Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

  1. #1
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    217
    Հեղինակության աստիճան
    4

    Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

    Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
    Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
    Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
    Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
    Վերջին խմբագրող՝ manush: 10.11.2017, 12:21:

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Հասցե
    ք.Աշտարակ Աբովյան 38
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սոֆյա հետաքրքիր թեմայի եք անդրադարձել: Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի գրավիչ, պարտադիր չէ գեղեցիկ արտաքինով, բայց կոկիկ, արժանավայել կեցվածքով: Ուսուցչի արտաքին տեսքն առաջին քայլն է սովորողների հարգանքը և վստահությունը շահելու համար;

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    68
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Սոֆյա իրավացի եք, իր հարուստ գիտելիքներով, լավ պահվածքով, արտաքին տեսքով ուսուցիչը օրինակ է հանդիսանում իր աշակերտի համար: Լավ խնամված, կոկիկ արտաքինով, դասական ոճով ուսուցիչը նպաստում է, որ իր աշակերտի մոտ ձևավորվի լավ ճաշակ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Սիրանուշ Մուրադյան (08.11.2017), Սոֆյա Առաքելյան (08.11.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    297
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Սոֆյա, այն կարծիքին եմ, որ ուսուցչի արտաքին տեսքը(համեստ, բայց ճաշակով հագուստը, կոկիկ սանրվածքը, կրած զարդերը, հարմար ու ճաշակով կոշիկը և այլն) թույլ են տալիս, աշակերտին, ծնողին, հասարակությանը կարծիք կազմելու ուսուցչի մասին՝ չմոռանալով նրա գիտելիքների մակարդակը, գիտելիքների հաղորդման հմտությունը, մանկավարժական տակտը, մանկավարժական էթիկայի նորմերին հետևելը, ճիշտ հարաբերություններ կառուցելը աշակերտների հետ և այլն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Սիրանուշ Մուրադյան (08.11.2017), Սոֆյա Առաքելյան (08.11.2017)

  9. #5
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    217
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սոֆյա հետաքրքիր թեմայի եք անդրադարձել: Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի գրավիչ, պարտադիր չէ գեղեցիկ արտաքինով, բայց կոկիկ, արժանավայել կեցվածքով: Ուսուցչի արտաքին տեսքն առաջին քայլն է սովորողների հարգանքը և վստահությունը շահելու համար;
    Հարգելի Նաիրա շնորհակալություն արձագանքի համար : Դուք ճիշտ եք, խոսքը արտաքին գեղեցկության մասին չէ, այլ ճիշտ ընտրված հագուստի : Հոգեբանների կարծիքով դեռահասության տարիքում երեխաները սկսում են կրկնօրինակել ուսուցչին : Եվ շատ կարևոր է, որ ուսուցիչն իր հագուկապով շատ աչքի չընկնի, որպեսզի երեխան ցանկանա ոչ թե արտաքինով, այլ հոգևոր արժեքներով նմանվել նրան :
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Առաքելյան: 08.11.2017, 22:02:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Սիրանուշ Մուրադյան (08.11.2017), Անահիտ Մադաթյան (19.01.2018)

  11. #6
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    217
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սոֆյա իրավացի եք, իր հարուստ գիտելիքներով, լավ պահվածքով, արտաքին տեսքով ուսուցիչը օրինակ է հանդիսանում իր աշակերտի համար: Լավ խնամված, կոկիկ արտաքինով, դասական ոճով ուսուցիչը նպաստում է, որ իր աշակերտի մոտ ձևավորվի լավ ճաշակ:
    Շնորհակալություն մեկնաբանության համար : Որպես հավելում ասեմ, որ ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ և ձև , որի շնորհիվ աշակերտների հետ իր հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի վրա։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Բելա Ջիվանշիրյան (10.11.2017), Լիլիթ Խաչատրյան (12.11.2017), Մարգարյան Նաիրա (17.01.2018)

  13. #7
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    24
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
    Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
    Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
    Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
    Հարգելի՛ Սոֆյա,շնորհակալություն հետաքրքիր թեմա առաջարկելու համար,այո ուսուցչի արտաքին տեսքն իրոք կարևոր է և եթե ճիշտ է ընտրված թե՛հագուստը,թե՛ հարդարանքը, սա կարևոր սկիզբ է արդեն աշակերտի հետ շփման և լավագույն օրինակ լինելու համար:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Սոֆյա Առաքելյան (09.11.2017), Sirvard (02.04.2018)

  15. #8
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    6
    Հարգելի Սոֆյա ,ինձ նույնպես դուր եկավ Ձեր առաջարկած նյութը: Եթե նախկինում ուսուցիչն իդեալ էր, հանելուկային անձ , ապա այսօր երեխաները գիտակցում են, որ ուսուցիչն էլ սովորական մարդ է : Եվ այսօր շատ կարևոր է, որ ուսուցիչն ունենա պատշաճ հագուկապ, խնամված արտաքին , քանի որ ուսուցիչն օրինակ է երեխայի համար:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (26.02.2018), Սոֆյա Առաքելյան (09.11.2017), Մարգարյան Նաիրա (17.01.2018), Sirvard (02.04.2018)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
    Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
    Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
    Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
    Ուսուցչին վերապահված է մեծ առաքելություն. նա կրթում ու դաստիարակում է մարդուն: Ցավով եմ նկատում, որ այսօր կարծես փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ուսուցիչը: Այո', ինչպես նկատեցիք, <<մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական>>, իսկ այսօր... Գուցե հասարակության արժեհամակա՞րգն է փոխվել... Գո'ւցե....

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Սոֆյա Առաքելյան (09.11.2017)

  19. #10
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    378
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
    Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
    Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
    Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
    Հարգելի՛ Սոֆյա, շնորհակալություն հետաքրքիր և արդիական թեմայի բարձրաձայնման համար,համոզված եմ,որ ուսուցչի արտաքին տեսքից շատ բան է կախված,այսինքն ուսուցիչը որքան խնամված ու կոկիկ է հագնված,այնքան ավելի մեծ հարգանքի և ուշադրության է արժանանում:Ոչ վաղ անցյալում ուսուցիչը մեզ համար եղել է թաքնված ու առեղծվածային էակ,մեզ համար միշտ հետաքրքիր է եղել ուսուցչի զբաղմունքը,սակայն հարցերին այդպես էլ պատասխան չեն կարողացել տալ,իսկ այսօր սովորողների համար ամեն բան բացահայտ է:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Անուշ Ոսկանյան (16.11.2017), Մարգարյան Նաիրա (17.01.2018)

Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •