+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ

  1. #1
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0

    Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ

    Հարգելի՜ գործընկերներ,հրավիրում եմ մտքերի փոխանակության<<Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ>>դասի վերաբերյալ
    Առարկա Մայրենի Դասարան՝ II

    Դասի թեման՝ <<Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ>>

    Անհրաժեշտ նյութեր

    Կոջոյանի <<Սասունցի Դավիթ >> կտավը,Երվանդ Քոչարի քանդակների նկարների փաթեթ,Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի նկարները, <<Սասունցի Դավիթը>> մուլտֆիլմի տեսաերիզը, քերականական աշխատանքների համար նախատեսված քարտեր և այլն:

    Դասի տիպը՝ հարցման(I մաս) և հաղորդման (II մաս) դաս:

    Դասի նպատակները

    Գիտելիքներ.

    Արտահայտիչ և սահուն ընթերցել բնագիրը ամրապնդելով երկխոսության մասնակիցներին իրարից տարբերելու կարողությունը;

    Կարողություններ և հմտություններ.

    Կարողանան հերոսների մասին տեղեկություններ քաղել ընթերցածից,նորածանոթ բառերով կազմեն բառակապակցություններ և նախադասություններ;

    Դասի ընթացքը

    Խթանման փուլում օգտագործել <<Զրույց>> մեթոդը: Սա բազմակողմանի և արդյունավետ մեթոդներից մեկն է, որի դեպքում նպատակամետ և վարպետորեն առաջադրված հարցերի միջոցով արթնացնում է սովորողների արդեն ունեցած գիտելիքներն ու կարողությունները և մղում նրանց նոր գիտելիքների ձեռքբերման ինքնուրույն դատողությունների, եզրահանգումների և ընդհանրացումների ճանապարհով:

    Ø ի՞նչ է էպոսը

    Ø ինչպե՞ս է կոչվում հայկական էպոսը

    Ø քանի՞ ճյուղից է այն բաղկացած

    Ø ինչու՞ Դավիթը գնաց Մելիքի դեմ կռվի

    Ø ի՞նչ է Սասունցի Դավթի ձիու անունը

    Ø ինչպե՞ս է կոչվում Սասունցի Դավթի թուրը

    Ø ինչու՞ Դավիթը համաձայնեց, որ առաջինը Մելիքը խփի և այլն:

    Իմաստի ընկալման փուլ

    Այս փուլում կատարվում է դասանյութի հարցում,կատարվում են որոշ քերականական առաջադրանքներ: Օրինակ.

    · խմբավորել բառերը ըստ ո՞վ և ի՞նչ հարցերի

    · լրացնել նախադասությունները, գտնել նախադասության գլխավոր անդամները

    · առանձնացնել պարզ և բարդ բառերը

    · միացնել առածների սկիզբն ու վերջը

    Այս փուլում օգտագործել նաև <<Կրկնակի գրառումներով օրագիր>> մեթոդը: Նման օրագիր ստեղծելու համար աշակերտները թուղթն ուղղահայաց գծով բաժանում են երկու մասի: Ձախ կողմում նրանք գրում են բնագրի ամենատպավորիչ հատվածը, իսկ աջ կողմում՝ ինչու է այդ հատվածը ամենատավորիչը: Այս աշխատանքը աշակերտների մոտ զարգացնում է բանավոր և գրավոր խոսքը, ինչպես նաև սեփական կարծիք ձևավորելու և այն անկաշկանդ արտահայտելու կարողությունը:

    Դասի երկրորդ մասը բաժանել հատվածների և օգտագործել <<Կանխատեսումների աղյուսակ>> մեթոդը: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո առաջարկել աշակերտներին տետրում գծել և լրացնել հետևյալ աղյուսակը.

    Ի՞նչ եղավ Ի՞նչ կլինի հետո Ինչու՞ եք այդպես կարծում

    Յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո համեմատել սովորողների կատարած կանխագուշակումները բնագրի համապատասխան հատվածի հետ: Այս աշխատանքի նպատակն այն է, որ երեխաները լինեն ուշադիր և հետաքրքրված կարդան մնացած հատվածները:

    Կշռադատման փուլ

    Աշակերտները բաժանվում են աշխատանքային խմբերի, և յուրաքանչյուր խումբ լրացնում է իր կողմից գծված Վենի դիագրամը՝ բնութագրելով Սասունցի Դավթին և Մսրա Մելիքին:

    Սասունցի Դավիթ Մսրա Մելիք

    ազնիվ հսկա խորամանկ

    քաջ ուժեղ վախկոտ

    համարձակ հերոս խաբեբա

    Աշխատել բառատետրերում, հանձնարարել դասը կարդալ և պատմել:

    Ամփոփել դասը, տեսաերիզով ցուցադրել <<Սասունցի Դավիթ>> մուլտֆիլմից Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի հատվածը:

    Վերջում գնահատել սովորողներին՝ ելնելով նրանց մասնակցության ակտիվությունից և պատասխանների ճշտությունից:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Անահիտ, բովանդակալից ու արդյունավետ դասի պլան եք ներկայացրել։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն, հարգելի Նաիրա,կարծում եմ,որ մեր օրերում,հայեցի դաստիարակության համար, պետք է կարևորել նման դասերը;

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2017
    Հասցե
    ք. Նոր Հաճըն
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    1
    Կարծում եմ` Մսրա մելիքի և Սասունցի Դավթի կռվին անդրադառնալիս աշակերտների ուշադրությունը պետք է հրավիրել նրանց ընդհանրությունների և տարբերությունների վրա: Աշակերտներն իրենք էլ մեծ ոգևորությամբ խմբային աշխատանքի ժամանակ կարողանում են բնութագրել Սասունցի Դավթին և Մսրա Մելիքին:Այդպես ստացած գիտելիքները հետագայում ավելի լավ են հիշվում:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (Երեկ), Թեհմինե Սահակյան (15.01.2018), Նաիրա Մելիքսեթյան (16.01.2018), Rosi (15.01.2018)

  9. #5
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՜ գործընկեր.ես համամիտ եմ ձեզ հետ;Վենի դիագրամ կազմելիս,սովորողների ուշադրությունը հրավիրվում է հերոսների նմանությունների և տարբերությունների վրա:Շնորհակալություն:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    328
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՜ գործընկեր.ես համամիտ եմ ձեզ հետ;Վենի դիագրամ կազմելիս,սովորողների ուշադրությունը հրավիրվում է հերոսների նմանությունների և տարբերությունների վրա:Շնորհակալություն:
    Հարգելի՛ Անահիտ մեթոդների ընտրությունը բազմազան է,կառաջարկեի դասն ուսուցանելու ժամանակ սովորողները դուրս բերեն բնավորության գծերը,հատկապես Սասունցի Դավթի՝ հայրենասիրություն, ազգասիրություն,պարզություն,միամտություն,հավասարություն,արդարություն և այլն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •