Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Գրական մականուններ

  1. #41
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչՇառլ Ազնավուրը /իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան/` Միշա և Քնար Ազնավուրյանների որդին, իր անվանն է անդրադառնում <<Ազնավուրը Ազնավուրի մասին>> գրքում.
    <<-Ի՞նչ անուն եք տալիս սրան,- ասում է մանկաբարձուհին`գրկելով ղժժացող երեխային:
    -Շահնուր,-անսահման քնքշությամբ շշնջում է մայրս:
    -Շահ... ի՜նչ,-աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:
    -Շահնուր,- կրկնում է մայրս:
    Հիմա բացատրեմ:
    Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արտասանել <<ն>>-ի առջևի <<հ>>-ն, այնպես, կարծես <<Շահ>>-ին հաջորդելիս լինի <<ա'ահ>> բացականչությունը, որն արտաբերում են ախորժալի կարկանդակ տեսնելիս: Հեշտ է արտասանել, ընդունում եմ: Վերջապես շատ մի տանջեք ձեզ այդ անունը սովորելու համար, որովհետև, գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեշտ չէ արտասանել, մանկաբարձուհին ինձ տալիս է Շառլ անունը>>:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 10.11.2017, 23:51:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #42
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    109
    Հեղինակության աստիճան
    2
    Վահրամ Ալազան /Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև՝ Գարբուզյան/

    Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով։ Հետո հարմար գրական անուն որոնելիս՝ մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը։ Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։

    Աղբյուր՝ Վիքիպեդիա

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    22
    Հեղինակության աստիճան
    0
    Հրգելի Սուսաննա, Ձեր ընտրած թեման անշուշտ շատ հետաքրքիր է: Թեմա, որը կհետաքրքրի բոլորին՝ անկախ մասնագիտությունից:
    Սիամանթոյին (Ատոմ Յարճանյան)՝ արևմտահայ այս գրողին բոլորը գիտեն: Ես գիտեմ, որ Ատոմ Յարճանյանին անվանել են նաև <<Կարապանման էակ>>, օգնեք խնդրում եմ պարզել, կապ ունի արդյոք << Սիամանթո>> մականունը <<Կարապանման էակ>> արտահայտության հետ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Արփինե Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրգելի Սուսաննա, Ձեր ընտրած թեման անշուշտ շատ հետաքրքիր է: Թեմա, որը կհետաքրքրի բոլորին՝ անկախ մասնագիտությունից:
    Սիամանթոյին (Ատոմ Յարճանյան)՝ արևմտահայ այս գրողին բոլորը գիտեն: Ես գիտեմ, որ Ատոմ Յարճանյանին անվանել են նաև <<Կարապանման էակ>>, օգնեք խնդրում եմ պարզել, կապ ունի արդյոք << Սիամանթո>> մականունը <<Կարապանման էակ>> արտահայտության հետ:
    Հարգելի Արփինե, շնորհակալություն արձագանքելու և հարցի համար:
    Սիամանթոն` Ատոմ Յարճանյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: Ծննդյան անունը եղել է Աստվածատուր, հետո կոչվել է Ատոմ: Սիամանթո գրական անունը նրան տվել է բանահավաք Գարեգին Սրվանձտյանը` ըստ իր գրած <<Սիամանթո և Խջիզարե>> ժողովրդական պոեմի, որի պատումները տեղ են գտել <<Գրոց ու Բրոց>> և <<Համով հոտով>> գրքերում: Հետագայում այս պատումների հիմքի վրա Հովհաննես Շիրազը գրեց իր քնարաէպիկական չքնաղ պոեմը`<<Սիամանթո և Խջեզարեն>>: Սա մի յուրօրինակ սիրո պատմություն է, որն իր մեջ կորուսյալ հայրենիքի այլաբանական պատկերն է խտացնում: Բանահյուսական այս նյութը թարգմանվել է քրդերենից: Այդ մասին գրում է Գ. Սրվանձտյանը և փորձում բացատրել այս անունների մեկնությունը. <<Կուգամ յիշել նաև, թէ` որքան և քրդերենէ կառնում զայս, բայց ես լսած ունիմ այլևայլ ասողներէ, թէ Սիամանդօն է հայու տղայ` Սև Հարօն, իսկ Խըջե-Զարին արդարև քրդու աղջիկ է, և զըռըգանցի անուանյալ էին /ցեղին/ մեծատան ծնունդ: Խըջէ կամ կըճե կնշանակի աղջիկ, Զարէ կամ գուցէ Զարեհ, հօր անունն է, որով կհասկացուի Զարեհի աղջիկ կամ Զարուհի>>*:
    Ինչ վերաբերում է Սիամանթոյին կարապանման էակ անվանելուն, ապա նշեմ, որ այսպիսի բնութագրում հանդիպում ենք Պերճ Զեյթունցյանի <<Վերջին արևագալը>> վեպում: Ըստ իս`Զեյթունցյանը այսպես է բնութագրել նրան` նկատի ունենալով բարետես արտաքինը:
    Գրականագետ Արշակ Չոպանյանը Սիամանթոյին անվանում է առնական խիզախության փողհար:, իսկ Հ. Ռշտունին <<Սիմանթո>> գրքում նշում է, որ Ռ. Զարդարյանը նրան անվանել է նոր դարերու հայ մարգարե: Նույն գրքում հանդիպում ենք նաև նոր շրջանի Նարեկացի բնութագրմանը:
    *Գ. Սրվանձտյանց, Երկեր, հ.1 , Երևան 1978, էջ 499:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 15.11.2017, 00:19:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Հ. Շիրազի <<Սիամանթո և Խջեզարե>> պոեմի հատվածներից մեկը վերածվել է երգի
    https://www.youtube.com/watch?v=_VAEaFq-Q9c
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 15.11.2017, 13:57:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #46
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Կոմիտաս /Սողոմոն Գևորգի Սողոմոնյան , 26.9./8.10/.1869,Քյոթահիա /Թուրքիա/- 22.10.1935, Փարիզ/ , հայ կոմպոզիտոր, երածիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:
    1894-ին, երբ ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, նրան շնորհել են 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անունը: 1895-ին դարձել է վարդապետ և այդուհետ կոչվել Կոմիտաս վարդապետ:
    Կոմիտասի բազմակողմանի գործունեության մեջ սկզբունքորեն առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Կոմիտասը իր հավաքած ժողովրդական երգերը հայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապես ավանդական են և ճշմարտացի: Դրանք հավաքված և գրանցված են ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական մոտեցումով: Դրանցում հիանալի պահպանված են նրանց վաղնջական երաժշտական բարեմասնություններն ու ազգային երանգը:
    Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
    Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
    Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:

    Աղբյուր`Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1979, հատոր 5, էջ 539-540:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 15.11.2017, 15:06:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    217
    Հեղինակության աստիճան
    4
    Ինչքանով է կարևոր , որ սովորողը գիտենա ստեղծագործողի իրական անունը :

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #48
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով է կարևոր , որ սովորողը գիտենա ստեղծագործողի իրական անունը :
    Շնորհակալություն հարցի համար, հարգելի Սոֆյա:
    Ըստ իս` կարևոր է, որ սովորողն իմանա ստեղծագործողի իրական կամ քաղաքացիական անուն-ազգանունը մի շարք հիմնավորումներով: Ինչպես արդեն գիտենք, որոշ գրական մականունների հիմքում հենց հեղինակների իրական անուն-ազգանուններն են ընկած, այլ կերպ ասած` եթե սովորողը չիմանա կենսագրական այս կարևոր տվյալը, չի կարող համադրել, գտնել գրական անվան ծագման ակունքները կամ պատճառները: Այսպես, օրինակ, Նաիրի Զարյանի /Հայաստան Եղիազարյան/ անվան հիմքում Հայաստան -Նաիրի զուգահեռն է: Կամ` Համաստեղի /Համբարձում Կելենյան/ դեպքում սովորողը պետք է իմանա արդեն ոչ միայն գրողի, այլև նրա եղբայրների անունները: Միով բանիվ`կենսագրական այս տվյալի իմացությունը շատ դեպքերում ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտություն:
    Ճիշտ է, ընթերցողը գրողին, արվեստագետին ընկալում է առաջին հերթին որպես ստեղծագործող, բայց յուրաքանչյուր գրողի ստեղծագործության, ինչու չէ նաև գրական անվան վրա զգացվում է բնավորության որոշակի գծերի, ունեցած հոգսերի, ապրումների կնիքը, ինչպես, օրինակ, Ե.Չարենցի, Գ. Մահարու, Մ. Գորկու և այլ շատ գրողների պարագայում է:
    Այսօր, ինչպես նկատում ենք, գրողներից շատերը նախապատվություն չեն տալիս գրական մականուններին և հանդես են գալիս իրենց քաղաքացիական անուն-ազգանուններով:Գուցե այսօրվա ընթերցողն է այդպես պահանջում...
    Մի բան հստակ է. ինչպես էլ որ հանդես գա արվեստագետը` իրական անունով թե գրական մականունով, միևնույնն է, գնահատվում և արժևորվում է իր տաղանդի փայլատակումով, ձիրքով ու քանքարով: Ինչպես մեծ պոետն է նշում`

    Ամեն պոետ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
    Եվ նետն առած, խոհակալած, որս է անում երգերում,
    Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի մեծությամբ,
    Այլ նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 18.11.2017, 01:59:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    207
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արվեստի բնագավառի ներկայացուցիչների մեծ մասին մենք ճանաչում ենք հասարակության կողմից ընդունված մականուններով կամ կեղծանուններով: Գրողները և առհասարակ արվեստագետները գրական մականուն ընտրում են տարբեր պատճառներով ու նպատակներով: Ոմանց համար դա երկարաշունչ ազգանվան կամ անվան կրճատումն է, ինչպես , օրինակ, Կոստանդին Եղիազարյան`Կոստան Զարյան, Գեղամ Բաղդասարյան`Գեղամ Սարյան, Վահան Տեր-Գրիգորյան`Վահան Տերյան, Հմայակ Սահակի Գրիգորյան` Համո Սահյան և այլք: Ոմանց անվան ընտրության հարցում էլ ճակատագրական դեր է ունենում որևէ անձնավորություն կամ դիպված. օրինակ, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից և ականավոր դեմքերից մեկի` Շահան Շահնուրի /Շահնուր Քերեսթեճյան/ <<Շահնուր>> անունը դրել է կնքահայրը` նկատի ունենալով արևմտահայ նշանավոր հրապարակախոս Մատթեոս Մամուրյանի գրական անունը: Հետագայում Շահնուրը իր անվանը ավելացնում է սիրելի ուսուցչի` Շահան Պերպերյանի անունը և դառնում Շահան Շահնուր: Որոշ գրողների գրական մականունների ընտրության, դրանց առաջացման, նշանակության մասին դպրոցական դասագրքերը բավականին հանգամանալից անդրադառնում են, սակայն դրանց կողքին շատ անուններ մնում են չմեկնաբանված: Հարգելի' գործընկերներ, եկե' ք փորձենք լրացնել այդ բացը` ներկայացնելով մեզ հայտնի գրական մականունների առաջացման ակունքներն ու նշանակությունը:
    Հարգելի՛ Սուսան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել,շատ ուսանելի և արդիական է: Այսօր ցավոք մեր երեխաները այդքան էլ չեն հետաքրքրվում գրականությամբ,շատ քիչ են կարդում,իսկ այս մեկնաբանություններով,ես հուսով եմ,որ կարող ենք գոնե շարժել նրանց հետաքրքրությունը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #50
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Սուսան, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել,շատ ուսանելի և արդիական է: Այսօր ցավոք մեր երեխաները այդքան էլ չեն հետաքրքրվում գրականությամբ,շատ քիչ են կարդում,իսկ այս մեկնաբանություններով,ես հուսով եմ,որ կարող ենք գոնե շարժել նրանց հետաքրքրությունը:
    Հարգելի Ծովինար, շնորհակալություն արձագանքելու համար: Հիրավի, այսօր գիրքը, գրականությունն ասես երկրորդ պլան են մղվել: Ուսուցչից մեծ վարպետություն և հմտություն է պահանջվում վերականգնելու աշակերտ-գիրք կապը: Նորագույն տեխնոլոգիաները, ուսուցման ժամանակակից մեթոդներն ու հնարները այսօր ուսուցչին ավելի լայն հնարավորություններ են ընձեռում հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու դասապրոցեսը, աշակերտների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելու գրականության և գրքի նկատմամբ: Կարծում եմ` հմուտ ուսուցիչը կարող է այս հարցում ևս հասնել իր նպատակին:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •