+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Ներառական կրթությունը որպես իրողություն

  1. #1
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1

    Ներառական կրթությունը որպես իրողություն

    Մանկավարժությունը իր ողջ պատմության ընթացքում անցել է տարբեր էտապներ:Այդպիսի մի փուլ է ապրում ներկայում, որը դրսևորվում է ներառական կրթության ներմուծման պատկերով. «Ամեն մարդ ունի կրթության իրավունք»-ՄԱԿ-1948թ հռչակագիր:
    Ներառական կրթությունը ունի տասնամյակների պատմություն և վերածվել է մնայուն արժեքի:2000թ.ի վեր ներառական կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: 2005թ.ՀՀ-ում ընդունվեց«ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին» օրենքը: Շուրջ երկու հարյուր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Թիվ 7 հիմն. դպրոցը արդեն երրորդ տարին է ինչ ներառված է, և շնորհիվ տնօրենի, մանկավարժների և բազմամասնագիտական թիմի , իրականացրել է հիմնավորված, արդյունավետ, պլանավորված աշխատանք:
    Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
    Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
    Վերջին խմբագրող՝ Միքայելյան Անժելա: 07.11.2017, 00:44:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկավարժությունը իր ողջ պատմության ընթացքում անցել է տարբեր էտապներ:Այդպիսի մի փուլ է ապրում ներկայում, որը դրսևորվում է ներառական կրթության ներմուծման պատկերով. «Ամեն մարդ ունի կրթության իրավունք»-ՄԱԿ-1948թ հռչակագիր:
    Ներառական կրթությունը ունի տասնամյակների պատմություն և վերածվել է մնայուն արժեքի:2000թ.ի վեր ներառական կրթությունը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: 2005թ.ՀՀ-ում ընդունվեց«ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին» օրենքը: Շուրջ երկու հարյուր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Թիվ 7 հիմն. դպրոցը արդեն երրորդ տարին է ինչ ներառված է, և շնորհիվ տնօրենի, մանկավարժների և բազմամասնագիտական թիմի , իրականացրել է հիմնավորված, արդյունավետ, պլանավորված աշխատանք:
    Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
    Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա:Արդիական թեմա եք առաջարկել։Հնարավոր է,եթե լինի համագործակցություն ծնողների և բազմամասնագիտական թիմի միջև։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 07.11.2017, 00:57:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա:Արդիական թեմա եք առաջարկել։Հնարավոր է,եթե լինի համագործակցություն ծնողների և բազմամասնագիտական թիմի միջև։
    Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա, ճիշտ նկատեցիք, բայց համագործակցությունը առաջինը պետք է դրևորվի մանկավարժի վերաբերմունքի, հմտության և գիտելիքի միասնականությամբ, այն է. վերաբերմունքը՝ սիրտ, հմտությունը՝ ձեռք, իսկ գիտելիքը՝ գլուխ: Առանց այս եռանկյունու առկայության և կիրառման , դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին:
    Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 07.11.2017, 20:22:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Էմմա, ճիշտ նկատեցիք, բայց համագործակցությունը առաջինը պետք է դրևորվի մանկավարժի վերաբերմունքի, հմտության, և գիտելիքի միասնականությամբ, այն է՝ վերաբերմունքը՝ սիրտ, հմտությունը՝ ձեռք, իսկ գիտելիքը՝ գլուխ: Առանց այս եռանկյունու առկայության և կիրառման , դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին:
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա կարծիքս հավանելու համար։Իհարկե՛, համամիտ եմ Ձեզ հետ,առանց այդ հմտությունների հնարավոր
    չի լինի։
    Կավելացնեմ նաև՝ պետք է աշակերտները լինեն միմյանց նկատմամբ հոգատար,հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։Առկա լինեն համապատասխան պայմաններ խնդիրներ ունեցող աշակերտների համար։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 07.11.2017, 11:34:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա կարծիքս հավանելու համար։Իհարկե՛, համամիտ եմ Ձեզ հետ,առանց այդ հմտությունների հնարավոր
    չի լինի։
    Կավելացնեմ նաև՝ պետք է աշակերտները լինեն միմյանց նկատմամբ հոգատար,հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։Առկա լինեն համապատասխան պայմաններ խնդիրներ ունեցող աշակերտների համար։
    Բնականաբար , հարգելի Էմմա, պահանջվում է նրբանկատություն, պետք է գիտակցել, որ հնարավորությունների սահմանափակվածություն ունեցող աշակերտը բարոյական և իրավական տեսանկյունից ոչնչով չի տարբերվում մյուսներից:Իսկ համապատասխան ռեսուրսների հատկացումը պետք է լինի բավարար չափով ճկուն, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել հենց դասարանում:Իսկ ձեր դպրոցը իրականացնու՞մ է ներառական կրթություն:Շնորհակալություն

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար , հարգելի Էմմա, պահանջվում է նրբանկատություն, պետք է գիտակցել, որ հնարավորությունների սահմանափակվածություն ունեցող աշակերտը բարոյական և իրավական տեսանկյունից ոչնչով չի տարբերվում մյուսներից:Իսկ համապատասխան ռեսուրսների հատկացումը պետք է լինի բավարար չափով ճկուն, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել հենց դասարանում:Իսկ ձեր դպրոցը իրականացնու՞մ է ներառական կրթություն:Շնորհակալություն
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա։Ցավոք չեմ աշխատում։Դա իմ մասնագիտական կարծիքն է։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    [QUOTE=Էմմա Խաչատրյան;26258]Շնորհակալություն հարգելի՛ Անժելա։Ցավոք չեմ աշխատում:Դա իմ մասնագիտական կարծիքն է
    Շնորհակալություն, հաճելի էր իմանալ ձեր կարծիքը:
    Վերջին խմբագրող՝ Միքայելյան Անժելա: 07.11.2017, 17:22:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկանում եմ քննարկենք կարևորագույն մի հարց.
    Արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը...
    Հարգելի Անժելա, իհարկե, բոլոր երեխաները տարբերվում են իրենց կարիքներով և կարողություններով,բայց մենք պետք է ընդունենք ,որ յուրաքանչյուր երեխա <կարող> է և ոչ թե <անկարող>:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2017
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Անժելա,շատ կարևոր թեմա եք առաջարկել:Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ,ուսուցիչները պետք է մշակեն և կիրառեն ուսուցման և ուսումնառության այնպիսի մեթոդներ , որով կապահովեն մեծ թվով սովորողների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անժելա, իհարկե, բոլոր երեխաները տարբերվում են իրենց կարիքներով և կարողություններով,բայց մենք պետք է ընդունենք ,որ յուրաքանչյուր երեխա <կարող> է և ոչ թե <անկարող>:
    Շնորհակալություն հարգելի Anushmarg , Հիմնական մոտեցումը պետք է բխի այն գաղափարի ընդունումից, որ յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել և ստեղծագործել:Կարևոր է չմեկուսացնելու սկզբունքի գիտակցումը:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •