+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Պատերազմների պատմական լուսաբանումը

  1. #1
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1

    Պատերազմների պատմական լուսաբանումը

    Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը:Որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լուսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
    Բերենք օրինակներ: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 12.11.2017, 19:16:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը: որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լոսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
    Բերենք օրինակներ: Շնորհակալություն:
    Պատերազմները երբեմն սկսում են որպես անարդարացի և դառնում արդարացի:Օր. Ֆրանս-պրուսական պատերազմը: Սկզբում Գերմանիայի համար դա արդարացի պատերազմ էր , սակայն երբ Նապոլեոնի 3-ի բանակները Սեդան ամրոցի մոտ կապիտուլացվեցին , այդ օրվանից Գերմանիան սկսեց անարդարացի պատերազմ : Ուստի ուսուցչի խնդիրն է բացատրել աշակերտին ,թե ինչպես են փոխվում պատերազմները:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 12.11.2017, 16:39:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (12.11.2017), Lianna Manukyan (12.11.2017), Գայանե Սիմոնյան (12.11.2017), Լիանա Խաչատրյան (13.11.2017), Մկրտչյան Արփենիկ (12.11.2017)

  5. #3
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը: որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լոսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
    Բերենք օրինակներ: Շնորհակալություն:


    Հարգելի Անժելա, այս թեման հետաքրքրեց նաև ինձ՝ մաթեմատիկայի ուսուցչիս: Պատմություն առարկայի ուսուցանումը պետք է խարսխվի ոչ թե թվերը, փաստերը և անունները մեխանիկորեն սերտելու ու մտապահելու վրա, այլ պետք է սովորողի մոտ զարգացնի դեպքերը, փաստերն ու փաստարկները ճիշտ համադրելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծություններ և ճիշտ մտահանգումներ կատարելու կարողություններ: Այլապես առարկայի դասավանդումը դառնում է ինքնանպատակ, կյանքից և իրականությունից կտրված: Ձեր առաջարկած թեմայում զգացվում է աշակերտին սերտողականությունից զերծ պահելու և դեպի ակտիվ ուսուցման հարթակ մղելու դրական միտում: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 12.11.2017, 16:39:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անժելա, այս թեման հետաքրքրեց նաև ինձ՝ մաթեմատիկայի ուսուցչիս: Պատմություն առարկայի ուսուցանումը պետք է խարսխվի ոչ թե թվերը, փաստերը և անունները մեխանիկորեն սերտելու ու մտապահելու վրա, այլ պետք է սովորողի մոտ զարգացնի դեպքերը, փաստերն ու փաստարկները ճիշտ համադրելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծություններ և ճիշտ մտահանգումներ կատարելու կարողություններ: Այլապես առարկայի դասավանդումը դառնում է ինքնանպատակ, կյանքից և իրականությունից կտրված: Ձեր առաջարկած թեմայում զգացվում է աշակերտին սերտողականությունից զերծ պահելու և դեպի ակտիվ ուսուցման հարթակ մղելու դրական միտում: Շնորհակալություն:
    Շնորհակալություն հարգելի Գայանե,ճիշտ նկատեցիք, որ առարկայի դասավանդումը պետք է լինի ոչ ինքնանպատակ, կյանքից ու իրականությունից կտրված, մանավանդ այն իրականությունից, որում մենք ենք ապրում, ցավոք՝ պատերազմական:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    1
    Այս հարցում օգնության կհասնի նաև գեղարվեստական գրականությունը: Որպեսզի պատմական որևէ անցք կամ իրադարձություն ավելի տպավորիչ, պատկերավոր դառնա և աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնի, կարելի է հանձնարարել ընթերցել համապատասխան գեղարվեստական գիրքը:Կարևոր է, որ աշակերտները գիրքը ընթերցելիս ուշադրություն դարձնեն նաև գեղարվեստական կողմին `բնության նկարագրություններ, հերոսների հոգեվիճակի նկարագրություններ: Սրանք առաջին հայացքից հաճախ երկրորդական են թվում, և աշակերտների մեծ մասը հաճախ շրջանցում է այս հատվածները:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 12.11.2017, 19:15:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցում օգնության կհասնի նաև գեղարվեստական գրականությունը: Որպեսզի պատմական որևէ անցք կամ իրադարձություն ավելի տպավորիչ, պատկերավոր դառնա և աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնի, կարելի է հանձնարարել ընթերցել համապատասխան գեղարվեստական գիրքը:Կարևոր է, որ աշակերտները գիրքը ընթերցելիս ուշադրություն դարձնեն նաև գեղարվեստական կողմին `բնության նկարագրություններ, հերոսների հոգեվիճակի նկարագրություններ: Սրանք առաջին հայացքից հաճախ երկրորդական են թվում, և աշակերտների մեծ մասը հաճախ շրջանցում է այս հատվածները:
    Հարգելի Սուսան Շառաջյան, շնորհակալություն անդրադարձի համար:Պատմություն առարկան միջառարկայական կապով սերտորեն առընչվում է գրականություն առարկայի հետ: Բայց այսօր , ցավոք քիչ են կարդում և այդ բացը կրկին ուսուցչի ուսերին է, ով կամ պետք է պատմի կամ համապատասխան փոքրիկ ֆիլմ ցուցադրի: Օր. երբ անցնում եմ Սյունիքի ազատագրական պայքարը 1720-ական թթ., ապա հանձնարարում եմ կարդալ Րաֆֆի «Դավիթ Բեկ», բայց միայն 10%-ն էլ չի կարդում ,հավատացե՜ք:Այդժամ օգնության է հասնում ֆիլմի ցուցադրումը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
    Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 12.11.2017, 21:41:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
    Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
    Գիտեք հարգելի՜ Արփենիկ, դավանափոխությունը լոկ միջոց էր Պարսկաստանի շատ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակների համար, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին հայ ժողովրդին ֆիզիկապես ձուլելու և ոչնչացնելու փաստին:
    «Չգիտակցված մահը մահ է , գիտակցված մահը՝ անմահություն: Սա էր Վարդանանց պատերազմի գաղափարախոսությունը:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    264
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
    Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
    Հարգելի՛ Արփենիկ շարունակելով Ձեր գրառումը,ավելացնեմ նաև մյուս արդարացի պատերազմը ՝ <<Մայիսյան հերոսամարտերը>>,որոնք իրավմամբ հայ ժողովրդի ամենապայծառ ու փառահեղ էջերից մեկն է:Բնաջնջման հերթական ծրագիր թուրքերի կողմից,որը հանդիպեց հայ ժողովրդի համառ դիմադրությանը:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 12.11.2017, 23:30:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Անժելա, այս թեման ինչպե՞ս եք ներկայացնում նոր մեթոդներով:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •