Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 8910
Ցույց են տրվում 91 համարից մինչև 94 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

  1. #91
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    118

    Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

    Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

    Նշման ամսաթիվը
    29.06.2008
    19.07.2009
    11.07.2010
    31.07.2011
    15.07.2012
    07.07.2013
    27.07.2014
    12.07.2015
    03.07.2016
    23.07.2017
    08.07.2018
    28.07.2019
    19.07.2020
    11.07.2021
    24.07.2022
    16.07.2023
    07.07.2024
    27.07.2025
    12.07.2026
    04.07.2027
    23.07.2028
    08.07.2029
    28.07.2030

    http://armenianchurch.ge/hy/componen...ordjesuschrist

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #92
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    118
    Без названия.jpg

    «…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. 13; 43)
    vardavar1-562x375.jpg

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #93
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    150
    Խաղողօրհնեք

    Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
    Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով:

    Բոլոր եկեղեցիներն այս տոնը տոնում են օգոստոսի 13-ին, կամ մոտակա կիրակի օրը, որովհետև այսօր երկնքի և բոլոր արարածների թագուհին պատիվ է խնդրում իր Որդու արարածներից, քանզի Բանն Աստված բոլոր ազգերից, ժամանակներից և բոլոր արարածներից միայն նրան ընտրեց, նրանից ծնվելու և լինելու Միջնորդ աշխարհի հաշտության, և նա դարձավ անկարոտ Բնության սնուցող մայրը և երանելիորեն բարեբանվեց աշխարհի վրա բնակված բոլոր ազգերից:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #94
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    150

    Աստվածամոր վերափոխման լուրը

    Պե՜տք է և արժա՜ն է իմանալ այն ամենը, ինչ պատահեց հետագայում ամենաօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ: Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:

    Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 8910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •