Էջ 1 26-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 255 հատից

Թեմա: Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

  1. #1
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47

    Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

    Եկեք քննարկենք հայ գրողների կենսագրության և ստեղծագործությունների մասին։

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (03.03.2018), gayane0803 (31.10.2017), Heghin (12.03.2018), Lianna Manukyan (25.10.2017), manush (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Արմինե Գ. (30.10.2017), Գայանե Սիմոնյան (25.10.2017), Դիանա Աղասարյան (01.02.2018), Թագուհի Լ (09.02.2018), Լ ի ա (23.02.2018), Լիանա Խաչատրյան (21.03.2018), Եսայան (13.01.2018)

  3. #2
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Պարույր Սևակ «ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ»
    Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
    Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
    Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
    Վատըդ թողած՝ լավըդ թվել,
    Հավատացրել, հավատացել,
    Թե իմ առաջ դուռ ես բացել՝
    Չտեսնըված, չեղած մի դուռ։
    Սակայն ի՞նչ եմ ես ստացել
    Այդ ամենին ի տրիտուր։

    Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։

    Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
    Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
    Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
    Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
    Սուտ խոստումով կապել ես ինձ,
    Մանկան նման խաբել ես ինձ,
    Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
    Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
    Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

    Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

    Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
    Որ դու… որ դու նման լինես իմ երազին։
    Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
    «Տղան հասավ իր մուրազին,
    Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

    Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
    Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
    Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
    Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

    Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

    Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
    Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
    Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
    Ցած է ընկնում երեք խնձոր-
    Մեկ՝ ասողին,
    Մեկ՝ լսողին,
    Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
    Հիմարաբար սպասողին…

    Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (12.03.2018), marine8 (23.10.2017), Narine Stepanyan (15.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անի Ղարիբյան (09.02.2018), Անուշ Առաքելյան (26.03.2018), Գայանե Սիմոնյան (25.10.2017), Թագուհի Լ (13.02.2018), Լ ի ա (23.02.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018), Նաիրա Մելիքսեթյան (26.02.2018)

  5. #3
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Պարույր Սևակ - Անկեղծ ասած
    https://www.youtube.com/watch?v=rjRKEthqqwQ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.10.2017), Heghin (12.03.2018), Narine Stepanyan (15.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Եսայան (18.03.2018), Tamara Zakaryan (09.02.2018)

  7. #4
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Քո պատճառով

    Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
    Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

    Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
    Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։

    Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
    Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

    Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
    Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

    Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
    Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

    Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
    Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի...
    Պ. Սևակ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (12.03.2018), marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Եսայան (21.03.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018)

  9. #5
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ
    Առաջին սերս ձնծաղիկի պես
    Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
    Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
    Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

    Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
    Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
    Առավ համբույը ոսկեղեն շողի
    Եվ ամոթանքից գլուխը կախեց։

    Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
    Ծանոթ էր արդեն արևի ուժին,
    Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
    Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
    Համո Սահյան

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Եսայան (21.03.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018), Նաիրա Մելիքսեթյան (26.02.2018)

  11. #6
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Համո Սահյան
    1914 – 1993
    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B5%D5%A1%D5%B6

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (23.10.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Արսենյան (05.11.2017), Եսայան (21.03.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018)

  13. #7
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
    Հայաստան ասելիս այտերս այրվում են
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
    Չգիտեմ ինչու է այսպես
    Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
    Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
    Չգիտեմ ինչու է այսպես
    Հայաստան ասելիս աչքերս լցվում են
    Հայաստան ասելիս թևերս բացվում են
    Չգիտեմ ինչու է այդպես
    Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
    Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
    Կլինեմ, կմնամ այսպես:
    Համո Սահյան

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018)

  15. #8
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Դուք լավն եք մարդիկ

    Աշխարհում միշտ բաց են եղել
    Դռներս կրնկի վրա…
    Ելնողին չեմ ասել՝ արի՛,
    Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
    Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
    Բոլորը բաշխել եմ ձրի՝
    Եվ հացի պատառը վերջին,
    Եվ վերջին կաթիլը ջրի։
    Բաշխել եմ եղածի չափով,
    Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…

    Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
    Երբեմն հատիկ առ հատիկ։
    Բաշխել եմ կրակ ու կորով,
    Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
    Թե մեկից մի բան եմ խնայել,
    Իմ ցավն եմ խնայել մենակ։
    Բաշխել եմ ինչ որ աշխարհում
    Տրվում է միայն մեկ անգամ,
    Ու որքան առատ եմ բաշխել,
    Դժգոհ եք եղել դուք այնքան։
    Ասել եք, խոսել, բողոքել
    Եվ անգամ նախանձել, որ կամ,
    Կոչել եք դժկամ ու դժնի,
    Ժլատ եք կոչել ինձ անգամ…
    Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
    Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
    Եվ ինձնից առածի տեղակ
    Հոգսեր ու ցավեր եք տվել։
    Որքան էլ ինձնից հեռացել,
    Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
    Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
    Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
    Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
    Ասում եմ որերորդ անգամ,
    Առանց ձեզ ոչ միայն ապրել,
    Ես մեռնել չեմ կարող անգամ։
    Համո Սահյան
    https://youtu.be/7Yn84pVjdCs
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 19.10.2017, 14:30:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Եսայան (21.03.2018), Մարգարյան Նաիրա (26.01.2018)

  17. #9
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Մեր լեզուն
    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:
    Համո Սահյան

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (13.03.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018)

  19. #10
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,105
    Հեղինակության աստիճան
    47
    Ես կուզեի
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին պատառն իմ հցի,
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին արցունքն իմ լացի:
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Սրտիս բեկորը վերջին,
    Ես կուզեի՝ քո գրկի մեջ
    Մթներ իմ օրը վերջին…
    Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
    Իբրև նվեր տայի քեզ,
    Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
    Եթե հանկարծ դու չուզես:
    Համո Սահյան

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (27.02.2018), marine8 (23.10.2017), Narine Stepanyan (16.11.2017), Տոնոյան Գրետա (10.04.2018), Անուշ Առաքելյան (15.03.2018), Եսայան (21.03.2018)

Էջ 1 26-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •