+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

  1. #51
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոբլեմային դասերի պլանավորումը
    Նպատակները.պրոբլեմային ուսուցումը հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսին են՝ աշակերտներին օգնել զարգացնելու իրենց մտավոր և հետազոտական հմտությունները, աշակերտներին օգնել դառնալու ինքնուրույն սովորողներ: Պրոբլեմային դասավանդման մոդելի հիման վրա կառուցված որոշ դասեր կարող են այս բոլոր նպատակները համատեղել: Բայց և այնպես, առավել իրատեսական է, որ ուսուցիչը որոշակի դասաշար նպատակաուղղի վերոնշյալներից մեկ երկուսին:

    Պրոբլեմային ուսուցման մոդելով առաջնորդվող ուսուցիչները գործուն մաս-նակցություն են ունենում աշակերտների հետազոտության խնդիր ընտրելու հարցում, քանի որ սա աշակերտներին ավելի է ոգևորում: Օրինակելի իրավիճակն առնվազն պետք է բավարարի հետևյալ հինգ չափանիշների.
    1. Պետք է իրական լինի: Սա նշանակում է, որ խնդիրը պետք է խարսխված լինի ոչ թե գիտության տվյալ ճյուղի սկզբունքներին, այլ աշակերտի իրական կենսափորձին:
    2. Խնդիրը պետք է որոշ չափով ոչ հստակ ձևակերպում ունենա, որպեսզի իր խորհրդավորությամբ ու խճճվածությամբ գրավի աշակերտին:
    3. Խնդիրը պետք է իմաստալից լինի և համապատասխանի աշակերտների մտավոր զարգացման մակարդակին:
    4. Խնդիրը պետք է բավարար չափով ընդգրկուն լինի, որպեսզի ուսուցիչը հնարավորություն ունենա իրագործել իր ուսուցողական նպատակը:
    5. Ցանկալի է, որ օրինակելի խնդրի լուծումը խմբային աշխատանք ներառի:
    Խնդրի ընտրությունը կատարելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի հետևյալ նկատառումները.
    1. Արդյո՞ք այդ իրավիճակը հետաքրքիր կլինի աշակերտների տվյալ խմբի համար:
    2. Այս խնդրի հետազոտումն իրագործելի՞ է ,և արդյոք հատկացված ժամանակն ու նյութատեխնիկական առկա պաշարներն արդյունավետ հետազոտություն վարելու հնարավորություն են ընձեռում:

    Հարգելի կոլեգաներ, օգտվեք պաշարների շտեմարանում Անահիտ Հարությունյանի տեղադրած <<Պրոբլեմային ուսուցում: Պրոբլեմատիկ իրավիճակներ>> պաշարից:
    https://lib.armedu.am/resource/1826
    Հարգելի Մարինե, շնորհակալություն հետաքրքիր աղբյուր տեղադրելու համար:
    Դասը ճիշտ պլանավորելու համար պետք է կարողանալ տեսնել պրոբլեմը, որը մարդու մոտ ձևավորվում է գործունեության տարբեր շրջանակներում, երկար ժամանակի ընթացքում և, այնուամենայնիվ, այն զարգացնելու համար կարելի է ընտրել հատուկ վարժություններ և մեթոդներ, որոնք նշանակելիորեն կօգնեն այս դժվարին մանկավարժական խնդրում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (05.02.2018), Գայանե Սիմոնյան (05.02.2018), Մարինե Յարմալոյան (05.02.2018), Մկրտչյան Արփենիկ (06.02.2018), Նոնա Բադալյան (05.02.2018), Tamara Zakaryan (06.02.2018)

  3. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, թեման արդիական է:
    Ներկայացնում եմ ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի մասնագետ Պայքար Սահակյանի «ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ՈւՍՈւՑՈւՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈւՄ» հոդվածը՝ https://lib.armedu.am/resource/16258:
    Թեև վերջինս վերաբերում է մաթեմատիկային, սակայն կարող է օգտակար լինել նաև այլ առարկաների ուսուցիչների համար: Հոդվածում հանգամանորեն ներկայացված են ուսումնական պրոբլեմները, պրոբլեմային իրավիճակների ստեղծման եղանակներն ու ստեղծման հնարները, պրոբլեմային ուսուցման մակարդակները, սովորողների գործունեությանը առնչվող հարցեր, պրոբլեմային իրավիճակների առաջադրանքներին ներկայացվող պահանջներն ու պրոբլեմային ուսուցման մեթոդները:
    Մաղթում եմ հաջողություն:
    Հարգելի Գայանե Սիմոնյան, շնորհակալություն նյութով կիսվելու համար:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (05.02.2018), Գայանե Սիմոնյան (05.02.2018), Մարինե Յարմալոյան (05.02.2018), Մկրտչյան Արփենիկ (06.02.2018), Նոնա Բադալյան (05.02.2018), Tamara Zakaryan (06.02.2018)

  5. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Հարգելի կոլեգաներ, կցանկանայի ձեզ ներկայացնել մի հետաքրքիր նյութ, որը կարելի է վերնագրել այսպես՝ անսովորը սովորականում:

    Պրոբլեմը ի հայտ բերելու համար կարևոր հատկություն է սեփական տեսակետը փոխելու հատկությունը, երբ օբյեկտը ուսումնասիրվում է տարբեր կողմերից: Բնականաբար, միևնույն օբյեկտին տարբեր տեսանկյուններից նայելիս անպայման ի հայտ կգա ավանդական հայացքից դուրս մնացող ինչ-որ բան:

    Օրինակ՝ ջուրը կամ ցածրամոլեկուլային սպիրտները ուսումնասիրելիս աշակերտները ուշադրություն կդարձնեն այն բանին, որ ջուրն ու էթիլսպիրտը սովորական պայմաններում գտնվում են հեղուկ վիճակում, չնայած դրանց փոքր մոլեկուլային զանգվածին, այն դեպքում, երբ քլորը և բութանը հեղուկներ են: Այս պրոբլեմի լուծումը թույլ է տալիս ձևավորել պատկերացում ջրածնային կապի մասին: Մյուս կողմից, ջրի ագրեգատային վիճակի այս անոմալիան բացատրվում է ջրի սեղմվելու հատկությամբ մինչև +4 °C սառեցնելիս և այդ հատկության նշանակությունը կենդանի բնության համար:
    Վերջին խմբագրող՝ manush: 15.02.2018, 16:11:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #54
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    10
    Պրոբլեմային ուսուցման ընթացքում աշակերտները ուսուցչի ղեկավարությամբ իրենց ունեցած գիտելիքների հիման վրա լուծում են պրոբլեմային խնդիրներ, հաղթահարում դժվարին իրավիճկներ, որոնում գործողության նոր եղանակներ, կարգավորում ու կողմնորոշում իրենց գործունեությունը, գործադրում պրոբլեմային շարադրանքի, մասնակի որոնողական կամ էվրիստիկական, հետազոտական մեթոդներ, ինքնուրույնաբար ձևակերպում իրենց մտահոգությունները ու եզրահանգումները, հասնում վերջնական նպատակի: Նպատակը սովորողների ստեղծագործական զարգացումն է, ինչը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրները լուծելու միջոցով: Հոգեբաններն ապացուցել են, որ ստեղծագործական մտածողությունն սկսվում է այն պահից,երբ մարդը հանդիպում է մտավոր խոչընդոտների, որոնք հաղթահարելու համար նրա իմացած գիտելիքները չեն բավարարում,ուստի նա վերհիշում է իմացածը, պարզում իրեն պակասող գիտելիքները և որոնողական գործողություններով փորձում է հաղթահարել առաջադիր խնդիրը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #55
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոբլեմային ուսուցման ընթացքում աշակերտները ուսուցչի ղեկավարությամբ իրենց ունեցած գիտելիքների հիման վրա լուծում են պրոբլեմային խնդիրներ, հաղթահարում դժվարին իրավիճկներ, որոնում գործողության նոր եղանակներ, կարգավորում ու կողմնորոշում իրենց գործունեությունը, գործադրում պրոբլեմային շարադրանքի, մասնակի որոնողական կամ էվրիստիկական, հետազոտական մեթոդներ, ինքնուրույնաբար ձևակերպում իրենց մտահոգությունները ու եզրահանգումները, հասնում վերջնական նպատակի: Նպատակը սովորողների ստեղծագործական զարգացումն է, ինչը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրները լուծելու միջոցով: Հոգեբաններն ապացուցել են, որ ստեղծագործական մտածողությունն սկսվում է այն պահից,երբ մարդը հանդիպում է մտավոր խոչընդոտների, որոնք հաղթահարելու համար նրա իմացած գիտելիքները չեն բավարարում,ուստի նա վերհիշում է իմացածը, պարզում իրեն պակասող գիտելիքները և որոնողական գործողություններով փորձում է հաղթահարել առաջադիր խնդիրը:
    Հարգելի Արփենիկ Մկրտչյան, շնորհակալություն հետաքրքիր նյութի համար: Իմկողմից կարող եմ հավելել, որ պրոբլեմային հարցին ներկայացվում են հետևյալ պահանջները ` պետք է կապ ունենա նախկին յուրացրած իմացությունների հետ, պետք է իր մեջ պարունակի ճանաչողական դժվարություն, որի լուծումը ենթադրում է մի շարք մտավոր գործողություններ, պետք է կապված լինի սովորողների զգացումների հետ, առաջացնի իմացածի անբավարարություն, նորը հայտնաբերելու ձգտում:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #56
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Քիմիայի բազմաթիվ դասերին կարելի է ստեղծել պրոբլեմային իրավիճակներ, և աշակերտների օգնությամբ հասնել եզրահանգման:
    Օրինակ, «Օքսիդացման աստիճան» թեմայով փորձարարական զրույց է տարվում հետևյալ կերպ.
    Ուսուցիչ՝ ջրածինը տալիս է էլեկտրոն նատրիումի՞ն, թե՞ ընդհակառակը:
    Սովորողներ՝ նատրիումն է էլեկտրոն տալիս, որովհետև նրա ատոմի շառավիղը մեծ է:
    Ուսուցիչ՝ իսկ ինչի՞ է վերածվում ջրածինը այդ դեպքում:
    Սովորողների մի մասը կմտածեն, որ ջրածնի ատոմը, ընդունելով էլեկտրոն, կվերածվի հելիումի ատոմի, որովհետև այն ունի երկու էլեկտրոն, մյուսները չեն համաձայնի՝ ասելով, որ հելիումի միջուկի լիցքը +2 է, իսկ տվյալ մասնիկը՝ +1:
    Եվ այսպես, ինչպիսի՞ մասնիկ է այն:
    Առաջացավ պրոբլեմային իրավիճակ, որը կարելի է լուծել՝ ծանոթանալով «իոն» հասկացությանը: Ենթադրվում է, որ որոնողական բնույթի զրույցը աննհրաժեշտ նախապատրաստական աստիճան է սովորողների հետազոտական փուլի աշխատանքի համար:
    Այն դեպքում, երբ սովորողներն ունեն բավականաչափ գիտելիքներ, որն անհրաժեշտ է գիտական դրույթների կառուցման և հիպոթեզներ առաջ քաշելու ունակության համար, ուսուցիչը գործի է դնում սովորողների ինքնուրույն, հետազոտական, որոնողական գործունեությունը, որը ինքնուրույն գործունեության բարձրակարգ վիճակն է: Առանց առաջին երկու մեթոդների վերամշակման չի կարելի անցնել այս մյուսին:
    Օրինակ՝ կոմպլեքս միացություններն ուսումնասիրելիս ուսուցիչը կարող է աշակերտներին առաջադրել հետևյալ ուսումնական պրոբլեմը. «Ինչո՞վ բացատրել քրոմի /III/ աղի լուծույթի գույնի փոփոխությունը տաքացնելիս»:
    Պրոբլեմային իրավիճակ առաջանում է քրոմի /III/ քլորիդի լուծույթի տաքացման փորձի ցուցադրման ժամանակ: Որպեսզի աշակերտները նախապատրաստվեն վարկած առաջ քաշելուն, կարելի է վեր հանել նրանց նրանց գիտելիքները բյուրեղահիդրատների, պղնձարջասպի ջրազրկման և պղնձի /II/ սուլֆատի հիդրատացման վերաբերյալ:
    Վերջին խմբագրող՝ Ալվարդ Հարությունյան: 11.02.2018, 17:37:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #57
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2017
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    5
    Ենթադրություն անելով՝ մենք սովորաբար օգտագործում ենք հետևյալ խոսքերը. «հնարավոր է», «ենթադրենք», «իսկ եթե» և այլն:
    1) Ինչպիսի՞ պայմաններում թվարկված օբյեկտներից յուրաքանչյուրը (նյութերի, ռեակցիաների թվարկում) կլինի շատ օգտակար: Կարո՞ղ եք դուք մտածել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կարող են օգտակար լինել այդ օբյեկտներից (նյութեր, ռեակցիաներ) երկուսը կամ ավելին:
    2) Ինչպիսի՞ պայմաններում այդ նույն օբյեկտները կարող են լինել բոլորովին անպետք կամ նույնիսկ վնասակար:
    3) Գտեք երևույթների, իրադարձության հնարավոր պատճառը: Ինչո՞ւ է սարքի լամպը վառվում նյութի լուծույթի էլեկտրահաղորդականության փորձարկման ժամանակ:
    4) Առաջադրեք մի քանի հնարավոր վարկածներ:

    Ածխաթթվի աղերը թեմայի դասավանդման ժամանակ աշակերտներին հարց է տրվում. «Հնարավո՞ր է արդյոք կրաջրի միջով ածխաթթու գազի անցկացումից ստացվի թափանցիկ լուծույթ»:
    Աշակերտները կենսաբանությունից, ինչպես նաև քիմիայի նախորդ դասերից գիտեն, որ կրաջուրը պղտորվում է ածխաթթու գազից, որովհետև առաջանում է կալցիումի կարբոնատի նստվածքը: Նրանք հարցին տալիս են բացասական պատասխան: Բայց փորձը շարունակում ենք, ածխաթթու գազը, երբ շարունակում ենք անցկացնել կրաջրի պղտոր լուծույթի միջով, ստացվում է կալցիումի հիդրոկարբոնատի թափանցիկ լուծույթ: Եվ նրանք կարողանում են ուսուցչի օգնությամբ բացատրել նաև ընթացող ռեակցիաները և գրել հավասարումները:
    Կամ մեկ այլ օրինակ: Էլեկտրոլիզ թեման անցնելու ժամանակ աշակերտներին հարց ենք տալիս. « Ինչո՞ւ նատրիումի սուլֆատի էլեկտրոլիզի ժամանակ կատոդի վրա առաջանում է ջրածին, իսկ անոդի վրա՝ թթվածին»: Պատասխանելու համար աշակերտներն օգտվում են մետաղների ստանդարտ էլեկտրոնային պոտենցիալների շարքից և անիոնների համեմատական ակտիվության շարքից: Նրանք ինքնուրույն գալիս են այն եզրակացության, որ նատրիումը գտնվում է ավելի ձախ, քան ջրածինը, կատոդի վրա վերականգնվում է ջուրը և առաջանում է ջրածին: Քանի որ թթվային մնացորդը թթվածնավոր թթվի է՝ անոդի վրա առաջանում է թթվածին:
    Կարող ենք բերել մեկ այլ օրինակ: Ալմաստ և գրաֆիտ թեման անցնելու ժամանակ բացատրվում է ալոտրոպիայի երևույթը, նրանց հատկությունների նմանությունները և տարբերությունները, հարց է տրվում. «Ինչո՞վ է պայմանավորված այդ նմանությունները և տարբերությունները»: Նրանք կառուցվածքները ուսումնասիրելուց հետո պատասխանում են, որ դա պայմանավորված է բյուրեղացանցերի տարբերություններով:
    Պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը քիմիայի դասերին ուսուցումը դարձնում է արդյունավետ, նպաստում է աշակերտների ստողծագործական ակտիվության և հետազոտական ունակությունների զարգացմանը, բազմակողմանի մտածողության ձևավորմանը և խթանմանը:
    Վերջին խմբագրող՝ Ալվարդ Հարությունյան: 11.02.2018, 17:38:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #58
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,338
    Հեղինակության աստիճան
    1067
    Հարգելի Ալվարդ Հարությունյան, կիսում եմ Ձեր կարծիքը պրոբլեմային ուսուցման վերաբերյալ: Գտնում եմ, որ պրոբլեմային ուսուցումը ինքնին զարգացնող ուսուցում է, քանի որ հենց պրոբլեմների առաջադրումն է, որ ուղղորդում է սովորողներին դեպի առաջադրանքի հանգուցալուծում, որը ենթադրում է նոր վարկածների առաջադրում, , նրա մասին ունեցած տեղեկությունների համակարգում, նոր, մինչ այդ միանգամայն անհայտ գիտելիքների, օրինաչափությունների, փաստարկների որոնում, որն էլ հող է նախապատրաստում ստեղծագործական գործունեության ձևավորման ու զարգացման համար:Այն տարածվում է որ միայն քիմիայի, այև այլ առարկաների վրա:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #59
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    18
    Հարգելի Մարինե պրոբլեմային ուսուցման ժամանակ շատ կարևոր է պրոբլեմային հարցի ձևակերպումը, որը ուսուցիչը պետք է նախապես մտածի ու պատրաստի: Պրոբլեմային են համարվում այն հարցերը, որոնք սովորողների մոտ առաջացնում են մտավոր դժվարություններ, քանի որ դրանց պատասխանները չկան ոչ սովորողների նախկին գիտելիքներում ոչ էլ ուսուցչի հաղորդած տեղեկատվությունում:

  18. #60
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    465
    Հեղինակության աստիճան
    934
    Ս. Լ. Ռուբինշտեյնն ասել է, որ մտածողության սկիզբը պրոբլեմային իրավիճակի ծագումն է:

+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •