+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 164 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103

    Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ

    Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:
    Վերջին խմբագրող՝ manush: 30.01.2018, 12:28:

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (15.02.2018), Anna Melqumyan (23.03.2018), anya. (16.12.2017), gayane0803 (24.12.2017), Hasmik Mayilyan (17.01.2018), Heghin (20.03.2018), Lianna Manukyan (11.04.2018), Lilit Sahakyan (21.01.2018), Margarita Manukyan (10.01.2018), Narine Stepanyan (25.01.2018), Սոֆյա Առաքելյան (09.12.2017), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Անահիտ Սիմոնյան (15.02.2018), Անահիտ Չոմարյան (16.02.2018), Անի Ղարիբյան (24.01.2018), Աննա Մուրադյան (31.01.2018), Արփինե Մ (04.02.2018), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (23.03.2018), Էմմա Խաչատրյան (07.12.2017), Թագուհի Լ (31.01.2018), Լենա (12.12.2017), Լիլ (12.12.2017), Լիլիթ Վարդանյան (06.07.2018), Մարինե Յարմալոյան (25.01.2018), Նաիրա Մելիքսեթյան (19.04.2018), Նարինե Մարկոսյան (05.06.2018), Նունե Մարգարյան (09.01.2018), vardik (26.12.2017), Елена (15.01.2018)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    Ուսումնասիրություններն ու փորձը ցույց են տվել, որ եթե ուսուցիչը հմտորեն և հրապուրիչ է դասավանդում առարկան, արթնացնում է աշակերտների հետաքրքրությունը, ստիպում նրանց մտածել և աշխատել ստեղծագործաբար:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (16.12.2017), Fuzelina Karapetyan (13.02.2018), Lianna Manukyan (12.04.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (24.01.2018), Լենա (12.12.2017), Լիլ (12.12.2017), Մարինե Յարմալոյան (25.01.2018), Նունե Մարգարյան (09.01.2018)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    Հարգելի՛ գործընկերներ,ուզում եմ լսել Ձեր կարծիքները, փորձի փոխանակում կատարենք այս շա՜տ կարևոր հարցի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ։

    <<Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը>>:
    Րաֆֆի

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (16.12.2017), Heghin (20.03.2018), Lianna Manukyan (15.04.2018), Narine Stepanyan (28.01.2018), Վիոլետա Կոստանդյան (08.12.2017), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (24.01.2018), Լենա (12.12.2017), Լիլ (12.12.2017), Մարգարիտա Անտոնյան (28.02.2018), Նունե Մարգարյան (09.01.2018)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    Կարծում եմ, որ ուսուցման մեջ պետք է բարձրացնել աշակերտի ակտիվությունը։ Եթե աշակերտը հետաքրքվեց /այս դեպքում ընթերցանությամբ/ և իրեն զգաց կարող, ամեն ինչ կստացվի։ Իսկ ինչպե՞ս հետաքրքրել ընթերցանությամբ այսօրվա վաղ դեռահասության տարիքում գտնվող երեխային։
    Հարգանքներով՝ Եսայան

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (16.12.2017), Lianna Manukyan (23.04.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Աստղիկ Մարկոսյան (09.12.2017), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (24.01.2018), Լիլ (12.12.2017), Մարինե Յարմալոյան (25.01.2018), Նունե Մարգարյան (09.01.2018)

  9. #5
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    11
    Մեջբերում Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:
    Շատ կարևոր է ընթերցանությունը , բայց սյուբեկտիվորեն կարծում եմ , որ այն պետք է լինի սիրողական : Մենք միայն կարող ենք փորձել արթնացնել այդ սերը ;

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (01.01.2018), Gayane Lachinyan (10.12.2017), Heghin (20.03.2018), Narine Stepanyan (28.01.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (24.01.2018), Ռոզա Բեգյան Հրաչի (10.03.2018), Եսայան (11.12.2017)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր է ընթերցանությունը , բայց սյուբեկտիվորեն կարծում եմ , որ այն պետք է լինի սիրողական : Մենք միայն կարող ենք փորձել արթնացնել այդ սերը ;
    Շնորհակալ եմ գրառման համար։ Այո՛, համաձայն եմ, սեր արթնացնելը մեր գործն է և այն պետք է սիրով անենք։
    Ի տարբերություն դասագրքերում ընդգրկված նյութերի ուսուցման կազմակերպման հնարների և ձևերի` արտադասարանային ընթերցանությունը շատ ավելի ազատ և ինքնուրույն բնույթ է կրում: Սովորողն ազատ է ընտրելու իր կարդալիք գիրքը և պարտադիր չէ, նույնիսկ անհրաժեշտ չէ նրան անպայման կարդացածի բովանդակությունը պատմել տալը: Ընդհանրապես, դասաժամերին ևս շատ ավելի պիտի շեշտադրվեն ընթերցողի զգացածը, տպավորությունները, քան թե գրքի բովանդակության պարզ վերարտադրությունը:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (01.01.2018), Narine Stepanyan (28.01.2018), Սոֆյա Առաքելյան (11.12.2017), Տոնոյան Գրետա (19.04.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (24.01.2018), Լենա (12.12.2017), Մարգարյան Նաիրա (15.01.2018), Մարինե Յարմալոյան (25.01.2018)

  13. #7
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող
    Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը
    սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները
    հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում
    է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:
    http://dpir.mskh.am/ru/comment/reply/1527
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (25.12.2017), Heghin (20.03.2018), Lilit Sahakyan (21.01.2018), Narine Stepanyan (28.01.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), ԱՍՅԱ (26.01.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (17.02.2018), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Եսայան (12.12.2017), Մարգարյան Նաիրա (15.01.2018), Մինասյան Նորա (18.03.2018)

  15. #8
    Մասնակից Լիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    11
    Հարգելի Եսայան, շատ կարևոր խնդիր եք արծարծում: Աշակերտների ընթերցողական կարողությունների և հմտությունների զարգացման մասին խոսելիս պետք է ընդգծել, որ այն չպիտի ինքնանպատակ լինի: Ուսուցչի գլխավոր նպատակը պետք է լինի երեխաների մոտ արժեքային համակարգի ձևավորումը և երեխաների համար գրքի հետ հաղորդակցվելու նշանակությունը:
    Ես դասավանդում եմ տարրական դասարաններում և կարծում եմ, որ մայրենիի դասերը պիտի իրար հասկացող մարդկանց զրույցներ լինեն` ուղղված երեխաների հոգևոր աշխարհի, արժեքային համակարգի զարգացմանը: Մայրենիի դասերին պիտի իշխի հուզական մթնոլորտը, աշակերտները պիտի կարողանան հասկանալ ոչ միայն գեղարվեստական տեքստը, այլև իրենց կողքի նստածի հոգեվիճակը:
    Սուխոմլինսկին ասում էր. << Եթե գիրքը ձեր սաների համար միշտ նոր հրաշք դառնա, եթե նա ձգտի առանձնանալ, որ վայելի այդ հրաշքը, եթե… մենք կունենանք գրքին սիրահարված շատ <<հրաշագործներ>>, կանհետանան շատ խնդիրներ, որոնք ի վիճակի չէ լուծել մեր հասարակությունը>>:
    Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
    <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (16.12.2017), Gayane Lachinyan (12.12.2017), Heghin (20.03.2018), Lilit Sahakyan (21.01.2018), Margarita Manukyan (10.01.2018), Narine Stepanyan (03.03.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Լենա (10.01.2018), Եսայան (12.12.2017), Մարգարյան Նաիրա (15.01.2018), Նունե Մարգարյան (09.01.2018)

  17. #9
    Սկսնակ մասնակից Լենա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2016
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Եսայան, ընթերցանության նկատմամբ սերն ու երեխաների ընթերցողական կարողությունների զարգացումը շատ կարևոր է և անհրաժեշտ է նաև մյուս առարկաների ուսուցման և ընկալման համար:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (01.01.2018), Heghin (20.03.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Էմմա Խաչատրյան (20.12.2017), Լիլ (17.06.2018), Եսայան (12.12.2017)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    Մեջբերում Լիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Եսայան, շատ կարևոր խնդիր եք արծարծում: Աշակերտների ընթերցողական կարողությունների և հմտությունների զարգացման մասին խոսելիս պետք է ընդգծել, որ այն չպիտի ինքնանպատակ լինի: Ուսուցչի գլխավոր նպատակը պետք է լինի երեխաների մոտ արժեքային համակարգի ձևավորումը և երեխաների համար գրքի հետ հաղորդակցվելու նշանակությունը:
    Ես դասավանդում եմ տարրական դասարաններում և կարծում եմ, որ մայրենիի դասերը պիտի իրար հասկացող մարդկանց զրույցներ լինեն` ուղղված երեխաների հոգևոր աշխարհի, արժեքային համակարգի զարգացմանը: Մայրենիի դասերին պիտի իշխի հուզական մթնոլորտը, աշակերտները պիտի կարողանան հասկանալ ոչ միայն գեղարվեստական տեքստը, այլև իրենց կողքի նստածի հոգեվիճակը:
    Սուխոմլինսկին ասում էր. << Եթե գիրքը ձեր սաների համար միշտ նոր հրաշք դառնա, եթե նա ձգտի առանձնանալ, որ վայելի այդ հրաշքը, եթե… մենք կունենանք գրքին սիրահարված շատ <<հրաշագործներ>>, կանհետանան շատ խնդիրներ, որոնք ի վիճակի չէ լուծել մեր հասարակությունը>>:
    Հարգելի գործընկեր, շատ շնորհակալ եմ Ձեր դիպուկ և ուսանելի խոսքի համար։ Լիովին համաձայն եմ ։ Ուզում եմ նշել, որ տարիքային այս խմբի համար ընտրված համապատասխան գեղարվեստական նյութերի ընթերցանության տարաբնույթ եղանակներով կազմակերպումը շատ բան կարող է տալ: Երեխային պետք է հնարավորություն տալ ինքնուրույն դիտարկումներ կատարելու, հետազոտական տարրական կարողություններ դրսևորելու, երևակայությունը զարգացնելու համար։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (16.12.2017), Narine Stepanyan (03.03.2018), Ստեփանյան Նելլի (19.04.2018), Տոնոյան Գրետա (19.04.2018), Գայանե Սիմոնյան (21.01.2018), Դիանա Աղասարյան (21.01.2018), Լենա (10.01.2018), Լիլ (14.12.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 05.07.2018, 21:47
  2. Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն
    Հեղինակ՝ Gayane Lachinyan, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.03.2018, 09:56
  3. Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն
    Հեղինակ՝ Gayane Lachinyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 13.10.2017, 13:16
  4. Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
    Հեղինակ՝ Գարեգին Քարհանյան, բաժին` Տնօրենների անկյուն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 13.06.2017, 16:28
  5. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.02.2017, 21:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •