդյունավետ և նպատակային են, որոնց միշտ էլ անհամբերությամբ սպասում են մեր աշակերտները:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15396
    Այո, աշակերտները նման դասերին ավելի պատրաստակամ են և ավելի ակտիվ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #53
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1749
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին հետաքրքիր դաս- ճանապարհորդության նմուշօրինակ եք ներկայացրել, հարգելի՛ Զարուհի: Նմանատիպ դասերն ավելի արդյունավետ և նպատակային են, որոնց միշտ էլ անհամբերությամբ սպասում են մեր աշակերտները:
    Շնորհակալություն հարգելի Նաիրա թեմային արձագանքելու համար:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #54
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1749
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, աշակերտները նման դասերին ավելի պատրաստակամ են և ավելի ակտիվ:
    Այո', աշակերտները սիրում են այնպիսի դասեր, որտեղ իրենք պատասխանատու որևէ հանձնարարություն են կատարում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #55
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    8593
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաս-ճանապարհորդության մի տեսակ է երևակայական ճանապարհորդությունը /վիրտուալ էքսկուրսիա/: Այս դասի յուրօրինակ ձև է, երբ երեխաները տեղափոխվում կամ տեղաշարժվում են տարածության և ժամանակի մեջ առանց դասարանից դուրս գալու: Անչափ կարևոր է նախօրոք որոշել անցնելիք երթուղին, կանգառները, կազմել հանդիպող մարդկանց հետ երկխոսության սցենարներ, նախապատրաստել հարցեր, որոնց պատասխանները կուզենային իմանալ դասի ավարտին և այլն:
    2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում մի հրաշալի դաս կա՝ Արմեն Շեկոյանի <<Փակ աչքերով>> ստեղծագործությունը, որը մի հրաշալի հնարավորություն ընձեռեց կատարել յուրատեսակ ճանապարհորդություն՝ հետևելով կռունկների վերադարձի երթուղուն և միայնակ մնացած կռունկի հորդորին.
    <<Կռունկ ընկերներ,
    Դուք այդ ինչ եք ինձ ասում,
    Իմ սիրելի քաղաքն է,
    Աչքերս փակ եմ հասնում>>:
    Նախօրոք պատրաստված տեղեկություններ կար, թե Հայստանում որտեղ են հանգրվանում կռունկները և որտեղից են գալիս:
    Քարտեզի վրա նշվեց նրանց անցնելիք ճանապարհը և սկսեցինք նախապատրաստվել մեր դաս-ճանապարհորդությանը: /Դասարանը բաժանվում է 5 խմբի/
    Փորձը ցույց է տալիս, որ ուսուցման գործընթացում խաղի օգտագործումը բավականին լուրջ գործ է: Մեթոդապես ճիշտ կազմակերպված խաղը նախապատրաստական շրջանում շատ ժամանակ է պահանջում: Միաժամանակ հարկավոր է, որ աշակերտները ակտիվություն ցուցաբերեն ոչ միայն անմիջականորեն խաղի ընթացքում, այլև ստեղծագործական որոնումների շրջանում: Վերջին հաշվով խաղը պետք է նպատակաուղղված լինի ուսումնական գործընթացում ուսուցչի և աշակերտների լիարժեք համագործակցության զարգացմանը, ինչպես նաև զարկ տա աշակերտների հետաքրքրությունների շրջանակի մեծացմանը:
    Երթուղին անցնում է. Պարսկաստան-Նախիջևան-Արարատ-Արտաշատ-Երևան
    Յուրաքանչյուր խումբ հանձնարարություն ստացավ տեղեկություն հավաքել կոնկրետ բնակավայրի, նրա բնակլիմայական պայմանների և այնտեղ ապրող մարդկանց կենցաղի վերաբերյալ:
    Խմբի անդամները իրենց պետք է ներկայացնեին որպես տվյալ բնակավայրի բնակիչներ՝ այն է օգտագործել նրանց բարբառին հստակ բառեր և արտահայտություններ, կենցաղին և կյանքին բնորոշ դրվագներ ներկայացնել:

    Ամփոփելով ասեմ, որ դաս-ճանապարհորդությունը անցավ շատ հետաքրքիր և արդյունքը սպասվածից ավելին էր: Ելնելով սեփական փորձից մեկ անգամ ևս համոզվեցի , որ դաս-ճանապարհորդությունները արդյունավետ են:
    Հարգելի Զարինե ևս մեկ հետաքրքիր ճանապարհորդություն էիք ներկայացրել: Իմ կարծիքով աշակերտները շատ սիրով են մասնակցել կռունկների ճանապարհորդությանը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #56
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    4440
    Հարգելի Զարուհի, կարդացի Ձեր դասի պլանը: Տպավորիչ, բավականին աշխատատար և յուրատիպ դաս է, երեխաների համար՝ ոչ միայն չափազանց հետաքրքիր և ոգևորող, այլև երևակայությունը շարժող և մտածողությանը զարկ տվող: Այսպիսի դասը հնարավորություն կտա երեխայի մոտ զարգացնելու արագ կողմնորոշվելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու, համագործակցելու հմտություններ, ինքնուրույնաբար նոր ինֆորմացիա որոնել-գտնելու ազդակ կդառնա, երևույթները յուրովի մեկնաբանելու կարողություն կձևավորի:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #57
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1749
    Ճիշտ եք հարգելի Կարինե բավականին աշխատատար է այդպիսի «ճանապարհորդությունների» նախապատրաստվելը, սակայն արդյունավետ է և դասն անցնում է հետաքրքիր:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •