Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

  1. #41
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեման նվիրված է Հայոց եկեղեցու տոներին, դրանց կատարման հանդիսավոր արարողություններին, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում։
    Հարգելի՛ կոլեգաներ, եկեք գրառումներ կատարեն, նյութեր տեղադրենք, որպեսզի տեղեկացված լինենք։

    Ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը։ Շնորհակալություն։
    Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է:
    Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

    Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
    http://www.qahana.am/am/holidays/2018-01-27/1

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (25.01.2018), Սուսան Շառաջյան (23.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Արփինե Առաքելյան (10.03.2018), Ռոզա Բեգյան Հրաչի (10.03.2018), Եսայան (23.01.2018), Մարգարյան Նաիրա (23.01.2018)

  3. #42
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26

    Սուրբ Ղևոնդաց տոն

    Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:

    454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

    Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

    Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (25.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գայանե Սիմոնյան (25.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  5. #43
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26

    Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

    451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը:

    Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», — գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

    https://www.youtube.com/watch?v=QiYs1zdI-V4

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (25.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Գայանե Սիմոնյան (25.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  7. #44
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    5
    Նյութերի հաջորդականությամբ կներկայացնեմ հաջորդող տոնը ` Բարեկենդանը , կամ ինչպես ընդունված է այսօր ասելը `կառնավալը : Յուրատեսակ տոն է , որը նման չէ Աստվածաշնչյան որևէ դրվագի :Առավելապես ժողովրդական տոնախմբություն է , խրախճանքի օր :
    Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (25.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Արփինե Առաքելյան (10.03.2018), Գայանե Սիմոնյան (25.01.2018), Էմմա Խաչատրյան (13.02.2018), Եսայան (25.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  9. #45
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26
    Սիրո երազանքների բարեխոս Ս. Սարգիս զորավարը թող Ձեր աղոթքները հասցնի առ Աստված:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (27.01.2018), Larisa0504 (28.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (27.01.2018), Ռոզա Բեգյան Հրաչի (10.03.2018), Մարգարյան Նաիրա (27.01.2018)

  11. #46
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26

    Տյառնընդառաջ. քրիստոնեական եւ ժողովրդական տոն

    Քրիստոնեական ավանդությունը. Տյառնընդառաջ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետեւ եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: Տոնական խարույկի խորհուրդը, ըստ քրիստոնեական ավանդույթի, կապ չունի այն հեթանոսական խարույկների հետ, որոնք այսօր վառում են շենքերի բակերում: Շրջանառության մեջ է ոչ աստվածաշնչյան այն պատմությունը, որ երբ մանուկ Հիսուսին բերել են տաճար, արեւելյան կողմի նախկինում չբացված դռները ուժեղ դղրդյունով բացվել են, եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են եկել տներից՝ իմանալու համար, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացել՝ այսպիսով, ակամայից իրենց ձեռքի ճրագներով լուսավորելով Հիսուսի ճանապարհը: Քրիստոնեական ավանդության կողմնակիցները սնոտիապաշտություն են համարում ժողովրդական ավանդության բաղադրիչները: Ըստ Նոր Կտակարանի՝ մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ եւ արդար ծերունի սպասում է Հիսուսին եւ տեսնելով նրան՝ Տիրոջը, ընդառաջ է գնում. ահա այստեղից է առաջացել տոնի անվանումը: Ժողովրդական ավանդությունը. Տրնդեզ Տոնը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Տրնդեզ անունով:
    http://hetq.am/arm/news/50271/tyarny...dakan-ton.html
    ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ. Ո՞ՐՆ Է ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
    Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Ըստ մովսիսական օրենքի՝ ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Ս.Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից Ծնվածը՝ Հիսուսը, հղացվել էր Հոգու զորությամբ: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար Եկողին՝ միմյանց ձայն տալով: Տեղ հասնելով նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Վերջիններս մտնում են տաճար, որտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն ծերունին: Ավետարանը հայտնում է, որ նա «արդար ու աստվածավախ էր»: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Աստծո Սուրբ հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները: Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է: Սա հնագույն ժամանակներից հասած սովորույթ է: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները: Քրիստոնյաները, կրակը որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր:
    http://www.alttv.am/

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (07.02.2018), Մարգարյան Նաիրա (08.02.2018)

  13. #47
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    690
    Հեղինակության աստիճան
    141
    Հարգելի Եսայան,Հայ Առաքելական եկեղեցու գրեթե բոլոր տոներն էլ սիրելի և ընդունելի են մեզ համար: Առավել գեղեցիկ տոներից մեկն էլ Տյառնընդառաջն է՝ սիրված թե մեծերի, թե փոքրերի կողմից:Շնորհակալություն, պարբերաբար դրանց անդրադառնալու և լուսաբանելու համար:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Եսայան (13.02.2018)

  15. #48
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26

    Տրնդեզի ավանդական ուտեստները հիմնական պահպանվել են


  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (13.02.2018), Մարգարյան Նաիրա (13.02.2018)

  17. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26
    Այսօր Տրնդեզ է. ո՞րն է տոնի խորհուրդը
    Հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ (ըստ Մ.Օրմանյանի, տոնը նվիրված է եղել Տիր աստծուն - խմբ.): Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը: Համեմատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի միջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՝ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, որոնց վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների եւ հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերակշռությունն է եւ, ընդհանրապես, տոնական համակարգում նորահարսի ու նորափեսայի խաղացած դերը:

    Տոնի ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

    Ըստ եկեղեցական ավանդության, տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարին (Հայ եկեղեցին այն տոնում է ստույգ փետրվարի 14-ին՝ հունվարի 6-ից 40 օր հետո - խմբ.), որից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ «Տյառնընդառաջ»:
    Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Հայաստանի բոլոր շրջաններում այն գրեթե նույնությամբ է կատարվել եւ ունեցել է իր տեղական անվանումը:
    Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում՝ կաթով կամ ջրով եւ շաքարով, պատրաստում փոքրիկ գլանիկներ ու բաժանում տնեցիներին (փոխինդի գնդեր, «դումբրուկ» եւ այլն):

    Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները. նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ եւ փոխինդի գնդեր:

    Կեսօրից հետո վերոհիշյալ ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները: Քավորկնոջ, սկեսուրի եւ տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում եւ խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը: Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները:

    Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին: Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաեւ ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ՝ «ցավ ու չոռից» ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխաները:

    Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ՝ խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը խնամիների միջեւ աղանձափոխանակություն էր կատարվում: Տոնի ծիսական համակարգը լրացնում են բազմապիսի գուշակությունները, որոնք, ինչպես վերը նշվեց, կապվում են բնության զարթոնքի, ցանքի հաջողության, սիրո եւ ամուսնության, պտղաբերության խորհուրդների հետ: Այսպես, օր.՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները փոխինդի գնդերից մի կտոր դնում էին երդիկին, ծառի ճյուղին կամ ցանկապատի ծայրին եւ ուշադիր հետեւում, թե աղավնին կամ ագռավը դեպի որ կողմն է տանում այն, ենթադրելով, որ համապատասխան կողմից էլ հարս են բերելու կամ փեսացու է գալու եւ այլն:

    Ինչպես տեսնում ենք, փոխելով տոնի անվանումը, եկեղեցին այնուամենայնիվ չի կարողացել ազդել նրա բուն էության, բովանդակության վրա: Նա կամովին կամ ստիպված ընդունել է կրակ վառելու, կրակի շուրջը պտտվելու, վրայից թռչելու եւ այլ հեթանոսական սովորույթները: Այսպիսով, Տրնդեզը եղել եւ մնում է ազգային, բնապաշտական տոն:

    Գուշակությունների մեծ մասն անմիջականորեն կապվում էր խարույկի ծխի հետ: Հավատում էին, թե ծուխը դեպի որ կողմը թեքվեր, այդ կողմի արտերն առաջիկա տարում առատ բերք կտային: Ընդհանրապես, եթե ծուխը հարավ եւ արեւելք էր թեքվում՝ այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս եւ արեւմուտք՝ վատ: Այս գուշակությունն իր հիմքում իրական իմաստ ուներ՝ կապված փետրվարի կեսերին հյուսիսային ու հարավային քամիների փոխազդեցության կամ որեւէ մեկի գերակշռության հետ:

    Վասպուրականում գուշակություններ էին անում նաեւ տոնի օրը ծնված երեխաների վերաբերյալ: Հավատում էին, որ Տրնդեզի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինելու, որովհետեւ կրակի հետ է ծնվում: Այստեղ խարույկի վրայից ցատկելը մեկնում էին որպես գայլ ու գազանից, օձ ու կարիճից չվնասվելու միջոց:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (13.03.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (13.02.2018), Մարգարյան Նաիրա (13.02.2018)

  19. #50
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    26

    Պահքի մասին ընդհանրապես

    «Եվ արդ, -ասում է ձեր Տեր Աստվածը, -դարձե՛ք Ինձ ձերամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով»:Հովել Բ(2) 12

    Միաստվածության երեք կրոններն էլ` մովսիսականությունը, քրիստոնեությունը և մահմեդականությունը, ունեն և կիրարկում են պահեցողությանօրենքը: Սակայն պահքը հատկապես քրիստոնեական կրոնի մեջ է ստացել իրգերագույն կարևորությունը և միջին դարերում իր խստագույն գործադրությա՛ն` գագաթին հասել: Այդ դարերի պահեցողությունն օրացույցների մեջգոյություն ունեցող մի կանոն կամ անհատական խղճի հարց չէր միայն, այլեկեղեցական և ընկերային (սոցիալական կամ հասարակական-թարգմ.) ամենախիստ մի օրենք էր, որին, լիներ Արևելքում, թե Արևմուտքում, հավաքա-բար ենթարկվում էին բոլոր քրիստոնյաները: Վա՜յ պահքը լուծողին. թե՛հանրային կարծիքը և թե՛ օրենքը լախտի հարվածի նման կիջնեին նրա գլխին:350-ական թվականներին Գանգրայում գումարված ժողովի 20-րդ կանոննասում է. «Չափահաս և մարմնով առողջ այն մարդը, ով քրիստոնյա անուննէ կրում և քառասնօրյա պահքը մինչև վերջ չի պահում, նզովյալ լինի»:
    http://pahq.info/
    Մեծ պահք
    Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
    Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
    Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
    http://www.qahana.am/am/holidays/2017-02-27/1
    Պահքի ուտեստներ
    http://ter-hambardzum.net/pahoc-kera...baghadratomser
    Վերջին խմբագրող՝ Եսայան: 17.02.2018, 20:12:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (17.02.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (17.02.2018)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •