Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Էրիխ Ֆրոմմ

  1. #11
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Մարդը պիտի զարգացնի իր բանականությունը, որպեսզի հասկանա ինքն իրեն, իր վերաբերմունքը ուրիշների հանդեպ և իր տեղը տիեզերքում։ Նա պետք է հասնի ճշմարտությանը՝ համապատասխանելով սեփական սահմանափակությամբ և հնարավորություններով։ Նա պետք է զարգացնի ուրիշների և իր հանդեպ սիրո ունակությունը և զգա բոլոր կենդանի էակների հետ միասնությունը։ Նա պետք է տիրապետի այնպիսի սկզբունքների և նորմերի, որոնք կուղեկցեն նրան դեպի այդ նպատակը։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017)

  3. #12
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Մարդու կյանքի ամենակարևոր խնդիրը, ինքն իրեն կյանքի կոչելն է, դառնալը այն, ինչ դառնալու ներուժն ունի։ Մարդու ջանքերի ամենակարևոր արդյունքն իր սեփական անհատականությունն է։

    Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն է, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը ինքն իր համար մարդ լինելն է։ Ոչ ինքնուրացումը, ոչ էլ ինքնասիրահարվածությունը, այլ սերը իր անձի հանդեպ․ ոչ թե անհատականություն լինելուց հրաժարվելը, այլ իր սեփական մարդկային «Ես»-ի հաստատումը․ ահա մարդասիրական էթիկայի ամենաբարձր ու իրական արժեքները։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017)

  5. #13
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր. մի կողմից՝ անհատականություն լինել, մյուս կողմից՝ հաղթահարել այն և հասնել ապրումակցման ու բազմակողմանիության: Միայն բազմակողմանի զարգացած մարդն է կարողանում իր «ես»-ը հաղթահարել։

    Մարդն իր կյանքի կենտրոնն ու նպատակն է։ Իր անհատականության զարգացումը, ներքին հնարավորությունների իրացումը ամենաբարձր նշանակետն է, որը չի կարող փոխվել կամ կախված լինել ուրիշ, իբր թե ավելի կարևոր նպատակից։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Narine Stepanyan (23.11.2017)

  7. #14
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Narine Stepanyan (23.11.2017), Դիանա Աղասարյան (10.11.2017)

  9. #15
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
    Շնորհակալություն Էմմա ջան թեման բավականին հետաքրքիր էր, լիովին համամիտ եմ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Narine Stepanyan (23.11.2017), Էմմա Խաչատրյան (10.11.2017)

  11. #16
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Անհրաժեշտ է գիտակցել,որ սերն այնպիսի արվեստ է,ինչպիսին ապրելն է։Եթե մենք ցանկանում ենք սիրել,
    ուրեմն,անհրաժեշտ է սիրել այնպես,ինչպես այն դեպքում,երբ ցանկանում ենք սովորել յուրաքանչյուր այլ
    արվեստ,ասենք՝ երաժշտություն,գեղանկարչություն,և այլն։
    <<Սիրելու արվեստը>> գրքից

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Narine Stepanyan (23.11.2017)

  13. #17
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Սիրո իրական բնույթը դրսևորվում է այն բանում,որ,անկախ իր ձևերից,այն միշտ ենթադրում է
    որակների որոշակի փունջ,որոնց մեջ անհատը լրացնում է իր զգացմունքները։Դա հոգատարությունն
    է,պատասխանատվությունը,հարգանքը և գիտելիքները։
    Սերն անհնարին է առանց հոգատարության,իսկ դա ավելի ակնհայտ ի հայտ է գալիս երեխայի նկատմաբ
    մոր ունեցած սիրո մեջ։
    <<Սիրո արվեստը>>

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Narine Stepanyan (23.11.2017)

  15. #18
    Ավագ մասնակից Narine Stepanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2017
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
    Շնորհակալություն հարգելի Էմմա գրառման համար։ Կարծում եմ, եթե մարդը չի սիրել անշահախնդիր, ապա նա երբեք չի ապրել, և չի էլ գիտակցում ինչ բան է իրական սերը։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Էմմա Խաչատրյան (23.11.2017)

  17. #19
    Ավագ մասնակից Narine Stepanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2017
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրո իրական բնույթը դրսևորվում է այն բանում,որ,անկախ իր ձևերից,այն միշտ ենթադրում է
    որակների որոշակի փունջ,որոնց մեջ անհատը լրացնում է իր զգացմունքները։Դա հոգատարությունն
    է,պատասխանատվությունը,հարգանքը և գիտելիքները։
    Սերն անհնարին է առանց հոգատարության,իսկ դա ավելի ակնհայտ ի հայտ է գալիս երեխայի նկատմաբ
    մոր ունեցած սիրո մեջ։
    <<Սիրո արվեստը>>
    Հարգելի Էմմա , ինձ համար շատ հարազատ թեմա եք գրառել։ Այո , մոր սերը անշահախնդիր է իր զավակի նկատմամբ։ Այն մաքուր է ինչպես սպիտակ ձյունը , և կարեկցող։
    Վերջին խմբագրող՝ Narine Stepanyan: 23.11.2017, 23:39:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017), Էմմա Խաչատրյան (23.11.2017)

  19. #20
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էմմա , ինձ համար շատ հարազատ թեմա եք գրառել։ Այո , մոր սերը անշահախնդիր է իր զավակի նկատմամբ։ Այն մաքուր է ինչպես սպիտակ ձյունը , և անշահախնդիր ։
    Շնորհակալություն հարգելի՛ Նարինե արձագանքելու համար։Համամիտ եմ։Այո,մայրական սիրտը մաքուր է և լցված է անսահաման սիրով։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (24.11.2017)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •