+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Վաղնջական շրջան

  1. #1
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1

    Վաղնջական շրջան

    72C0D11D-91E9-4D31-BF45-097C6EE87B09.jpgE8A1EFF8-2F10-4A93-A444-B7DDCD31D681.jpgC2035143-5AB1-4CF7-B624-829A2D8D370A.jpgB0A15DE1-0DD9-44C1-A421-788DB11ACC47.jpg

    Հարգելի գործընկերներ,Ձեզ եմ ներկայացնում մարդկային հասարակության պատմության ամենավաղ շրջանի՝ քարի դարի ամփոփում՝ խմբային աշխատանքի մեթոդի միջոցով: Նախապես բաժանված խմբերին հանձնարարել եմ յուրաքանչյուր շրջանի վերաբերյալ ներկայացնել աշխատանքային գործիքները,զբաղմունքը,ձեռքբերումները,ապրելակերպը,պատրաստել հարցեր հակառակորդ խմբերի համար: Ամփոփման ժամանակ խմբերը ներկայացրին իրենց կատարած աշխատանքը պաստառների,պատկերավոր նկարների միջոցով,որից հետո սկսեցին քննարկել մեկը մյուսի բացթողումները՝ ամբողջացնելով նյութը: Խմբերից մեկը Հայկական լեռնաշխարհի հնավայրերը ներկայացնելիս անդրադարձավ Արզնիի հնավայրին՝ հետաքրքիր կապ ստեղծելով գրականությունից իրենց հայտնի <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> ավանդազրույցի հետ: Աշակերտներին լսելուց հետո ամփոփեցի նրանց կատարած աշխատանքը,խրախուսեցի ակտիվ մասնակցության համար,միասին առանձնացրեցինք թերի և դրական կողմերը:
    Ամփոփման այս մեթոդը դրական արդյունք տվեց՝ամրապնդելու ստացած գիտելիքները և ոգևորեց աշակերտներին:
    Կից ներկայացնում եմ աշակերտների պատկերացմամբ քարի դարի վերաբերյալ արված աշխատանքները:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերնե՛ր,ակնկալում եմ Ձեր առաջարկությունները՝ նման ամփոփումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիաննա,շատ հետաքրքիր է,որ աշակերտները կարողանում են կապ ստեղծել այլ առարկաների հետ,որն ավելի է ամրապնդում ձեռք բերած գիտելիքները;Առաջարկում եմ օգտագործել Վենի դիագրամ մեթոդը,առաջարկելով աշակերտներին առանձնացնել ընդհանրություններն ու տարբերությունները,քննարկել միմյանց հետ և ամփոփել;

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ռուզաննա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիաննա,շատ հետաքրքիր է,որ աշակերտները կարողանում են կապ ստեղծել այլ առարկաների հետ,որն ավելի է ամրապնդում ձեռք բերած գիտելիքները;Առաջարկում եմ օգտագործել Վենի դիագրամ մեթոդը,առաջարկելով աշակերտներին առանձնացնել ընդհանրություններն ու տարբերությունները,քննարկել միմյանց հետ և ամփոփել;
    Հարգելի Ռուզաննա,շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար,համամիտ եմ Ձեզ հետ,որ այլ առարկաների հետ կապերի ստեղծումը նաև ոգևորում է աշակերտներին ու փորձում են իրենք նոր թեմաներ անցնելիս մշտապես փնտրել նմանատիպ պատմություններ,շնորհակալ եմ խորհրդի համար,հաջորդ անգամ նաև կներառեմ Վենի դիագրամը:Շնորհակալություն:

  8. #5
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Առաջարկում եմ ամփոփման ժամանակ օգտագործել հետևյալ մեթոդը,որը կիրառել եմ վերջերս և անվանել «տերևաթափ»:Գրատախտակին նկարում ենք ծառ և ճյուղերին որպես «տերևներ» փակցնում կպչուն գունավոր թղթեր՝հակառակ կողմում թեման ամփոփող հարցեր,որից հետո սկսում են ցանկությամբ մոտենալ,ընտրել որևէ հարց և պատասխանել,այսպես մինչև վերջին «տերև»-ը: Մեթոդը ոգևորում է աշակերտներին և բոլորը ցանկանում են մասնակցել :

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  10. #6
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ամփոփման ժամանակ օգտագործել հետևյալ մեթոդը,որը կիրառել եմ վերջերս և անվանել «տերևաթափ»:Գրատախտակին նկարում ենք ծառ և ճյուղերին որպես «տերևներ» փակցնում կպչուն գունավոր թղթեր՝հակառակ կողմում թեման ամփոփող հարցեր,որից հետո սկսում են ցանկությամբ մոտենալ,ընտրել որևէ հարց և պատասխանել,այսպես մինչև վերջին «տերև»-ը: Մեթոդը ոգևորում է աշակերտներին և բոլորը ցանկանում են մասնակցել :
    Շատ հետաքրքիր անվանում եք դրել մեթոդին, հարգելի Լիանա, դա շատ նման է<<Բանալիների տրցակ >>մեթոդին,որը օգտագործում եմ թեմայի ամփոփման ժամանակ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (05.11.2017), Դիանա Աղասարյան (05.11.2017)

  12. #7
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր անվանում եք դրել մեթոդին, հարգելի Լիանա, դա շատ նման է<<Բանալիների տրցակ >>մեթոդին,որը օգտագործում եմ թեմայի ամփոփման ժամանակ:
    Շնորհակալ եմ հարգելի Սվետլանա ,այո նման են մեթոդները,պարզապես ամեն անգամ փորձում եմ մի նոր բան մտածել հատկապես ցածր դասարաններում,ովքեր նոր են սկսում ուսումնասիրել «Պատմություն» առարկան,որպեսզի պահեմ հետաքրքրությունը և սովորելու ցանկությունը առարկայի հանդեպ:

  13. #8
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ամփոփման ժամանակ օգտագործել հետևյալ մեթոդը,որը կիրառել եմ վերջերս և անվանել «տերևաթափ»:Գրատախտակին նկարում ենք ծառ և ճյուղերին որպես «տերևներ» փակցնում կպչուն գունավոր թղթեր՝հակառակ կողմում թեման ամփոփող հարցեր,որից հետո սկսում են ցանկությամբ մոտենալ,ընտրել որևէ հարց և պատասխանել,այսպես մինչև վերջին «տերև»-ը: Մեթոդը ոգևորում է աշակերտներին և բոլորը ցանկանում են մասնակցել :
    Հարգելի Լիաննա, կարծում եմ թեմաների ամփոփման համար հրաշալի մեթոդ եք ընտրել, իհարկե, այն ինչ տեսանելի է, նաև ոգևորիչ պայման է հանդիսանում:Ամփոփման համար կառաջարկեմ նաև մտագրոհի մեթոդը: Աշակերտները արտասանում են բոլոր բառերը, անվանումները, որոշակի տերմիններ՝ թեմատիկ նյութին համապատասխան, դուք արագ գրի եք առնում գրատախտակին: Տեսնելով գրատախտակն ամբողջովին ծածակված բառերով ՝ ոգևորվում են, այս կերպ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև պասիվ աշակերտները:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (05.11.2017)

  15. #9
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
    72C0D11D-91E9-4D31-BF45-097C6EE87B09.jpgE8A1EFF8-2F10-4A93-A444-B7DDCD31D681.jpgC2035143-5AB1-4CF7-B624-829A2D8D370A.jpgB0A15DE1-0DD9-44C1-A421-788DB11ACC47.jpg

    Հարգելի գործընկերներ,Ձեզ եմ ներկայացնում մարդկային հասարակության պատմության ամենավաղ շրջանի՝ քարի դարի ամփոփում՝ խմբային աշխատանքի մեթոդի միջոցով: Նախապես բաժանված խմբերին հանձնարարել եմ յուրաքանչյուր շրջանի վերաբերյալ ներկայացնել աշխատանքային գործիքները,զբաղմունքը,ձեռքբերումները,ապրելակերպը,պատրաստել հարցեր հակառակորդ խմբերի համար: Ամփոփման ժամանակ խմբերը ներկայացրին իրենց կատարած աշխատանքը պաստառների,պատկերավոր նկարների միջոցով,որից հետո սկսեցին քննարկել մեկը մյուսի բացթողումները՝ ամբողջացնելով նյութը: Խմբերից մեկը Հայկական լեռնաշխարհի հնավայրերը ներկայացնելիս անդրադարձավ Արզնիի հնավայրին՝ հետաքրքիր կապ ստեղծելով գրականությունից իրենց հայտնի <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> ավանդազրույցի հետ: Աշակերտներին լսելուց հետո ամփոփեցի նրանց կատարած աշխատանքը,խրախուսեցի ակտիվ մասնակցության համար,միասին առանձնացրեցինք թերի և դրական կողմերը:
    Ամփոփման այս մեթոդը դրական արդյունք տվեց՝ամրապնդելու ստացած գիտելիքները և ոգևորեց աշակերտներին:
    Կից ներկայացնում եմ աշակերտների պատկերացմամբ քարի դարի վերաբերյալ արված աշխատանքները:
    Հարգելի Լիաննա , թեմայի ուսուցումը հրաշալի ընթացք է ունեցել , կարծում եմ, քանի որ աշակերտներն անգամ երևակայական պատկերներ են փորձել ստանալ:Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն դիտելով ձեր սաների աշխատանքները հստակ կարող եմ ասել, թեման լավ են յուրացրել: Շնորհակալություն, անպայման կփորձեմ նմանատիպ աշխատանքներ կազմակերպել անգլերենի ժամերին, թեմատիկ զրույցների և ամփոփիչ աշխատանքների ժամանակ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (05.11.2017)

  17. #10
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիաննա , թեմայի ուսուցումը հրաշալի ընթացք է ունեցել , կարծում եմ, քանի որ աշակերտներն անգամ երևակայական պատկերներ են փորձել ստանալ:Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն դիտելով ձեր սաների աշխատանքները հստակ կարող եմ ասել, թեման լավ են յուրացրել: Շնորհակալություն, անպայման կփորձեմ նմանատիպ աշխատանքներ կազմակերպել անգլերենի ժամերին, թեմատիկ զրույցների և ամփոփիչ աշխատանքների ժամանակ:
    Հարգելի Դիանա,շնորհակալ եմ թեման ուշադրության արժանացնելու համար, անպայման կկիրառեմ նաև ձեր առաջարկածը,համամիտ եմ ,որ աշակերտները նման մեթոդներից ավելի են ոգևորվում,ինչը նպաստում է թեմայի լավ յուրացմանը:

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •