Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

  1. #81
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    73
    Մարտի 24: Այսօրը հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց..:

    Ղազարոսի հարությունը տոնում ենք պահքի առաջին քառասունքի ավարտին՝ Մեծ պահքի վեցերորդ շաբաթի շաբաթ օրը, քանզի պահքն ու աղոթքը մեզ չարչարանակից են անում Քրիստոսին և մեր հոգին կենդանացնում պես-պես ախտերից, ինչպես Ղազարոսը հարություն առավ գերեզմանից:
    Բոլոր աստվածային նշանները մեր Տեր Հիսուս Քրիստոսինն են: Դրանց մի մասը կարևոր են, իսկ մյուս մասը՝ առավել կարևոր: Եվ այս ամենով մեզ տրվում է հույս և երկնային մխիթարություն: Նշաններից առաջինով Տերը ջուրը գինի դարձրեց, ապա բուժեց խեղանդամներին, հալածեց դևերին, իսկ երբ հասավ ժամանակը, Ղազարոսին հարություն տալով եզրափակեց նշանագործությունը: Без названия (2).jpg

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (21.03.2018), Եսայան (21.03.2018), Մարգարյան Նաիրա (21.03.2018)

  3. #82
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարտի 24: Այսօրը հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց..:

    Ղազարոսի հարությունը տոնում ենք պահքի առաջին քառասունքի ավարտին՝ Մեծ պահքի վեցերորդ շաբաթի շաբաթ օրը, քանզի պահքն ու աղոթքը մեզ չարչարանակից են անում Քրիստոսին և մեր հոգին կենդանացնում պես-պես ախտերից, ինչպես Ղազարոսը հարություն առավ գերեզմանից:
    Բոլոր աստվածային նշանները մեր Տեր Հիսուս Քրիստոսինն են: Դրանց մի մասը կարևոր են, իսկ մյուս մասը՝ առավել կարևոր: Եվ այս ամենով մեզ տրվում է հույս և երկնային մխիթարություն: Նշաններից առաջինով Տերը ջուրը գինի դարձրեց, ապա բուժեց խեղանդամներին, հալածեց դևերին, իսկ երբ հասավ ժամանակը, Ղազարոսին հարություն տալով եզրափակեց նշանագործությունը: Без названия (2).jpg
    Ղազարոսի հարությունը
    28 Մարթան այս խոսքերն ասելուց հետո գնաց, կանչեց իր քրոջը՝ Մարիամին, և փսփսալով ասաց.
    -Վարդապետը եկել է և քեզ է կանչում։
    29 Մարիամն այս լսելուն պես վեր կացավ և գնաց Հիսուսի մոտ։ 30 Հիսուսը տակավին գյուղ չէր մտել, այլ կանգնած էր այն տեղում, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։ 31 Տանը գտնվող հրեաները, որոնք մխիթարում էին Մարիամին, երբ տեսան, որ նա շտապ վեր կենալով գնաց, հետևեցին նրան, որովհետև կարծեցին, թե գերեզման է գնում՝ այնտեղ լաց լինելու համար։ 32 Մարիամը հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Հիսուսը։ Հազիվ նրան տեսած՝ ընկավ նրա ոտքերն ու ասաց.
    -Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։
    33 Երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը լալիս է, և նրա հետ եկող հրեաներն էլ են լալիս, հոգեպես խռովվեց և հուզված 34 ասաց.
    -Որտե՞ղ թաղեցիք նրան։
    Նրանք ասացին.
    -Տե՛ր, արի՛ և տե՛ս։
    35 Հիսուսն արտասվեց։ 36 Հրեաներն ասում էին միմյանց.
    -Տեսե՛ք, ինչքան էր սիրում նրան։
    37 Ոմանք ասում էին.
    -Այս մարդը, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ։
    38 Հիսուսը դարձյալ ներքնապես հուզվեց և մոտեցավ գերեզմանին, որը մի քարայր էր, և որի մուտքին մի քար էր դրված։ 39 Հիսուսն ասաց.
    -Վերցրե՛ք քարը։
    Մարթան՝ մեռածի քույրը, ասաց նրան.
    -Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օր է, ինչ թաղված է։
    40 Հիսուսն ասաց Մարթային.
    -Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը։
    41 Երբ նրանք վերցրին քարը, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց և ասաց.
    -Հա՛յր, շնորհակալություն քեզ, որ ինձ լսեցիր։ 42 Գիտեմ, որ միշտ լսում ես ինձ, բայց ինչ որ այժմ ասում եմ, շուրջս գտնվող ժողովրդի համար եմ ասում, որպեսզի նրանք հավատան, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
    43 Այս ասելուց հետո բարձր ձայնով աղաղակեց.
    -Ղազարո՛ս, դո՛ւրս եկ։
    44 Եվ Ղազարոսը ելավ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով փաթաթված և երեսը վարշամակով ծածկված։ Հիսուսն ասաց նրանց.
    -Քանդեցե՛ք պատանքը և թողե՛ք, որ գնա։
    45 Հրեաներից շատերը, որոնք Մարիամենց տուն էին եկել, երբ տեսան Հիսուսի կատարած հրաշքը, հավատացին նրան։ 46 Սակայն ուրիշները գնացին փարիսեցիների մոտ և պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսը կատարել էր։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259
    Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից
    «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12;24-25):

    Երբ սերմնացանը ոչինչ չունի, ոչ իսկ մեկ հատիկ սերմ՝ հողին հանձնելու համար, նա կորցնում է նաեւ հանապազօրյա հաց ունենալու հույսը:

    Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում, թե´ յուրաքանչյուր մարդու, եւ թե´ ամեն մի ազգի պարագայում: Սակայն Աստված չզրկեց հայ ազգին ո´չ հոգեւոր ծննդից, ոչ էլ՝ սննդից: Հունիսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի :

    Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

    Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #84
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259
    Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը , որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ էին, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:


    Ծաղկազարդի Ս. Պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:


    Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածել փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը: Մեծ պահքը հոգևոր յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է դեպի Սուրբ Զատիկ և արժանացնում տոնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Եվ այսպես, Բուն Բարեկենդանին հաջորդած պահքը լուծում ենք Սուրբ Հարության տոնից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո: Պահքի և ապաշխարության խորհուրդը ճանապարհ է, որի հանգրվանը հարության ուրախությունն է:
    tsaghkazardi-kiraki-6934.jpg

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (21.03.2018), Լ ի ա (25.03.2018), սուսան1965 (28.03.2018), Մարգարյան Նաիրա (21.03.2018)

  9. #85
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259
    ՎԱՂԸ ԾԱՂԿԱԶԱՐԴ Է, երեկոյան՝ ԴՌՆԲԱՑԵՔ

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնակարգի մեջ մի գեղեցկագույն ծիսական արարողություն ունի՝ ԴՌՆԲԱՑԵՔԸ, որ միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը): Այդ դուռը կամ վարագույրը խորհուրդն ունեն Երկնքի արքայության դռների, որոնցից դեպի դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել դեպի Արքայություն: Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգևորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում «արտաքին աշխարհում» մնացածների հետ, ինչի արդյունքում ծիսակարգի ժամանակ մեր առջև է կանգնում Ահեղ Դատաստանի այս գեղեցիկ մանրակերտը, որ այժմ ներկայացնում եմ արևելահայերեն փոխադրումով.
    ԴՌՆԲԱՑԵՔԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
    Без названия.jpg
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնակարգի մեջ մի գեղեցկագույն ծիսական արարողություն ունի՝ ԴՌՆԲԱՑԵՔԸ, որ միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը): Այդ դուռը կամ վարագույրը խորհուրդն ունեն Երկնքի արքայության դռների, որոնցից դեպի դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել դեպի Արքայություն: Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգևորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում «արտաքին աշխարհում» մնացածների հետ, ինչի արդյունքում ծիսակարգի ժամանակ մեր առջև է կանգնում Ահեղ Դատաստանի այս գեղեցիկ մանրակերտը, որ այժմ ներկայացնում եմ արևելահայերեն փոխադրումով.
    Աղբյուրը՝ : http://www.sarkavagagirq.net/2014/04/drnbaceq.html ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ ©

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (26.03.2018), Էմմա Խաչատրյան (24.03.2018), Լ ի ա (25.03.2018), Մարգարյան Նաիրա (24.03.2018)

  11. #86
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259

    Ավագ շաբաթ

    Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

    Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9):

    Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):

    ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ

    Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում:

    Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ 18-22, Մարկ. ԺԱ 12-14, 20-25), և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը (Մատթ. ԻԱ 12-17, Մարկ. ԺԱ 15-19, Ղուկ. ԺԹ 45-48, Հովհ. Բ 13-22): Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:

    Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):

    Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

    Ավագ երեքշաբթի — Տասը կույսերի առակը:

    Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման

    Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը` ըստ այս խոսքի. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. ՃԺԸ 105) (ս. Գրիգոր Տաթևացի, Քարոզգիրք Ձմեռան, էջ 61):

    Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՜ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո՜չ օրը և ո՜չ էլ ժամը»:

    Ավագ չորեքշաբթի — Օծում և մատնություն:

    Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. 3-9, Հովհ. ԺԲ 1-11): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. ԻԶ 14-15):

    Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա:

    Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30): Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. Զ 55):

    Ոտնլվա

    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. ԺԳ 1-20):

    Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» և «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:

    Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3):

    Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:

    Ավագ Ուրբաթ — Տիրոջ խաչելությունը և թաղումը:

    Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը:

    Խավարում

    Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար:

    Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՛ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո՛ւն, և հաճությո՛ւն` մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

    Ավագ Շաբաթ — Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:

    Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42) և գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից (Մատթ. ԻԷ 57-60), փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» (Ղուկ. ԻԴ 54): Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին. (Մատթ. Ի 19): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը:
    Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

    Զատիկ — Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

    Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով.
    «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
    http://ter-hambardzum.net/avag-shabath

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (06.08.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018), սուսան1965 (28.03.2018), Մարգարյան Նաիրա (27.03.2018)

  13. #87
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    73
    Ավագ չորեքշաբթի

    Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ):
    Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը:
    Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափե- լով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատա- կին, նաեւ ինչ որ դա արեց» (Մատթ. 16:6-13): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16; 14-15): Avag-choreqshabti.jpg
    Վերջին խմբագրող՝ սուսան1965: 28.03.2018, 16:43:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Եսայան (23.04.2018)

  15. #88
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259

    Ս․ ՆԱՀԱՏԱԿՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊՍՆՈՒԹՅԱՆ

    …Այս օրը առաւօտ կանուխ սկսւում է մարդկանց հոսքը դէպի Ծիծեռնակաբերդի յուշարձան, գնում են բոլորն անխտիր, անկախ սեռից եւ տարիքից, տպաւորութիւնն այնպիսին է ասես հազարամեակներով սրբագործուած կարեւոր ծէսի են մասնակցում, կարծես միշտ քայլել են այս ճանապարհով, քայլել են յամառ, քայլել անկոտրում: Բոլորի հոգիներում խորհրդաւոր լռութիւն է, մարդիկ մտովի մենախօսութեան մէջ են, ամէն մէկը յիշում է իր մեծ ծնողներից լսած պատմութիւնները, յիշում է ու քայլում առաջ, յաղթահարելով Ծիծեռնակաբերդի բարձունքը: Կարծես թէ հայ ժողովրդի ճակատագրի անբաժանելի մասն է եղել բարձունքներ յաղթահարելը, եւ ամենակարեւորը՝ միշտ անշեղ քայլել առաջ, առաջ մինչեւ բաղձալի երազի իրականացում:

    Ասում են, որ ժամանակը բուժում է վէրքը, ճիշտ է, ամենացաւոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան նաեւ վէրքեր, որ ժամանակը պարզապէս անզօր է բուժելու. միայն անկեղծ զղջումն ու ներողութիւնը կարող են դարմանել դրանք:

    Սրանից մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան արհաւիրքը հայ ժողովրդի մարմնի վրայ բացուած այդպիսի մի վէրք է, որ ժառանգել ենք մեր արեան յիշողութեամբ, այսօր այն անժխտելիօրէն մեր ինքնութեան մի մասն է:

    Իւրաքանչիւր հայ գիտի, թէ ինչ եղաւ 1915 թուականին Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան տարբեր շրջաններում ապրող մէկ ու կէս միլիոն ժողովրդի հետ, գիտեն, որ ուրիշ հարիւրաւոր հազարներ դարձան վտարանդի, ճակատագրի սեւ հողմերից քշուեցին աշխարհով մէկ, ոմանք էլ բռնաճնշումների ներքոյ ստիպուած եղան ուրանալու հաւատ եւ ազգութիւն: Այսօր արդէն ողջ աշխարհը գիտի այս մասին…», – ասաց պատարագիչը:

    Սրբազան Հայրը, անդրադառնալով 2015 թ. նշուած Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ անկախ ազգութիւնից եւ դաւանանքից շատ պետութիւններ, մարդասիրական կազմակերպութիւններ եւ ազնիւ հոգիներ իրենց բողոքի ձայնը միացրեցին յանուն հայ ժողովրդի արդար դատի, ընդգծեց, որ միջոցառումների տրամաբանական լրումը հանդիսացաւ «վասն հաւատոյ եւ հայրենեաց» նահատակուած հայորդիների սրբադասման հանդիսաւոր արարողութիւնը, որով արդարութեան համար մղուող պայքարի մի նոր սկիզբ ազդարարուեց հայ կեանքում:

    «Եղեռնի նահատակների սրբադասումը հայոց համազգական կամքի արտայայտութիւնն էր, որ այլեւս դարձել էր հրամայական. այն գալիս է նոր ներշնչում եւ ուժ հաղորդելու մեզ՝ լսելի դարձնելու արդարութեան ձայնն աշխարհին, յաղթանակով պսակելու մեր ուղին:

    Այսօր ոգեկոչում ենք նրանց հաւատի ամրութիւնն ու անկոտրում կամքը, որ արհամարհելով ամէն տեսակի տանջանք ու հալածանք նախընտրեցին մահը կեանքի փոխարէն. նրանք կարող էին ազատուել թուրքի սրից, եթէ համաձայնէին ուրանալ իրենց կրօնն ու ազգութիւնը. պատմութիւնը փաստում է, որ ոմանք այդ ճանապարհով փրկեցին իրենց կեանքը, իսկ աւելի ճիշտ գոյութիւնը:

    Սուրբ նահատակների հաւատքի օրինակն օգնում է վերաարժեւորելու մեր ինքնութիւնը նոր լոյսի ներքոյ, այն սովորեցնում է մեզ, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժէքն ազատութիւնն է… Մա՛հ կամ ազատութիւն: Այսուհետեւ ապրիլեան վկաները մեզ համար Վարդանանց շարքում են, քանզի նոյն ոգուց թելադրուած զոհեցին իրենց կեանքը: Արարատի յանդիման վեր խոյացող Ծիծեռնակաբերդի յուշարձանն այլեւս կորուստի զգացում չպիտի ծնի մեր մէջ, այլ յաղթանակի կամք պիտի դաստիարակի մեր ոգում՝ շարունակելու պայքարը, լծուելու անկախ Հայաստանի, ազատագրուած Արցախի վերաշինութեան սրբազան առաքելութեանը, սփիւռքի զարթօնքի ազգաշէն գործին…:

    Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ,

    Մեզ համար բացարձակ մերժելի է այն պառակտող գաղափարը, որ հայ ժողովուրդը կոտորուել է, կոտորուող ազգն անընդունակ է վերածնուելու, միայն նահատակութեանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մէջ յաղթահարելու անասելի ցաւն ու կորուստի զգացումը: Մենք այսօր պէտք է հպարտանանք հայոց նոր վկաներով, քանզի նրանք զոհեցին իրենց կեանքը համոզումից դրդուած: Նրանց հաւատի արիութիւնն այսօր աւելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի», – ընդգծեց Գեւորգ Սրբազանը` կոչ անելով միասնութեան ոգով շարունակել ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղուած պայքարը, որը, Սրբազան Հօր համոզմամբ, այլեւս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար յանուն մարդու, յանուն նրա կեանքի իրաւունքի:

    Ս. Պատարագի աւարտին Մայր Տաճարի հարեւանութեամբ գտնուող Աղօթքի եւ ուխտի խաչքարի մօտ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Բարեխօսական կարգ:
    Վերջին խմբագրող՝ Եսայան: 23.04.2018, 15:21:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #89
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    390
    Շնորհակալություն հարգելի գործընկերներ: Բոլոր գրառումները կարդացի: Շատ հետաքրքիր և ուսուցանելի մանրամասներ կային:
    Շնորհակալություն հարգելի Եսայան առաջարկած թեմայի համար:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #90
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    259

    Համբարձում (տոն)

    Benvenuto_Tisi_da_Garofalo_-_Ascension_of_Christ_-_WGA08474.jpg

    Համբարձում (հուն․՝ Ανάληψις τοῦ Σωτήρος; լատ.՝ ascensio), քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։

    Հայաստանում
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Համբարձման տոնը Հայաստանում
    Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

    Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •