Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 16242526
Ցույց են տրվում 251 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 255 հատից

Թեմա: Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

  1. #251
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    «Ով եմ ես.- ես վեհափառ սարերի արծիվ եմ,ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ,ես առյուծ եմ անապատի մեջ և
    փոթորիկ ծովերի վրա.իՄ հոգին՝ տիեզերքի չափ մեծ՝ ամբողջապես բանաստեղծություն է.ես բանաստեղծ եմ»։
    Ավ. Իսահակյան
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 10.04.2018, 11:38:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #252
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Ավ. Իսահակյանի նամակը Շուշանիկին

    Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ,արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ,Շուշիկ,
    մի քանի տող,գրում եմ ես`Ավետիք Իսահակյանս:Ինչո՞ւ եմ գրում,ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես
    քեզ չեմ սիրում,ատել- ես քեզ չեմ ատում,բայց դու իմ հոգում կաս`որպես մի ծանր երազ որպես մի
    դժբախտություն,մի կոշմար.ես ուզում եմ քեզ հոշոտել,ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել,
    սպանել,նորից սպանել,կենդանացնել`նորից սպանել.հավիտյան ապրել,և քեզ հավիտյան սպանել,բայց
    այդ չեմ կարող անել (անզոր եմ ես),ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է`ես դեռ քո ճիրաններում
    եմ. Ի՞նչ անեմ,ինչպե՞ս ազատվեմ.
    Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ,ծովաչափ,և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու,բայց որ
    հիշում եմ անցյալը,ես մրրիկ եմ դառնում:Դու մի՛ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք,որոշ իմաստ.Ես գրում եմ
    համարյա կիսախելագար,և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ,և աչերիդ նայելու չեմ,Աստվա՛ծ է վկա.վերջին
    անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ,հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները,որովհետև դու իմ
    սրբությունները պղծեցիր,որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր,որովհետև դու ինձ
    չարչարեցիր,նահատակեցիր`անսահմանորեն:
    Բայց լալիս եմ հիմա,և սրտիցս արյուն է կաթում.գնա՛,Շուշիկ,Աստված քեզ հետ,ապրի՛ր քո երեխաների համար.
    ինձ մի՛ անիծիր.իմ անունս երբեք,երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ,և ոչ մի տեղ,ոչ մի մարդու մոտ.աղաչում եմ քեզ.
    ինձ թաղիր քեզ համար հավիտյան,ինձ երբեք մի՛ նայիր.ազնիվ խոսք տուր այդպես վարվելու.ես թող բոլորովին
    չեղած,չծնված մարդ լինեմ քեզ համար:Հոգիս խորշում է,երբ մտածում եմ,որ երբեմն դու կմտաբերես ինձ.պետք
    չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն,որին այդ տաճարը չի պաշտում,չի «հնազանդվում».չպետք է այդ
    տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի:Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս`ես օտար,չճանաչված եմ
    այդտեղ…
    Աղաչում եմ քեզ…
    Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես…
    Դու ինձ համար մեռա՛ր,մեռա՛ր…
    Արտասվելով համբուրում եմ քո գերեզմանը…
    Եվ ճամփա ընկնում
    Նոր աստված գտնելու…
    https://movsisyannune.com/2016/10/30...8%D6%82%D5%B6/
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #253
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    384
    Հեղինակության աստիճան
    39
    Հայ նշանավոր գրողների կենսագրականները

    Հովաննես Թումանյան «Անուշ»-գրական- երաժշտական կոմպոզիցիա

    https://www.youtube.com/watch?v=u2fs...Of1oJeAUlMmMm9
    Վերջին խմբագրող՝ Տոնոյան Գրետա: 10.04.2018, 12:00:
    Գրետա Տոնոյան

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #254
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ նշանավոր գրողների կենսագրականները


    https://translate.google.am/translat...tirosyan/docs/

    Շնորհակալություն հարգելի՛ Տոնոյան թեմայիս արձագանքելու և նյութի համար։Իսկ այս սայթում որտե՞ղ են տվյալները։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 10.04.2018, 11:58:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #255
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    <<Հիշում եմ որբանոցը եզերող Գյումրիչայի նվիրական ձորը,հենց այդ ձորում կորցրի իմ մանկությունը:
    Եվ ահա,երբ մեկ-մեկ գնում եմ Գյումրի,մերոնց տեսնելուց,ընկերներիցս կարոտս առնելուց առաջ իջնում եմ
    այդ ձորը,գնում եմ հավիտենորեն գնացող ու լացող ջրերի հետ,և սիրտս լալիս է,միտքս՝ հեկեկում,աչքերիցս
    կախվում է արցունքի ամպը,և հուշերս որոնում են մեկին,փնտրում են ու չեն գտնում ոչ ոքի, ու ոչ մի մանուկ
    ձայն չի հնչում ոչ մի թփից,չկա նա,անէացել է...շուրջս ձորն է խոխոջում ու գնում,շուրջս առափնյա լուռ ու
    անդորրած բոստաններն են,շուրջս՝ նույն գլխիկոր մայր ուռենիները,վերը՝նույն հիասքանչ ու հավիտենական
    մանուկ երկինքն է,և միայն ու միայն իմ փնտրածը չկա ո՛չ ձորում,ո՛չ մարգերում,ո՛չ դաշտի վրա,ո՛չ ուռենիների
    ափին,ո՛չ ծաղիկներում,ո՛չ երկնքում,ո՛չ իմ հոգում,ո՛չ էլ նույնիսկ իմ երգերում...ուրիշ էլ ի՞նչ հիշեմ ու ուրախանամ,
    քիչ բան կգտնվի որբի հուշերի մեջ զվարթ ու անարցունք...երբեմնակի են եղել իմ ժպիտները>>:
    Հ․Շիրազ
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 10.04.2018, 15:31:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 16242526

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •