+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Գրական մականուններ

  1. #61
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    109
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Եթե ես մեծ նկարիչ չդառնայի, կդառնայի մեծ սրիկա>>,- այսպես է խոսում ամերիկահայ մեծանուն նկարիչ` [I]Արշիլ Գորկին[/I]` նույն ինքը` Ոստանիկ /Մանուկ/ Սեդրակի Ադոյանը: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում: 1924թ-ից Ոստանիկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու: Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1925 թվականներին ապրել էր Էրիվանոում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել էր Մաքսիմ Գորկու կենսագրությանը և նմանություն տեսել մեծ հումանիստի և իր ճակատագրերի միջև: Առավել հայտնի է Գորկու <<Նկարիչն ու իր մայրը>> կտավը, որ Գորկին տարիներ շարունակ նկարել, փոփոխել ու շտկել է` վերջնական տարբերակ չգտնելով արտահայտելու համար իր անմնացորդ սեր դեպի մայրն ու կորուսյալ հայրենիքը: Հետագայում Գորկու քույրը` Վարդանուշը հիշում է.<< Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր… Նա միշտ մեզ համար բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին>>: Այս նկարի առաջին տարբերակը պահվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում: Նրա լավագույն նկարներից են նաև <<Նկարիչն ու նրա երևակայական կինը>>, <<Ինքնանկար>>, <<Նյատյուրմորտ>>, <<Պեյզաժ>>: Աշխարհում շատ քիչ են Գորկու նկարները, քանի որ նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատերն անհետացել են, և Ամերիկայում Գորկու յուրաքանչյուր նկար համարվում է ազգային արժեք: Ամերիկայում Գորկուն անվանում էին <<ամենաինտերնացիոնալ նկարիչ>>, <<20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ>>: Արշիլ Գորկու կերպարին անդրադարձել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը <<Արարատ>> ֆիլմում /2002թ/, որտեղ պատմում է Մեծ եղեռնի և դրա ընթացքում ծավալված դեպքերի, մասնավորապես` Վանի հերոսամարտի մասին: Այս ֆիլմում է նկարահանվել նաև Շառլ Ազնավուրը:
    Հարգելի Սուսաննա,շնորհակալություն հետաքրքիր նյութեր տեղադրելու համար: Կարելի է օգտագործել որպես լրացուցիչ նյութեր:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սուսաննա,շնորհակալություն հետաքրքիր նյութեր տեղադրելու համար: Կարելի է օգտագործել որպես լրացուցիչ նյութեր:
    Հարգելի Լիանա, Ձեզ նույնպես շնորհակալություն ընթերցելու և գնահատելու համար: Հուսով եմ, նյութերը օգտակար կլինեն դասապրոցեսն ավելի բովանդակալից անցկացնելու համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    17
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սուսան, <<Սերգեյ Փարաջանով>> անունը հայտնի է բոլորին, արդյոք այդ անունը վերցրած է ինչ որ տեղից, արդյոք այն կեղծանուն է:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Արփինե Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սուսան, <<Սերգեյ Փարաջանով>> անունը հայտնի է բոլորին, արդյոք այդ անունը վերցրած է ինչ որ տեղից, արդյոք այն կեղծանուն է:
    Հարգելի Արփինե, շնորհակալություն հարցի համար:
    Հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյանց) ծնվել է 1924թ.-ին, Թիֆլիսում, հնավաճառի ընտանիքում: Իմիջիայլոց Փարաջանով անունը վրացերենից նույն կերպ է տառադարձվում: Պարզապես նա իր ազգանվան յան հայկական մասնիկը փոխարինել է ով-ով: Հետագայում այսպես է գրում իր մասին. <<Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին>>: Նրան բազմիցս ձերբակալել են ամենատարբեր մեղադրանքներով: Գ.Կունցևը իր հուշերում Փարաջանովի մասին ասում էր.<<Լինելով ծաղրածուների արքան` նա երբեք չեղավ արքաների ծաղրածու>>:Հատկապես նշանավոր են Փարաջանովի <<Կիևի որմնանկարներ>> /նվիրված Հայրենական մեծ պատերազմին/, <<Հակոբ Հովնաթանյան>>/ նկարահանվել է <<Հայֆիլմ >> կինոստուդիայում, <<Նռան գույնը>> և այլն: «Նռան գույնը» թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Հայկական խորհրդանիշ համարվող նռան մասին շատ գեղեցիկ բնութագրում ունի Փարաջանովը.<<Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը… Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»: Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…>>:
    Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
    Հայկական <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝<<Փարաջանովյան Թալե>>:



    Աղբյուր` Վիքիպեդիա, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք IIБез названия (1).jpg
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 28.11.2017, 00:32:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է Հակոբ Մնձուրին` Հակոբ Դեմիրճյանը: Մեր ականջին տարօրինակ հնչող Մնձուրի գրական անունը փոխառություն է հայրենի Մնձուր լեռներից, որ հոմանիշների բառարանը <<խարկված, խանձված, մոխրած, մոճրած>> է նշում: Ի դեպ, իր պատմվածքներից /ինքը դրանք <<գետանկար>>, <<դաշտանկար>> անվանումներով է բնութագրել/ հառնում են հենց այդպիսի ` խարկված լեռներ, իր այգիներում ծանրանում են հենց չոր ու շոգ երկրի մրգեր, և իր կանայք` հարսիկները, խոտը բուռ առ բուռ մանգաղում ու ժողվում են հենց հին մաշված, խարկված, քարքաուտ լանջերից: Եղեռնից փրկվել է պատահաբար: <<Եղեռնի ամռանը գյուղում չէր, որպեսզի մոր, նույն այն մոր` 47-48-ամյա հարսիկի , ում հետ դարիվարելով-դարիվերելով իրենց կարմիր եզանը տեսության էին գնում, պապի, կնոջ, երեք երեխայի, դպրոցի իր աշակերտների, Դեմուրճենց ու ոչ-Դեմուրճենց, գավառի ամբողջ հայ ժողովրդի հետ տեղահանվեր…>>,-գրում է Հրանտ Մաթևոսյանը: Պոլիս էր գնացել` նշագեղձերի վիրահատության:<<… Բայց այդպես չէ,-դարձյալ գրում է Մաթևոսյանը,- ձեռագիր վեպ ուներ, ուզում էր Արտաշես Հարությունյանին ` <<մեր նախապատերազմյան արևմտահայ գրականության ամենեն հավասարակշռված, եվրոպական չափանիշներով ամենեն գրականագետ>> գրողին ցույց տալ, բայց տանը չէր կարող ասել, թե Պոլիս ձեռագիր վեպ է տանում, գյուղի այդ օգոստոսին դա անամոթ պահանջ կլիներ, մայրն ու կինը եթե իրենց նման լուռ համաձայնեին էլ` պապն էր բարկանալու տան մեծի իր բարկությունը.<<Ծո Ակո'բ, հեչ արտի կալի սեր չունիս, ծո', ամրան սա գործերը հարսերուն ձգած դուն այդ ի՞նչ Պոլիս կերթաս>>: Երկար է ապրել Մնձուրին /մոտ հարյուր տարի`1886-1978թթ./ և թողել է գրական հարուտ ժառանգություն` <<Արմտան>>, <<Կռունկ, ուստի՞ կու գաս>>, <<Կապույտ լույս>> ժողովածուները, մամուլի բազմաթիվ հոդվածներ, անավարտ վեպ:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 28.11.2017, 23:14:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Արփինե Առաքելյան (30.11.2017), Գայանե Սիմոնյան (08.01.2018), Կարինե Մարգարյան (13.01.2018), Մարիա Ս (16.12.2017)

  11. #66
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը պատկանում է այն բացառիկ գրողների թվին, որոնք դուրս են եկել միջազգային շրջանակներից և դարձել առաջավոր մարդկության սեփականությունը: Լոնդոնին կարդում են սիրով, կարդում են անկախ տարիքից, մասնագիտությունից, կրթության աստիճանից: Նրա հերոսները հմայում են բոլորին: Նրանք ազնիվ են, անվախ, ատում են չարը, անարդարությունն ու դաժանությունը:
    Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876 թվականին Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Նրա հայրը եղել է իռլանդացի աստղաբաշխ Հենրի Վիլյամ Չանին, որը, սակայն, հրաժարվել է իր որդուց: Ջեկի մայրն ամուսնացել է Ջոն Լոնդոնի հետ, որի անունով էլ գրվել է Ջեկը: Նրա անդրանիկ պատմվածքը <<Մրրիկը Ճապոնիայի ափերի մոտ>> ռեալիստական պատմվածքն է, որը գրել է <<Սան-Ֆրանցիսկո Քոլլ>> թերթի հայտարարած մրցույթին մասնակցելու համար: Այս պատմվածքը արժանանում է առաջին մրցանակին /25 դոլար/ և ոգևորում երիտասարդ գրողին` ստեղծելու նորանոր պատմվածքներ:

    աղբյուր՝ Ջեկ Լոնդոն, 1-ին հատոր, 1965

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #67
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    <<Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք>>,- ճիշտ և ճիշտ Վիլյամ Սարոյանի նման խոստովանում է ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուն` Գառնիկ Զուլումյանը՝ <<հայու մի բեկորը>>: 1929թ-ը համարվում է նրա ստեղծագործական ճանապարհի սկիզբը, երբ առաջին անգամ մասնակցում է Սալոնին և նրա <<Ալքազարի հին պարտեզները>> կտավն արժանանում է առաջին մրցանակին: Հաջողության հասնելու համար, սակայն, ինքնատիպ կտավներից բացի անհրաժեշտ էր ունենալ նաև դյուրին արտասանվող կարճ ու հնչեղ անուն : Եվ Գառնիկ անվան ու Զուլումյան ազգանունից 1931թ-ին ծնվում է <<Գառզուն>>: Ներկայացել է նաև Ժան Գառզու անուն- ազգանունով: <<Եվ ինչպես ամեն մի նկարիչ, ես նույնպես սիրում եմ թե’ ֆրանսիացի և թե’ համաշխարհային հռչակ վայելող գրողների ստեղծագործությունները: Նրանցից հատկապես ուզում եմ հիշատակել Էռնեստ Հեմինգուեյի <<Հրաժեշտ զենքին>>, Ալբերտ Քամյուի <<Նոթատետրեր>>, Անդրե Վեռտեի <<Գրաված սիրտը>>, Ժյուլ Վեռնի <<Երկրից դեպի լուսին>> , Էժեն Իոնեսկոյի <<Փշրտված թերթ>>, Էդգար Պոյի <<Կրկնակի մարդասպանություն Մորգ փողոցում>> և այլ հեղինակների գրքերը, որոնք բոլորն էլ մոտ ու հարազատ են իմ սրտին:- Գրում է Գառզուն և ապա շարունակում,-հատկապես սիրում եմ պոեզիա ընթերցել, երազային, եթերային բանաստեղծություններ: Սիրում եմ Չարենցի, Թեքեյանի, Բոդլերի, Ռեմբոյի, Էդգար Պոյի ստեղծագործությունները: Իսկ Մեծարենցի <<Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի~ն>> բանաստեղծությունն անգիր եմ արել և երբեք չեմ մոռանա>>: Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։

    Աղբյուրներ` Վիքիպեդիա, Ն. Վիրաբյան, Թելադրությունների ձեռնարկ 10-12-րդ դասարանների համար, էջ 110-111:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 15.12.2017, 23:49:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    48
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Եթե ես մեծ նկարիչ չդառնայի, կդառնայի մեծ սրիկա>>,- այսպես է խոսում ամերիկահայ մեծանուն նկարիչ` Արշիլ Գորկին` նույն ինքը` Ոստանիկ /Մանուկ/ Սեդրակի Ադոյանը: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում: 1924թ-ից Ոստանիկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու: Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1925 թվականներին ապրել էր Էրիվանոում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել էր Մաքսիմ Գորկու կենսագրությանը և նմանություն տեսել մեծ հումանիստի և իր ճակատագրերի միջև: Առավել հայտնի է Գորկու <<Նկարիչն ու իր մայրը>> կտավը, որ Գորկին տարիներ շարունակ նկարել, փոփոխել ու շտկել է` վերջնական տարբերակ չգտնելով արտահայտելու համար իր անմնացորդ սեր դեպի մայրն ու կորուսյալ հայրենիքը: Հետագայում Գորկու քույրը` Վարդանուշը հիշում է.<< Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր… Նա միշտ մեզ համար բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին>>: Այս նկարի առաջին տարբերակը պահվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում: Նրա լավագույն նկարներից են նաև <<Նկարիչն ու նրա երևակայական կինը>>, <<Ինքնանկար>>, <<Նյատյուրմորտ>>, <<Պեյզաժ>>: Աշխարհում շատ քիչ են Գորկու նկարները, քանի որ նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատերն անհետացել են, և Ամերիկայում Գորկու յուրաքանչյուր նկար համարվում է ազգային արժեք: Ամերիկայում Գորկուն անվանում էին <<ամենաինտերնացիոնալ նկարիչ>>, <<20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ>>: Արշիլ Գորկու կերպարին անդրադարձել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը <<Արարատ>> ֆիլմում /2002թ/, որտեղ պատմում է Մեծ եղեռնի և դրա ընթացքում ծավալված դեպքերի, մասնավորապես` Վանի հերոսամարտի մասին: Այս ֆիլմում է նկարահանվել նաև Շառլ Ազնավուրը:
    Հարգելի´ Սուսաննա, Արշիլ Գորկու ստեղծագործություններով ոգեշնչված՝ անցյալ տարի պատրաստեցի ցուցադրում. փորձեցի որքան հնարավոր է արժանավայել կերպով ներկայացնել մեծատաղանդ նկարչի կյանքը, նրա հիացմունքի արժանի արվեստն ու ստեղծագործական ինքնատիպ ուղին:
    Այս ցուցադրման կիրառմամբ անցկացրի դասղեկի թեմատիկ ժամ (բաց դաս) իմ դասղեկական դասարանում՝ նպատակ ունենալով աշակերտների մոտ հետաքրքրություն սերմանել Արշիլ Գորկու արվեստի հանդեպ: Նրանք ծանոթացան նկարչի կյանքին ու ստեղծագործություններին, իմացան համաշխարհային արվեստում նրա անգնահատելի դերի մասին:
    Ցուցադրման մեջ ներառել եմ նաև մի հատված հայտնի կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից, որը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին: Ֆիլմի հիմքում ընկած են Արշիլ Գորկու՝ որպես այդ ամենի ականատեսի պատմությունն ու ապրումները: Նկարչի դերում ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է, իսկ պատանի Արշիլի դերում՝ Կարեն Բոյաջյանը:

    Ներկայացնում եմ այդ նյութը՝ http://lib.armedu.am/resource/15144
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 09.01.2018, 01:06:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (09.01.2018), Lilit Sahakyan (12.01.2018), Սուսան Շառաջյան (11.01.2018), սուսան1965 (08.01.2018), Կարինե Մարգարյան (13.01.2018), Մարիա Ս (11.01.2018), Նունե Մարգարյան (14.01.2018)

  17. #69
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի´ Սուսաննա, Արշիլ Գորկու ստեղծագործություններով ոգեշնչված՝ անցյալ տարի պատրաստեցի ցուցադրում. փորձեցի որքան հնարավոր է արժանավայել կերպով ներկայացնել մեծատաղանդ նկարչի կյանքը, նրա հիացմունքի արժանի արվեստն ու ստեղծագործական ինքնատիպ ուղին:
    Այս ցուցադրման կիրառմամբ անցկացրի դասղեկի թեմատիկ ժամ (բաց դաս) իմ դասղեկական դասարանում՝ նպատակ ունենալով աշակերտների մոտ հետաքրքրություն սերմանել Արշիլ Գորկու արվեստի հանդեպ: Նրանք ծանոթացան նկարչի կյանքին ու ստեղծագործություններին, իմացան համաշխարհային արվեստում նրա անգնահատելի դերի մասին:
    Ցուցադրման մեջ ներառել եմ նաև մի հատված հայտնի կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից, որը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին: Ֆիլմի հիմքում ընկած են Արշիլ Գորկու՝ որպես այդ ամենի ականատեսի պատմությունն ու ապրումները: Նկարչի դերում ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է, իսկ պատանի Արշիլի դերում՝ Կարեն Բոյաջյանը:

    Ներկայացնում եմ այդ նյութը՝ http://lib.armedu.am/resource/15144
    Հարգելի Գայանե, համակողմանի ընդգրկումով, շատ հետաքրքիր ուսումնական նյութ եք ներկայացրել, կեցցե'ք: Համոզված եմ, որ նույնպիսին էլ դասն է եղել:
    Այո', Արշիլ Գորկին այն հազվագյուտ արվեստագետներից է / ինձ համար հատկապես/, ում կյանքն ու գործունեությունը իր ողբերգական էջերով, ձեռքբերումներով, պայքարով ու ստեղծագործական բռնկուն կրակով խորհրդանշում է հայ ժողովրդին, նրա էությունը: Այսպիսի արվեստագետները միշտ են հուզում մեզ, համակում հպարտությամբ:
    Արշիլ Գորկու մասին են նաև` https://youtu.be/Y8rcgM3BN3A
    https://youtu.be/GCpn1KOdL_o
    https://youtu.be/Y8rcgM3BN3A

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #70
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Միջնադարյան հայ քնարերգության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Նահապետ Քուչակը, վաղուց ի վեր դարձել է հայ աշխարհիկ պոեզիայի խորհրդանշանը: Քուչակն ապրել ու ստեղծագործել է 16 –րդ դարում: Նա ծնվել է Վանից արևելք գտնվող Խառակոնիս գյուղում, որը նաև Նաիրի Զարյանի ծննդավայրն է: Ակնեցիները Քուչակի անվան հետ կապված մի առած են ստեղծել: Ահա այն. <<Աղջիկը իր քեֆին /կամքին/ թողուս, կերթա քեոչեկը /կաքավող, անպարկեշտ պատանի/ կառնե>>: <<Քուչակ>> մականունն ահա այս <<քեոչեկ>> բառի ձևափոխված տարբերակն է: <<Քեոչեկը>> թուրքերեն բառ է, որ մի քանի նշանակություն է ունեցել, այդ թվում` մանուկ/պատանի/, սպասավոր, աշուղ, կաքավիչ, խաղացուկ: Ուրեմն` <<քեոչեկ>> բառն իր իմաստով հարմար է եղել Նահապետի համար մականուն դառնալուն: Ակնացիների առածում ավելացված է <<անպարկեշտի>> ըմբռնումը: Եթե նկատի ունենանք, որ <<Աղջիկը….., քեոչեկը կառնե>> նշանակում է աղջիկը կուզենա իր սիրածին առնել, ապա սա նշանակում է , որ <<քեոչեկը>> սիրահարն է, որը Քուչակի հայրեններում լիրիկական հերոս է: Բնական է, որ սիրահարների հույզերի երգիչ Նահապետը այդ բառը պիտի հպարտությամբ դարձներ իրեն մականուն: Իսկ անպարկեշտության իմաստը դրել են այն մարդիկ, ովքեր խափանել են ազատ սիրո ճանապարհը, եղել են նահապետական և այլ կաշկանդող ադաթների գերիներն ու պաշտպանները: Ուստի պատահական չէ, որ Նահապետը, դառնելով Քեոչեկ /Քուչակ/ Նահապետ, ծառանում է ազատ սիրո հակառակորդների դեմ:


    Աղբյուր`Նահապետ Քուչակ Հայրենի կարգավ, Երևան, 1957
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 14.01.2018, 10:51:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •