Էջ 13 27-ից ԱռաջինԱռաջին ... 3111213141523 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 269 հատից

Թեմա: Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

  1. #121
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Չարենցի ժամանակը
    https://youtu.be/68z9Un3GZ-g
    Չարենց. Մի ճրագ մթում
    https://youtu.be/YWPCTudqTUY
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    https://youtu.be/72oCA9WPbsc
    Պոեզիա Եղիշե Չարենց ''Տաղարան''
    https://youtu.be/XXUEYWz8Fb4
    Եղիշե Չարենց "ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ..."
    https://youtu.be/9vXlrHXq9P8
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - ՀԱՅԱԴԱՐԱՆ
    https://youtu.be/azXB4r90s-U
    Եղիշե Չարենց «Ամբոխները խելագարված» (հատված)
    https://youtu.be/jEj3Kxh457U
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 16.11.2017, 15:41:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  3. #122
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա,
    մեր երիտասարդության վրա:
    Ակսել Բակունց

    Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ
    բնավորություն, ըմբոստ և եռուն:
    Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
    Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել:
    Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
    Ավ. Իսահակյան

    Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
    Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
    Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
    Պարույր Սևակ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  5. #123
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
    Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև
    տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշում…
    Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին
    ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
    Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև
    ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
    https://elenasargsyan.wordpress.com/...aryan-charenc/

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  7. #124
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Լուսմփոփի՜ պես աղջիկ

    Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
    Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
    Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
    Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

    Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
    Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
    Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
    Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

    Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
    Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
    Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
    Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
    Եղիշե Չարենց

  8. #125
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
    Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
    Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
    Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

    Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
    Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
    Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
    Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

    Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
    Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
    Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
    Սրտիս անուշ արտասուքին երկնային շաղ պիտի ասեմ:

    Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
    Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
    Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դու էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
    Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:
    Եղիշե Չարենց

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  10. #126
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ
    Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
    Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
    Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,
    Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
    Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու,
    Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
    Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
    Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
    Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
    Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:
    Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
    Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
    Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
    Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով:
    Վահան Տերյան

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  12. #127
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
    Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
    Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
    Մետաքսներով քնքշաշրշյուն:
    Նայվածներով խորին, եկար, ներո՜ղ,
    Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
    Եկար հուշիկ, անչար ավաղներով,
    Օրորներով ամենօրոր:
    Քո արևին հատնող և քո երգին, երգին,
    Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ - ողջո՜ւյն.
    Օ՜, հարազա՛տ, սիրա՛ծ, եկա՜ր կրկին,
    Իմ քնքշագի՜ն աշուն...
    Վահան Տերյան
    https://youtu.be/6oZyLaj4824
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 16.11.2017, 22:12:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  14. #128
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Վահան Տերյան - Գաղտնի թղթապանակ
    https://youtu.be/oxkjd1wXKaI

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (15.01.2018)

  16. #129
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    ԹԵՍՏ. Փորձեք պատասխանել, թե որ գրողը որ տողի հեղինակն է
    https://mediamag.am/test-toxi-hexinak/
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  18. #130
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,544
    Հեղինակության աստիճան
    859
    Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած
    ճանապարհորդություններից:Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին,և նա
    պատասխանում էր ոգևորված ու մանրամասն:Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա:Գունատ էր
    տղան, արտահայտիչ,մեծ-մեծ աչքեր ուներ,հուզված դեմք ու բարձրահասակ էր:Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
    -Ասացե՛ք, խնդրե՛մ,պոե՛տ,ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
    Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին,մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
    -Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է...
    Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց:Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ,անլույս,
    անգույն,ամայի ու անմարդաբնակ:
    -Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրուհին,- շարունակեց Չարենցը:
    Դահլիճը թնդաց ծափերից...
    Վալտեր Արամյան
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 13.01.2018, 01:20:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Եսայան (13.01.2018), Մարգարյան Նաիրա (24.01.2018)

Էջ 13 27-ից ԱռաջինԱռաջին ... 3111213141523 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •