+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Գրական մականուններ

  1. #71
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջնադարյան հայ քնարերգության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Նահապետ Քուչակը, վաղուց ի վեր դարձել է հայ աշխարհիկ պոեզիայի խորհրդանշանը: Քուչակն ապրել ու ստեղծագործել է 16 –րդ դարում: Նա ծնվել է Վանից արևելք գտնվող Խառակոնիս գյուղում, որը նաև Նաիրի Զարյանի ծննդավայրն է: Ակնեցիները Քուչակի անվան հետ կապված մի առած են ստեղծել: Ահա այն. <<Աղջիկը իր քեֆին /կամքին/ թողուս, կերթա քեոչեկը /կաքավող, անպարկեշտ պատանի/ կառնե>>: <<Քուչակ>> մականունն ահա այս <<քեոչեկ>> բառի ձևափոխված տարբերակն է: <<Քեոչեկը>> թուրքերեն բառ է, որ մի քանի նշանակություն է ունեցել, այդ թվում` մանուկ/պատանի/, սպասավոր, աշուղ, կաքավիչ, խաղացուկ: Ուրեմն` <<քեոչեկ>> բառն իր իմաստով հարմար է եղել Նահապետի համար մականուն դառնալուն: Ակնացիների առածում ավելացված է <<անպարկեշտի>> ըմբռնումը: Եթե նկատի ունենանք, որ <<Աղջիկը….., քեոչեկը կառնե>> նշանակում է աղջիկը կուզենա իր սիրածին առնել, ապա սա նշանակում է , որ <<քեոչեկը>> սիրահարն է, որը Քուչակի հայրեններում լիրիկական հերոս է: Բնական է, որ սիրահարների հույզերի երգիչ Նահապետը այդ բառը պիտի հպարտությամբ դարձներ իրեն մականուն: Իսկ անպարկեշտության իմաստը դրել են այն մարդիկ, ովքեր խափանել են ազատ սիրո ճանապարհը, եղել են նահապետական և այլ կաշկանդող ադաթների գերիներն ու պաշտպանները: Ուստի պատահական չէ, որ Նահապետը, դառնելով Քեոչեկ /Քուչակ/ Նահապետ, ծառանում է ազատ սիրո հակառակորդների դեմ:


    Աղբյուր`Նահապետ Քուչակ Հայրենի կարգավ, Երևան, 1957
    Հարգելի´ Սուսան ,դուք շատ հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկումներ անցկացնելու համար ,չափազանց ուսանելի և կիրառելի նյութեր են զետեղված :Դրանք կարելի է օգտագործել նաև որպես լրացուցիչ նյութ ,սա կզարգացնի սովորողների մտահորիզոնը և կխթանի նրանց ներդաշնակ և համակողմանի զարգացումը: Շնորհակալություն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի´ Սուսան ,դուք շատ հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկումներ անցկացնելու համար ,չափազանց ուսանելի և կիրառելի նյութեր են զետեղված :Դրանք կարելի է օգտագործել նաև որպես լրացուցիչ նյութ ,սա կզարգացնի սովորողների մտահորիզոնը և կխթանի նրանց ներդաշնակ և համակողմանի զարգացումը: Շնորհակալություն:
    Հարգելի Ծովինար, շնորհակալություն նաև Ձեզ արձագանքելու համար:

  4. #73
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    177
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սուսաննա,ոչ միայն գրականության ասպարեզի այլ նաև պատմության կարկառուն դեմքերն էլ հանդես էին գալիս կեղծանուններով:Օրինակ մեր հայտնի հայդուկապետերը:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  6. #74
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Անգին Ասլանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սուսաննա,ոչ միայն գրականության ասպարեզի այլ նաև պատմության կարկառուն դեմքերն էլ հանդես էին գալիս կեղծանուններով:Օրինակ մեր հայտնի հայդուկապետերը:
    Ճիշտ եք, հարգելի Անգին, մականուններ ունեն նաև հայդուկապետները, սովորական մահկանացուներն էլ կարող են ունենալ մականուններ: Թեման վերնագրված է <<Գրական մականուններ>>, և մենք այստեղ փորձում ենք անդրադառնալ արվեստի բնագավառի ներկայացուցիչների /ի դեպ, ոչ միայն գրականության բնագավառի/ գրական անունների առաջացման պատմություններին` միաժամանակ հետքրքիր ու կարևոր տեղեկություններ հաղորդելով նրանց մասին:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #75
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    190
    Հեղինակության աստիճան
    1
    ,,...Մեսրոպ Մաշտոցն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ ,, ։
    Լեո
    Մաշտոց անվան բացատրության փորձերից
    Ի՞նչ է նշանակում ,, Մաշտոց,, բառը։Սրա համար հնուց ի վեր առաջարկված են եղել զանազան ստուգաբանություններ։
    * Մեսրոպ(բ) պարսկերեն բառ է ,, մխշրիֆ,, որ նշանակում է դպիր կամ քարտուղար , իսկ Մաշտոց հունարեն բառ է , որ նշանակում է ,, բարձրություն,,։
    Ա.Մ.Գարագաշյան , ,,Քննական պատմություն,,
    * Մաշտոց բառը կապվում է մաշտել ( խլել, քայքայել , թափել ) , մաշտիլ (մազերը թափել) բայերի հետ, իբր մաշտոց՝ ,, մազերը քերելու , պոկելու գործիք , մազխիլ ,, ։Այն հետո դարձել է հատուկ անուն։
    Գալուստ Տեր_ Մկրտչյան
    * Մաշտոց ,, զենդերեն մազդ բառն է , որ նշանակում է իմաստ , իմաստուն կամ մեզդ , որ նշանակում է երգ , զոհ կամ եբրայերեն ՝ մաշծոր (աղոթագիրք)։
    Ս. վարդապետ Պարոնյան
    *Մաշտոց (արմատը մաշտ) , որ ,, ...սրբազան նշանակություն մը պիտի ունենա , թերևս հոմանիշ մշտիկ բառին , որ կնշանակէ օրհնյալ ջրոց ցանիչ գործին "։
    Ղ.Ալիշան, ,,Շնորհալի և պարագայ իւր"
    Վերջին խմբագրող՝ Թեհմինե Սահակյան: 16.01.2018, 13:22:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •