+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Անգլերենի դասավանդման նոր մոտեցումներ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0

    Անգլերենի դասավանդման նոր մոտեցումներ

    Կներկայացվեն միջին դպրոցում, անգլերենի ուսուցման գործընթացում կիրառվող նոր մեթոդներ ու մոտեցումներ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Օտար լեզվի ուսուցման հիմնական նպատակը հաղորդակցության հմտությունների ձևավորումն է, իսկ մնացած բոլոր խնդիրները (կրթական, դաստիարակչական, զարգացնող) լուծվում են գլխավոր նպատակի իրականացման ճանապարհին:
    Ուսուցչի խնդիրն է՝ յուրաքանչյուր աշակերտի համար ստեղծել այնպիսի միջավայր, օգտագործել այնպիսի մեթոդներ, որ յուրաքանչյուրին հնարավորություն կտա ցուցաբերել ակտիվություն և ստեղծագործական միտք:
    Նոր մոտեցումները օտար լեզվի դասավանդման պրոցեսում, ինչպիսիք են ակտիվ ուսուցումը, ինտերակտիվ մեթոդները, նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումը, համացանցը, օգնում են իրականացնել դասավանդման աշակերտակենտրոն մոտեցում, ապահովում են անհատական ուսուցում՝ ելնելով սովորողի հնարավորություններից, մակարդակից, հակումներից: Առաջնային նշանակությունը տրվում է նյութն ընկալելուն, բովանդակության փոխանցմանը և իմաստի արտահայտմանը, որն էլ տանում է լեզվի քերականական կառույցների և բառերի անուղղակի ուսուցմանը:
    Մեծ տեղ է հատկացվում ակտիվ հաղորդակցական կարողությունների զարգացմանն ու կիրառմանը: Այն իրականացվում է մենախոսությամբ, երկխոսությամբ, հարցազրույցի, դերախաղի, մտքերի փոխանակմամբ, շարադրանքի ներկայացմամբ, տեղեկատվության փոխանցմամբ, համագործակցային առաջադրանքներով և քննարկումներով: Այս բոլորը իրականացվում է անհատական, զրույցներով, խմբերով: Աշակերտակենտրոն միջավայրում համագործակցող աշակերտները ձեռք են բերում ճանաչողական ակտիվություն: Օտար լեզվի ուսուցիչը պետք է լինի մեթոդապես գրագետ, ժամանակակից տեխնոլոգիաները ազատորեն տիրապետող և կիրառող:

    «Ո՞րն է ուսուցման ամենից արդյունավետ մեթոդը» հարցի լավագույն պատասխանն այն է, որ դա կախված է նպատակից, աշակերտից, ուսուցանվող նյութի բովանդակությունից և ուսուցչից։ Հաջորդ լավագույն պատասխանն է «երբ աշակերտներն իրենք ուսուցանում են այլ աշակերտների»։ Ուլբերթ Ջ. Մըքքիչի

    Ամենից հաճախ, ավանդական դասարաններում աշակերտները սոսկ պասիվ կերպով են ներգրավված ուսումնառության գործում, այսինքն՝ լսում են դասավանդողին, դիտում երբեմն-երբեմն ցուցադրվող սլայդը, կամ (պահանջված դեպքում) ընթերցում դասագիրքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման պասիվ ներգրավվածությունը սովորաբար հանգեցնում է աշակերտների կողմից գիտելիքների սահմանափակ մտապահման:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մ.Մելքոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Մելքոնյան, լիովին համամիտ եմ Ձեզ հետ,ավանդական դպրոցից տարբերվելու նպատակով ի՞նչ մեթոդներ եք գտնում նպատակահարմար կիրառելու:Շնորհակալություն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0

    Listening activity

    Listening activity
    There are different activities depending on the purpose but what is essential is to make students enjoy activity and develop interest. We, as teachers, cannot forget that its success requires clear instructions and explanations in each activity in order to students get a perfect understanding.It is very important to introduce new vocabulary before the listening activity in order to avoid possible doubts and even explain any grammatical issue they might have difficulties with.
    Activity: Jigsaw listening
    The class is divided in 2 groups.Group A and Group B. The first group is going to listen Extract A and the second B.This activity contains a jigsaw element because students who has listened extract A have to share information with students who has listened extract B.When both groups have listened to their corresponding extracts,students from group A interview students from group B and vice versa. After it, they discuss which one they found the most interesting and why.
    Activity: Understanding song lyrics
    Skills: listening and reading
    One of the most useful kinds of text for students to work is song lyrics, especially when the students know the chosen song.
    Students are going to listen to a song two times and they have to fill in the worksheet that the teacher has given them. The worksheet consists of the letter of the song with several gaps. Students have to listen to the song and guess which the words are missing.
    The third time, they are going to see the videoclip and the letter of the song is going to appear on the screen. That is why, they can sing the song and check if they have written the right word.
    They feel entertained and motivated with this type of activity.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0

    Որո՞նք են ակտիվ ուսումնառության օգուտները։

    Ակտիվ ուսումնառությունն իրականացնելու համար ուսուցիչը պետք է լինի մեթոդապես գրագետ և ճկուն։ Այդ մեթոդները նպատակ ունեն խթանել աշակերտի ակտիվությունը, խրախուսել աշակերտին՝ անկաշկանդ մասնակցելու ուսումնական գործընթացին։ Դրանք աշակերտին օգնում են ձևավորել և արտահայտել սեփական միտքը։ Միաժամանակ, այդ մեթոդները սովորեցնում են հարգել ուրիշի կարծիքը, լսել, արձագանքել և համագործակցել։ Այդ մեթոդներն ուղղորդում են աշակերտի ուշադրությունը, հղկում գրավոր և բանավոր խոսքը։
    Այս մեթոդները փոխում են նաև ուսուցչի պահվանքը և դիրքորոշումը։ Նա ավելի է կարևորում դասի նպատակի հստակ ձևակերպումը, դասի ամբողջ ընթացքի պլանավորումը, կիրառվող մեթոդների հստակ կապը դասի փուլերի և նյութի հետ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ այս թեմայի շուրջ ակնկալումեմ Ձեր կարծիքները։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •