Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

  1. #71
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Աստվածածնի տոներն են․
    1․ Հղությունն Աննայից
    2․ Ս․ Աստվածածնի ծնունդը
    3․ Ս․ Աստվածածնի տաճարին ընծայումը երեք տարեկանում
    4․ Ս․ Աստվածածնի ավետման տոնը
    5․ Ս․ Աստվածածնի վերափոխումը
    6․ Ս․ Աստվածածնի գոտու գյուտը
    7․ Ս․ Աստվածածնի տուփի գյուտը
    Վերջին խմբագրող՝ Եսայան: 04.03.2018, 22:36:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Heghin (18.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գևորգյան Աննա (14.03.2018), Մարգարյան Նաիրա (04.03.2018)

  3. #72
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Եկեղեցուն նվիրված տոներն են․
    1․ Նոր կիրակի
    2․ Աշխարհամատռան կիրակի
    3․ Հիշատակ հին տապանակի և նոր ուխտի՝ Եկեղեցու
    4․ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
    5․ Տոն Շողակաթ
    Վերջին խմբագրող՝ Եսայան: 04.03.2018, 22:36:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  5. #73
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Խաչին նվիրված տոներն են․
    1․ Խաչի գյուտը / գտնելը/
    2․ Խաչվերաց
    3․ Խաչի երևման տոնը
    4․ Վարագա Խաչի տոնը

    Իսկ մնացյալ տոները ոգեշնչումներ են ազգային կամ կրոնական որոշ գաղափարների։
    Վերջին խմբագրող՝ Եսայան: 04.03.2018, 22:39:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գևորգյան Աննա (14.03.2018), Լ ի ա (06.03.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018), Նաիրա Մելիքսեթյան (05.03.2018)

  7. #74
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Նախատոնակ
    Նախատոնակը կատարվում է կրոնական մեծ տոների նախընթաց օրը՝ արարողության ավարտին։<<Նախատոնակ >> նշանակում է տոնից առաջ բուն տոնի հանդիսության առաջին երեկոն։
    Նախատոնակ կատարվում է Տերունի և հայտնի տոների նախօրյակին։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  9. #75
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Նավակատիք
    Նավակատիք պահլավերեն բառ է, որ պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին։ <<Նավ>> նշանակում է նոր, իսկ <<կատ>>՝ տուն։ Բառացի նշանակում է նավ+ա+կատ+իք=նոր տուն,նոր կերտված հաստատություն,նաև՝ նախատոնակ։ Հնում սովորություն էր,որ կրոնական որևիցե հաստատւթյուն,շենք կամ տուն հանդիսավոր կերպով բացվեր։ Այս սովորությունը շատ տարածված էր եգիպտական կրոնում,հույների,հռոմեացիների և հրեաների մոտ։ Հավանաբար քրիստոնյաների մոտ IV դարում այն կրոնական արարողությունների մաս կազմեց։ Եկեղեցական օրացույցում հաճախ հանդիպում ենք նավակատիք բառի գործածությանը։
    Պասերին հաջորդող կամ տաղավար տոների առիթով գործածված նավակատիք բառը նշանակում է, թե այդ օրը հնարավոր է պասը մեղմ կերպով պահել և ձկնեղեն և կաթնեղեն գործածել։ Իսկ <<նավակատիք եկեղեցու>> նշանակում է ՝ նոր ավարտված եկեղեցու պաշտոնական նվիրագործումը,օծումի պատրաստ վիճակը։ Նավակատիքը հրեաների մոտ մեծ և կարևոր տոն էր։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (24.06.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  11. #76
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    294
    Մեջբերում Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցուն նվիրված տոներն են․
    1․ Նոր կիրակի
    2․ Աշխարհամատռան կիրակի
    3․ Հիշատակ հին տապանակի և նոր ուխտի՝ Եկեղեցու
    4․ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
    5․ Տոն Շողակաթ
    Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:

    Համաձայն Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լույսում «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ Սբ. Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ Սբ. Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա հայրապետը մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրված են մինչև օրս, և որոնցով բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են կատարվել պատմության ընթացքում:

    Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան և հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:

    Սբ. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:

    Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Եսայան (10.03.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  13. #77
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    294
    Մեջբերում Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաչին նվիրված տոներն են․
    1․ Խաչի գյուտը / գտնելը/
    2․ Խաչվերաց
    3․ Խաչի երևման տոնը
    4․ Վարագա Խաչի տոնը

    Իսկ մնացյալ տոները ոգեշնչումներ են ազգային կամ կրոնական որոշ գաղափարների։
    Տոն Սուրբ խաչի երևման

    Մայիսի 14-ին Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երեւման տոնը՝ մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, եւ խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը:

    Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է, երբ 351 թ. մայիսին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երեւում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը:

    Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլեւ տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երեւումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:

    Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երեւման մասին՝ հորդորելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաեւ հավատարիմ՝ նիկիական դավանությանը:

    Մեր բազմադարյան պատմությամն մեջ էլ քիչ չեն խաչի երեւումները: Երանելի Կորյունը, ինչպես նաեւ քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան եւ թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, ուր սուրբն ավանդել էր իր հոգին: Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում: Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու եւ նախատելու համար էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օր. 21; 23):

    Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն եւ Իր Սուրբ Արյամբ մեզ ազատեց սատանայի գերությունից: Եթե մինչեւ Քրիստոսի Խաչն անարգանքի եւ նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, եւ մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5:17): Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, ջնջեց մեր մեղքերի պարտամուրհակը՝ գամելով այն խաչափայտին:

    Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետեւ Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ: Եվ այս իրողությունը նկատի ունենալով է, որ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետեւաբար խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի եւ փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով երկնքի դռները, որ մինչ այդ փակված էին մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Տերն իր փրկագործության խորհըրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6; 14): Այո՛, տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Ճիշտ է, անհավատ ու Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ եւ անհասկանալի է թվում, բայց մեզ համար, որ մեր սրտերի մեջ ընդունել ենք ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, Խաչը դարձել է փրկության գրավականը: Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է, նրանց աստվածն իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Փիլիպ. 3; 18-19)

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Heghin (18.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գևորգյան Աննա (14.03.2018), Եսայան (10.03.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  15. #78
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    579
    Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)
    Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4): Թեպետ արդարների հոգիներն ունեն անմահության հաստատ հույսը և գտնվում են Աստծու ձեռքում, խաղաղության մեջ (տե՛ս Իմաստ. Գ 1), սակայն նրանք պսակի դեռևս չեն արժանացել (տե՛ս Հայտ. Զ 9-11), ինչպես և մեղավորները՝ տանջանքների (տե՛ս Բ Պետ. Բ 4,9), մինչև որ բոլորս էլ մեր վախճանին հասնենք՝ ըստ առաքյալի խոսքի. «Սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» (Եբր. ԺԱ 39-40): Քանի որ որդեսեր Հայրը սպասում է, մինչև որ Իր բոլոր զավակները կհավաքվեն և այնժամ յուրաքանչյուրիս կտա իր հասանելիքը:

    Առայժմ ննջեցյալները կարիք ունեն մեր աղոթքների՝ իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություներին: Ինչպես Հուդա Մակաբայեցին փող հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (տե՛ս Բ Մակաբ. ԺԲ 43-46), և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում (տե՛ս Հռութ Բ 20), այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել սուրբ Պատարագի մեջ:.

    Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև՝ նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև՝ ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19): Սակայն սուրբ Պատարագը չի փրկում հեթանոսներին, անհավատներին և բոլոր նրանց, ովքեր անզիղջ ու անտրտում թավալվում են մեղքերի ու չարիքների մեջ և չեն հիշում դատաստանի օրն ու տանջանքների սարսափը: Այսպիսիների համար օգուտ չէ պատարագ մատուցելը կամ էլ ողորմություն անելը:

    Այդ պատճառով, տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42): Ամեն նման դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ:

    Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Heghin (18.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գևորգյան Աննա (14.03.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018)

  17. #79
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.06.2015
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Եսայան, շատ հետաքրքիր թեմա եք արծարծում: Այն շատ կարևոր է յուրաքանչյուր հայի համար: Հայ ժողովրդի ներկայացուցիչ լինելով, մարդը պետք է ունենա այս գիտելիքները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, ովքեր մինչ այս պահը համագործակցել են Ձեզ հետ, ներկայացնելով իրենց հետաքրքիր, ուսուցողական նյութերը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Եսայան (14.03.2018)

  19. #80
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    275
    Հեղինակության աստիճան
    201
    Մարտի 18 -ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում « Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) էր :Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:

    Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է կազմում, որը վեցօրյա արարչության և վեց դարերի կատարյալ տիպն է: Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:

    Galstyan-kiraki-600x660.jpg
    Վերջին խմբագրող՝ սուսան1965: 21.03.2018, 00:12:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Եսայան (21.03.2018)

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •