Էմմա Խաչատրյան-ի խոսքերից
Խորհուրդներ զայրույթի վերահսկման վերաբերյալ․
1․Նախքան որևէ բան ասելը կամ անելը՝ հաշվեք մինչև 10-ը։Եթե դեռ բարկացած եք,դուրս եկեք և ժամանակ հատկացրեք ինքներդ
ձեզ հանդարտվելու։
2․Թուլացրե՛ք ուսերը,խորը շնչե՛ք և ինքներդ ձեզ համար կրկնե՛ք հանգստացնող արտահայտություն,օրինակ՝ <<հանդարտվի՛ր>>։
3․Ձեռքերը դրե՛ք մեջքի հետևում և ինքներդ ձեզ ստիպե՛ք սպասել։Ոչինչ մի՛ ասեք մինչև չհանդարտվեք։
4․Դուրս եկեք զբոսանքի և մտածե՛ք իրավիճակի մասին։Մտածե՛ք այն մասին,թե ինչու ձեր երեխան իրեն նման կերպ դրսևորեց։
Փորձե՛ք դիտարկել արարքը նրա տեսանկյունից։Գտե՛ք այնպիսի պատասխան,որը կհարգի երեխայի տեսանկյունը և միևնույն
ժամանակ կբացատրի, թե ինչու դուք բարկացաք։
5․Գնացե՛ք որևէ խաղաղ վայր և մշակե՛ք քայլեր հետագա դաստիարակման դրական մոտեցումների ուղղությամբ։Վերադարձե՛ք
երեխայի մոտ,երբ արդեն մշակել եք գործողություններ ձեր երկարաժամկետ նպատակների համար,որը կապահովի ջերմություն,
կառուցողական մոտեցում և կհարգի այն,ինչ ձեր երեխան մտածում և զգում է։
6․Հիշե՛ք,որ իրավիճակը հնարավորություն է ձեզ համար՝ սովորեցնելու ձեր երեխային,թե ինչպես կարելի է բախումները հաղթահարել հաղորդակցման և խնդիրների լուծման միջոցով։
<<Դրական ծնողավարման ձեռնարկ>>
Էջանիշներ