Էջ 12 14-ից ԱռաջինԱռաջին ... 21011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 111 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Ծնողների դերը երեխաների դաստիարակության գործընթացում

  1. #111
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.10.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Уважаемая Эмма, приветствую Вас и благодарю за интересные и полезные темы, которые вы выдвигаете на форуме. Я сама начинающий участник и с интересом наблюдаю за обсуждениями, которые вы ведете.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Էմմա Խաչատրյան (12.11.2017)

  3. #112
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Janet-ի խոսքերից Նայել գրառումը
    Уважаемая Эмма, приветствую Вас и благодарю за интересные и полезные темы, которые вы выдвигаете на форуме. Я сама начинающий участник и с интересом наблюдаю за обсуждениями, которые вы ведете.
    Շնորհակալություն հարգելի Janet արձագանքելու համար։Ուրախ եմ,որ օգտակար եղա։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2017)

  5. #113
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    2-3տարեկան երեխաներ
    Հարգել երեխայի զգացմունքները նշանակում է՝
    -օգնել երեխային իր զգացմունքները վերածել բառերի,
    -ասել երեխային,որ դուք ևս երբեմն նման կերպ եք զգում,
    -ամոթանք չտալ կամ չնախատել երեխային,
    -չպատժել երեխային վախենալու համար։
    <<Դրական ծնողավարման ձեռնարկ>>

  6. #114
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Էմմա, շատ հետաքրքիր նյութեր եք տեղադրել այդ թեմայից, որի համար՝ շնորհակալություն: Կարծում եմ, որ ծնողը, սկսելով իր երեխայի դաստիարակությունն ընտանիքում, այն պետք է շարունակի հետագայում. երբ երեխան դպրոցական է, ուսանող է և այլն: Ծնողը դառնալով ուսուցչի օգնականը, օժանդակողը, գործընկերը այդ հարցում՝ կնպաստի երեխայի ճիշտ դաստիարակությանը:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #115
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էմմա, շատ հետաքրքիր նյութեր եք տեղադրել այդ թեմայից, որի համար՝ շնորհակալություն: Կարծում եմ, որ ծնողը, սկսելով իր երեխայի դաստիարակությունն ընտանիքում, այն պետք է շարունակի հետագայում. երբ երեխան դպրոցական է, ուսանող է և այլն: Ծնողը դառնալով ուսուցչի օգնականը, օժանդակողը, գործընկերը այդ հարցում՝ կնպաստի երեխայի ճիշտ դաստիարակությանը:
    Շնորհակալություն հարգելի՛ Ֆլորա արձագանքելու համար։ոՈՒրախ եմ,որ հավանեցիք։Համամիտ եմ։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2017)

  10. #116
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մինչև 3 տարեկանը երեխային պետք է հեքիաթ պատմել առանց վախի տեսարանների
    Բոլոր երեխաներն էլ հեքիաթներ սիրում են: Հեքիաթը երեխայի զարգացման գործում նույնքան մեծ նշանակություն ունի, որքան խաղը: Հեքիաթների միջոցով երեխան ծանոթանում է մարդկային փոխհարաբերություններին, աշխարհի կառուցվածքին, ծանոթանում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են` լավ ու վատ, չար ու բարի, քաջություն, արդարություն, հաղթանակ և այլն: «Հեքիաթի միջոցով երեխան հասկանում է, որ կյանքը լի է հակասություններով: Հեքիաթում կատարվողը երեխային հետաքրքիր է, և նա առանց գիտակցելու ձեռք է բերում իրեն կենսականորեն անհրաժեշտ հմտություններ: Երեխան իրեն նույնականացնում է հեքիաթի քաջ ու անվախ հերոսի հետ, հաղթահարում է բոլոր դժվարությունները, անցնում փորձությունների միջով և նրա հետ վայելում հաղթանակի բերկրանքը»,- ասում է հոգեբան Զառա Նոնինյանը:
    Երեխային հեքիաթ պատմելու ամենաօպտիմալ տարիքը 3 տարեկանն է: Սակայն դա չի նշանակում, թե դրանից շուտ չի կարելի երեխային հեքիաթ պատմել: Պարզապես պետք է ընտրել համեմատաբար պարզ սյուժե ունեցող հեքիաթներ, որտեղ ի սպառ բացակայում են սարսափելի տեսարանները: Մինչև 3 տարեկան հեքիաթը պետք է պատմել զվարճալի ձևով, ուրախ տրամադրությամբ: Հոգեբան Նոնինյանն ասում է, որ 3-4 տարեկան երեխաներին կարելի է դասական սյուժեով, ժողովրդական հեքիաթներ պատմել, որոնք չպետք է շատ երկար լինեն, այլապես երեխան կձանձրանա և չի ցանկանա լսել մինչև վերջ:
    «Երեխաները շատ են սիրում այն հեքիաթները, որոնք վերցված են հենց կյանքից: Հետևաբար նախընտրելի է հեքիաթ հորինել, որտեղ գլխավոր գործող անձը հենց երեխան և իր շուրջը գտնվող խաղալիքները կլինեն: Պետք է հեքիաթը զվարճալի ձևով ներկայացնել: Կարելի է նույնիսկ զվարճալի տեսանկյունից ներկայցնել այդ հերոսին, ծիծաղել նրա վրա: Ծնողը ցանկացած դեպքում պետք է պահպանի այդ կանոնները, որպեսզի երեխան գիշերները մղձավանջներ չունենա: Երեխան չի հասկանում, որ այդ ամենը հորինված է, իրական չէ»,-բացատրում է հոգեբանը:
    Հեքիաթի միջոցով երեխան սովորում է իր համար այդ երևայական աշխարհում մտածել, գործել: Դա հիմք է դնում նրա ստեղծագործական աշխատանքին: Հետևաբար անհրաժեշտ է անցկացնել «հեքիաթաթերապիա», այսինքն` քննարկել հեքիաթը: Կարելի է հեքիաթը նկարել կամ բաժանել դերերն ու խաղարկել այն: «Այդկերպ երեխան զգում է, որ ինքը հասկացված է: Այդպիսի հեքիաթները ցույց են տալիս երեխային, որ պետք է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, որ ուժը հենց իր մեջ է և կողմնակի օգնության սպասել պետք չէ: Այդ միջոցով լուծում են տալիս երեխային, որ պետք է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, որ ուժը հենց իր մեջ է և կողմնակի օգնության սպասել պետք պետք չէ: Այդ միջոցով լուծում են առաջարկում երեխային»,-ասում է հոգեբանը:
    http://impoqrik.am/1-3%D5%BF%D5%A1%D...6/315--3-.html

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2017), Բելա Ջիվանշիրյան (13.11.2017)

  12. #117
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգիլի Էմմա, շնորհակալություն հետաքրքիր նյութերի համար: Ինչ եք կարծում, ճիշտ են անում որոշ մայրիկներ, որ հեքիաթները փոխարինում են մուլտֆիլմերով:
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 14.11.2017, 19:25:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #118
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգիլի Էմմա, շնորհակալություն հետաքրքիր նյութերի համար: Ինչ եք կարծում, ճիշտ են անում որոշ մայրիկներ, որ հեքիաթները փոխարինում են մուլտֆիմերով:
    Շնորհակալություն հարգելի՛ Բելա հարցի համար։Ճիշտ է,քանի որ մուլտֆիլմ դիտելով երեխան ավելի լավ է ընկալում հեքիաթի իմաստը։
    Սակայն յուրաքանչյուր մուլտֆիլմ ունի իր եւ՛ լավ, եւ ՛վատ կողմերը։ Երեխաները հիմնականում մուլտֆիլմերի բացասական հերոսներին են ընդօրինակում, ինչի հետեւանքով էլ ունենում են ագրեսիվ վարք, դառնում անկառավարելի: Այնուհետեւ այդ ագրեսիան ոչ միայն վարքային, այլեւ վերբալ ձեւով է սկսում արտահայտվել, քանի որ այդ մուլտֆիլմերում կան բացասական նշանակությամբ բառեր, որոնք երեխան սկսում է առօրյայում օգտագործել:
    Պետք է ծնողն ընտրի երեխայի համար մուլտֆիլմը, քանի որ ոչ բոլոր մուլտֆիլմերն են թույլատրելի նրանց համար: Երեխայի ճիշտ դաստիարակությունը ծնողների ձեռքերում է, նրանք պետք է վերահսկեն իրենց երեխաներին:
    Կողմ եմ նաև հեքիաթ պատմելուն։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 14.11.2017, 19:26:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #119
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Հեքիաթաթերապիա. ե՞րբ և ինչպե՞ս կիրառել
    http://parents.disabilityinfo.am/%D5...B%D6%80%D5%A1/
    http://zargacum.com/%D5%B0%D5%A5%D6%...A%D5%AB%D5%A1/
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 14.11.2017, 18:51:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  18. #120
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    1
    Հեքիաթների ազդեցության մասին. հոգեբան
    Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ երեխան ոչ միայն պետք է հեքիաթ լսի, այլև կարդա: «Շատ երեխաներ հեքիաթ կարդալու համար են գրել-կարդալ սովորում: Այն պահից, երբ երեխան սկսեց տարբերել տառերն ու սիմվոլները՝ կարդալ, սկսվում են ձախ կիսագնդի զարգացումը, մտավոր զարգացումը»,- ապրիլի 3-ին նշվող մանկական գրքի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Խուդոյանը:
    Նա հավելեց, որ հեքիաթները կարող են շատ հետաքրքրիր, գրավիչ լինել, և երեխան կլանված լսի դրանք, բայց նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ, օրինակ, երեխայի տրամաբանության զարգացման վրա, քանի որ հեքիաթներում կան իրականությունից հեռացնող հանգամանքներ:
    «Հաճախ մեզ ասում են՝ հեքիաթներով է ապրում. դա հենց այդտեղից է գալիս, ինչպես նաև բարության, չարության մասին ծայրահեղական մտածելակերպը, որը մենք հետագայում բուժում ենք, քանի որ այն դառնում է աշխարհընկալման ձև՝ ամեն ինչ սև ու սպիտակ»,- ասաց հոգեբանը:
    Նրա խոսքով՝ անգամ արվեստի բարձրակարգ գործերը, ինչպիսիք են, օրինակ, «Հարի Փոթերը», «Հենզելն ու Գրետելը», որոնք հավասարաչափ կլանված դիտում ու կարդում են թե մեծերը, թե փոքրերը, իրականությունից հեռացնող, երևակայության գիրկը գցող, նույնիսկ վախեր առաջացնող պատումներ են:
    «Բացասական ազդեցությունն, իհարկե, առկա է հեքիաթներում, սակայն շատ մեծ է նաև բուն զարգացնող հանգամանքը. դրանք նպաստում են երեխայի ստեղծագործական մտքի, հուզական ոլորտի, բարոյական զարգացմանը: Կան նաև հոգեբանական հեքիաթներ, որոնք հոգեթերապևտիկ ազդեցություն են թողնում, ներդաշնակության են բերում և անմիջականորեն նպաստում զարգացմանը»,- ասաց Սամվել Խուդոյանը:
    http://hetq.am/arm/news/25031/heqiat...n-hogeban.html

Էջ 12 14-ից ԱռաջինԱռաջին ... 21011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Narine Stepanyan

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •