Էջ 12 26-ից ԱռաջինԱռաջին ... 2101112131422 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 111 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 255 հատից

Թեմա: Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

  1. #111
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Թեստ․ Հայ գրողներից ո՞վ է այս տողերի հեղինակը
    http://info24.am/?p=3797&l=am

  2. #112
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում ընդգրկվել է նաև Զապել Եսայանի անունը։
    Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։
    1900 թվականին ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և երկու դուստր լույս աշխարհ բերել։ 1908 թվականին վերադարձել է Պոլիս և տեսել, թե թուրքական իշխանությունն ինչպես է վերաբերվում հայերին։ 1909 թվականին նա մեկնել է Կիլիկիա, 1911-ին հրապարակել «Ավերակներու մեջ» գործը։
    https://armeniasputnik.am/society/20...ic-mekn-e.html

  3. #113
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐԸ
    Լսո՞ւմ եք ինձ:
    Բավակա՜ ն է,
    Հանեցե՛ք ձեր դիմակները:
    Հանեցե՛ք,
    Որ քամու ձեռքով
    Ձեզ կարոտած օդն ապտակի
    Ձեր իսկական դեմքը տխեղծ,
    Եվ շող-շաղափն արեգակի
    Սրսկումի նման ծակի
    Ընդարմացած ձեր դեմքը խեղճ,
    Որի ծանոթ նմանությամբ են հորինված
    (Մի՜ մոռացեք) աստվածները (մի՛ մոռացեք)...

    Ամաչեցե՛ք աստվածներից
    Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
    Բավակա՜ն է:

    Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
    Եվ ժամանակը ճշգրիտ,
    Բայցևայնպես այս հանդեսը,
    Որ սկսվել է շա՛տ վաղուց,
    Ավարտի է հասնում արդեն...

    Բարոյական այն պարապը,
    Որ շատ վաղուց
    Ամենքիս մեջ հորանջում էր
    Կարծես անչար և անվնաս,
    Հիմա արդեն չարչարում է ու տանջում է`
    Վերածվելով մի անհատնում զկրտոցի...
    Եվ թույն-փոշին ա՛յն խարտոցի,
    Որ բանում է գիշեր ու զօր,
    Բանում ինքնին և ինքնավար,
    Նո՛ւյն-թույն փոշին հետզհետե
    Ամե՜ն ինչի վրա թառում,
    Խառնըվում է ամե՜ն ինչի`
    Հացի՛,
    Երգի՛,
    Մտքի՛,
    Շնչի՜:
    Եվ խարտվածքի հոտ կփչի
    Շուտով արդեն ամե՜ն ինչից`
    Հացի՛ց,
    Երգի՛ց,
    Մտքի՛ց,
    Շնչի՜ց...

    Հանեցե՛ք ձեր դիմակները,
    Որ գեթ մի քիչ դյուրին շնչե՜լ կարողանաք...

    Ինքնե՜րդ ասեք.
    Բավական չէ՞
    Դուք ձեզանից ձեզ գողանաք
    Եվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ:
    Բայց չափազանց ճշտապահ է արեգակը.
    Երբ որոշյալ ժամը հասնի` կլուսանա:
    Ձեր արթնացումն այնժամ արդեն
    Կնմանվի մի պայթյունի՜,
    Մի պայթյունի՛,
    Ձե՜զ եմ ասում,
    Որից հետո
    Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
    Չգոյության գահի համար...
    Ինչ-որ բանի
    Ինքը աշխարհն է սպասում,
    Ինչպես մի օր, չիմանալով,
    Սուսաննան էր մերկ սպասում... ծերուկներին...
    Իսկ դուք եկեք մի՛ սպասեք.
    Հանեցե՛ք ձեր դիմակները,
    Ճանաչեցե՛ք ինքներդ ձեզ
    Վերջի՜ն անգամ,
    Վերջի՜ց առաջ...

    Պարն ավարտվել,
    Ու խաղն արդեն վերջանում է:
    Հանեցե՛ք ձեր դիմակները:
    Ուշացումի ամե՜ն պահից
    Իմ վիճակը
    Ձեր փոխարեն լրջանում է,
    Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
    Հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես,
    Որ ուշացած արթնացումը
    Կնմանվի մի պայթյունի՜,
    Որից հետո
    Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
    Չգոյության գահի համար...

    Դուք առայժըմ դեռ լսում եք,
    Ուստի նաև ի՛նձ լսեցեք
    Ու հանեցե՛ք դիմակներըդ.
    Արդեն խաղը վերջացա՜ծ է...

    Իսկ եթե դեռ պիտի խաղաք,
    Է՜հ, խաղացե՛ք, խնդրե՜մ, ինչքան սրտներդ ուզի.
    Խաղ խաղացեք ինքներըդ ձեզ և իրար հետ,
    Բայց... առանց ինձ:
    Ես այլևըս չեմ մասնակցում
    Ո՛չ թե խաղին,
    Այլ մինչև իսկ և մատաղի՜ն,
    Թե մորթվողը
    Մարդկայնություն - մարդկություն է...
    Ու ես արդեն ո՛չ բողոքում,
    Ո՛չ ողոքում,
    Ո՛չ էլ կոկորդս եմ կեղեքում:
    Ինչի՞ համար
    Կամ ո՞ւմ:
    Հիմա
    Ես ջանում եմ լոկ... չլինե՛լ`
    Ամբողջովին դառնալ... դիմա՜կ: .
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

  4. #114
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    ՈՒԶՈՒՄ ԵՄ
    Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,
    բայց ոչ թե մոր, այլ մանուկի:
    Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,
    որ կարապը ապրի՜ երգով:
    Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի,
    ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա:
    Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի,
    ոչ թե օձեր և մողեսներ:

    Ու թե մահը անխուսափ է՝
    Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին:
    Թե կռիվը անխուսափ է՝
    Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին:
    Թե արդուկելն անխուսափ է՝
    Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին:

    Թաղե՞լ է պետք -
    պառավ մորը որդին թաղի,
    ոչ թե մայրը ջահել որդուն:

    Եթե երգել՝
    Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. «Հոգի հանեց»:
    Եթե գրկել՝
    Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում:
    Եթե հարգել՝
    Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի:
    Եթե փրկել՝
    Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի:
    Ու թե պառկել՝
    Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան,
    ոչ թե հրշեջ մեքենայի:

    Մի անգամ էլ թողեք ուզեմ.
    Ես ուզում եմ՝
    ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝
    չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ
    առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜...

    Ես ուզում եմ.
    Եթե գերվել՝
    ոչ թշնամուց,
    այլ խելքահան աղջիկներից:
    Եթե մերվել՝
    ապա երբեք չթթվելով:
    Եթե լարվել՝
    ապա միայն ստեղծելիս:
    Եթե ճարվել՝
    ապա փրկել մահամերձին:
    Եթե ներվել՝
    էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ:
    Եթե սիրվել՝
    միայն մեկի՛ց և մե՜կ անգամ...

    Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը:
    Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜,
    Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜,
    Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն,
    Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն:
    Թե բարակել է հարկավոր՝
    թող բարակի մե՛ջքը կանանց,
    Թե տառակեր է հարկավոր՝
    թող նա մնա մեզ անճանա՛չ:
    Պատարագե՞լ է հարկավոր՝
    համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի,
    ո՛չ թե երգով դագաղ փակվի:
    Կոտորակվե՞լ է հարկավոր՝
    դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի,
    ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի:
    Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր.
    թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը,
    այն էլ եթե անորակ է,
    ոչ թե արդար և մեղավոր
    մեր մարդկային մոլորակը...

    Ես ուզում եմ...
    Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ...
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 04.11.2017, 23:18:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (08.11.2017), Գայանե Սիմոնյան (04.11.2017)

  6. #115
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    28
    Հարգելի՛ Էմմա,շնորհակալություն ,որ այսքան ակտիվ հիշեցնում եք մեզ մեր մեծերի մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #116
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Պարույր Սևակ «Հավատում եմ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://youtu.be/SyZBODecdUc
    Պարույր Սեւակ «ԱՊՐԵԼ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://youtu.be/nxSo5hDU4tg
    Պարույր Սեւակ «գլխապտույտ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://youtu.be/4MBVckOmsMo
    Պարույր Սեւակ «ԱՆՋԱՏՈՒՄ», կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://www.youtube.com/watch?v=Q1-TpuvP508
    Պարույր Սեւակ «Նամակ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://www.youtube.com/watch?v=g3326iTOuS4
    Պ. Սեւակ «Դու ասում ես՝ թե սառել եմ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://youtu.be/oQJ_CTU1bjQ
    Պարույր Սեւակ «Դու լսում ես» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
    https://youtu.be/LAz4K4AWpJA
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 10.11.2017, 22:12:

  9. #117
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Աբու Լալա Մահարի - ընթերցում է Վլադիմիր Աբաջյանը
    https://youtu.be/R8Sr36QLV9Y
    Պոեզիա - Պ. Սևակ, Հ. Շիրազ - խրատներ, կենացներ - Կարդում է Վլադիմիր Աբաջյանը
    https://youtu.be/q4AtUOCaVaQ

  10. #118
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Թեստ. Ի՞նչ գիտեք Պարույր Սևակի մասին. (փորձի՛ր ուժերդ)
    http://info24.am/?p=4014&l=am%2Ftest...rvo%D6%82gerd+

  11. #119
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ
    Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.
    — Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։
    Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով։
    Մխիթար Գոշ
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 13.11.2017, 11:56:

  12. #120
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    ՄԱՐԴՆ ՈԻ ԾԱՌԵՐԸ
    Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
    — Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
    Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց․
    — Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
    Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
    Առակիս ծառը խրատում է հյուրերին ու աղքատներին, որ հարմար ժամի գնան մեծարանք փնտրելու, հյուրերը ուտելու և հանգստանալու, իսկ աղքատները՝ կարիքները բավարարելու։ Եվ ամեն ժամ հյուրընկալողները պատրաստ չեն ընդունելու, կամ բարեգործները` ողորմություն տալու: Իսկ ամբաստանելու և տրտնջալու դեպքում չպետք է չարանալ, այլ անհրաժեշտ է պատասխանել քաղցրությամբ, բացատրել անպատրաստության պատճառները և այլ ժամի առատաձեռնությունը։
    Մխիթար Գոշ
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 13.11.2017, 11:56:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

Էջ 12 26-ից ԱռաջինԱռաջին ... 2101112131422 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •