+ Կատարել գրառում
Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 141 հատից

Թեմա: Շրջակա միջավայրի պահպանություն

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972
    Մեջբերում vardik-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաները մարդկային ամենամեծ խումբն են համարվում: Ուստի երեխաներին հենց դպրոցից պետք է սովորեցնել, որ երկիր մոլորակի ռեսուրսները սահմանափակ են և շրջակա միջավայրն ամեն օր ավելի խոցելի է դառնում: Երեխաները պետք է գիտակցեն իրենց դերը բնապահպանության հարցում և համոզված լինեն, որ մարդը կարող է ոչ միայն վերացնել խնդիրները, այլև օրերից մի օր կարող է բարեկարգել երկիր մոլորակի բնապահպանական վիճակը:
    Հարգելի vardik շնորհակալ եմ արձագանքի համար: Թեման կարևորագույններից է, որի մեջ մեծ անելիք ու ներդրում ունենք մենք: Դեռ մանկուց երեխայի մեջ սերմանածը երբեք անհետևանք չի մնա: Երեխան հետագայում կգիտակցի նաև նյութի վերամշակման կարևորությունը: Կգիտակցի, որ այն իրերը, որը երեկ նա դեն էր նետում, այսօր կարելի է վերափոխել, մշակել, այլ տեսք տալ և օգտագործել: Չէ որ բնության մեջ ոչինչ անսպառ չէ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (25.07.2018), vardik (26.12.2017)

  3. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2017
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նախկինում շրջակա միջավայրի պահպանությունը դիտվում էր միայն որպես բնագիտական խնդիր, ապա այժմ այն վերածվել է հիմնախնդրի իր մեջ ներառելով թե տնտեսական, թե սոցիալական, թե հումանիտար խնդիրների ամբողջություն: Փոխվել են ժամանակները, մարդկային հարաբերությունները, որոնք չեն կարող անհետևանք մնալ մեր հետզհետե քաղաքատիպ դարձող շրջակա միջավայրի վրա: մենք հեռացել ենք բնությունից, անտառներ ենք ոչնչացնում, աղտոտում ենք շրջակա միջավայրը, թունավոր թափոններ ենք նետում, բույսեր ու կենդանիներ ենք ոչնչացնում չմտածելով հետևանքների, գալիք սերնդի գոյատևմանը սպառնացող վտանգերի մասին: Դրա պատճառը մարդկային անտարբերության, թերի մտածելակերպի, անբարեկիրթ վերաբերմունքի հիմքում կարելի է փնտրել:
    Ուստի, մեծ է և պատասխանատու այսօրվա դպրոցի դերն ու նշանակությունը այդ գործում, որի կյանքի կոչողները մենք ենք ուսուցիչներս:
    Հարգելի գործընկեր, միանգամայն համամիտ եմ Ձփզ հետ, քանզի սերնդին կրթողը, բացատրողն ու ճիշտ ուղի ցույց տվողը մենք ենք, բայց չմոռանանք, որ շատ կարևոր է ընտանեկան դաստիարակությունը, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է նաև ընտանիքից:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱՍՅԱ (30.12.2017), Ջ.Գրիգորյան (31.12.2017)

  5. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.12.2017
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Kara16-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկեր, միանգամայն համամիտ եմ Ձփզ հետ, քանզի սերնդին կրթողը, բացատրողն ու ճիշտ ուղի ցույց տվողը մենք ենք, բայց չմոռանանք, որ շատ կարևոր է ընտանեկան դաստիարակությունը, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է նաև ընտանիքից:
    Շրջակա միջավայրի պահպանությունը բոլորիս գերխնդիրն է:Ես կարևորում եմ հեռուստատեսության, համացանցի ԶԼՄների միջոցով խնդրի բարձրաձայնումը,սակայն գտնում եմ,որ դաստիարակության հիմքերը դրվում են ընտանիքում և դպրոցում:Չմոռանանք նաև,որ այդ ընտանիքների անդամները ևս դպրոց են հաճախել և խնդրին ժամանակին պատշաճ ուշադրություն դարձնելու պարագայում հնարավոր էր խուսափել այսօրվա ՝շատերի կողմից անտարբեր վերաբերմունքից:Կարծում եմ գործնականում պետք է իրականացվի դաստիարակությունը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ջ.Գրիգորյան (31.12.2017)

  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972
    Մեջբերում Kara16-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկեր, միանգամայն համամիտ եմ Ձփզ հետ, քանզի սերնդին կրթողը, բացատրողն ու ճիշտ ուղի ցույց տվողը մենք ենք, բայց չմոռանանք, որ շատ կարևոր է ընտանեկան դաստիարակությունը, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է նաև ընտանիքից:
    Հարգելի գործընկեր, իրարկե մեծ է ընտանիքի դերը այդ գործում: Ուսուցիչներիս գործը ավելի է դժվարանում այն առումով, երբ երեխան տանը տեսնում է մեկ ուրիշ բան, իսկ մենք դպրոցում սովորեցնում ենք մեկ ուրիշը: Ուրեմն այնքան համոզիչ, տպավորիչ, փաստերով և գործնականորեն երեխաների մեջ պետք է դաստիարակենք սերը, հոգատարությունը շրջապատի, շրջակա միջավայրի հանդեպ, որ երեխան իր սովորածը կիրառի կյանքում, ծնողներին էլ համոզի, որ նույնն էլ իրենք անեն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972
    Աղբահանության հարցը մտահոգության առարկա

    Որքան շատ անելիք ունենք մենք: Անցնում էի գյուղամիջյան ճանապարհով, որտեղ սելաֆատարի շուրջը լցված էր աղբի կույտեր, այն դեպքում, երբ պարբերաբար աղբատար մեքենան հեռացնում է աղբը: Ինչո՞ւ է մեր բնակչությունը դարձել այդքան անտարբեր, այդքան անհարգալից շրջապատի և դիմացինի նկատմամբ: Ի՞նչ հնարավոր միջոցներ են անհրաժեշտ, ի՞նչ աշխատանք կարելի է տանել բնակչության հետ այդ հարցը կարգավորելու համար: Չէ՞ որ գարնանային վարարումները այդ աղբը քշելու են և առաջացնեն հեղեղումներ՝ վնասելով շրջակայքի հաղատարածքները:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱՍՅԱ (04.01.2018), Էմմա Խաչատրյան (05.02.2018)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972
    Մեջբերում ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջակա միջավայրի պահպանությունը բոլորիս գերխնդիրն է:Ես կարևորում եմ հեռուստատեսության, համացանցի ԶԼՄների միջոցով խնդրի բարձրաձայնումը,սակայն գտնում եմ,որ դաստիարակության հիմքերը դրվում են ընտանիքում և դպրոցում:Չմոռանանք նաև,որ այդ ընտանիքների անդամները ևս դպրոց են հաճախել և խնդրին ժամանակին պատշաճ ուշադրություն դարձնելու պարագայում հնարավոր էր խուսափել այսօրվա ՝շատերի կողմից անտարբեր վերաբերմունքից:Կարծում եմ գործնականում պետք է իրականացվի դաստիարակությունը:
    Ընտանիքը հասարակության հիմքն է, այդ առումով հասարակարգի դրսևորումը: Բարեկիրթ ընտանիքում մեծացած երեխան ինքնին կարողանում է շրջապատում իրեն դրսևորել ինչպես հարկն է, կորմնորոշվել ճիշտ, պահպանելով քաղաքավարության կանոնները: Առավել խնդրահարույց է հենց ընտանիքներում շրջապատի հանդեպ հոգատարություն, խնամքով վերաբերվելու կարողություններ ձևավորելը: Շատ կարևոր է մուլտֆիլմերի, սոցիալական գովազդների, մանկական հաղորդաշարերի ցուցադրումը, որը կօգնի երեխային ինքնուրույն կողմնորոշվելու հատկություններ դրսևորելու գործում: Առանց ընտանեկան ճիշտ դաստիարակության, միայն դպրոցում տարված աշխատանքը պակաս արդյունավետ կարող է լինել: Դա պետք է լինի զուգակցված աշխատանք՝ արդյունավետություն ապահովելու համար:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԱՍՅԱ (27.03.2018)

  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972

    ՈՒսուցչի հետևողականությունը

    Շրջակա միջավայրի պահպանությունը համամարդկային խնդիր է: Այն գնալով դառնում է ահագնացող բոլոր ոլորտներում: ՈՒստի ուսուցիչը ամեն դասին, ամեն առարկայի դասավանդման ժամանակ ուղղակի կապ պետք է փնտրի, որպեսզի աշակերտներին թե իր փորձով, թե առօրյայում ծագած հարցերի քննարկումով փոքր-ինչ անդրադառնա այդ հարցին: Ինձ թվում է ամենօրյա հետևողական, դաստիարակչական աշխատանքներն են տալու իրենց արդյունքը: Երեխան ամեն օր ուղղակի, թե անուղղակի շփվում է շրջակա միջավայրի հետ, տեսնում այնտեղ կատարվածը, ուստի ուսուցչի կողմից ճիշտ մեկնաբանությունը, աշակերտների քննարկումները կբերեն ցանկալի վերջնարդյունքի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱՍՅԱ (09.01.2018), Մարգարյան Նաիրա (04.02.2018)

  15. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972

    Ուշադրություն ՈՒսուցչի դերը նոր նյութի հաղորդման գործում

    Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ցանկացած դաս դարձնել պատկերավոր, տպավորիչ և հեշտ ընկալելի, եթե աշխատի իր վրա, ձգտի ավելին տալ երեխային: Ահա այսօր, շատ հետաքրքիր դաս վարեցի 3-րդ դասարանում ՞ Ես և շրջակա աշխարհը՞ առարկայից: Թեման՝ Երկիր մոլորակն էր,որի հաղորդումը ավելի նպատակահարմար գտա անցկացնել ՏՀՏ-ի միջոցով: Աշակերտները նոր դասի հաղորդման վերաբերյալ շատ հստակ տեղեկություններ ստացան ցուցադրված տեսահոլովակից, որը լրացվեց դասագրքի համապատասխան նյութով: Ինձ թվում է ժամանակի ընթացքում բոլորս էլ կկարողանանք համատեղել նոր նյութի հաղորդումը, գործնական աշխատանքների կատարումը թե ՏՀՏ-ի, թե էլեկտրոնային գրատախտակի գործածման միջոցով:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԱՍՅԱ (10.01.2018), Անահիտ Չոմարյան (26.01.2018), Մարգարյան Նաիրա (04.02.2018)

  17. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,550
    Հեղինակության աստիճան
    46969
    Հարգելի Ջեմմա ,շատ կարևոր է Ես և շրջակա աշխարհը առարկան, որը կոչված է օգնել երեխային աշխարհընկալման առաջին քայլերն անելու ճանապարհին, երբ նա փորձում է իրեն ճանաչել որպես հասարակության մասնիկ:Դասընթացի օգնությամբ նա կառուցում է իր սեփական աշխարհը, պատկերացումները, զգացողությունները, մտքերն ու նախասիրությունները: Առարկայի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրում են իրենց բակը, քաղաքը, մարզը, հայրենիքը, նրա ներկան ու անցյալը,պատմամշակութային արժեքները: Նրանք սովորում են նաև հասարակական վայրերում օրինակելի վարքագիծ դրսևորել, ձեռք են բերում հաղորդակցական հմտություններ, առողջ և անվտանգ ապրելակերպի համար անհրաժեշտ կարողություններ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ջ.Գրիգորյան (12.01.2018)

  19. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2972
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջեմմա ,շատ կարևոր է Ես և շրջակա աշխարհը առարկան, որը կոչված է օգնել երեխային աշխարհընկալման առաջին քայլերն անելու ճանապարհին, երբ նա փորձում է իրեն ճանաչել որպես հասարակության մասնիկ:Դասընթացի օգնությամբ նա կառուցում է իր սեփական աշխարհը, պատկերացումները, զգացողությունները, մտքերն ու նախասիրությունները: Առարկայի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրում են իրենց բակը, քաղաքը, մարզը, հայրենիքը, նրա ներկան ու անցյալը,պատմամշակութային արժեքները: Նրանք սովորում են նաև հասարակական վայրերում օրինակելի վարքագիծ դրսևորել, ձեռք են բերում հաղորդակցական հմտություններ, առողջ և անվտանգ ապրելակերպի համար անհրաժեշտ կարողություններ:
    Հարգելի Նաիրա Մարգարյան, շնորհակալ եմ առարկայի մասին գեղեցիկ, մանրամասն վերլուծություն անելու, հետաքրքիր ներկայացնելու համար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •