+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ամփոփիչ դաս - գործնական աշխատանք /հալոգեններ, հալկոգեններ/

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483

    Ամփոփիչ դաս - գործնական աշխատանք /հալոգեններ, հալկոգեններ/

    Դասի թեման- Հալկոգեններ,ծծմբի, թթվածնի դասակարգումը
    Դասի նպատակները-
    .ակադեմիական - Զարգացնել հալկոգենների կառուցվածքի և դասակարգման մասին գիտելիքները, կարողանալ անվանել տարրերը պարբերական համակարգում ,իրենց գիտելիքները փորձել կիրառել գործնական աշխատանքում:
    .սոցիալական - Կզարգացնեն մտքեր փոխանակելու 'քիմիական փորձերը իրականացնելու,կատարելու հմտությունները: Այսպիսի ամփոփիչ դասերի միջոցով կարելի է մեծացնել աշակերտների մոտ հետաքրքրություն քիմիա առարկայի նկատմամբ:
    Կահավորում-նախապես պատրաստված պաստառներ, սալիկահանդես, առաջադրանքներ,փորձանոթներ, նյութեր:
    Խթանման փուլ- մտագրոհ` <<քիմիայի>> դերը մեր կյանքում ,գործնական աշխատանքի անվտանգության կանոնները:Դասակարգել անորգանական նյութերը ,սահմանել <<հալոգեններ>>,<<հալկոգեններ>>:Ծծումբ տարրի քիմիական և ֆիզիկական հատկությունները:Ծծմբական թթվի հատկությունները,մեջբերելով հետաքրքիր փաստեր:
    Իմաստի ընկալման փուլ- Քիմիական փորձեր` ծծմբական թթվով <<շաքարի ածխեցում>>,խոնավություն կլանելու հատկություն ,կալիումի պերմանգանատով կարակի ստացում,<<Փարավոնի օձ>>:
    Կշռադատման փուլ-Կատարել անդրադարձ, որ նյութերն են առավել շատ հանդիպում կենցաղում:/օգտագործման եղանակները/

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (19.12.2017), Վ. Հովհաննիսյան (04.09.2018), Նարինե Այվազյան (22.03.2018), օֆելյա (14.12.2017)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483
    Ցանկացողնեի համար կարող եմ փորձերն ավելի մանրամասն բացատրել, նշելով նյութերի անվանումները :

  4. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483

    Նախագծային մեթոդի կիրառումը ջուր թեման ուսումնասիրելիս

    Դասի հիմնական նպատակները .
    ՈՒսուցողական
    1. Ջրի քիմիական և ֆիզիկական հատկությունները, կիրառական ոլորտները, բնության մեջ տարածվածությունը, ջրային ռեսուրսները
    2. Հայաստանի ջրային պաշարների ճիշտ օգտագործումը, ջրամաքրիչ կայաններում ջրի մաքրման մեթոդների արդյունավետությունը
    Զարգացնող
    1.Մտածողության զարգացում. վերլուծության , համեմատության, և ընդհանրացման միջոցով
    2. Մտածողության այնպիսի գծերի զարգացում, ինչպիսիք են իրատեսականությունը, հակիրճությունը, հստակությունը, ակտիվությունը
    Դաստիարակչական
    1.Թիմում աշխատելու կարողությունների դաստիարակումը
    2.Համերաշխության հասկացության ըմբռնման դաստիարակում
    3. Բնապահպանական դաստիարակությունը

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (27.12.2017), mara1972 (12.04.2018), Դիանա Աղասարյան (25.12.2017), Լենա (27.09.2018), ՄետՀ (26.12.2017), Նարինե Այվազյան (19.03.2018)

  6. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    63
    Հարգելի Գյուլնարա, ողջունում եմ Ձեր կողմից առաջարկված թեման և կցանկանայի, կիսվեք, թե ինչպես եք պլանավորել թեման և ներկայացնեք արդյունավետությունը այդ դասի, եթե իրականացրել եք: Նախօրոք շնորհակալություն:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2013
    Հասցե
    ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    9
    Հարգելի Գյուլնարա, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել: Կարծում եմ այս թեմային կարող են ակտիվորեն մասնակցել նաև ինֆորմատիկայի ուսուցիչները՝ տեսանյութերով և այլ ռեսուրսներով դասն ավելի դյուրընբռնելի դարձնելու համար...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գյուլնարա (11.04.2018), Դիանա Աղասարյան (26.12.2017)

  10. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483
    Շնորհակալություն առաջարկի համար, ինֆորմատիկաայի ուսուցիչների օգնությունը միշտ էլ անհրաժեշտ է թեման ավելի հետաքրքիր անցկացնելու համար:

  11. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483
    Հարգելի Մետաքսիա , իրակաացրել եմ և շատ արդյունավետ է թեման առավել հետաքրքիր և արդյունավետ անցնելու համար:Ես դասի թեման կներկայացնեմ ստեղծելով նոր թեման:

  12. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    353
    Հեղինակության աստիճան
    483

    Հարցական Նախագծային մեթոդի կիրառումը ջուր թեման ուսումնասիրելիս,ամփոփիչ դասի պլանավորում

    Դասի ընթացքը
    Աշկակերտները ներկայացնում են սլայդ - պարզաբանելով իրենց այցը ջրամաքրիչ կայան , փուլ առ փուլ ներկայացնելով ջրի մաքրումը
    . գետից ջուրը խողովակներով լցվում է ջրամաքրիչ կայան ,անցնում քլորացման փուլը, այդ փուլում վերցվում է նմուշներ ստուգվում քլորի քանակը , ջրի թափանցիկությունը , ապա ջուրը անցնում է նստեցման, պարզեցման ավազան , որի վերին մասից ջուրը հավաքվում է ավազե ֆիլտրով ավազանի մեջ , որտեղ ֆիլտրվելուց հետո հասնում բնակիչներին:
    . Աշակերտները պատասխանում են աշխարհագրագետի հարցերին
    1. Որոնք են Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները
    2,Որտեղից են սնվում մեր քաղցրահամ ջրերը

    Քիմիայի ուսուցիչը աշակերտներին բացատրում է <<Ջուրը կյանք է >> թևավոր խոսքերի իմաստը, շրջապտույտը մոլորակի վրա,ջիր կարևոր ազդեցությունը օրգանիզի վրա:
    Առաջադրանք 1
    Աշակերտներին առաջարկվում է ուսուցողական նպատակով, ճիշտ ռեակցիաների միջոցով գտնել լաբիրինթոսի ելքը:
    Առաջադրանք 2
    Ջրի հալման և եռման անոմալ բառձր ջերմաստիճանը կարևորելով կատարել լաբարատոր փորձ.
    1. Սպիրտայրոցի վրա եռացնել ջուրը և սառը փորձանոթի մեջ հավաքելով գազային նյութից ստանալ ջուր
    2. Լիքն է արդյոք բաժակը .
    Մակերևույթային լարվածությունը ի նկատի ունենալով , ջրի մոլեկուլների ձգվելու հատկության շնորհիվ, թաղանթը օժտվում է որոշակի առանձգականությամբ և ասեղը երկար ժամանակ մնում է ջրի մակերեսին, երբ ջուրը լցնում ենք բաժակի մեջ ամբողջությամբ:

    Խմբային աշխատանքի ներկայացում
    Առաջին խումբ . պաստառի միջոցով ներկայացնում են իրենց աշխատանքը <<Այդ սովորական և անսովոր նյութը>> վերնագրով :
    Առաջադրանք 3
    Հագեցած լուծույթի պատրաստում, տաքացնելիս պինդ նյութերի լուծելիությունը մեծանում է::
    ՈՒսուցիչը աշակերտներին հանձնարարում է կատարել գիտելիքները ամրապնդող և դասարանի հեաքրքրությունը շարժող առաջադրանքներ.
    Առաջադրանք . հարց – առաջադրանքներ, խաչբառ
    Սլայդի պարզաբանում- Հայաստանի խմելու ջրի պաշարները, ինչպես են ախտոտվում խմելու ջրի պաշարները, դրանց քիմիական մաքրման եղանակները:
    Քիմիայի ուսուցիչը հետադարձ կապ է ստեղծում, պարզաբանելով ջուր , լուծույթ հասկացությունները: Կատարվում է խմբերի և առանձին աշակերտների գնահատում, տրվում է տնային հանձնարարություն:
    Տանը հաշվիչի ցուցմունքը գրել նախորոք գծված աղյուսակում, ապա ջուրը օգտագործել հնարավորինս խնայողաբար և գրանցել տվյալները նշելով տարբերությունները:
    Դասի անցկացման այս ձևը ոչ միայն թույլ է տալիս որոշել նրանց տեղն ու դերը ուսուցման պրոցեսում, այլև ռեալ հնարավորություններ է ստեղծում քիմիայի դասապրոցեսում կախված լաբարատոր փորձերի դժվարության հետ , նոր ալգորիթմներ մշակել, որոնք համակարգում ու խորացնում են սովորողների գիտելիքները , զարգացնում են նրանց կարողություններն ու հմտությունները:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2017
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելիս Ձեր ընտրած թեման շատ հարմար է նախագծային աշխատանքի համար, քանի որ սա համակցված թեմատիկ միավորի է նմանվում, ուր հանգուցվում են քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաները:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mara1972 (12.04.2018), Գյուլնարա (11.04.2018)

  16. #10
    Ավագ մասնակից Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    88
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասի հիմնական նպատակները .
    ՈՒսուցողական
    1. Ջրի քիմիական և ֆիզիկական հատկությունները, կիրառական ոլորտները, բնության մեջ տարածվածությունը, ջրային ռեսուրսները
    2. Հայաստանի ջրային պաշարների ճիշտ օգտագործումը, ջրամաքրիչ կայաններում ջրի մաքրման մեթոդների արդյունավետությունը
    Զարգացնող
    1.Մտածողության զարգացում. վերլուծության , համեմատության, և ընդհանրացման միջոցով
    2. Մտածողության այնպիսի գծերի զարգացում, ինչպիսիք են իրատեսականությունը, հակիրճությունը, հստակությունը, ակտիվությունը
    Դաստիարակչական
    1.Թիմում աշխատելու կարողությունների դաստիարակումը
    2.Համերաշխության հասկացության ըմբռնման դաստիարակում
    3. Բնապահպանական դաստիարակությունը
    Նախագծային մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում: Հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը: Ենթադրում է հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
    Համարվում է, որ այս մեթոդով աշխատող ուսուցիչը բարձր որակավորում ունեցող մասնագետ է և հմուտ մանկավարժ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (04.09.2018), Գյուլնարա (11.04.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •