Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ավանդույթների ձևավորում դասարանում

  1. #1
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1

    Ավանդույթների ձևավորում դասարանում

    Դպրոցում մանկավարժի աշխատանքին զուգահեռ կարևորում եմ դասղեկի աշխատանքը,ով համերաշխ,ջերմ կոլեկտիվ ստեղծելու շնորհիվ մեծապես աջակցում է նաև ուսուցիչներին իրենց աշխատանքում: Այդ ջերմությունն ու համերաշխությունը ապահովելու համար կարելի է ձևավորել ավանդույթներ,որոնք խթանում են աշակերտների համախմբմանը,ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցությանը: Առաջարկում եմ հետևյալ ավանդույթները ,որոնք կիրառում եմ իմ դասարանում և դրական արդյունք են ապահովում.
    1.Ամեն կիսամյակի վերջում նամակներ եմ հանձնում այն աշակերտներին,ովքեր հաջողություններ են գրանցել ուսումնական,կարգապահական հարցերում:Նամակով արտահայտում եմ իմ անկեղծ ուրախությունը կամ մտահոգությունը և հետագա սպասելիքները:
    2.Ամեն ամսվա վերջում առանձնացնում եմ առավելագույն թվով գերազանց թվանշաններ ստացած աշակերտին և պատվոգրի տեսքով հանձնում <<Ամսվա գերազանցիկ>> տիտղոսը:Այս ավանդույթը շատ է ոգևորում հատկապես գերազանցիկներին և իսկական մրցակցություն է սկսվում՝ խթանելով նաև մյուսներին՝ ակտիվ մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս հաջողություններ գրանցելու:
    3.Տարբեր տոների առթիվ գեղեցիկ բացիկներ ենք նվիրում ուսուցիչներին: / օրինակ՝ Ամանորի նախօրեին,դասղեկի ժամի շրջանակներում նախապես մշակված հարցաթերթիկներ բաժանվեցին,որտեղ հարցում էր կատարվում՝ <<Կատակասեր ուսուցիչ>>,<<Խստապահանջ ուսուցիչ>> և այլ անվանակարգերում ուսուցիչներին առանձնացնելու համար: Արդյունքների ամփոփումից հետո յուրաքանչյուր ուսուցչին իր հաղթած անվանակարգի անվանումով և իր ազգանունով բանաստեղծություններ հորինեցինք և Ամանորյա բացիկների տեսքով նվիրեցինք:Այս միջոցառումը մեծ ոգևորություն առաջացրեց և՜ ուսուցիչների, և՜ աշակերտների շրջանում:
    4.Դասղեկի ժամերին թեմատիկ հանձնարարություններ են տրվում,բոլորի աշխատանքները հավաքվում են և պահվում դասարանական թղթապանակի մեջ,իսկ դպրոցն ավարտելիս,որպես հուշ, առանձին թղթապանակներով դրանք կհանձնվեն աշակերտներին, որտեղ ամփոփված կլինեն նրանց ուսումնական մի քանի տարիների երազանքները,ակնկալիքները,հույզերը՝ իրենց կատարած աշխատանքների տեսքով,որը նաև կարծում եմ անակնկալ կլինի աշակերտների համար:

    Հարգելի՜ գործընկերներ,կցանկանայի նաև Ձեր առաջարկություններով և կիրառվող ավանդույթներով կիսվեիք,որոնցից կարող ենք օգտվել:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Փորձառու դասղեկներ և մանկավարժներ,ակնկալում եմ Ձեր փորձի փոխանակումը...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    200
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցում մանկավարժի աշխատանքին զուգահեռ կարևորում եմ դասղեկի աշխատանքը,ով համերաշխ,ջերմ կոլեկտիվ ստեղծելու շնորհիվ մեծապես աջակցում է նաև ուսուցիչներին իրենց աշխատանքում: Այդ ջերմությունն ու համերաշխությունը ապահովելու համար կարելի է ձևավորել ավանդույթներ,որոնք խթանում են աշակերտների համախմբմանը,ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցությանը: Առաջարկում եմ հետևյալ ավանդույթները ,որոնք կիրառում եմ իմ դասարանում և դրական արդյունք են ապահովում.
    1.Ամեն կիսամյակի վերջում նամակներ եմ հանձնում այն աշակերտներին,ովքեր հաջողություններ են գրանցել ուսումնական,կարգապահական հարցերում:Նամակով արտահայտում եմ իմ անկեղծ ուրախությունը կամ մտահոգությունը և հետագա սպասելիքները:
    2.Ամեն ամսվա վերջում առանձնացնում եմ առավելագույն թվով գերազանց թվանշաններ ստացած աշակերտին և պատվոգրի տեսքով հանձնում <<Ամսվա գերազանցիկ>> տիտղոսը:Այս ավանդույթը շատ է ոգևորում հատկապես գերազանցիկներին և իսկական մրցակցություն է սկսվում՝ խթանելով նաև մյուսներին՝ ակտիվ մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս հաջողություններ գրանցելու:
    3.Տարբեր տոների առթիվ գեղեցիկ բացիկներ ենք նվիրում ուսուցիչներին: / օրինակ՝ Ամանորի նախօրեին,դասղեկի ժամի շրջանակներում նախապես մշակված հարցաթերթիկներ բաժանվեցին,որտեղ հարցում էր կատարվում՝ <<Կատակասեր ուսուցիչ>>,<<Խստապահանջ ուսուցիչ>> և այլ անվանակարգերում ուսուցիչներին առանձնացնելու համար: Արդյունքների ամփոփումից հետո յուրաքանչյուր ուսուցչին իր հաղթած անվանակարգի անվանումով և իր ազգանունով բանաստեղծություններ հորինեցինք և Ամանորյա բացիկների տեսքով նվիրեցինք:Այս միջոցառումը մեծ ոգևորություն առաջացրեց և՜ ուսուցիչների, և՜ աշակերտների շրջանում:
    4.Դասղեկի ժամերին թեմատիկ հանձնարարություններ են տրվում,բոլորի աշխատանքները հավաքվում են և պահվում դասարանական թղթապանակի մեջ,իսկ դպրոցն ավարտելիս,որպես հուշ, առանձին թղթապանակներով դրանք կհանձնվեն աշակերտներին, որտեղ ամփոփված կլինեն նրանց ուսումնական մի քանի տարիների երազանքները,ակնկալիքները,հույզերը՝ իրենց կատարած աշխատանքների տեսքով,որը նաև կարծում եմ անակնկալ կլինի աշակերտների համար:

    Հարգելի՜ գործընկերներ,կցանկանայի նաև Ձեր առաջարկություններով և կիրառվող ավանդույթներով կիսվեիք,որոնցից կարող ենք օգտվել:
    Հարգելի Լիանա , հրաշալի գործունեություն եք ծավալում Ձեր դասղեկական ժամերին:Կուզենայի նաև ավելացնել անհատական զրույցների կարևորությունը, աշակերտի խնդրին տեղյակ լինելը և միասին խնդրի լուծումը գտնելը: Շատ հաճախ ենք առնչվում դեպքերի, երբ ուղղակի այս կամ այն պատճառաբանություններն առաջ բերելով՝ աշակերտը չի ուզում մասնակցել դասղեկի ժամին:Անհատական զրույցի շնորհիվ ամուր կապ է ստեղծվում:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Lianna Manukyan (22.10.2017), Էմմա Խաչատրյան (23.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017)

  7. #4
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիանա , հրաշալի գործունեություն եք ծավալում Ձեր դասղեկական ժամերին:Կուզենայի նաև ավելացնել անհատական զրույցների կարևորությունը, աշակերտի խնդրին տեղյակ լինելը և միասին խնդրի լուծումը գտնելը: Շատ հաճախ ենք առնչվում դեպքերի, երբ ուղղակի այս կամ այն պատճառաբանություններն առաջ բերելով՝ աշակերտը չի ուզում մասնակցել դասղեկի ժամին:Անհատական զրույցի շնորհիվ ամուր կապ է ստեղծվում:
    Հարգելի Դիանա,շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար: Միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ,որ անհատական և խմբային զրույցները ևս ունեն դրական ազդեցություն: Իսկ երբ դասղեկի ժամերը մշտական են լինում և նաև հաշվի ես առնում աշակերտի ցանկությունները, ով հաճախ կարող է ավելի հետաքրքիր թեմաներ առաջադրել,ապա դասղեկի ժամերը ամենասպասվածն են լինում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիաննա,ձեզ եմ առաջարկում մի մեթոդ ևս,որը կոչվում է մարդկային կարողությունների պահոց;Այն անցկացվում է խաղի ձևով;Երեխաները փոխանակում են միմյանց հետ իրենց դրական հատկանիշները,ուսուցիչը հանրագումարի է բերում փոխանակման արդյունքները և պարզաբանում ,թե ինչպես պետք է դրանք ամրապնդել կոլեկտիվում;Տարեվերջին խաղը կրկնվում է,աշակերտները թվարկում են ձեռք բերված բարոյական հատկանիշները,վերլուծում վերջնական արդյունքները;
    Արդյունքում աշակերտները և դասղեկը նկատում են կոլեկտիվի բարոյական հատկությունների մակարդակի աճ;

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Lianna Manukyan (22.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017)

  11. #6
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    146
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր է,դուք ստեղծում եք յուրահատուկ մրցակցություն:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Lianna Manukyan (22.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Ռուզաննա Միրզոյան (22.10.2017)

  13. #7
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Լիաննա, ողջունում եմ քո մուտքը ֆորում և արդեն իսկ անչափ հետաքրքրված եմ այս թեմայով։ Վստահ եմ, որ այն բազում օգտակար և նոր գաղափարներ կտա բոլորիս։
    Լուսինե Ավագյան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Lianna Manukyan (22.10.2017), Էմմա Խաչատրյան (25.10.2017)

  15. #8
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ռուզաննա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիաննա,ձեզ եմ առաջարկում մի մեթոդ ևս,որը կոչվում է մարդկային կարողությունների պահոց;Այն անցկացվում է խաղի ձևով;Երեխաները փոխանակում են միմյանց հետ իրենց դրական հատկանիշները,ուսուցիչը հանրագումարի է բերում փոխանակման արդյունքները և պարզաբանում ,թե ինչպես պետք է դրանք ամրապնդել կոլեկտիվում;Տարեվերջին խաղը կրկնվում է,աշակերտները թվարկում են ձեռք բերված բարոյական հատկանիշները,վերլուծում վերջնական արդյունքները;
    Արդյունքում աշակերտները և դասղեկը նկատում են կոլեկտիվի բարոյական հատկությունների մակարդակի աճ;
    Հարգելի Ռուզաննա,շնորհակալություն նոր և հետաքրքիր միտք տալու համար,անպայման կկիրառեմ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017)

  17. #9
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիաննա, ողջունում եմ քո մուտքը ֆորում և արդեն իսկ անչափ հետաքրքրված եմ այս թեմայով։ Վստահ եմ, որ այն բազում օգտակար և նոր գաղափարներ կտա բոլորիս։
    Հարգելի Լուսինե, ես նույնպես ուրախ եմ,որ նման միջավայրում կարելի է արդյունավետ շփում ունենալ և հարստացնել փորձը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017)

  19. #10
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է,դուք ստեղծում եք յուրահատուկ մրցակցություն:
    Հարգելի Լուսինե,շնորհակալություն գնահատականի համար:Առողջ մրցակցությունը միշտ դրական արդյունքի է տանում:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (22.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •