+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Շրջակա միջավայրի պահպանություն

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59

    Քամահրանքով Շրջակա միջավայրի պահպանություն

    Քննարկման այս հարթակը նպատակ ունի՝
    - ներկայացնել Ես և շրջակա աշխարհը առաարկայի մատուցման առանձնահատկությունները,
    - կիսվել առարկայի դասավանդման հաջողված փորձով,
    - ներկայացնել այն միջոցները, որոնցով կարելի է գրավել աշակերտների ուշադրությունը և նրանց արդյունավետորեն ներգրավել դասը վարելու գործընթացում:

    Կներկայացվեն նաև շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված դաստիարակչական բնույթի միջոցառումների կազմակերպման նրբությունները, կբերվեն արդեն իսկ կազմակերպված նմանատիպ միջոցառման բովանդակային հատվածներ և նկարներ:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (26.12.2017), g- narine (04.02.2018), Ստեփանյան Նելլի (23.04.2018), Ա. Գինոսյան (24.03.2018), ԱՍՅԱ (07.12.2017), Ալբինե (11.07.2018), Աղասյան Արմինե (29.01.2018), Անահիտ Չոմարյան (24.01.2018), Արփինե Մ (14.01.2018), Գայանե Սիմոնյան (30.01.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (18.04.2018), Դիանա Աղասարյան (15.12.2017), Էմմա Խաչատրյան (10.12.2017), Թագուհի Լ (10.03.2018), Ռուզաննա Միրզոյան (09.12.2017), Մինասյան Նորա (26.03.2018), Նարինե Մարկոսյան (02.04.2018), Օլգա Հայրապետյան (17.01.2018), Հեղնար Աղբյուր (22.04.2018), vardik (26.12.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Արմենուհի Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2017
    Հասցե
    ք.Երևան ՏիգրանՄեծի 54բ,բն9
    Գրառումներ
    107
    Հեղինակության աստիճան
    18
    Ես գտնում եմ,որ շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցը շատ արդիական է մեր ժամանակներում:Եվ պետք է փոքրուց երեխաներին սովորեցնելխնայողաբար վերաբերվել բնական միջավայրին :

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (26.12.2017), ԱՍՅԱ (28.01.2018), Ալբինե (11.07.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (19.02.2018), Գայանե Սիմոնյան (30.01.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (18.04.2018), Էմմա Խաչատրյան (10.12.2017), Նարինե Մարկոսյան (02.04.2018), Ջ.Գրիգորյան (08.12.2017)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59
    Այո, համամիտ եմ Ձեզ հետ: Հենց երեխաների բնապահպանական կրթությանն էլ նվիրված են լինելու իմ գրառումները:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (26.12.2017), g- narine (04.02.2018), Ալբինե (11.07.2018), Գայանե Սիմոնյան (30.01.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (18.04.2018), Էմմա Խաչատրյան (10.12.2017), Նարինե Մարկոսյան (02.04.2018)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59

    Մեր դերը

    Եթե նախկինում շրջակա միջավայրի պահպանությունը դիտվում էր միայն որպես բնագիտական խնդիր, ապա այժմ այն վերածվել է հիմնախնդրի իր մեջ ներառելով թե տնտեսական, թե սոցիալական, թե հումանիտար խնդիրների ամբողջություն: Փոխվել են ժամանակները, մարդկային հարաբերությունները, որոնք չեն կարող անհետևանք մնալ մեր հետզհետե քաղաքատիպ դարձող շրջակա միջավայրի վրա: մենք հեռացել ենք բնությունից, անտառներ ենք ոչնչացնում, աղտոտում ենք շրջակա միջավայրը, թունավոր թափոններ ենք նետում, բույսեր ու կենդանիներ ենք ոչնչացնում չմտածելով հետևանքների, գալիք սերնդի գոյատևմանը սպառնացող վտանգերի մասին: Դրա պատճառը մարդկային անտարբերության, թերի մտածելակերպի, անբարեկիրթ վերաբերմունքի հիմքում կարելի է փնտրել:
    Ուստի, մեծ է և պատասխանատու այսօրվա դպրոցի դերն ու նշանակությունը այդ գործում, որի կյանքի կոչողները մենք ենք ուսուցիչներս:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59

    Բնապահպանական վերաբերմունքի ձևավորումը Ես և շրջակա աշխարհը առարկայի միջոցով

    Տարրական դասարաններում դասավանդվող/ Ես և շրջակա աշխարհը/ առարկան իր մեջ բացի բնությունից ներառում է աշխարհաճանաչողության տարբեր բնագավառների տարրական գիտելիքներ: Առարկան հիմք է հանդիսանում հանրակրթական դպրոցի հետագա աստիճաններում սովորողների բնագիտական, հումանիտար առարկաների համար: Ուստի հարկավոր է ստեղծել տարրական գիտելիքների այն բազան, որոնք հետագայում արդյունավետ կդարձնեն ուսուցումը: Առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները: Այն նպաստում է միմյանց հետ հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատում մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Առարկայի միջոցով աշակերտները իմանում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
    Համարյա թե բոլոր դպրոցներում էլ կան անմշակ հողակտորներ, որոնք կարելի է օգտագործել աշակերտների հետ գործնական, բուսաբանական, բնապահպանական, բնօգտագործման աշխատանքներ իրականացնելու համար: Այն կօգնի աշակերտներին սիրել և ճանաչել բնությունը, նրանց մոտ կձևավորվի հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ: Առարկայի դասավանդման հենց առաջին դասերից կապ է ստեղծվում հասարակության և բնության միջև: Սա հնարավորություն է տալիս վաղ հասակից ստեղծել այնպիսի անհատ, որը պատկերացնում է մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի հանդեպ թե դրական, թե բացասական իմաստներով:
    Եվ վերջապես բնության, կենդանիների հանդեպ սեր ունեցող մարդը հոգեպես հարուստ է ազնիվ, բարի, որը այսօր այնքան պակասում է մեզանում: Այդ ամենի կարևորությունը գիտակցելով տարրական դասարաններում դասավանդող յուրաքանչյու ուսուցիչ պետք է ձգտի հնարավորինս մատչելի և դյուրին դարձնել առարկայի մատուցումը, այն ինտեգրելով մյուս առարկաների հետ:

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59

    Դասի պլանավորման իմ փորձը

    Դասի պլանավորումը իր մեջ ներառում է դասի թեման՝հստակեցված նպատակներով, չափորոշչային պահանջներով, խնդիրներով:Վերը նշված բաղադրիչները հստակեցնելուց հետո ուսուցիչը թեմայից բխող ընթացք է հարթում իր համար:Մինչ դասը սկսելը ուսուցիչը նախապատրաստական աշխատանքներ է տանում: Դասարանը բաժանում է խմբերի, մոտավորապես գիտենալով, թե որ աշակերտները պետք է լինեն խմբերում: Պատրաստում է անհրաժեշտ պաստառները, նկարները, ուղերձը, կպչուն թղթերը, մարկերները, շերտավորված և խմբային աշխատանքի համար նախատեսված առաջադրանքները:Բուն դասը՝ ԽԻԿ համակարգով կառուցված դասն է ըստ փուլերի, հարցադրումների: Դասից հետո ուսուցիչը վերլուծում է իր աշխատանքը, ի մի բերում՝ արդյոք հասավ իր նպատակին: Հավաքում և տեղավորում է կատարված աշխատանքները, գնահատում, աշակերտների հետ մտքեր փոխանակում, խրախուսում յուրոքանչյուրին ըստ իր առաջընթացի:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (06.01.2018), Ալբինե (11.07.2018), Աղասյան Արմինե (29.01.2018), Անի Ղարիբյան (29.04.2018), Գայանե Սիմոնյան (30.01.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (18.04.2018), Մարգարյան Նաիրա (12.01.2018), Մինասյան Նորա (24.04.2018)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2017
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ջեմմա: Թեման շատ հետաքրքիր է և արդիական:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան առանձնահատուկ տեղ է գրավում տարրական դասարաններում դասավանդվող մյուս առարկաների նկատմամբ:Այն առավել լայն հնարավորություն է տալիս և բնապահպանական գիտելիքներ մատուցելու ,և հաղորդակցական կարողություններ ձևավորելու,և անհատի՝ հասարակության մեջ ընդգրկվելու առումով...Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի,մարդկային հարաբերություններում արժեքային համակարգի ձևավորումը պետք է սկսել վաղ տարիքից:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան մեզ տալիս է այդ հնարավորությունը:Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպվի հետաքրքիր և բովանդակալից:Շատ էքսկուրսիաներ,դիտարկումներ,փորձեր,գործնական բնույթի աշխատանքներ,ցերեկույթներ,այցեր հանդիպումներ...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Հասցե
    ք․ Ալավերդի
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    ,,Ես և շրջակա աշխարհը,, դասընթացին ծանոթ եմ այնքանով, որ տանը դաս ենք սովորում, եթե անկեղծ, դասագիրքը մի փոքր խճճված տպավորություն է թողնում, և ուսուցչից պահանջվելու է շատ մեծ հմտություն դասը իրատեսական, նպատակային ու հետաքրքիր անցկացնելու համար

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    59
    Մեջբերում ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջեմմա: Թեման շատ հետաքրքիր է և արդիական:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան առանձնահատուկ տեղ է գրավում տարրական դասարաններում դասավանդվող մյուս առարկաների նկատմամբ:Այն առավել լայն հնարավորություն է տալիս և բնապահպանական գիտելիքներ մատուցելու ,և հաղորդակցական կարողություններ ձևավորելու,և անհատի՝ հասարակության մեջ ընդգրկվելու առումով...Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի,մարդկային հարաբերություններում արժեքային համակարգի ձևավորումը պետք է սկսել վաղ տարիքից:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան մեզ տալիս է այդ հնարավորությունը:Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպվի հետաքրքիր և բովանդակալից:Շատ էքսկուրսիաներ,դիտարկումներ,փորձեր,գործնական բնույթի աշխատանքներ,ցերեկույթներ,այցեր հանդիպումներ...
    Հարգելի Ասյա, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Անշուշտ, առարկան աշակերտներին հագեհարազատ է, սիրելի: Առարկայի ճիշտ, հետաքրքիր մատուցումը հնարավորություն կտա աշակերտներին հոգատար վերաբերմունք դրսևորել շրջկա միջավայրի, բնության, մարդկանց, կենդանական աշխարհի նկատմամբ: Երեխաները կարող են սովորել բույսերի մշակում, խնամք, պահպանում: Այն կարող է դառնալ նրանց համար հաճելի զբաղմունք:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    388
    Հեղինակության աստիճան
    214
    Հարգելի գործընկերներ, անշուշտ առաջադրված թեման կարևորագույներից է,քանի, որ յուրաքանչյուր ոք, պետք է տեղեկացված լինի բնապահպանական բոլոր խնդիրների մասին:Ես թեման անց եմ կացրել անգլերենի ժամին '' Be Nature Wise '' թեմայի շրջանակներում:Քննարկումների շնորհիվ աշակերտները ծանոթացան բնապահպանական մի շարք խնդիրներին՝ օդի աղտոտվածություն, գլոբալ տաքացում և այլն: Մեծ ոգևորությամբ են աշակերտները մասնակցում նմանատիպ քննարկումներին, ներկայացնում իրենց պատրաստած սլայդները:

    https://lib.armedu.am/resource/21546

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 14-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •