+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 141 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ. ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:

  1. #141
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    149
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարի զարգացման փուլերը

    Երեխայի նկարած նկարը շատ բան է պատմում նրա հոգեվիճակի,ապրումների,մտքերի և ցանկությունների մասին:Նկարը շատ
    կարևոր է հոգեդիագնոստիկայի մեջ:Այդ պատճառով անհրաժեշտ համարեցի ներկայացնել ձեզ նկարի զարգացման փուլերը՝ ճիշտ
    ախտորոշելու համար երեխայի մտավոր զարգացման մակարդակը,հուզական վիճակները:
    Զարգացման տարբեր փուլերում երեխան պետք է տիրապետի որոշակի գործողությունների,ունենա որոշակի քանակությամբ
    բառապաշար,սոցիալական շփման որոշակի շրջանակ,որից կախված էլ զարգացում է ապրում նաև երեխայի նկարը:
    Եթե համապատասխան տարիքային փուլում երեխայի նկարը չի համապատասխանում տարիքային նորմերին,ապա դա կարող է
    վկայել մտավոր զարգացման հապաղման մասին:
    Եվ այսպես նկարի զարգացումը կարելի է բաժանել 4 շրջանի՝
    1 փուլ.խզբզոցներ,կառակուլների փուլ: Սա համապատասխանում է երեխայի զարգացման 1,2-2 տարեկան շրջանին:Այս տարիքային
    փուլում երեխայի ընկալումը դեռևս զարգացման փուլում է,դրանով է պայմանավորված հստակ պատկերների բացակայությունը նկարում:
    Սա համարվում է մինչպատկերային փուլ:
    2 փուլ.այս փուլն սկսվում է 2տ.-ից հետո:Երեխայի նկարում ի հայտ են գալիս երկրաչափական պատկերներ:Տեղի է ունենում հոգեկան
    գործընթացների որոշակի զարգացում,երեխան կարողանում է վերբալ մեկնաբանություն տալ նկարին:
    3 փուլ. gլխոտանիների փուլ:Սկսվում է 3տ.-ից, երբ երեխայի մոտ առանձնանում է Ես-կոնցեպցիան,երեխան իրեն առանձնացնում է
    միջավայրից,տեղի է ունենում ֆիզիկական Ես-ի գիտակցում,սեփական անձի ընկալում:
    4 փուլ. դետալներով հարուստ պատկերներ:Սա պայմանավորված է երեխայի սոցիալական շփման շրջանակի լայնացման,
    փոխհարաբերությունների զարգացման հետ:Երեխան կարող է նկարել իր խաղալիքները,ընտանիքի անդամներին:Այստեղ
    կարևոր է ուշադրություն դարձնել երեխայի նկարած հերոսներին,կերպարներին, օգտագործած նյութերին և գույներին և
    երեխայի մեկնաբանություններին սեփական նկարի շուրջ,ինչը արդյունավետ է դարձնում նախնական դիագնոստիկան և
    ամուր հիմք դառնում հետագա կազմակերպվող հոգեշտկողական և թերապևտիկ աշխատանքի համար:
    https://www.facebook.com/27778561264.../?type=3&ifg=1
    Շնորհակալություն, Էմմա՛ ջան, շատ հետաքրքիր տեղեկատվական նյութ եք տեղադրել, որն անշուշտ կհետաքրքրի բոլորին:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #142
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպես եք վերաբերվում ոչ ավանդական ձևերով նկարելուն (մատերով,սպունգով...)

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #143
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    149
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես եք վերաբերվում ոչ ավանդական ձևերով նկարելուն (մատերով,սպունգով...)
    Հարգելի՛ Զարուհի, միանշանակ վերաբերմունքս դրական է ոչ ավանդական ձևերով՝ մատներով, սպունգով նկարելուն: Եթե գործը սիրով ես անում, ապա այն անպայման գեղեցիկ կլինի:Դուք կարող եք <<ԿԵՐՊԱՐՎԵՍՏ>> առարկային վերաբերվող թեմաների էջերում գտնել նյութեր, որտեղ ևս ներկայացված են նկարելու ոչ ավանդական ձևեր:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #144
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    149
    ԵՐԵԽԱՅԻ ԳՈՒՅՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

    Ցանկացած նկար այսպես թե այնպես արտացոլում է հեղինակի ներաշխարհը, դա հատկապես վառ է շեշտված երեխաների նկարներում։ Ցանկացած երեխա ընտրում է ձևեր ու գույներ իր հոգեվիճակից և ներաշխարհից։ Ցանկացած պատկեր սկզբում հայտնվում է հեղինակի գլխում, հետո նոր թղթի վրա։ Իհարկե մեկ կամ երկու նկարով որևէ հետևություն չենք կարող անել, պետք է հետևել երեխայի մի քանի նկարների մեկ ամսվա ընթացքում։ Պետք է ուշադրություն դարձնել նկարի սյուժեներին․ հաճախ հանդիպում են՝ տներ, արև, մարդիկ, ծաղիկներ, կենդանիներ։ Երբ նկարում բացակայում են մարդիկ, հնարավոր է երեխան ունի խնդիրներ շփման հետ։ Մեծ քանակությամբ չար, վտանգավոր, մեծ ատամներով կենդանիները պատմում են երեխայի լարվածության մասին։
    Եթե խոսենք գույների մասին, պետք է ուշադրություն դարձնենք հատկապես այն գույներին, որոնք գերակշռում են երեխայի նկարում։
    Կապույտը- ինքնավստահություն։
    Կանաչը- հույս։
    Կարմիրը-խոսում է երեխայի լարվածության ու անհանգստության մասին։
    Դեղինը-լավ տրամադրություն աշխուժություն։
    Վարդագույնը-զգացմունքայնություն։
    Սևը- Անհանգստություն և ծանր մտորումներ։
    Եթե երեխան նկարում է մանր պատկերներ, խառը և տարբեր կերպարներ, խոսում է նրա ցածր ինքնագնահատականի մասին։ Երբ նկարը թղթի մեջտեղից ավելի բարձր է տեղադրված, խոսում է երեխայի բարձր ինքնագնահատականի մասին և այն մասին, որ ինքն իր դերը լավ չի պատկերացնում շրջապատում։ Այն, ինչ կարևոր է երեխայի համար, նա մեծ չափերով է նկարում, իսկ այն, ինչ անկարևոր է՝ փոքր։ Ընկերներին նկարելիս նա մեծ կպատկերի ոչ թե նրան ով ամենաբարձրահասակն է, այլ նրան, ով ավելի մեծ ազդեցություն ունի իր վրա։ Երբ երեխան նկարում է մեծ գլխով մարդկանց, նշանակում է, որ նա գնահատում է մարդկանց խելքը զգացմուքներից ավելի շատ։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #145
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    41
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

    Նաիրա ջան, նորմալ արդյոք, որ երեխան նկարի ձմեռ` օգտագործելով միայն տաք գույներ, կամ հակառակը, ամառ` ամբողջովին տաք գույներ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #146
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    41
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրա ջան, նորմալ արդյոք, որ երեխան նկարի ձմեռ` օգտագործելով միայն տաք գույներ, կամ հակառակը, ամառ` ամբողջովին տաք գույներ:
    կամ ամառ` ամբողջովին սառը գույներ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #147
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    149
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ ամառ` ամբողջովին սառը գույներ:
    Բնավ մտահոգվելու կարիք չկա, հարգելի՛ Նարինե:Տեղադրված նյութում նշված է, որ նկարն արտահայտում է նկարողի ներաշխարհն ու հոգեվիճակը:Հնարավոր է , որ հաջորդ անգամ երեխան ամառը նկարի վառ գույներով ու գուներանգներով, իսկ ձմեռը՝ սառը:Նկարելու համար պետք է անպայման ստեղծել նպաստավոր պայմաններ, որ երեխան կարողանա ճիշտ նկարել և ներկայացնել իր աշխատանքը:Ցանկացած աշխատանք սիրով կատարելու դեպքում արդյունքն ակնհայտ է լինում: Ես նշել եմ, որ երաժշտության ներքո կատարված նկարներն ավելի գեղեցիկ ու գունեղ են լինում, ուստի կարելի է կերպարվեստի դասաժամերն անցկացնել գեղեցիկ, թովիչ մեղեդու ուղեկցությամբ:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #148
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    100
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՐԵԽԱՅԻ ԳՈՒՅՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

    Ցանկացած նկար այսպես թե այնպես արտացոլում է հեղինակի ներաշխարհը, դա հատկապես վառ է շեշտված երեխաների նկարներում։ Ցանկացած երեխա ընտրում է ձևեր ու գույներ իր հոգեվիճակից և ներաշխարհից։ Ցանկացած պատկեր սկզբում հայտնվում է հեղինակի գլխում, հետո նոր թղթի վրա։ Իհարկե մեկ կամ երկու նկարով որևէ հետևություն չենք կարող անել, պետք է հետևել երեխայի մի քանի նկարների մեկ ամսվա ընթացքում։ Պետք է ուշադրություն դարձնել նկարի սյուժեներին․ հաճախ հանդիպում են՝ տներ, արև, մարդիկ, ծաղիկներ, կենդանիներ։ Երբ նկարում բացակայում են մարդիկ, հնարավոր է երեխան ունի խնդիրներ շփման հետ։ Մեծ քանակությամբ չար, վտանգավոր, մեծ ատամներով կենդանիները պատմում են երեխայի լարվածության մասին։
    Եթե խոսենք գույների մասին, պետք է ուշադրություն դարձնենք հատկապես այն գույներին, որոնք գերակշռում են երեխայի նկարում։
    Կապույտը- ինքնավստահություն։
    Կանաչը- հույս։
    Կարմիրը-խոսում է երեխայի լարվածության ու անհանգստության մասին։
    Դեղինը-լավ տրամադրություն աշխուժություն։
    Վարդագույնը-զգացմունքայնություն։
    Սևը- Անհանգստություն և ծանր մտորումներ։
    Եթե երեխան նկարում է մանր պատկերներ, խառը և տարբեր կերպարներ, խոսում է նրա ցածր ինքնագնահատականի մասին։ Երբ նկարը թղթի մեջտեղից ավելի բարձր է տեղադրված, խոսում է երեխայի բարձր ինքնագնահատականի մասին և այն մասին, որ ինքն իր դերը լավ չի պատկերացնում շրջապատում։ Այն, ինչ կարևոր է երեխայի համար, նա մեծ չափերով է նկարում, իսկ այն, ինչ անկարևոր է՝ փոքր։ Ընկերներին նկարելիս նա մեծ կպատկերի ոչ թե նրան ով ամենաբարձրահասակն է, այլ նրան, ով ավելի մեծ ազդեցություն ունի իր վրա։ Երբ երեխան նկարում է մեծ գլխով մարդկանց, նշանակում է, որ նա գնահատում է մարդկանց խելքը զգացմուքներից ավելի շատ։
    Նաիրա ջան, հետաքրքիր տեղեկություններ են:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #149
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    694
    Հեղինակության աստիճան
    149
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրա ջան, հետաքրքիր տեղեկություններ են:
    Շնորհակալ եմ, հարգելի՛ Նորա,ուշադրության համար:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #150
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,309
    Հեղինակության աստիճան
    135
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմինե Աղասյան ջան, երբևէ փորձել ե՞ք երեխաներին հանձնարարել նկարել երաժշտություն: Եթե՝ ոչ, ապա շատ հետաքրքիր ու գունեղ աշխարհում կհայտնվեք:
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի՛ Հովհաննիսյան։
    Ես կներկայացնեմ Ձեր կողմից առաջադրված ինտեգրված պարապմունքի մանրամասն նկարագրությունը։

    Երաժշտական նկարներ

    Երաժշտությունն ու նկարչությունը հիանալի ընկերներ են:Դրանք լրացնում և հարստացնում են մեկը մյուսին:
    Երաժշտական նկարների ստեղծումը երեխաներին հաճույք և հանգստություն կպարգևի,ինչպես նաև կնպաստի
    ուշադրության կենտրոնացմանը:
    Ինչի՞ց կարելի է սկսել,եթե ուզում ենք երաժշտության ուղեկցությամբ նկարել:Տարբերակներից մեկը պարզապես
    երաժշտություն միացնելն է և նկարելը:Բայց այս գործընթացը կարելի է ավելի հետաքրքրացնել:Եվ այսպես.

    Քայլ 1
    Լսիր ձայնը
    Մինչ ստեղծագործելուն անցնելը,կարելի է մի փոքր «մարզել»ականջները և լսողությունը:Դրա համար երեխային
    կամ երեխաներին առաջարկեք խաղալ «Լսիր ձայնը»խաղը:Երեխաները հարմարավետ դիրք են ընդունում,փակում
    են աչքերը,շնչառությունը հանդարտեցնում են,այնուհետև մեծահասակի հրահանգով պահպանում են լռություն/դա
    սովորաբար մեկ րոպե կարող է լինել/:Այդ լռության մեջ երեխաները պետք է նկատեն,լսեն իրենց շրջապատող ձայները:
    Աչքերը բացելուց հետո երեխաների հետ քննարկվում է,թե ինչ լսեցին այդ րոպեի ընթացքում:Սա կարելի է գրի առնել:

    Քայլ 2
    Երաժշտության ունկնդրում
    Հիմա երաժշտություն լսելու ճիշտ ժամանակն է:Միացրեք որևէ երաժշտություն:Առաջարկեք երեխային/երեխաներին
    լսել այն:Երաժշտության ընտրությունը ևս կարևոր է:Ցանկալի է,որ այն առանց խոսքերի լինի:Ահա երաժշտության մի
    քանի տարբերակներ,որոնք Դուք կարող եք լրացնել ըստ Ձեր նախընտրությունների.
    -դասական երաժշտություն /Մոցարտ, Բեթհովեն, Շոպեն, Դեբյուսի, Բախ,Հենդել/
    -ժողովրդական երաժշտություն
    -ջազային ստեղծագործություններ

    Երաժշտությունը լսելուց հետո ցանկալի է երեխաների հետ քննարկել այն:Հարցրեք երեխային՝ինչի մասին էր երաժշտությունը,
    ինչ զգացմունքներ առաջացրեց,ընդհանուր առմամբ ինչ նկատեց երեխան տվյալ ստեղծագործության մեջ:Սա շատ հետաքրքիր
    զրույցի կարող է վերածվել և հաճախ երեխաները,ոգեշնչված երաժշտությունից,պատմում են անհավանական պատմություններ։

    Քայլ 3
    Նկարչություն

    Երբ երեխաները պատրաստ են,կարելի է անցնել նկարչությանը:Եվս մեկ անգամ միացրեք երաժշտությունը և առաջարկեք
    երեխաներին նկարել այն:Տվյալ նկարչության համար հարմար կլինեն ձեռքի տակ եղած ցանկացած նյութեր.
    -ջրաներկ
    -գուաշ
    -մարկերներ
    -չոր պաստելներ
    -սովորական մատիտներ

    Եթե երեխան դժվարանում է նկարել երաժշտությունը,զրուցեք նրա հետ:Հարցրեք նրան,թե ինչ գույնի նման է տվյալ
    ստեղծագործությունը,մեծ է,թե փոքր,ինչ ձև ունի և այն:

    Երբեմն նկարչության ավարտին երեխաները հարցեր են ունենում ՝ երաժշտության,գործիքների,նվագախմբի վերաբերյալ:
    Փորձեք պատասխանել երեխաների հարցերին,իսկ եթե պատասխանը չունեք,կարող եք նրանց հետ միասին համացանցի
    օգնությամբ ստանալ բոլոր պատասխանները երաժշտության,կոմպոզիտորների,երաժիշտների,գործիքների վերաբերյալ:

    http://www.arttherapy.am/%D5%A5%D6%8...6%D5%A5%D6%80/

    Picture-121-300x225.jpg
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանրային քննարկում. ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.12.2016, 08:38
  2. Հանրային քննարկում. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2016, 18:39
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2011, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •