+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Վիքիպեդիան որպես ազատ գիտելիքի առցանց շտեմարան

  1. #21
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2013
    Հասցե
    ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    9
    Շնորհակալություն, հարգելի Սիրան,

    Վիքիպեդիան ստեղծվել է 2001 թվականին, այն հեղափոխական ազդեցություն է թողել գիտելիքի ստեղծման և ձեռքբերման ոլորտում: Վիքիպեդիայի զարգացումը մեծապես ազդել է կրթության, գիտության, լեզուների պահպանման, կամավորության և մի շարք այլ ոլորտների վրա:
    Առաջին հայերեն հոդվածը ստեղծվել է 2004 թվականին և ունեցել է ընդամենը 1 բառ՝ Հայաստան: Այժմ հայերեն հոդվածների քանակը մոտ 236 410 է և այս առաջընթացը հենց նվիրյալ կամավորների շնորհիվ է: Սակայն բավականին շատ են նաև թերի բովանդակությամբ հոդվածները...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Karine M (18.12.2017), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), Siran (09.01.2018)

  3. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2017
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում vardik-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման նախատեսված է համացանցում որպես տեղեկատվության առաջնային աղբյուր հանդիսացող հանրագիտարանից գիտելիք ստանալու և սեփական ներդրումներով այն հարտացնելու նպատակով...

    «Պատկերացրու աշխարհ, որում ամփոփվում է մարդկության ողջ գիտելիքն ու այն հասանելի է յուրաքանչյուրին» - Ջիմմի Ուելս

    Վիքիպեդիան առցանց, ազատ բովանդակությամբ համատեղ ստեղծվող բազմալեզու հանրագիտարան է, և մարդկային գիտելիքների ընդհանուր շտեմարան ստեղծելու նպատակով միասին աշխատող անհատների ու մարդկանց խմբերի կամավոր համագործակցության արդյունք։ Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և մանրամասն տեղեկությունների համար։ Համացանցում այն հանդես է գալիս որպես տեղեկատվության առաջնային աղբյուր...
    Հարգելիս հավանեցի Ձեր թեման: Այսօր անհանար է պատկերացնել թե յուրաքանչյուրիս կյանքը, թե դպրոցականի գործն առանց համացանցի: Ժամանակակից աշխարհում տեղեկույթի ստացումը հեշտացել է, որի մատակարարներից էլ Վիքիպեդիան է: Առաջին իսկ անհրաժեշտ տեղեկությունը տրվում է հենց Վիքիպեդիայով, որի անվճար ու մատչելի լինելու շնորհիվ օգտվողները շատ են:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.12.2017), Karine M (18.12.2017), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), vardik (18.12.2017)

  5. #23
    Մոդերատոր Նարինե Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2016
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    86
    Մեջբերում vardik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե, մասնագիտությամբ որպես հոգեբան, շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ ձեր կարծիքը և վերլուծությունը, արդյոք վիքիպեդիայում խմբագրումների կամավորությունը աշակերտների մոտ նոր ունակություններ և կարողություններ է ձևավորում: Չէ որ յուրաքանչյուր խմբագիր դառնում է ոչ միայն այդ գիտելիքի ազատ տարածողը, այլև՝ կրողը և որոշ առումով նաև պատասխանատուն...
    Ուսումնասիրելով իմ վիքիակումբի անդամների վարքագիծը, ինչպես նաև մասնակցելով վիքիճամբարներին և այլ վիքինախագծերին՝ միանշանակ կարող եմ ասել, որ վիքիպեդիայում խմբագրելը ձևավորում է շատ կարևոր անձնային գծեր ինչպես դեռահասների, այնպես էլ ավելի հասուն խմբագիրների մեջ: Նշեմ իմ դիտարկումներից մի քանիսը.

    * մեծանում է ուրիշներին օգնելու պատրաստակամությունը. խմբագիրները պատրաստ են օնլայն կամ օֆլայն տիրույթում ստուգել, բարելավել այլ մարդկանց, այդ թվում՝ անծանոթների հոդվածները,
    * դառնում են ավելի ինքնավստահ, քանի որ զգում են, որ կարևոր, ուրիշների համար պիտանի գործ են անում,
    * կարողանում են արագ կողմնորոշվել և խնդրահարույց իրավիճակներում որոշումներ կայացնել,
    * ձևավորվում է խմբային պատկանելիության զգացում. անձը գիտակցում է, որ մեկ ընդհանուր գործի մի մասնիկն է, և որ այդ գործի հաջողությունը կախված է նաև իրենից,
    * մեծանում է պատասխանատվության զգացումը, ձգտում է իր աշխատանքը հնարավորինս լավ անել, քանի որ դա տեսնելու են շատերը,
    * զարգացնում է համառությունը և նպատակասլացությունը, քանի որ վիքիպեդիայում գրելը, հատկապես սկզբում, այդքան էլ հեշտ չէ, կարևոր է չհիասթափվել,
    * ի վերջո, մարդը սկսում է միայն սպառող, օգտագործող լինելուց անցում կատարել նոր մակարդակի՝ դառնում է նոր բան ստեղծող:

    Այս շարքը կարելի է շարունակել, բայց որպես ամփոփում նշեմ, որ վիքիպեդիայում խմբագրելը կամավորական աշխատանք է, ոչ ոք դրա համար չի վճարվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն աշխատանքը, որը մենք անում ենք սիրով ու ելնելով մեր ներքին դրդապատճառներից, շատ ավելի արդյունավետ է ստացվում, քան այն, որն անում ենք պարտադրված կամ միայն գումար ստանալու համար, ապա պարզ է դառնում, թե որքան կարևոր է կամավորների ներգրավումը հայերեն վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Karine M (18.12.2017), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), Միքայելյան Անժելա (19.12.2017), vardik (18.12.2017)

  7. #24
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    643
    Հարգելի Վարդ, իրոք, որ թեման հետաքրքիր է: Կարծում եմ Վիքիպեդիան այն առցանց հարթակն է, որտեղ սովորում ես և՛ խմբագրելիս, և՛ պարզապես որևէ նյութ ուսումնասիրելիս: Խմբագրումը կրելով կամավորական բնույթ, ավելի որակյալ, գրագետ և համեմատաբար լիարժեք է լինում, քանի որ չկա պարտադրում, չկա վճարման որևէ համակարգ, որը կառաջացներ անառողջ մրցակցություն մասնակիցների, խմբագիրների միջև:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), vardik (18.12.2017)

  9. #25
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    643
    Դրական եմ գնահատում նաև վիքիխմբագրման աշխատանքները աշակերտների շրջանում, ինչը կազմակերպվում է Վիքիխմբակների, Վիքիճամբարների միջոցով: Այն երեխաներին հեռացնում է փողոցից, նրանք կարդում են, թարգմանում, սովորում....., իսկ համակարգիչը օգտագործում են որպես գիտելիքի աղբյուր, այլ ոչ թե ժամանակ և առողջություն ծախսում պարզապես խաղերի վրա:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.12.2017), Արմենուհի Ոսկանյան (13.02.2018), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), vardik (18.12.2017)

  11. #26
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Շնորհակալություն, հարգելի Նարինե կարծիքների, դիտարկումների համար։ Շատ մանրամասն ու բովանդակալից եք ներկայացրել։
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի vardik, շատ կարևոր թեմա եք առաջարկել: Մեր օրերում ազատ գիտելիքը հասանելի դարձնելը բոլորին՝ շատ կարևոր է: Օգտվելով վիքիպեդիայից, ինձ թվում է, կավելանա սովորողների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացի դրանից թեմաների բազմազանությունը մեծացնում է կայքից օգտվողների քանակը, ինչու չէ նաև հետաքրքրությունը կամավոր խմբագրելու համար:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), vardik (18.12.2017)

  15. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2013
    Հասցե
    ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Kara16-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս հավանեցի Ձեր թեման: Այսօր անհանար է պատկերացնել թե յուրաքանչյուրիս կյանքը, թե դպրոցականի գործն առանց համացանցի: Ժամանակակից աշխարհում տեղեկույթի ստացումը հեշտացել է, որի մատակարարներից էլ Վիքիպեդիան է: Առաջին իսկ անհրաժեշտ տեղեկությունը տրվում է հենց Վիքիպեդիայով, որի անվճար ու մատչելի լինելու շնորհիվ օգտվողները շատ են:
    Հարգելի Կարա, շնորհակալություն թեմային միանալու համար:

    Կարծում եմ, նաև շատ կարևոր է, թե ի՞նչ կարող են անել մասնագետներն ու տարբեր ոլորտների որոշում կայացնողները հանրության համար ազատ և որակյալ գիտելիքն ու տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար։ Հայալեզու վիքի բովանդակության քանակը հինգ տարվա ընթացքում աճել է 22 անգամ և շատ կարևոր է թե ինչպե՞ս է ներկայացված մեր մշակութային ժառանգությունը ժամանակակից առցանց տիրույթում...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Siran (10.01.2018)

  17. #29
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2013
    Հասցե
    ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսումնասիրելով իմ վիքիակումբի անդամների վարքագիծը, ինչպես նաև մասնակցելով վիքիճամբարներին և այլ վիքինախագծերին՝ միանշանակ կարող եմ ասել, որ վիքիպեդիայում խմբագրելը ձևավորում է շատ կարևոր անձնային գծեր ինչպես դեռահասների, այնպես էլ ավելի հասուն խմբագիրների մեջ: Նշեմ իմ դիտարկումներից մի քանիսը.

    * մեծանում է ուրիշներին օգնելու պատրաստակամությունը. խմբագիրները պատրաստ են օնլայն կամ օֆլայն տիրույթում ստուգել, բարելավել այլ մարդկանց, այդ թվում՝ անծանոթների հոդվածները,
    * դառնում են ավելի ինքնավստահ, քանի որ զգում են, որ կարևոր, ուրիշների համար պիտանի գործ են անում,
    * կարողանում են արագ կողմնորոշվել և խնդրահարույց իրավիճակներում որոշումներ կայացնել,
    * ձևավորվում է խմբային պատկանելիության զգացում. անձը գիտակցում է, որ մեկ ընդհանուր գործի մի մասնիկն է, և որ այդ գործի հաջողությունը կախված է նաև իրենից,
    * մեծանում է պատասխանատվության զգացումը, ձգտում է իր աշխատանքը հնարավորինս լավ անել, քանի որ դա տեսնելու են շատերը,
    * զարգացնում է համառությունը և նպատակասլացությունը, քանի որ վիքիպեդիայում գրելը, հատկապես սկզբում, այդքան էլ հեշտ չէ, կարևոր է չհիասթափվել,
    * ի վերջո, մարդը սկսում է միայն սպառող, օգտագործող լինելուց անցում կատարել նոր մակարդակի՝ դառնում է նոր բան ստեղծող:

    Այս շարքը կարելի է շարունակել, բայց որպես ամփոփում նշեմ, որ վիքիպեդիայում խմբագրելը կամավորական աշխատանք է, ոչ ոք դրա համար չի վճարվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն աշխատանքը, որը մենք անում ենք սիրով ու ելնելով մեր ներքին դրդապատճառներից, շատ ավելի արդյունավետ է ստացվում, քան այն, որն անում ենք պարտադրված կամ միայն գումար ստանալու համար, ապա պարզ է դառնում, թե որքան կարևոր է կամավորների ներգրավումը հայերեն վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում:
    Հարգելի Նարինե, շատ շնորհակալություն ձեր դիտարկումների, մանրամասն վերլուծության և գնահատականի համար: Ձեր անձնվեր աշխատանքը և ստացած արդյունքները իրոք շատ ոգևորիչ են և վարակիչ:

    Հղում անելով ձեր կողմից թվարկված յուրաքանչյուր կետին կարելի է եզրակացնել, որ վիքիում խմբագրելու մշակույթը պետք է սերմանել հենց դպրոցից, որտեղ աշակերտները կգնահատեն ինֆորմացիայի և այն գիտելիքի վերածելու կարևորությունը՝ լինելով այդ գիտելիքը կերտողները և կրողները, իսկ շատերի համար էլ կամավորությունը պարզապես ինքնաբացահայտման, ազատության, մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց կարող է հանդիսանալ....

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), Նարինե Մուրադյան (19.12.2017), Siran (10.01.2018)

  19. #30
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2013
    Հասցե
    ՀՀ Արագածոտնի մարզ, Կարբի
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Karine M-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վարդ, իրոք, որ թեման հետաքրքիր է: Կարծում եմ Վիքիպեդիան այն առցանց հարթակն է, որտեղ սովորում ես և՛ խմբագրելիս, և՛ պարզապես որևէ նյութ ուսումնասիրելիս: Խմբագրումը կրելով կամավորական բնույթ, ավելի որակյալ, գրագետ և համեմատաբար լիարժեք է լինում, քանի որ չկա պարտադրում, չկա վճարման որևէ համակարգ, որը կառաջացներ անառողջ մրցակցություն մասնակիցների, խմբագիրների միջև:
    Շնորհակալություն, հարգելի Կարինե,

    Կամավորության սկզբունքը ևս մեկ անգամ շեշտելով, նշենք նաև, որ հայտնաբերված թերություններն էլ կարելի է հեշտությամբ շտկել, հատկապես, եթե դրանք պարզապես վրիպակներ են, իսկ ուղղումները կարող է անել յուրաքանչյուր ոք, չսպասելով, թե ինչ որ մեկը պարտավոր է դա անել...

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.12.2017), Hasmik Mayilyan (10.01.2018), Գայանե Սիմոնյան (22.12.2017), Գևորգյան Աննա (12.03.2018), Մարինե Յարմալոյան (09.03.2018), Siran (10.01.2018)

+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •