+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Նոր նյութի հաղորդման առավել արդյունավետ մեթոդներ և ձևեր

  1. #1
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    7

    Նոր նյութի հաղորդման առավել արդյունավետ մեթոդներ և ձևեր

    Նոր նյութի հաղորդման ժամանակ կարող են գործածվել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են դասախոսությունները, բացատրությունները, առանձին հարցերի շուրջ զրույցները, քննարկումները, ինքնուրույն աշխատանքները և այլն։ Ուսուցիչը նախքան նյութի հաղորդումը պետք է ակտիվացնի սովորողների ուշադրությունը, մտավոր գործունեությունը, կազմակերպի ու համակարգի ստացվող գիտելիքները։


    կազմակերպչական հատված՝ նախապատրաստական աշխատանքներ նոր նյութի յուրացման նպատակով, մասնավորապես՝ արդեն ունեցած այն գիտելիքների վերհիշումը, որոնք կապված են հաղորդվող նյութի հետ
    դասի նպատակի և խնդիրների սահմանում
    նոր նյութը ուսումնասիրելու համար դրդապատճառների ստեղծում
    նոր նյութի հաղորդում
    նոր նյութի յուրացում և ամրապնդում
    աշխատանքների ամփոփում
    Աղբյուրը՝ https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%...BD.D5.A5.D6.80
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ թեմայում քննարկել նոր նյութի հաղորդման փուլում առաջացող՝ ձեր փորձով հիմնավորված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված մեթոդները։
    Լուսինե Ավագյան

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    69
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե,կարծում եմ , ամենակարևորը այն է , որ նոր նյութի հաղորդումը լինի մատչելի և ընկալելի երեխայի համար:

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Լուսինե,կարծում եմ՝ ցանկացած մեթոդի արդյունավետությունը սերտորեն կապված է թեմայի ծավալի, բարդության և,ամենակարևորը, դասարանի համակազմի հետ. նույն մեթոդը մի դասարանում կարող է արդյունք տալ, մյուսում՝ ոչ:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    197
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Լուսինե, մաթեմատիկայի ժամին հարմար է նոր նյութը հաղորդել դասի սկզբում, երբ երեխաները հոգնած չեն։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    2
    Նախ և առաջ պետք է սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնել ներկայացվող նյութի նկատմամբ: Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է նյութի մատուցման, ներկայացման ձևը: Այն որքան հնարավոր է պետք է մատչելի մատուցել, բացատրել` արդեն ունեցած գիտելիքների հիմքի վրա համեմատության, զուգադրման մեթոդով, աշակերտների ուշադրությունը հրավիրել առավել կարևոր հատվածների կամ դրույթների վրա, ձևավորել ու զարգացնել հիշելու, մտապահելու կարողություն: Նյութի հաղորդումը, յուրացումն ու ամրապնդումը կարելի է իրականացնել բազաթիվ մեթոդներով ու հնարներով: Բնականաբար, մեթոդի ընտրությունն կախված է զանազան հանգամանքներից/նյութի բովանդակություն, աշակերտների պատրաստվածություն և այլն/:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 21.10.2017, 23:56:

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Firafine (Երեկ), Gayane Lachinyan (22.10.2017), Kristine N. (24.10.2017), Lilit Sahakyan (24.10.2017), M. Amalya (24.10.2017), Անահիտ Չոմարյան (03.02.2018), Գայանե Սիմոնյան (Երեկ), Գոհար Խաչատրյան Յուրիի (22.04.2018), Էմմա Խաչատրյան (22.10.2017), Լուսինէ Ավագյան (21.10.2017), Կարինե Մարգարյան (22.10.2017), Մարիա Ս (22.10.2017), Մկրտչյան Արփենիկ (22.10.2017)

  11. #6
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    7
    Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար։
    Նոր նյութի հաղորդումը ես մշտապես սկսում եմ իմ ասելիքի պլանավորմամբ և այն ներկսյացնում եմ իմ աշակերտներին։
    Օրինակ՝ 6_ րդ դասարանում մաթեմատիկայի 《Հարաբերություններ》 թեման անցնելիս, նախքան բուն նյութի հաղորդումը սկսելը, առանձնացնում եմ այն հիմնական հարցերը, որոնց շուրջ խոսելու եմ.
    1. Երբևէ լսե՞լ եք 《 Հարաբերություն》 հասկացությունը ձեր առօրյայում։
    2. Ի՞նչ նշանակություն ունի այն մաթեմատիկայում։
    3. Տանք նրա տառային արտահայտությունը։
    4 Կարևո՞ր է արդյոք այն և կիրառելի, թե՞ հանդիպում է միայն մաթեմատիկայի դասագրքերում։
    Նոր նյութի հաղորդման ընթացքում պարբերաբսր անդրադարձ կատարել նշված հարցերին՝ տալով դրանց հստակ պատասխսններն ու ձևակերպումները։
    Լուսինե Ավագյան

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    4
    Հարգելի գործընկերներ նոր նյութի հաղորդման ժամանակ պետք է ունենալ հիմնականում 2 նպատակ՝ ուսուցանել թեման և հասնել այն բանին որ սովորողները 1) սովորեն նյութը…,2)կարողանան կիրառել..: Մաթեմատիկայի դասընթացում իմ կարծիքով շատ կարևոր է, որ ուսուցիչը այնպես կազմակերպի նոր նյութի հաղորդումը, որ սովորողները ինքնուրույն մտածողությամբ ակտիվ մասնակցություն ունենան: ՈՒսուցիչը պետք է ուշադիր լինի աշակերտների կողմից նյութի յուրացման ապահովմանը, և կիրառի այնպիսի մեթոդներ, որ ուժեղացնում է ուսուցանվող նյութի կարևոր կողմերի ընկալումը: Ես Համամիտ եմ Հասմիկի հետ մաթեմատիկայում նոր նյութը պետք է հաղորդել դասի սկզբում, և ընթացքում թեմայի ամրապնդման նպատակով կատարել առաջադրանքներ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    7
    Մաթեմատիկայի դասավանդման ժամանակ հրաշալի արդյունավետ է պրոբլեմի առաջացման մեթոդի կիրառումը։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընկալել խնդրի առկայությունը և ինքնուրույն լուծումներ առաջադրել։
    Լուսինե Ավագյան

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի դասավանդման ժամանակ հրաշալի արդյունավետ է պրոբլեմի առաջացման մեթոդի կիրառումը։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընկալել խնդրի առկայությունը և ինքնուրույն լուծումներ առաջադրել։
    Հարգելի Լուսինե Ես համամիտ եմ Ձեզ հետ, իրոք պրոբլեմային մեթոդը շատ հարմար է մաթեմատիկայում, նոր նյութի հաղորդման համար: Այն մատչելի ու հետաքրքիր է դարձնում ուսուցանվող նյութը: Պրոբլեմային մեթոդը կարելի է կիրառել նաև հարց-խնդիրների ժամանակ, որոնց լուծման համար գրեթե հաշվարկ չի պահանջվում:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    197
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի դասավանդման ժամանակ հրաշալի արդյունավետ է պրոբլեմի առաջացման մեթոդի կիրառումը։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընկալել խնդրի առկայությունը և ինքնուրույն լուծումներ առաջադրել։
    Հարգելի Լուսինե, իրավացի ես, պրոբլեմային ուսուցումը լավ արդյունք է տալիս , բայց հարմար է նաև մտագրոհի կազմակերպումը, որից հետո նոր հաղորդել նոր նյութը:Այն կարելի է կազմակերպել նաև դասի ամփոփման ժամանակ:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •