+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: Տարաբնույթ խնդիրների լուծման եղանակներ

  1. #1
    Մոդերատոր Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան 3-րդ մ/շ 45 շենք 32 բն.
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    60

    Տարաբնույթ խնդիրների լուծման եղանակներ

    Հարգելի՛ կոլեգաներ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանդիպում են թե՛ հանրահաշվի, թե՛ մաթեմատիկայի դասընթացում խնդիրների լուծման ժամանակ: Մանավանդ տոկոսի վերաբերյալ խնդիրները, որոնք հանդիպում են 6-րդ դասարանի դասընթացում՝ առաջացնելով բարդություններ երեխաների համար:
    Օրինակ՝ Արտադրանքի ինքնարժեքը իջավ նախ 5%-ով, ապա՝ 2%-ով: Ընդամենը քանի՞ %-ով իջավ արտադրանքի ինքնարժեքը:
    Այս խնդիրը լուծելիս ավելի հարմար է արտադրանքին տալ ինչ-որ արժեք, հետո նոր լուծել այն: Դա ավելի պարզ կդարձնի խնդրի լուծումը, քանի որ նրանք դեռ չեն կարողանում անհայտ ներմուծելով լուծել այդ խնդիրը:
    Ինչպե՞ս եք դուք լուծում նմանատիպ խնդիրները:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    19
    Ես ձեր հետ համամիտ եմ ,քանի,որ վեցերորդ դասարանցու համար այդ տիպի խնդիրներում նախնական արժեքը նշելը ավելի համապատասխան է:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան 3-րդ մ/շ 45 շենք 32 բն.
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    60
    Հարգելի Նունե Մարգարյան, շնորհակալ եմ համակարծիք լինելու համար: Քանի որ 6-րդ դասարանի աշակերտները հավասարումները անցնում են երկրորդ կիսամյակում, ուստի կարևոր է առաջին կիսամյակում նման խնդիրների դեպքում շեշտը դնել թվային արժեքների վրա, և ոչ թե անհայտի ներմուծման վրա: Պարզության համար ավելի նպատակահարմար է օգտագործել որպես թվային արժեք 1-ը կամ 100-ը:
    Վերջին խմբագրող՝ Մարինա76: 08.05.2018, 23:04:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    116
    Մեջբերում Մարինա76-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ կոլեգաներ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանդիպում են թե՛ հանրահաշվի, թե՛ մաթեմատիկայի դասընթացում խնդիրների լուծման ժամանակ: Մանավանդ տոկոսի վերաբերյալ խնդիրները, որոնք հանդիպում են 6-րդ դասարանի դասընթացում՝ առաջացնելով բարդություններ երեխաների համար:
    Օրինակ՝ Արտադրանքի ինքնարժեքը իջավ նախ 5%-ով, ապա՝ 2%-ով: Ընդամենը քանի՞ %-ով իջավ արտադրանքի ինքնարժեքը:
    Այս խնդիրը լուծելիս ավելի հարմար է արտադրանքին տալ ինչ-որ արժեք, հետո նոր լուծել այն: Դա ավելի պարզ կդարձնի խնդրի լուծումը, քանի որ նրանք դեռ չեն կարողանում անհայտ ներմուծելով լուծել այդ խնդիրը:
    Ինչպե՞ս եք դուք լուծում նմանատիպ խնդիրները:
    Հարգելի՛ Մարինա, դուք իրավացի եք, սակայն մինչ թիվ ներմուծելը հարկավոր է աշակերտներին բացատրել, որ նշված խնդրի լուծումը կախված չէ ձեր ընտրած թվից:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    19
    Այդ թեման անցնելիս շեշտադրում եմ կատարում թվից տոկոս գտնելը, թվի տոկոսը իմանալով ինչքան է , գտնել թիվը և այլն: Բայց անցնում է մի առ ժամանակ , մի երկու աշակերտ է կարողանում հատկապես երկրորդը և ...,գտնել :Շատ հուսահատվում եմ:Ինչպես եք կարծում ,այս շատ կիրառվող կյանքում, թեմայի յուրացումը կախված է նրանից , որ տոկոսները քիչ կիրառելի են մաթեմատիկայի ուսումնառության ընթացքում:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    116
    Մեջբերում Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ թեման անցնելիս շեշտադրում եմ կատարում թվից տոկոս գտնելը, թվի տոկոսը իմանալով ինչքան է , գտնել թիվը և այլն: Բայց անցնում է մի առ ժամանակ , մի երկու աշակերտ է կարողանում հատկապես երկրորդը և ...,գտնել :Շատ հուսահատվում եմ:Ինչպես եք կարծում ,այս շատ կիրառվող կյանքում, թեմայի յուրացումը կախված է նրանից , որ տոկոսները քիչ կիրառելի են մաթեմատիկայի ուսումնառության ընթացքում:
    Հարգելի՛ Նունե, տոկոսներ թեման աշակերտները հեշտ յուրացնում են և շուտ մոռանում: Դրա համար անհրաժեշտ է հաճախակի կրկնել ու հարցնել, որպեսզի նրանց մոտ նստի անցածը: Ինչպես ասում են՝ կրկնությունը գիտության մայրն է:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան 3-րդ մ/շ 45 շենք 32 բն.
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    60
    Մեջբերում Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Մարինա, դուք իրավացի եք, սակայն մինչ թիվ ներմուծելը հարկավոր է աշակերտներին բացատրել, որ նշված խնդրի լուծումը կախված չէ ձեր ընտրած թվից:
    Հարգելի՛ Հասմիկ, որպեսզի աշակերտները տեսնեն, որ պատասխանը կախված չէ թվի ընտրությունից, լուծում եմ նույն խնդիրը տալով տարբեր թվային արժեքներ:Նմանատիպ խնդիրներ շատ կան 6-րդ դասարանի դասագրքում:
    Վերջին խմբագրող՝ Մարինա76: 08.05.2018, 23:07:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան 3-րդ մ/շ 45 շենք 32 բն.
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    60
    Մեջբերում Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ թեման անցնելիս շեշտադրում եմ կատարում թվից տոկոս գտնելը, թվի տոկոսը իմանալով ինչքան է , գտնել թիվը և այլն: Բայց անցնում է մի առ ժամանակ , մի երկու աշակերտ է կարողանում հատկապես երկրորդը և ...,գտնել :Շատ հուսահատվում եմ:Ինչպես եք կարծում ,այս շատ կիրառվող կյանքում, թեմայի յուրացումը կախված է նրանից , որ տոկոսները քիչ կիրառելի են մաթեմատիկայի ուսումնառության ընթացքում:
    Հարգելի՛ Նունե, ճիշտ է թեմայում խնդիրները քիչ են, բայց կրկնության բաժնում նրանք հաճախ են հանդիպում, ինչն էլ հանգեցնում է թեմայի լավ յուրացմանը:Այսօր տոկոսների կիրառությունը մտել է արդի կյանք, ուստի թեմայի ուսումնասիրության ժամանակ շեշտը պետք է դնել կապ հաստատելով առօրյա օրինակների և կիրառությունների վրա: Օրինակ կարելի է անդրադառնալ բանկերի գործունեության՝ վարկերի և ավանդների տրամադրման, շահույթների վրա:
    Վերջին խմբագրող՝ Մարինա76: 08.05.2018, 23:13:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    19
    Այո, իհարկե: Նաև կուզենայի անդրադառնալ դասագրքում այդ թեմայի ներկայացման մատչելիությանը, որը այդ տարիքի աշակերտների համար խճճված է ներկայացված:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2018
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Ուղղակի պետք է տոկոսները դարձնել մաս: Թվի 1%-ը նրա 1/100 մասն է, 2%-ը` 2/100-ը, 5%-ը`5/100-ը, իսկ 100%-ը` 100/100=1 : Այսինքն` սկզբնական թիվը կարելի է համարել 1: Այսպիսով` 5%-ով նվազելուց հետո գինը կկազմի սկզբնական գնի 1-5/100=95/100 մասը:Նոր գնի 2%-ը կկազմի( 95/100)*(2/100)=19/1000: Արդեն նոր գինը 2%-ով նվազելուց հետո կդառնա 95/100-19/1000=931/1000: Այսպիսով երկու անգամ նվազելուց հետո արտադրանքի գինը կկազմի սկզբնական գնի 931/1000 մասը, այսինքն` արդյունքում կնվազի 1-931/1000=69/1000 մասով: 69/1000-ը տոկոսով արտահայտելու համար անհրաժեշտ է այն բազմապատկել 100-ով: (69/1000)*100=6.9: Հետևաբար` արտադրանքի գինը սկզբնականի համեմատ նվազել է 6.9%-ով:
    Օրինակ` սկզբնական թիվը 150 էր, 5%-ով նվազելով դարձավ 142.5, որը ևս 2%-ով նվազելով դարձավ 139.65: Այսինքն` սկզբնական գինը նվազեց 10.35-ով: Դժվար չէ ստուգել, որ 10,35-ը 150- ի 6,9%- ն է:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •