Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Էրիխ Ֆրոմմ

  1. #31
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    320
    Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։
    Էրիխ Ֆրոմմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #32
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    320
    Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։ Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
    Էրիխ Ֆրոմմ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    521
    Հեղինակության աստիճան
    1194
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ,եկեք նյութեր տեղադրենք Էրիխ Ֆրոմմի կյանքի և ստեղծագործությունների մասին։

    ...սիրելն ավելի արժեքավոր է, քան սիրված լինելը։
    Սերը՝ մարդու գոյության պրոբլեմի միակ բավարար հարցի պատասխանն է։ Չհասկանալով սերը՝ հնարավոր չէ հասկանալ մարդուն։ Սերը, ընդհանրապես՝ արվեստ է...

    <<Լույսի մի շողն էլ բավական է, որպեսզի շատ խավարներ ցրվեն>>։


    Ֆրոմը առաջիններից էր, որը տվեց սոցիալական բնավորություն հասկացությունը: Այսինքն՝ կախված նրանից՝ սոցիումը ինչ մարդ է ուզում, ինչ մարդու պահանջ ունի, ըստ այդմ ձևավորվում է մարդու բնավորությունը: Նա դարձյալ առանձնացնում է պրոդուկտիվ և ոչ պրոդուկտիվ բնավորության տիպեր:

    Ոչ պրոդուկտիվներն են՝

    1. Վերցնող տիպ

    Հիմքում ընկած է վերցնելուց բխած բավարարվածությունը: Այս տիպը հիմնվում է հաճույքի սկզբունքի վրա: Մարդն այս դեպքում պասիվ է, սպասում է, մինչև տան:

    2. Կուտակող տիպ :

    Ուղղակի հաճույք է զգում նրանից, որ կուտակում է: Կուտակում է ոչ թե որ ունենա, այլ որովհետև կուտակածը արժեք ունի:

    3. Շուկայական տիպ

    Ելնելով "առաջարկ և պահանջարկ" սկզբունքից, "ինչպիսին ուզում եք, այնպիսին կլինեմ, կվաճառեմ այն, ինչ պահանջվում է": Մարդը կարող է շատ հարմարվող լինել՝ "ես այնպիսին եմ, ինչպիսին ուզում եք, որ լինեմ": Մի կողմից, փաստորեն, անտարբեր է այս պրոցեսի նկատմամբ, մյուս կողմից մարդը շատ ազնիվ ասում է, որ "ես սա կարող են տալ, ինչ դո՞ւ ինչ ինձ կարող ես տալ փոխարենը":

    4. Շահագործող տիպ

    Մնացել է ֆիոդալական հասարակարգերից: Շահագործում է ոչ միայն ուրիշների ֆիզիկականը, այլև հոգևորը՝ համբերատարությունը, ինտելեկտը:

    5. Պրոդուկտիվ տիպ

    Հիմնված է պրոդուկտիվ ազատության գաղափարի վրա: Մարդը չի ձուլվում գոյություն ունեցող սիստեմին, այլ նա միևնույն ժամանակ պահպանում է իր ավտոնոմիան:
    Վերջին խմբագրող՝ Նարինե Մարկոսյան: 11.03.2018, 18:24:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #34
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,654
    Հեղինակության աստիճան
    4722
    Հոգատարություն,պատասխանատվություն,հարգանք և փոխըմբռնում.սրանք են սիրո հիմքային
    տարրերը՝ բոլորի համար ընդհանուր:

    Որքան էլ տարօրինակ է,բայց մենակ լինելու կարողությունը սիրելու կարողության հիմնական
    պայմանն է:

    Սերը մի վիճակ է,որում մարդ կարող է զգալ և ապրել սեփական բացարձակ անփոխարինելիությունը:

    Սերն օգնում է մարդուն ինքնադիսևորվել՝ վեր հանելով,բազմապատկելով,զարգացնելով նրա մեջ լավը,
    դրականը,արժեքավորը:

    Միայն սիրելով,սեփական անձն ուրիշին նվիրելով՝ ես գտնում եմ ինձ,ես բացահայտում եմ ինձ,ես
    բացահայտում եմ երկուսիս,ես բացահայտում եմ մարդուն:

    «Սիրելու արվեստը»
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #35
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,329
    Հեղինակության աստիճան
    698
    «Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։ <<Սիրելու արվեստը>>

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #36
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,329
    Հեղինակության աստիճան
    698
    «Սերը՝ որպես զգացում, մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ», էրիխ Ֆրոմմը:
    «Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրելու» Ֆրոմմն է գրում:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (25.07.2018), Ստեփանյան Նելլի (25.07.2018), Էմմա Խաչատրյան (17.03.2018)

  13. #37
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,654
    Հեղինակության աստիճան
    4722
    Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Է.Ֆրոմմի

    Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը
    Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը:Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է
    իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է,բայց միևնույն ժամանակ նրանում առկա են
    ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային
    գոյության յուրահատկություններով, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար:Այդ իսկ պատճառով մարդկության
    ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների
    և անձի ուսումնասիրության նկատմամբ:
    http://armsociology.com/%D5%B4%D5%A1...9%D5%B5%D5%B8/
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (25.07.2018), Lianna Manukyan (25.07.2018), Ստեփանյան Նելլի (25.07.2018)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •