Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 311121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Ծնողների դերը երեխաների դաստիարակության գործընթացում

  1. #121
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Հեքիաթ
    Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝
    հրաշապատում ձևերով:

    Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է: Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում: Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն:
    Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների: Տարածված են հրաշապատում կամ կախարդական, իրապատում, կենդանական, արկածային, հերոսական-պատմական, կենցաղային-առօրեական հեքիաթները:
    Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ: Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական: Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին: Հեքիաթներում չարի և բարու պայքարը մեծ մասամբ ավարտվում է բարու հաղթանակով:
    Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ:
    Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն:
    Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը:
    Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո: Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն:
    Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ: Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք: Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ:
    Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատորյակը (1958–85 թթ.): Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են: Ուշագրավ է նաև 1980 թ-ին լույս տեսած «Արև հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղված են մի շարք հեքիաթներ՝ ասմունքող Սուրեն Քոչարյանի մշակմամբ:
    1981 թ-ին լույս է տեսել «Հրեղեն ձին» ժողովածուն, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առածներ և ասացվածքներ. իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից լսելով ու գրառելով՝ դրանք «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթին էին ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, Այսրկովկասի հայաշատ վայրերից՝ 2–10-րդ դասարանների աշակերտները: Կուտակված նյութն այնքան առատ էր, որ 2003 թ-ին լույս է տեսել նույն ժողովածուի երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները» խորագրով (հավաքող՝ Սերգեյ Վարդանյան):
    Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝ գերմանական գրականության մեջ՝ Գրիմ եղբայրները («Հենզելն ու Գրետելը»), ֆրանսիականում՝ Շառլ Պեռոն («Մոխրոտիկը»), ռուսականում՝ Ալեքսանդր Պուշկինը («Ոսկե ձկնիկը»), Նիկոլայ Նոսովը («Անգետիկի արկածները»), Պավել Բաժովը («Մալաքիտե զարդատուփ»), Յուրի Օլեշան («Երեք հաստլիկներ»), դանիականում՝ Հանս Քրիստիան Անդերսենը («Ջրահարսը»), շվեդականում՝ Աստրիդ Լինդգրենը («Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը»), իտալականում՝ Ջանի Ռոդարին («Չիպոլինոյի արկածները»), անգլո-ամերիկյանում՝ Ռեդյարդ Կիպլինգը («Ջունգլիների գիրքը. Մաուգլի»), Օսկար Ուայլդը («Եսասեր հսկան»), Ռոուել Թոլքիենը («Մատանիների տիրակալը»), հայ գրականության մեջ՝ Հովհաննես Թումանյանը («Կռնատ աղջիկը», «Չախչախ թագավորը»), Ղազարոս Աղայանը («Անահիտ», «Զանգի-զրանգի») և ուրիշներ:
    Ե՜վ հայկական ժողովրդական, և՜ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով:

    «Հեքիաթներում անդունդներ են՝ խորը՝ անծայր, անվերջ .... Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում ...»:
    Հովհ. Թումանյան
    http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (14.11.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017)

  3. #122
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Հեքիաթների նշանակությունը երեխաներ կյանքում
    Այսօր` զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, երեխաների մեծ մասի մոտ հեքիաթները փոխարինվել են համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով:Նրանց մոտ կարծես թե նկատվում է հեքիաթների քաղց: Քաղց, որը, ցավոք սրտի չի զգացվում նրանց կողմից: Իրականում հեքիաթներն ունեն ոչ միայն տեղեկատվություն տալու, այլ նաև աշխարհաճանաչողական նշանակություն:
    http://www.mynews.am/hy/story/3387

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (14.11.2017), Դիանա Աղասարյան (16.11.2017)

  5. #123
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մուլֆիլմերը՝ որպես երեխաների դաստիարակության բաղկացուցիչ
    Ի՞նչ ազդեցություն են ունենում մուլտֆիլմերը երեխայի հոգեբանության, զարգացման, աշխարհայացքի ճիշտ ընկալման վրա: Մուլտֆիլմերը կարո՞ղ են ունենալ դաստիարակչական բնույթ:
    http://www.aravot.am/2009/05/26/360207/
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 14.11.2017, 19:25:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #124
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Երեխայի դաստիարակության ժամանակակից խնդիրները
    Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված շրջապատող իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերություններh իր և շրջապատող մարդկանց հետ: Երեխայի ճիշտ դաստիարակության համար մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում։
    Այս հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն է ստանում համացանցից, հեռուստատեսությունից։
    http://nor-ej.do.am/news/erexayi_das...2014-02-28-941

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (14.11.2017), Դիանա Աղասարյան (16.11.2017)

  9. #125
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի՛ Բելա հարցի համար։Ճիշտ է,քանի որ մուլտֆիլմ դիտելով երեխան ավելի լավ է ընկալում հեքիաթի իմաստը։
    Սակայն յուրաքանչյուր մուլտֆիլմ ունի իր եւ՛ լավ, եւ ՛վատ կողմերը։ Երեխաները հիմնականում մուլտֆիլմերի բացասական հերոսներին են ընդօրինակում, ինչի հետեւանքով էլ ունենում են ագրեսիվ վարք, դառնում անկառավարելի: Այնուհետեւ այդ ագրեսիան ոչ միայն վարքային, այլեւ վերբալ ձեւով է սկսում արտահայտվել, քանի որ այդ մուլտֆիլմերում կան բացասական նշանակությամբ բառեր, որոնք երեխան սկսում է առօրյայում օգտագործել:
    Պետք է ծնողն ընտրի երեխայի համար մուլտֆիլմը, քանի որ ոչ բոլոր մուլտֆիլմերն են թույլատրելի նրանց համար: Երեխայի ճիշտ դաստիարակությունը ծնողների ձեռքերում է, նրանք պետք է վերահսկեն իրենց երեխաներին:
    Կողմ եմ նաև հեքիաթ պատմելուն։
    Շնորհակալություն , հարգելի Էմմա ձեր կողմից տրամադրված հարուստ տեղեկատվության համար, կան բավականին որակյալ, ուսուցանող մուլտֆիլմեր, որոնց դիտումը պարզապես դասի կազմակերպչական ընթացքի ամենագրավիչ միջոցն է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #126
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    1
    Համաձայն եմ, հարգելի Էմմա: Մեր օրերում համացանցը և բազմաթիվ հեռուստաալիքները ծնողների համար ստեղծում են ընտրության լայն հնարավորություն:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #127
    Մասնակից Narine Stepanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2017
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաստիարակելով երեխաներին, այժմյան ծնողները դաստիարակում են մեր երկրի ապագա պատմությունը, նշանակում է` նաև աշխարհի պատմությունը:
    (Ա.Մակարենկո):

    Դաստիարակությունն անհեթեթություն կլինի, եթե այն բազմակողմանիորեն չհարստացնես սեփական կենսափորձով:
    Թելման

    Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն,քան պետության կառավարման համար։
    Ու․Չենինգ
    Հարգելի Էմմա շնորհակալություն գրառման համար։ Կարծում եմ ծնողները ոչ միայն խոսքով , այլ իրենց ճիշտ ապրած կյանքով օրինակ ծառայեն երեխաներին։ Կյանքն ավելի բարձր է խոսում, քան խոսքերը։ Սիրում եմ այս խոսքերը։ Առաջին հերթին մեր ապրած կյանքին են նայում երեխաները և օրինակ վերցնում։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #128
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչպե՞ս հեքիաթ պատմել փոքրիկին քնելուց առաջ
    Քնից 1,5-2 ժամ առաջ ցանկալի է, որ երեխան այլևս ակտիվ և աղմկոտ խաղերով չզբաղվի: Երեխան պետք է հանգստանա,
    թուլանա, տրամադրվի, որ շուտով քնի ժամն է: Սրան նպաստում է նաև տաք լոգանքը, որին հաջորդում է հեքիաթասացության
    ժամը: Հեքիաթասացությունը հատուկ արվեստ է, որին լավ են տիրապետում հատկապես տատիկները: Երբ դրսում արդեն մութ է,
    և փոքրիկն էլ արդեն հագել է գիշերային զգեստը, արդեն հեքիաթի ժամն է:
    Ցանկալի է, որ մայրիկը հեքիաթն անգիր իմանա, ոչ թե գրքից կարդա: Կարելի է պարզապես անգիր անել մի հեքիաթ և դա վերածել ամենօրյա, քնից առաջ պատմվող հեքիաթի: Պարզապես այդ հեքիաթը երեխային չպետք է պատմել օրվա այլ ժամերին, այլ միայն
    քնից առաջ: Այս պարագայում հեքիաթի առաջին բառերն իսկ երեխայի համար ազդանշան կլինեն, որ արդեն քնելու ժամանակն է:
    Բացի այդ, եթե ազատ են մայրիկի ձեռքերը, նա հնարավորություն կունենա մի փոքր գրկել երեխային, կամ ձեռքով օրորել: Իսկ գիրքը, հատկապես նկարազարդը, կարող է շեղել երեխային` նա անընդհատ կձգվի, որ նկարները նայի, կամ ինքը թերթի էջերը` թուլանալու
    և ննջելու փոխարեն: Գրքերն ավելի շուտ ցերեկային ընթերցանության համար են:
    Հեքիաթը պատմելու ընթացքում հանգցրեք սենյակի լույսերը, կամ միացրեք գիշերային լամպը, որպեսզի երեխայի քնելուց հետո սենյակի լուսավորությունը չփոփոխեք` շատ երեխաներ արթնանում են սենյակի լուսավորության փոփոխությունից: Սենյակում ցանկալի է, որ լռություն լինի` խնդրեք տնեցիներին չաղմկել, կամ ցածրացնել հեռուստացույցի ձայնը: Երեկոյան հեքիաթը մեծապես տարբերվում է ցերեկային պատմություններից:
    Այստեղ պետք չէ պատմել դերերով, խոսել հերոսների ձայնով, խոսքում էմոցիա արտահայտել: Ձայնը պետք է լինի հանդարտ և միատոն, կարելի է անգամ ձայնավորները երկարացնել, որ նմանվի երգելուն: Եթե հեքիաթն ավարտվել է, բայց փոքրիկը դեռևս քնած չէ, կանգ մի առեք, սկսեք օրորոցային երգել, կամ հեքիաթը նորից սկսեք պատմել` երեխան գրեթե փոփոխություն չի նկատի: Երբ երեխան աչքերը փակել է և քնել, պետք չէ միանգամից ընդհատել պատմությունը: Շարունակեք պատմել, քանի դեռ նրան անկողնում հարմար տեղավորում եք և ծածկում:
    Եթե պատրաստվում եք դուրս գալ սենյակից, ապա էլի մի ընդհատեք պատմությունը: Նույն տոնով խոսելով զգույշ դուրս եկեք սենյակից, ապա միայն դադարեցրեք հեքիաթ պատմելը: Երբ շարժվելու ընթացքում շարունակում եք պատմությունը, ձայնը թույլ չի տա, որ երեխան լսի որևէ այլ աղմուկ:
    http://impoqrik.am/1-3%D5%BF%D5%A1%D...4/77-qnel.html
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 15.11.2017, 01:03:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #129
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Ընտանեկան միջավայրն առանձնանում է հուզականությամբ և այնպիսի
    պայմանների առկայությամբ,որոնց շնորհիվ երեխայի մեջ ձևավորվում են՝
    -համապատասխան վերաբերմունք սեփական անձի նկատմամբ,
    -ինքնագնահատման կարողություն,
    -աշխարհընկալում,
    -ճիշտ վարվելակերպ
    Ասյա Հովհաննիսյան <<Դաստիարակենք միասին>>

  18. #130
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն իր ուղղակի ազդեցությունն է թողնում
    երեխաների դաստիարակության վրա։Այս գիտակցմամբ պետք է առաջնորդվի յուրաքանչյուր ծնող
    և ստեղծի բարենպաստ պայմաններ երեխաների լիարժեք աճի,զարգացման ու դաստիարակության
    համար։Այստեղից էլ՝ երեխաների ընտանեկան դաստիարակության ամուր հիմքը ծնողների՝ իրար
    նկատմամբ ունեցած սերն է։ Այն ընտանիքում, ուր չկա հոր և մոր փոխադարձ,ամուր սեր, այնտեղ
    չկա և չի կարող լինել երեխաների դաստիարակություն։
    Ասյա Հովհաննիսյան <<Դաստիարակենք միասին>>

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 311121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Narine Stepanyan

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •