Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ծեծը դաստիարակության մեթոդ չէ

  1. #21
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    □ Բռնություն
    Բռնությունն անձի նկատմամբ ֆիզիկական ուժի կամ իշխանության
    գործածման դրսևորում է, որի հետևանքով կարող են առաջանալ
    վնասվածքներ, հոգեբանական խնդիրներ, անգամ` մահ: Երեխայի
    հանդեպ բռնությունը համընդհանուր խնդիր է: Երեխաներն ու
    դեռահասները հատկապես խոցելի են ֆիզիկական, սեռական և
    հոգեբանական բռնության նկատմամբ: Բռնության դեպքեր են
    արձանագրվում ինչպես ընտանիքներում, այնպես էլ երեխայի
    սոցիալական միջավայրում` դպրոցում, համայնքում, խնամք
    իրականացնող հաստատություններում:
    Տարբերում են բռնության հետևյալ ձևերը.
     Ֆիզիկական բռնություն. երեխայի թափահարում, մարմնական
    պատիժներ, կռիվներ, իրերի կանխամտածված փչացում, իրերի
    յուրացում:
     Հոգեբանական բռնություն. անընդհատ կրկնվող սպառնալիքներ,
    վիրավորանքներ, ծաղրելը, նվաստացնելը, մեկուսացնելը, մերժելը,
    պիտակավորելը: Համացանցով և բջջային հեռախոսներով ծաղրելը`
    էլեկտրոնական նամակների, անհատական ինտերնետային էջերի,
    տեքստային հաղորդագրությունների, նկարների փոխանցման
    միջոցով, կոչվում է կիբեռբռնություն:
     Անտեսում. ծնողների կամ խնամակալների կողմից երեխայի
    ֆիզիկական և զգացմունքային կարիքների չբավարարում, ագրեսիվ
    վերաբերմունք, սիրո բացակայություն:
     Սեռական բռնություն. սեռական բնույթի խոսակցություններ և
    գործողություններ երեխայի հետ, սեռական օրգանների ցուցադրում,
    սեռական ոտնձգություն, մասնակցություն պոռնոգրաֆիկ
    գործունեությանը, բռնաբարություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Ցանկացած երեխա և դեռահաս կարող է դառնալ բռնության զոհ:
    Սեռական բռնությանը ենթարկվում են ինչպես աղջիկները, այնպես էլ
    տղաները: Ավելի հաճախ բռնության զոհ են դառնում այն երեխաները և
    դեռահասները, որոնց մոտ առկա է`
     ֆիզիկական հաշմանդամություն,
     յուրահատուկ արտաքին տեսք,
     մտավոր հետամնացություն և/ կամ ուսուցման դժվարություն,
     վարքի առանձնահատկություններ, հատկապես հիպերակտիվ կամ
    չափից ավելի ինքնամփոփ, չշփվող երեխաներ,
     վատ սոցիալական հմտություններ,
     անբարենպաստ ընտանեկան մթնոլորտ,
     քրոնիկական հիվանդություններ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #23
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Բռնության ենթարկված երեխայի մոտ նկատվում են հետևյալ նշանները`
     վնասվածքներ` տեղակայված մարմնի այնպիսի մասերում, որոնք
    սովորաբար չեն վնասվում երեխայի նորմալ գործունեության
    ընթացքում (աչքեր, բերան, մեջք, ազդրեր, սեռական օրգաններ):
     Կրկնվող, ծանր բնույթ կրող կամ անբացատրելի վնասվածքներ.
    կապտուկներ, այրվածքներ, կողերի, քթի կոտրվածքներ:
     Ծնողի կողմից երեխայի վնասվածքի վերաբերյալ քիչ հավանական և ոչ
    համոզիչ բացատրություն, ոչ ճիշտ խնամք, բուժօգնության հետաձգում:
     Սեռական բռնության մասին են վկայում սեռական օրգանների
    վնասվածքները, անսովոր արտադրությունը, արյունազեղումները կամ
    արյունահոսությունը արտաքին սեռական օրգաններից,
    որովայնացավը, վաղ հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, քորի և այրոցի զգացումը սեռական
    օրգանների շրջանում, օտար մարմինները սեռական օրգանների և
    հետանցքի շրջանում:
     Բռնության ենթարկված երեխան դրսևորում է վախ անծանոթ
    մեծահասակներից, հատկապես որևէ հստակ սեռի
    ներկայացուցիչներից, հուզական անհավասարակշռություն,
    խուսափում է ֆիզիկական շփումից, անգամ հարազատների հետ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Բռնության ենթակված երեխայի մոտ կարող է առաջանալ նաև`
     աճի և զարգացման հապաղում, քաշի կտրուկ փոփոխություն:
     Ծնողների հետ շփվելու, տուն գնալու ցանկության բացակայություն:
     Անվստահություն անծանոթ մարդկանց հանդեպ:
     Վախ ֆիզիկական շփումից:
     Չափից ավելի «լսող», ենթարկվող վարքագիծ, ցածր
    ինքնագնահատական, ինֆանտիլ պահվածք, ուշադրության
    գերպահանջ:
     Ագրեսիվ վարքագիծ, հատկապես իրենից փոքր և թույլ երեխաների և
    կենդանիների նկատմամբ:
     Տագնապ և վախ, դեպրեսիայի նշաններ, քնի խանգարումներ,
    մեկուսացում, ընկերների բացակայություն, ինքնասպանության փորձ:
     Դպրոցական դժվարություններ և անհաջողություններ:
     Ալկոհոլի և թմրանյութի օգտագործում, հակաօրինական/ հակասոցիալ
    վարքագիծ:
     Տարբեր բնույթի ցավեր` գլխացավեր, փորացավեր, սրտխառնոց,
    թուլություն, կլինիկական պատկերի բացակայության պայմաններում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #25
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար երեխաները և դեռահասները չեն խոսում բռնության
    մասին, քանզի կարծում են, որ իրենք են մեղավոր, հատկապես սեռական
    բռնության պարագայում, ահաբեկված են բռնություն կատարողի կողմից,
    ամաչում են պատահածից, կամ պարզապես չունեն մտերիմ մարդ, ում
    հետ կարող են կիսվել:
    Եթե կա դեռահասի նկատմամբ բռնության կասկած, ապա հարկ է՝ անմիջապես դիմել ծնողին/ընտանիքի ավագ անդամին, ուսուցչին կամ
    այն մեծահասակին, ում դեռահասը վստահում է, և փորձել պարզել
    իրավիճակը:
     Կազմակերպել հոգեբանական օգնություն՝ դիմելով մասնագետ-
    հոգեբանին: Վաղ մասնագիտական միջամտությունը և օգնությունը
    չափազանց կարևոր է արագ ապաքինման և հետևանքներից
    խուսափելու համար:
     Անհրաժեշտության դեպքում՝ դիմել սոցիալական կամ հատուկ
    օժանդակող ծառայություններ և / կամ ոստիկանություն:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ –
    ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
    ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
    ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    Մեթոդական ձեռնարկ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #26
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի ֆորումի մասնակիցներ, ողջունելի է այն փաստը, որ ծեծը որպես դաստիարակության միջոց դպրոցում և տանը համարյա թե վերացել է. այն պատժի միջոց է, որը նվաստացնում է մարդուն, հոգեկան ծանր վիճակի մեջ է դնում նրան, հեղինակազրկում, հիասթափության մղում: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի երեխային այդ իրավիճակներում չդնենք: Մեզնից ով կցանկանար, որ իր երեխան հայտնվեր նման վիճակում:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորովին վերջերս սոցիալական կայքերում լայնորեն քննարկվեցին տարբեր կրթօջախներում երեխայի հանդեպ կիրառված բռնության դեպքեր,ընդ որում խոսքը գնում էր թե' հոգեբանական, թե' ֆիզիկական բռնության մասին:Միաժամանակ բավականին երկար քննարկվեց նաև <<Ընտանեկան բռնությունների մասին>> օրենքի նախագիծը....
    Ցավոք սրտի երեխայի հանդեպ կիրառվող բռնությունը լայն տարածում ունի նաև մեր իրականության մեջ:ԵՎ ցավալի է,որ բռնություն կատարողը հաճախ երեխայի մայրն է:Երեխաները ծեծվում և նսեմացվում են ոչ միայն <<վատ վարքի>>, ծնողին <<չենթարկվելու>>, այլ նաև վատ սովորելու,ցածր գնահատականների և ընկերներից առաջադիմությամբ ետ մնալու համար:
    Ինչպիսի՞ աշխատանք պետք է տանեն դասղեկները բռնության ենթարկվող աշակերտի և բռնարար ծնողի հետ...
    Հարգելի Մելինե, շնորհակալություն առաջադրված թեմայի համար: Ցավոք , պիտի ասեմ , որ շատ հաճախ հանդիպում ենք դեպքեր, երբ երեխաների հետ ավելի հեշտ ենք մի հայտարարի գալիս, քան իրենց ծնողների: Մեծ ցավ եմ ապրում, սակայն այն, ինչ իրավունք է վերապահված ինձ անելու՝ ավելի ուշադիր, ավելի ջերմ և մտերմական հարաբերություններ ունենալն է ինքնահաստատման խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ:Բռնությունը միմիայն չարություն կարող է սերմանել, իսկ դրանից էլ սարսափելի հետևանքներ կարելի է սպասել:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մելինե, շնորհակալություն առաջադրված թեմայի համար: Ցավոք , պիտի ասեմ , որ շատ հաճախ հանդիպում ենք դեպքեր, երբ երեխաների հետ ավելի հեշտ ենք մի հայտարարի գալիս, քան իրենց ծնողների: Մեծ ցավ եմ ապրում, սակայն այն, ինչ իրավունք է վերապահված ինձ անելու՝ ավելի ուշադիր, ավելի ջերմ և մտերմական հարաբերություններ ունենալն է ինքնահաստատման խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ:Բռնությունը միմիայն չարություն կարող է սերմանել, իսկ դրանից էլ սարսափելի հետևանքներ կարելի է սպասել:
    Այո,ցավոք ուսուցիչը (եթե չեմ սխալվում, նույնիսկ սոց մանկավարժը) ոչ մի լիազորություն չունի ընտանեկան բռնությունը կանխելու,բռնության ենթարկվող երեխային պաշտպանելու համար: Պատահական չէ,որ խոսեցի <<Ընտանեկան բռնությունների մասին օրենքի նախագծի>> մասին,կարծում եմ ,որ օրենքի ընդունումից հետո համայնքը և դպրոցը լիազորություններ կունենան,կպաշտպանեն բռնության ենթարկվող երեխաներին ,կանխարգելելով բռնության տարածումը և արմատացումը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Հուսանք, որ երբևէ կունենանք դրական տեղաշարժ, քանի,որ դեպքերը գնալով շատանում և տարաբնույթ են դառնում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսանք, որ երբևէ կունենանք դրական տեղաշարժ, քանի,որ դեպքերը գնալով շատանում և տարաբնույթ են դառնում:
    Համամիտ եմ հարգելի՛ Դիանա։Դրա համար դպրոցներում և ամենուրեք պետք է մեծացնել պայքարը դրա դեմ։Ուստի դպրոցներում
    ծնողական ժողովների ընթացքում պիտի հաճախակի քննարկվեն <<Բռնությունների և դրանց վտանգավոր հետևանքների մասին>> թեմաները։Այս դեպքում հուսանք,որ կլինի դրական տեղաշարժ։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 14.11.2017, 22:36:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •