Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

  1. #31
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    278
    Հեղինակության աստիճան
    309
    Քրիստոսի Անվանակոչության տոն
    Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք:
    Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (12.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալվարդ_Մ (14.01.2018), Էմմա Խաչատրյան (12.01.2018), Լիլ (17.01.2018), Եսայան (12.01.2018), Մարգարյան Նաիրա (15.01.2018)

  3. #32
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1158

    Տնօրհնեքի մասին

    Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից. «… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը /խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին/ տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»:
    Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկու առաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Ուստի և այս ավանդությունը հետագայում շարունակեցին առաքյալների հետևորդները՝ ձեռնադրված և օծված քահանաները: Համաձայն վերոհիշյալ ավանդության՝ հայ եկեղեցականը Հիսուսի Ծննդյան ու Զատիկի տոների առիթներով այցելում է հավատացյալների տները՝ պատշաճ արարողությամբ օրհնում նրանց և բնակարանները և տալիս օրվա ավետիսը:
    Տնօրհնեքի ժամանակ քահանայի կողմից օրհնվում է հիմնականում տունը, տան հացը, ջուրը և աղը: Արարողության վերջում, որպես օրհնության և առատության մնայուն նշան, քահանան տան անդամներին նշխար է տալիս, որը պետք է սրբությամբ պահվի ալյուրի մեջ կամ մի այլ վայելուչ տեղ՝ ի նշան տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության:

    Տնօրհնեք է կատարվում նաև, երբ նոր բնակարանամուտ է լինում կամ անհաջողությունների պատճառով խախտվում է տան խաղաղությունը ու երբ տանն զգացվում է չար ուժերի ներգործություն:
    Քանի որ այս արարողությունը կարևոր է մեր ընտանեկան համերաշխության, ամրության ու խաղաղության համար, ուստի անհրաժեշտ է և պատշաճ, որ բանիմաց քրիստոնյան ինքը գնա եկեղեցի և քահանային հրավիրի տնօրհնեքի:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (12.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալվարդ_Մ (14.01.2018), Էմմա Խաչատրյան (12.01.2018), Լիլ (17.01.2018), սուսան1965 (12.01.2018), Մարգարյան Նաիրա (18.01.2018)

  5. #33
    Մասնակից Արտակ Գալստյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2017
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    13
    հարգելի գործընկեր, կարևոր թեմա եք ընտրել: Այսօր մեծահասակներից շատերը չգիտեն հայոց եկեղեցու տոների էությունը, ճիշտ ծիսակարգը: Մանրամասնորեն ներկայացվում են տոները, որը ուսուցչի համար ուղղորդող նյութ կլինի:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (14.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալվարդ_Մ (14.01.2018), Էմմա Խաչատրյան (26.01.2018), Եսայան (15.01.2018), Մարգարյան Նաիրա (15.01.2018), Նաիրա Մելիքսեթյան (14.01.2018)

  7. #34
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2017
    Հասցե
    ք. Նոր Հաճըն
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    4
    ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
    <<Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>,__ հայատառ այս նախադասությունը` գրված առաջին հայ Ուսուցչի ձեռքով, առավել մեծ խորհուրդ է ստանում յուրաքանչյուր տարի Թարգմանչաց տոնի ժամանակ: Այն հատկապես մեծ շուքով տոնվոմ է Օշականում: Այնքան մեծ է թարգմանչաց վարդապետների` հատկապես Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի հանդեպ հայ ժողովրդի տածած սերն ու հարգանքը, որ հայ առաքելական եկեղեցին, հաշվի առնելով նրանց կատարած աստվածահաճո և ազգապահպան գործը, այս երկու գործիչներին դասել է սրբերի շարքը և նրանց հիշատակը հավերժացնելու համար սահմանել 2 տոն:
    Առաջինը, որ կոչվում է <<Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրոբվայ>>, տոնվում է Հոգոգալստից հետո 33-րդ օրը, տատանվում է հունիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը Արաքս գետի ափին հանդիպել են Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը: Տոնը նշվում է դեպի Օշական` Մ. Մաշտոցի գերեզման ուխտագնացությամբ: Սուրբ թարգմանիչներին նվիրված 2-րդ տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը նշում ենք սրբերի հիշատակը:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալվարդ_Մ (14.01.2018), Լիլ (17.01.2018), Եսայան (15.01.2018), Մարգարյան Նաիրա (15.01.2018)

  9. #35
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    334
    Հեղինակության աստիճան
    211
    Իսկապես, շատ հոգեհարազատ թեմա եք ընտրել, հարգելի կոլեգա: Այսօր, շատ կարևոր է լինել իսկական Քրիստոնյա՝ իմանալ եկեղեցական տոները և որքան հնարավոր է պահպանել և կատարել բոլոր ծիսական արարողությունները… Ես այս թեման https://www.etwinning.net/en/pub/index.htm–ում եմ քննարկման դրել…
    Ամենի հիմքում ընկած է ներողամտությունը, սերը, հավատարմությունը, ժուժկալությունը, բարեսրտությունը, բարոյականությունը, գթասրտությունը…
    Շնորհակալություն

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    grigqrist (23.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Լիլ (17.01.2018), սուսան1965 (20.01.2018), Եսայան (15.01.2018), Մարգարյան Նաիրա (18.01.2018)

  11. #36
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1158

    Առաջավորաց պահքի վերաբերյալ երեք հարց կա: Նախ՝ ինչու ենք հինգ օր անսվաղ պահում: Երկրորդ՝ ինչո՞ւ ենք առանց ընթերցվածների պահում, և երրորդ՝ ինչո՞ւ է կոչվում Առաջավորաց:
    Նախ՝ թե ինչո՞ւ ենք հինգ օր անսվաղ պահում: Դրախտում օրինադրված պահքի փոխարեն մեր հոգևոր առաջնորդների կողմից սահմանվեց Առաջավորաց պահքը: Եվ ինչպես առանց պահելու դուրս ընկանք Դրախտից ու կորցրինք փառքը, այդպես էլ սա պահելով՝ այն ետ պիտի ստանանք: Եվ քանի որ Ադամը հինգ զգայարաններով մեղանչեց, մենք հնգօրյա պահքով ենք սրբում մեր զգայարանները: Նաև՝ երբ Ադամը ելավ Դրախտից, հինգ օր անսվաղ պահեց, ապա կերավ երկրի պտուղներից, որը եղավ առաջին պահքն արտաքսումից հետո:
    Դարձյալ՝ մարդու լինելուց առաջ եղան հինգ օրեր, որոնցում ստեղծվեցին բոլոր արարածները, և այդ օրերին ոչինչ չէին ուտում, որովհետև դեռևս չկար ուտելու հրամանը, և դրանք սրբության ու պահքի օրեր էին: Այնուհետև ստեղծվեց Ադամը և պահքը լուծարվեց:
    Ադամի որդիներն էլ նրանից սովորելով՝ պահում էին նրա նման: Պահում էր այս պահքը նաև Աբելը և ապա մատուցում պատարագը: Պահեց և Սեթը՝ հինգ օր, երբ մահացավ Ադամը: Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր ամսամուտին: Նոյը նույնպես պահեց նախքան տապան մտնելը, ինչպես նաև տապանից ելնելուց հետո պահեց և ապա մատուցեց պատարագ:
    http://ter-hambardzum.net/arajavorac-pahkh

    «Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի´ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17
    http://holytrinity.am/posts/view/790

    Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

    Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո:
    http://www.surbzoravor.am/post/view/...-azgayin-pahqy
    Վերջին խմբագրող՝ manush: 18.01.2018, 15:08:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (17.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Լիլ (17.01.2018), սուսան1965 (20.01.2018), Մարգարյան Նաիրա (18.01.2018), Ջ.Գրիգորյան (17.01.2018), vardik (17.01.2018)

  13. #37
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    278
    Հեղինակության աստիճան
    309
    Բարեկենդան Առաջավորաց
    Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:
    Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (21.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (21.01.2018), Եսայան (21.01.2018), Մարգարյան Նաիրա (21.01.2018)

  15. #38
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1158
    Հունվարի 26, 2018թ.
    Հովնան մարգարեի հիշատակության օր
    Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետեւում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչեւ փոքր, անգամ թագավորը պահք են պահում եւ ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուսը ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (22.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), սուսան1965 (21.01.2018), Մարգարյան Նաիրա (23.01.2018)

  17. #39
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1158

    Պահքի կանոններ

    Պահք ասելով առաջին հերթին պատկերացնում ենք սննդի ու հոգևոր պահեցողության ընդհանուր դրույթները։ Իսկ գործնականում այն ենթադրում է հսկել, պահպանել։ Պահքն այն ժամանակն է, երբ մեր միտքը «պահակ» է կանգնում, հսկում է հոգուն՝ այնտեղ պահված գանձը պահպանելու համար։


    Մարդը հանուն շահի, սեփականության, դրամի պատրաստ է ցանկացած քայլի։ Եվ որքան ագրեսիվ է արտաքնապես, ակտիվ՝ նյութական արժեքները պահպանելու առումով, այնքան պասիվ է հոգևոր արժեքների պահպանման հարցում։


    Եվ ահա պահքը հնարավորություն է՝ փոխել իրավիճակը և նախանձախնդիր լինել հոգևոր արժեքների պահպանմանը։


    Ժամանակի մեջ իր հետքը թողնելու համար մարդը ստեղծել է օրացույց, որի ամեն օրն իր «անունն» ու խորհուրդն ունի։ Եկեղեցին էլ ունի իր օրացույցը, որը մարդուն հիշեցնում է, որ ինքը ոչ միայն աշխատուժ է, այլ նաև՝ Աստծո զավակ, ոչ միայն հասարակության անդամ է, այլև՝ երկնքի քաղաքացի։ Իսկ եկեղեցական օրացույցի մեջ առանձնահատուկ է Մեծ Պահքի շրջանն իր կիրակիների խորհրդով։


    Պահքի ժամանակ ամենատարածված հարցերը վերաբերում են կանոններին. ի՞նչ անել, ի՞նչ չանել, ի՞նչ ուտել և այլն։
    http://www.qahana.am/am/christian/show/696534868

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (22.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), սուսան1965 (21.01.2018), Մարգարյան Նաիրա (23.01.2018)

  19. #40
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1158

    Պահքի մասին ընդհանրապես

    Այսօր, սակայն, թե՛ եկեղեցիների օրենքներում և թե՛ անհատ քրիստոնյաների առօրյա կյանքում պահեցողությունը խորագույն տեղատվությունէ կրում: Այս տեղատվությունն սկսվեց միջնադարի վերջերին, Արևմուտքումև շարունակվում է ցայսօր:
    http://pahq.info/

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (22.01.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (23.01.2018)

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •