Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ծեծը դաստիարակության մեթոդ չէ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Ծեծը դաստիարակության մեթոդ չէ

    Բոլորովին վերջերս սոցիալական կայքերում լայնորեն քննարկվեցին տարբեր կրթօջախներում երեխայի հանդեպ կիրառված բռնության դեպքեր,ընդ որում խոսքը գնում էր թե' հոգեբանական, թե' ֆիզիկական բռնության մասին:Միաժամանակ բավականին երկար քննարկվեց նաև <<Ընտանեկան բռնությունների մասին>> օրենքի նախագիծը....
    Ցավոք սրտի երեխայի հանդեպ կիրառվող բռնությունը լայն տարածում ունի նաև մեր իրականության մեջ:ԵՎ ցավալի է,որ բռնություն կատարողը հաճախ երեխայի մայրն է:Երեխաները ծեծվում և նսեմացվում են ոչ միայն <<վատ վարքի>>, ծնողին <<չենթարկվելու>>, այլ նաև վատ սովորելու,ցածր գնահատականների և ընկերներից առաջադիմությամբ ետ մնալու համար:
    Ինչպիսի՞ աշխատանք պետք է տանեն դասղեկները բռնության ենթարկվող աշակերտի և բռնարար ծնողի հետ...
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 07.11.2017, 14:57:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LB03 (13.11.2017), Lianna Manukyan (14.11.2017), Վալեր (13.11.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017), Էմմա Խաչատրյան (08.11.2017)

  3. #2
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Մեջբերում Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորովին վերջերս սոցիալական կայքերում լայնորեն քննարկվեցին տարբեր կրթօջախներում երեխայի հանդեպ կիրառված բռնության դեպքեր,ընդ որում խոսքը գնում էր թե' հոգեբանական, թե' ֆիզիկական բռնության մասին:Միաժամանակ բավականին երկար քննարկվեց նաև <<Ընտանեկան բռնությունների մասին>> օրենքի նախագիծը....
    Ցավոք սրտի երեխայի հանդեպ կիրառվող բռնությունը լայն տարածում ունի նաև մեր իրականության մեջ:ԵՎ ցավալի է,որ բռնություն կատարողը հաճախ երեխայի մայրն է:Երեխաները ծեծվում և նսեմացվում են ոչ միայն <<վատ վարքի>>, ծնողին <<չենթարկվելու>>, այլ նաև վատ սովորելու,ցածր գնահատականների և ընկերներից առաջադիմությամբ ետ մնալու համար:
    Ինչպիսի•աշխատանք պետք է տանեն դասղեկները բռնության ենթարկվող աշակերտի և բռնարար ծնողի հետ...
    ՇՆորհակալություն հարգելի՛ Մելինե, արդիական թեմա եք առաջարկել։Համամիտ եմ ձեզ հետ։Ծեծը դաստիարակության մեթոդ չէ։Պատժի մեթոդներն են՝ սաստող հայացք, խիստ վերաբերմունք, անհատական զրույցներ և այլն:
    Առաջարկում եմ նաև ընթերցել իմ թեման՝<<Պատժի ձևերը դպրոցում>>։Այնտեղ կգտնեք խորհուրդներ։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիլիթ (13.11.2017), Մելինե Մելքումյան (09.11.2017)

  5. #3
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Փաստեր երեխաների նկատմամբ իրականացված բռնության հետևանքների վերաբերյալ
    Երկարամյա հետազոտությունների արդյունքները վեր են հանել մի շարք բացասական հետևանքներ՝ երեխայի նկատմամբ բռնության
    և անտեսման զոհերի հետ կապված,որոնք ներառում են՝
    -մահ,
    -ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն,
    -սթրես և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ,
    -թերարժեքություն և ցածր ինքնագնահատական,
    -կրթության ոլորտում անհաջողություններ,
    -հոգեբանական և վարքային խնդիրներ,
    -քնի խանգարում և հետտրավմատիկ սթրես,
    -մտավոր առողջության խնդիրներ,
    -սնվելու խանգարումներ և ինքնավնասում,
    -կախվածություն ալկոհոլից և թմրանյութերից,
    -հետագայում տանջանքների ենթարկվելու ռիսկի մեծացում,
    -զոհերն հետագայում իրենք են դառնում բռնություն գործադրողներ(բռնացողներ)։
    <<Դրական ծնողավարման ձեռնարկ>>

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի' Էմմա, շնորհակալ եմ արձագանքի համար:Ինձ ավելի շատ մտահոգում են ընտանիքում բռնության ենթարկվող երեխաները ,որովհետև ինչպես ինքներդ նշեցիք,բռնության ենթարկվողները հաճախ նաև ագրեսիվ վարք են ցուցաբերում հասակակիցների հետ շփման ժամանակ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017), Էմմա Խաչատրյան (08.11.2017)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Ընտանիքում բռնության ենթարկվող երեխաները հաճախ դառնում են դժվար դաստիարակվող երեխաներ.նրանք կամ չափախանց ագրեսիվ են ,կամ չափազանց վախվորած ու ինքնամփոփ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017), Էմմա Խաչատրյան (08.11.2017)

  11. #6
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Շատ դեպքերում պատիժը բռնության սկիզբն է դառնում։Թե՛ բառացի և թե՛ ոչ բառացի պատժամիջոցները պարունակում են երեխայի նկատմամբ բռնություն։
    Պատիժ՝
    -ենթադրում է թեթև ֆիզիկական վնասվացքներ,օրինակ՝ հարվածել,ապտակել և այլն,
    -ծնողները,ուսուցիչները դա ընդունում են որպես ուսուցման գործիք,
    -մեծահասակը,ով պատժում է,չի ճանաչում պատիժը որպես բռնություն։
    Դա չճանաչված բռնության ձև է։

    Բռնություն՝
    -ենթադրում է թեթև և ծանր ֆիզիկական վնասվածքներ,ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն,
    -սովորաբար չունի ուսուցողական նպատակ,
    -բռնացողը լիովին տեղյակ է,որ իր գործողությունը բռնություն է։
    <<Դրական ծնողավարման ձեռնարկ>>

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Վալեր (13.11.2017), Էմմա Գարունց (14.11.2017)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Մտահոգիչը հենց Ձեր նշած <<չճանաչված բռնություններն են>> , քանի որ այս դեպքում ծնողը լիովին վստահ է որ իր երեխայի դաստիարակությունը ճիշտ հունով է ընթանում,երբեմն կարող է նաև գլուխ գովալ, թե որ արարքի համար երեխային ինչով և ինչքան ծեծեց: Նման ծնողները այնքան վստահ են իրեց կիրառած մեթոդի վրա, որ նույնիսկ նման մոտեցում են պահանջում երեխայի դաստիարակից,դասվարից դասղեկից...Այսինքն այն միակ մարդը ,ով պետք է ամեն կերպ ամեն ինչից պաշտպաներ իր երեխային ,դեռ մի բան էլ ուրիշներից է պահանջում ,որ ծեծեն իր երեխային:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017), Էմմա Խաչատրյան (08.11.2017)

  15. #8
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Մեջբերում Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտահոգիչը հենց Ձեր նշած <<չճանաչված բռնություններն են>> , քանի որ այս դեպքում ծնողը լիովին վստահ է որ իր երեխայի դաստիարակությունը ճիշտ հունով է ընթանում,երբեմն կարող է նաև գլուխ գովալ, թե որ արարքի համար երեխային ինչով և ինչքան ծեծեց: Նման ծնողները այնքան վստահ են իրեց կիրառած մեթոդի վրա, որ նույնիսկ նման մոտեցում են պահանջում երեխայի դաստիարակից,դասվարից դասղեկից...Այսինքն այն միակ մարդը ,ով պետք է ամեն կերպ ամեն ինչից պաշտպաներ իր երեխային ,դեռ մի բան էլ ուրիշներից է պահանջում ,որ ծեծեն իր երեխային:
    Ցավալի է,որ կան դեռ այդպիսի ծնողներ և ուսուցիչներ։Դրա համար բոլորս միասին պիտի պայքարենք,որպեսզի նման դեպքեր չլինեն։Քանի որ նրանք պատկերացում չունեն նման պատժի հետևանքների մասին։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017)

  17. #9
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Խորհուրդներ զայրույթի վերահսկման վերաբերյալ․
    1․Նախքան որևէ բան ասելը կամ անելը՝ հաշվեք մինչև 10-ը։Եթե դեռ բարկացած եք,դուրս եկեք և ժամանակ հատկացրեք ինքներդ
    ձեզ հանդարտվելու։
    2․Թուլացրե՛ք ուսերը,խորը շնչե՛ք և ինքներդ ձեզ համար կրկնե՛ք հանգստացնող արտահայտություն,օրինակ՝ <<հանդարտվի՛ր>>։
    3․Ձեռքերը դրե՛ք մեջքի հետևում և ինքներդ ձեզ ստիպե՛ք սպասել։Ոչինչ մի՛ ասեք մինչև չհանդարտվեք։
    4․Դուրս եկեք զբոսանքի և մտածե՛ք իրավիճակի մասին։Մտածե՛ք այն մասին,թե ինչու ձեր երեխան իրեն նման կերպ դրսևորեց։
    Փորձե՛ք դիտարկել արարքը նրա տեսանկյունից։Գտե՛ք այնպիսի պատասխան,որը կհարգի երեխայի տեսանկյունը և միևնույն
    ժամանակ կբացատրի, թե ինչու դուք բարկացաք։
    5․Գնացե՛ք որևէ խաղաղ վայր և մշակե՛ք քայլեր հետագա դաստիարակման դրական մոտեցումների ուղղությամբ։Վերադարձե՛ք
    երեխայի մոտ,երբ արդեն մշակել եք գործողություններ ձեր երկարաժամկետ նպատակների համար,որը կապահովի ջերմություն,
    կառուցողական մոտեցում և կհարգի այն,ինչ ձեր երեխան մտածում և զգում է։
    6․Հիշե՛ք,որ իրավիճակը հնարավորություն է ձեզ համար՝ սովորեցնելու ձեր երեխային,թե ինչպես կարելի է բախումները հաղթահարել հաղորդակցման և խնդիրների լուծման միջոցով։
    <<Դրական ծնողավարման ձեռնարկ>>

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Վալեր (13.11.2017), Էմմա Գարունց (13.11.2017), Լիլիթ (13.11.2017), Մելինե Մելքումյան (08.11.2017)

  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդներ զայրույթի վերահսկման վերաբերյալ․
    1․Նախքան որևէ բան ասելը կամ անելը՝ հաշվեք մինչև 10-ը։Եթե դեռ բարկացած եք,դուրս եկեք և ժամանակ հատկացրեք ինքներդ
    ձեզ հանդարտվելու։
    2․Թուլացրե՛ք ուսերը,խորը շնչե՛ք և ինքներդ ձեզ համար կրկնե՛ք հանգստացնող արտահայտություն,օրինակ՝ <<հանդարտվի՛ր>>։
    3․Ձեռքերը դրե՛ք մեջքի հետևում և ինքներդ ձեզ ստիպե՛ք սպասել։Ոչինչ մի՛ ասեք մինչև չհանդարտվեք։
    4․Դուրս եկեք զբոսանքի և մտածե՛ք իրավիճակի մասին։Մտածե՛ք այն մասին,թե ինչու ձեր երեխան իրեն նման կերպ դրսևորեց։
    Փորձե՛ք դիտարկել արարքը նրա տեսանկյունից։Գտե՛ք այնպիսի պատասխան,որը կհարգի երեխայի տեսանկյունը և միևնույն
    ժամանակ կբացատրի, թե ինչու դուք բարկացաք։
    5․Գնացե՛ք որևէ խաղաղ վայր և մշակե՛ք քայլեր հետագա դաստիարակման դրական մոտեցումների ուղղությամբ։Վերադարձե՛ք
    երեխայի մոտ,երբ արդեն մշակել եք գործողություններ ձեր երկարաժամկետ նպատակների համար,որը կապահովի ջերմություն,
    կառուցողական մոտեցում և կհարգի այն,ինչ ձեր երեխան մտածում և զգում է։
    6․Հիշե՛ք,որ իրավիճակը հնարավորություն է ձեզ համար՝ սովորեցնելու ձեր երեխային,թե ինչպես կարելի է բախումները հաղթահարել հաղորդակցման և խնդիրների լուծման միջոցով։
    <<Դրական ծնողավարման ձեռնարկ>>
    Հարգելի Էմմա, անչափ շնորհակալ եմ արձագանքի և կարևոր խորհուրդների համար :

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Էմմա Խաչատրյան (08.11.2017)

Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •